Ազգային գաղափարախոսության հիմնադրույթներ

Ճակատագրի բերումով մեր ժողովուրդը չի ժառանգել դարերի խորքից եկող ազգային գաղափարախոսություն, սակայն Հայաստանին վերաբերող հնագույն գրավոր աղբյուրների ուսումնասիրությունը փաստում է վերջինիս գոյությունը դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանում: Այսօր հնարավոր է ցույց տալ այն իրադարձություններն ու ժամանակաշրջանները, որոնք պատճառ դարձան կամ նպաստեցին այդ գաղափարախոսական համակարգի աստիճանական մոռացմանն ու անհետացմանը, ինչն առանձին քննության առարկա է և ստորև չի շոշափվի: Ներկա հրապարակմամբ կանդրադառնանք դեռևս վաղնջական ժամանակներում Հայաստանում գոյություն ունեցած գաղափարախոսության մի քանի հիմնադրույթների, որոնք վերականգնվում են թե՛ հայկակական, թե՛ օտար սկզբնաղբյուրների ուսումնասիրության շնորհիվ: Հնագույն գաղափարախոսության գլխավոր հիմնադրույթներից է եղել սրբազան հայրենիքի պաշտամունքը: Այստեղ հայրենիքը սոսկ արևի ներքո կենսապայմաններ ապահովող հողատարածք չէ, այլ մեծ միստիկական խորհուրդ…

Ավարտվեցին Համահայկական ամառային 6-րդ խաղերը

Այսօր Երևանի Ազատության հրապարակում տեղի կունենա Համահայկական ամառային 6-րդ խաղերի հանդիսավոր փակումը։ Լավագույն արդյունքներով հանդես եկած պատվիրակություններին և մարզիկներին կհանձնվեն մրցանակային գավաթներ։ Հանդիսավոր արարողությունից հետո համերգային ծրագիր կհնչի։ Այս մասին հաղորդում է Համահայկական 6-րդ խաղերի մամլո ծառայությունը։ Նշենք, որ Համահայկական ամառային 6-րդ խաղերի բացումը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին, Վ․ Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում։ Մարզական խաղերի ցանկում ընդգրկված էր 17 մարզաձև, մրցումներն անցկացվում էին Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում, Արտաշատում, Էջմիածնում և Աբովյանում։

