Իտալացի նվագավարը՝ Ադրբեջանի սև ցուցակում

Ապրիլի 24-ին համաշխարհային ճանաչման «24/04» նվագախմբի նվագավար, լիբանանյան «Ալ Բուստան» միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար իտալացի Ջանլուկա Մարչիանոն ընդգրկված է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»։ Ադրբեջանական լրատվամիջոցները մեջբերելով Մարչիանոյի խոսքերն այն մասին, որ մտավախություն չունի հայտնվելու Ադրբեջանի «սև ցուցակում», նշել են, որ «Սահմանի մասին» օրենքի համաձայն, ԼՂՀ այցելած մարդիկ պատժվում են, անհրաժեշտության դեպքում՝ ենթարկվում են քրեական պատասխանատվության։ Հիշեցնենք, որ Ջանլուկա Մարչիանոն Ստեփանակերտում ներկա էր Վերդիի «Ռեքվիեմի» ներկայացմանը, հաղորդում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժինը։

Զրույց Վիլյամ Սարոյանի և Օշին Քեշիշյանի միջև

Այսօր Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է՝ մեծ հայի, ով ոչ միայն աշխարհին հայտնի է իր ստեղծագործություններով, այլև մեծ հայ էր, մեծ մարդասեր։ Ստորև տարիների խորքից մի հետաքրքիր գրական զրույց ենք ներկայացնում Վիլյամ Սարոյանի հետ։ Ամերիկահայ գրականագետ և լրագրող պրոֆ. Օշին Քէշիշյանը շատ տարիներ մտերիմ է եղել համաշխարհային համբավի գրող Վիլյամ Սարոյանի հետ: Հաճախ այցելել է նրան Ֆրեզնոՙ Եղիա Ճինտյանի և Արամ Արաքսի հետ: Քեշիշյանը գլխավորել է երեք հոգուց բաղկացած այն հանձնախումբը, որ Սարոյանի աճյունի մի մասը փոխադրեց Երևան, Հայաստան, 1982-ի մայիսին, եւ ուր ելույթ ունեցաւ Պանթեոնում արարողության ժամանակ մայիսի 29-ին: Վիլյամ Սարոյանի հետ այս հարցազրույցը ձայնագրված է առավելաբար օգոստոս 9-ին,…
Մ․Նահանգների Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանում սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 18-ը բացվելու է Դիլդիլյան եղբայրների ընտանեկան արխիվից ընտրված լուսանկարների ցուցահանդես։ Լուսանկարները կատարված են 1872-1923 թթ․։ Ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչ Արմեն Մարսուբյանի և Ցոլակ Դիլդիլյանի հավաքած լուսանկարների հավաքածուում 900 լուսանկար կա։ Լուսանկարների ցուցադրությունը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ 19-րդ դարի Արևմտյան Հայաստանի հասարակական կյանքը և Հայոց ցեղասպանության մի շարք դրվագներ պատկերող լուսանկարների այդ հավաքածուն այժմ պատկանում է Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի պրոֆեսոր Արմեն Մարսուբյանին և Ցոլակ Դիլդիլյանին։ Ցոլակ և Արամ Դիլդիլյանները Օսմանյան կայսրությունում լուսանկարիչներ էին և աշխատում էին Մերզիֆոնի քոլեջում։ Լուսանկարների այս ցուցահանդեսը ցուցադրվել է Ստամբուլում, Մերզիֆոնում և Դիարբեքիրում։ Նախատեսվում է ցուցահանդես…

Հովհաննես Թումանյանը և հոգևոր Հայաստանը

Առաջնորդվելով համազգային և համամարդկային չափանիշներով՝ Հովհաննես Թումանյանը դարասկզբի մեր գրողների շարքում անհասանելի էր խոր ընդհանրացումների և հրապարակախոսության ոլորտում: Ազգային կյանքի սուր, ամենացավոտ ու ճակատագրական հարցերը դիտում էր բանաստեղծի և մտածողի ի՛ր տեսանկյունից, գնահատում և մեկնաբանում օժտվածի ի՛ր տաղանդով, արտահայտում ժողովրդի ոգին ու ձգտումները՝ ելնելով մայր ժողովրդի դարավոր կենսափորձից, պաշտպանելով նրա արմատական շահերը: Ի՞նչ էր քարոզում Ամենայն հայոց բանաստեղծի «Ավետարանը»: Դարասկզբին գրական ուժերի կազմակերպչի և ղեկավարի պարտականությունները նա ստանձնեց՝ ակամա դառնալով արևելահայ գրականության կենտրոնական դեմքը «Վերնատան» շրջանում: Թումանյանը դավանում էր այն գաղափարը, որ, անկախ մարդու համար ստեղծված ծանր կենսապայմաններից, չի կարելի հրաժարվել հոգևոր բարձր հետաքրքրություններից, մշտապես պետք է հաղորդակից լինել համամարդկային…
Հայ-վրացական հարաբերություններն ավանդաբար բնութագրվել են որպես բարեկամական: Ոչ միայն հնագույն ժողովուրդներ ենք, այլև դավանակից, իսկ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդների հոգևոր ու մշակութային կապերն է՛լ ավելի են մերձեցել: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ դառն ճակատագրի բերումով Թբիլիսին հայ ժողովրդի հոգևոր ու մշակութային կենտրոններից էր, քիչ բան ասած չենք լինի: Հենց այս մայրաքաղաքում են մեր մշակութային և հոգևոր առնչություններն ավելի սերտացել: Հարյուրամյակներ շարունակ Թբիլիսիի բնակչության մեծ մասը հայեր են եղել, իսկ քաղաքը, մինչև սոցիալիստական հեղափոխությունը, շենացել ու բարգավաճել է բացառապես հայազգի քաղաքագլուխների ջանքերով: Ժամանակի ընթացքում եղել են նաև տարաձայնություններ, որոնք, բարեբախտաբար, անցողիկ են եղել, հաղթահարվել, հարթվել են գրեթե…
Սեպտեմբերին իրականացվելիք Վան քաղաքին նվիրված երեք շրջայցի ժամանակ Կանադայում ցուցադրվելու է Մեթյու Քարանյանի «Հայաստանի պատմությունը 100 տարի անց» գիրքը։ Գրքի շնորհանդեսը տեղի է ունենալու սեպտեմբերի 11-ին, Թեքեյան մշակութային կենտրոնում, Կանադայում Հայաստանի դեսպանատան և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կանադայի հանձնախմբի հովանավորությամբ։ Գիրքն առաջին ճանապարհորդական ժողովածուն է, որ ներկայացնում է պատմական Հայաստանը։ Այն ներառում է 123 լուսանկար և քարտեզներ։ Շնորհանդեսի հաջորդ օրը Հայաստանի դեսպանատանը կազմակերպվելու է միջոցառում, որտեղ ելույթ են ունենալու գրքի հեղինակը և ՀՀ դեսպան Արմեն Եկանյանը, հաղորդում է Armenianweekly-ն։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն դատապարտում է

ՅՈՒՆԵՍԿՕ մշակութային կազմակերպությունը խստիվ դատապարտում է Սիրիայի Թտմոր քաղաքում Տաեշ ահաբեկչական խմբավորման բարբարոսությունը՝ Պալմիրայի Փաալ տաճարի ռմբահարումն ու բարբարոսաբար ոչնչացումը։ ՄԱԿ-ի ՅՈՒՆԵՍԿՕ մշակութապահպան կազմակերպությունն այդ արարքը որակել է պատերազմական ոճիր։