Հայասիրություն բռնատիրության ներքո

Աշխարհում հայտնի իրողություն է այն, թե առածները, որոնք անցյալից մեզ են հասել, միշտ իրենց մեջ իրականություն են կրում։ Այլ կերպ ասած՝ դրանք ընդամենը գեղեցիկ խոսքեր չեն՝ գրելու կամ ասելու համար, այլ անհատներից մեզ փոխանցված փիլիսոփայություն են։ Այդ հրաշալի փիլիսոփայական ճշմարտություն ընդգրկող իմաստություններից մեկն ասում է․ «Մարդը միայն կորցնելուց հետո է իր կորցրածի արժեքն իմանում»։ Հավանաբար այդ է պատճառը, որ խորհրդային ժամանակաշրջանում, երբ կորցրել էինք ազատ գաղափարախոսությամբ մեր հայրենիքը, ունեցանք այնպիսի հրաշալի բանաստեղծներ, ովքեր կարողացան ժողովրդին ներշնչել հայրենասիրություն ու հայ ազգային ոգին, ինչի շնորհիվ էլ մինչ օրս նրանք որպես մեծ բանաստեղծներ հիշվում են, ինչպես՝ Եղիշե Չարենցը, Պարույր Սևակը, Հովհաննես Շիրազը և…
Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ս․Մինաս եկեղեցին փլուզման եզրին է։ Արդեն մեկ տարի այն կանգնած է առանց տանիքի։ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից հայտնում են, որ եկեղեցու պատերն արդեն թուլանում են, և եկեղեցին կարող է փլուզվել։ Վիրահայոց թեմը բազմաթիվ նամակներ է գրել պատկան մարմիններին, սակայն արձագանք չկա։ Եկեղեցին վերանորոգելու փոխարեն, Թբիլիսիի քաղաքապետարանը քանդել է եկեղեցու կիսավեր տանիքը։ Անձրևները, քամիներն ու ձյունն ավելի են վատացնում վիճակը։ Երևանցոց Սուրբ Մինաս հայկական եկեղեցին գտնվում է Հավլաբար թաղամասի Նոր Էջմիածին գործող եկեղեցուց ոչ հեռու։ Այն կառուցվել է 1790 թ․, մի փոքրիկ կառույց, որ 1870 թ․ անհրաժեշտություն է առաջանում մեծացնելու եկեղեցին։ 1883 թ․հունվարից արդեն հին եկեղեցու տեղում…
Այսօր Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգով Լիբանանում հանդես եկավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար ու խմբավար Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։ Համերգը տեղի ունեցավ Բեյթ էլ Տինի պալատում՝ համանուն նշանավոր երեսնամյա փառատոնի շրջանակում։ Համերգին մասնակցել են Հայաստանի պետական կամերային (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Ռոբերտ Մլքեյան) և «Հովեր» պետական կամերային (գեղ․ ղեկավար և գլխավոր խմբավար Սոնա Հովհաննիսյան) երգչախմբերը։ Հանդես են եկել մեներգիչներ Իրինա Զաքեյանը (սոպրանո), Պերճ Քարազյանը (տենոր), Նարինե Անանիկյանը (մեծո սոպրանո) և Սարգիս Բաժբեուկ–Մելիքյանը (բարիտոն)։ Այս եզակի համերգը, ինչպես անվանեցին Լիբանանի արվեստասերները, ավելի նշանավորվեց համաշխարհային ճանաչման հասած ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ։ Համերգին հնչեցին Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի երաժշտությունը, Բրամսի ջութակի…
Ստրադիվարիուսի ջութակը գողացել էին լեհական ծագում ունեցող հայտնի ջութակահար Ռոման Տոտենբերգի մոտից 1980 թ․, համերգային ելույթից հետո։ Այդ ջութակը ավելի քան 280 տարեկան է։ Տոտենբերգն այն ձեռք էր բերել 1943 թ․ և մինչև գողանալը նվագում էր միայն դրանով։ ԱՄՆ իրավապահները 35 տարի առաջ գողացված ջութակը հայտնաբերել են հունիսին և հայտնել են այդ մասին Տոտենբերգի դստերը՝ Նինա Տոտենբերգին։ Շուտով ջութակը վերադարձվելու է երաժշտի ընտանիքին։ «Իրավապահ գործակալն ասել է, որ շատ է ափսոսում այն բանի համար, որ չի հասցրել ջութակը ժամանակին գտնել ու վերադարձնել, որպեսզի հայտնի ջութակահարը կրկին նվագեր դրանով», պատմել է Նինա Տոտենբերգը։ Ջութակի գողության առիթով հայց չի ներկայացվի, քանի որ…