Լավաշի փառատոն Խոր Վիրապում

Այսօր Խոր Վիրապում Լավաշի փառատոն է կազմակերպված։ Հացթուխները մասնակիցներին ցույց են տալիս լավաշի պատրաստման ընթացքը, ցանկացողներին սովորեցնում են թխման ճիշտ ձևը։ Միաժամանակ կազմակերպվել է նաև ավանդական լավաշով և պանրով հյուրասիրություն։ Փառատոնի կազմակերպիչները հայտնեցին, որ այսպիսի փառատոն Հայաստանում երկրորդ անգամ է կազմակերպվում, առաջին անգամ Գյումրիում է անցկացվել, սակայն ոչ այս ձևաչափով։ Փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել մի շարք զբոսաշրջային ընկերություններ՝ օտարերկրացի և հայ զբոսաշրջիկների ներկայությունն ապահովելու համար։ Ներկա էին նաև շատ քաղաքացիներ Հայաստանի տարբեր մարզերից։

Մահացել է Վարդուհի Խաչատրյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ օգոստոսի 23-ին, 88 տարեկանում, կյանքից հեռացել է երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի, Վարդուհի Խաչատրյանը: ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Վարդուհի Խաչատրյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: ՀՀ մշակույթի նախարարություն
Ջոն Ռ. Ռ. Թոլ­քիենի գրքե­րից մէ­կում կար­դում ենք, թէ «Դէ­պի հե­ռուն տա­նող ու­ղին սկիզբ է առ­նում տան շե­մից»։ Ահա եկէք մենք էլ ու­ղի բռնենք դէ­պի առեղ­ծուածա­յին աշ­խարհներ, ուր քաջք ու վի­շապք կը բնա­կին, ուր առաս­պել ու գաղտնիք կը տես­նենք, ուր ու­ղի­ներ կը ձգուեն՝ ան­վերջ-անսկիզբ։ «Տան շե­մը», ուրկէ սկիզբ կ՚առ­նի մեր ու­ղին, Մշոյ Սուրբ Կա­րապետ վանքն է։ Ահա տա­րիներ ու դա­րեր առաջ այդ նոյն վայ­րում, ուր յե­տագա­յում պի­տի վեր խո­յանար Մշոյ Ս. Կա­րապետ վան­քը, եր­կու հսկայ եղ­բայրներ՝ հնդիկ­նե­րու երկրէն, գա­լիս-հաս­տատւում են Հա­յոց աշ­խարհում։ Սրանց անուններն էին Գի­սանէ, զի գի­սաւոր էր, եւ Դե­մետ­րէ՝ կրտսեր եղ­բայրը։ Հա­յոց Վա­ղար­շակ ար­քան նրանց է տա­լիս «զեր­կիրն…

Ո՞ւր էիր Աստուած

Մեր ժամանկներու կարեւորագոյն երգահաններէն Արթուր Մեսճեանի այնքան մեծ ընդունելութիւն գտած այս երգը անիրաւութեան ենթարկուածներու պոռթկումը կ՚արտայայտէ։ Նիւթ կ՚ունենայ Հայոց ցեղասպանութիւնը եւ յիշելով բիւրաւոր անմեղ զոհերու մատնուած տառապանքը, ճարահատ ճիչի մը նման կ՚ըմբոստանայ դէպի երկինք։ Ափ­սոս որ աշ­խարհի այս հա­տուա­ծին վրայ ապ­րողնե­րուս հա­մար անար­դա­րու­թի­ւը, անի­րաւու­թիւնը հա­րիւր տա­րի առաջ ապ­րուած ու աւար­տած խնդիր մը չէ։ Այդ է պատ­ճա­ռը որ ակա­մայ կը մտա­բերենք Մես­ճեանի հար­ցումը՝ «Ո՞ւր էիր Աս­տուած»։ Հա­զիւ ապա­կանած, մգլո­տած միտք մը այդ ար­տա­յայ­տութեան մէջ կը գտնէ անաս­տուածու­թեան քա­րոզ­չութիւն։ Կը գտնէ եւ իր վրայ ալ պար­տա­կանու­թիւն կը հա­մարէ Աս­տուծոյ փաս­տա­բանու­թիւնը։ Գրու­թեան խո­րագի­րը կազ­մող այս վեր­տա­ռու­թիւնը գրուած է Քամփ Ար­մէ­նի պա­տերէն մէ­կուն վրայ։…