«Մաշտոց» հիմնադրամ

Բոստոնաբնակ հայուհիներ Մարիա և Բեաթրիս Ղրտյանների միջոցներով ստեղծվել է հայ մշակույթի պահպանման և զարգացման «Մաշտոց» հիմնադրամը։ Այս տարի, ապրիլի 10-ին Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի և հիմնադրամի համանախագահներ Մարիա և Բեաթրիս Ղրտյանների միջև ստորագրվել է հայ մշակույթի պահպանման և զարգացման «Մաշտոց» հիմնադրամի ստեղծման մասին պայմանագիր։ Այդ հիմնադրամի խնդիրներն են՝ Մատենադարանում գործունեություն ծավալող երիտասարդ գիտնականների, ասպիրանտների, հայցորդների գիտական, ստեղծագործական, կրթական գործընթացի արդյունավետ ապահովումը, խթանումը, երիտասարդ գիտնականների ներգրավումը գիտաուսումնական, գիտահետազոտական աշխատանքներում։ Մեկ տարի առաջ հայրենիք ժամանած Մարիա և Բեաթրիս Ղրտյանները Մատենադարանին էին նվիրաբերել իրենց ընտանիքին պատկանող տպագիր և ձեռագիր գրքերի հրաշալի հավաքածու, որն ընդգրկում էր 5 ձեռագիր և շուրջ 144…
«Դուք ձեր ռազմական տեխնիկայով» տանկերով, օդանավերով կամ հրթիռներով այսպես չէիք կարողանա գրավել Մոսկվան, ինչպես՝ օպերայով․․․Սրանից մեծ քաղաքականություն չեմ պատկերացնում»: Սրանք հենց այնպես ասված խոսքեր չեն և վերաբերվում են հայ արվեստագետներին, հայ մշակույթի քարոզիչներին։ Իսկ այսօր ի՞նչ վիճակում է մեր արվեստը, մեր մշակույթը, արդյոք կարողանո՞ւմ ենք պահել արժանի բարձրության վրա։ Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնելու Հասմիկ Գուլակյանի գրքերից հատվածներ։ Դրանք վերաբերվում են մեր մշակույթի, կրթության, նաև հասարակական կյանքի ցավոտ հարցերին, միևնույն ժամանակ պատմականորեն ձևավորվող մեր ոչ վաղ անցյալի քրոնիկա են։ Զրույց՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Լևոնյանի հետ - Տասը սարի առաջ օպերային ներկայացումները տեղի էին ունենում կիսադատարկ…
Հույն պատմաբան Թեոֆանես Մալգիտիսը «Հայաստան, հայեր, արդարացում» աշխատության մեջ անդրադարձել է Օսմանյան կայսրության մեջ 100 տարի առաջ հայերի, հույների, ասորիների ցեղասպանությանն ու շեշտել է, որ այսօր ևս Թուրքիան շարունակում է ցեղասպանություն իրականացնել իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների հանդեպ։ Գիրքը լույս է տեսել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Հունաստանի հանձնախմբի աջակցությամբ։ Գրքում դրվագներ են թուրքերի վայրագությունների մասին, զետեղված են փաստաթղթեր, վկայություններ և լուսանկարներ։ 100 տարի անցել է, սակայն Թուրքիան իր սկզբունքներն ու գործելաոճը չի փոխել, ասել է պատմաբանը։ «Ժամանակի ընթացքում ես հասկացա, թե ինչ շնորհակալ ու երախտապարտ եմ հայ ժողովրդին։ Նրանց շնորհիվ է, որ այսօր աշխարհում ավելի շատ են խոսում…
«Պա­տահական է, որ նոր ներշնչումնե­­րու տե­­ղի կու տայ։ Եւ երբ յայտնուի այդ ներշնչու­­մը, պա­­տահա­­կանը դուրս կու գայ գոր­­ծընթա­­ցէն եւ կը սկսի ծրագ­­րուածը։ Պա­­տահա­­կան ծա­­նօթա­­ցայ «Փա­­րօս» պար­­բե­­­րակա­­նի խմբագ­­րին՝ Մայ­­տա Սա­­րիսի հետ։ Բայց երբ այդ ծա­­նօթու­­թիւնը հա­­սաւ Պոլ­­սոյ մէջ ան­­հա­­­տական ցու­­ցա­­­հան­­դէ­­­սի մը մտադ­­րութեան, սկսած էր ար­­դէն ծրագ­­րուած աշ­­խա­­­տան­­քը։ Պի­­տի ըսեմ որ բա­­ւական տան­­ջանք է այդ հանգրուանը։ Ստիպուած պի­­տի ըլլաս դուն քեզ զա­­նազան հար­­ցումներ ուղղել, որոնց պա­­տաս­­խա­­­նը այդքան ալ յստակ չեն։ Պի­­տի պատ­­րաստես նոր գոր­­ծեր, կրկին կա­­րիքը պի­­տի զգաս մու­­սա­­­ներուն, բայց անոնք ալ կազմ եւ պատ­­րաստ քեզ սպա­­սողը չեն։ Չես գի­­տեր, թէ երբ ցան­­կութիւն կ՚ու­­նե­­­նան եւ կ՚այ­­ցե­­­լեն։ Իսկ միւս կող­­մէ ճշդուած է թուական…

Պատմական Հայաստանի հետախուզողն էր

Դառն կսկիծով ստացայ, բնաւ չակնկալուած, իմ սիրելի բարեկամ Սարգիս Սերովբեանի մահուան գոյժը։ Մեր բարեկամութիւնը կ՚երթայ դէպի 25 տարիներ ետ։ Տակաւին թարմ է մտքիս մէջ, երբ 1996-ին, այցելեցի «ԱԿՕՍ»-ի նորակազմ խմբագրատունը։ Պրն. Սարգիս շատ հպարտ էր եւ ուրախ, ըլլալով Հրանդ Տինքի ընկերն ու գործակիցը, իբրեւ «ԱԿՕՍ» թերթի հայերէն բաժինի խմբագիրը։ Պատմական Հայաստանի հետախուզող իմ ամենամտերիմ ընկերս եղած էր։ Տարիներու ընթացքին, յաճախ կը տեսնուէինք ու կը բաղդատէինք մեր յայտնաբերումները՝ Արեւելեան Նահանգներու տարածքին կատարուած մեր շրջագայութիւններէն։ Ամենէն անմոռանալին եղաւ, երբ սեպտեմբեր 15, 2006-ին, միասին այցելեցինք մեր մտաւորականներուն Գողգոթան՝ Չանղըրը եւ Այաշ։ Իր անժամանակ բաժանումը մեծ բաց մը կը թողու իմ եւ շատ մը…
Էջ 9, 9-ից