92-րդ Օսկարի ֆիլմերի մրցանակաբաշխման ընթացքում հաղթեց «Պարազիտ» ֆիլմը, որը պատրաստել էր Հարավային Կորեայից Բունգ Չուն Հուն և ձեռք բերեց չորս մրցանակ: Սա ոչ անգլիալեզու մի ֆիլմի հաղթանակ էր ու իր մեջ պարունակում էր դասակարգերի բախումներից ու մոտեցումներից թեմաներ: Ուսումնասիրելով ֆիլմը պարզվում է, որ ռեժիսորը լավ ձևով օգտվել է Ֆիոդոր Դաստաեֆսկու «Գաղտնի գրառումներ» և Ֆրանթս Կաֆկայի «Կերպարանափոխություն» գրքերից:
Ո՞րն է Բաբո մեր հայրենիք… Էն, որ ուներ պայծառ երկինք… Էն, որ ուներ արտ ու այգի, Կարմիր դրոշ նախնյաց փառքի… Ո՞րն է Բաբո մեր հայրենիք… Էն, որ ուներ ծաղկուն գալիք, Էն, որ գիտեր փշրել չարիք, Թե փորձեցին սահման հատել: Ո՞րն է Բաբո մեր հայրենիք, Էն, որ գիտեր կերտել բարիք, Իր օջախը ինքն է ծխում Իր սուրբ հացը ինքն էր թխում, Զարմացել էր թուրքը անգամ… Խորհրդային հարգ ու կարգով Համայնական իր հրաշքով: Ո՞րն է Բաբո մեր հայրենիք… Էն, որ ուներ մատյան ու գիրք, Ընչաքաղցի բիրտ մտրակով, Ախտահարված սիրտ ու հոգով՝ Իր որդիքն են իրեն լլկում Իր որդիքն են կյանքն իր բեկում,…
Բավ է մենք մեզ կոչենք արի, Մենք մեր ոտքը զարկենք քարի, Մենք մեզ պիտի մարտի տանենք, Մենք մեզ պիտի փոսից հանենք, Թևեր առնենք համայնական Փրկենք Լեռը մեր բիբլիական, Կերտենք նորից հայոց հողին՝ Մի նոր երկիր Խորհրդային:
Մայրաքաղաքի Հ. Թումանյանի անունը կրող տիկնիկային թատրոնի շենքը իր նպատակին մասնակի է ծառայում: Այն դարձել է ժամանակակից արևմուտքի գեյ –շոուների և այլ տարատեսակ խմբերի բեմահարթակ: Մետալի աշխարհահռչակ պիոներ Varder խումբը, որը հայտնի է Սատանիստական ուղղվածության երգացանկով, Երևանում գտնվելիս հանրային աղմուկի ալիք բարձրացավ և կազակերպիչները ստիպված տիկնիկային թատրոնի փոխարեն այլ տեղ փնտրեցին: Երևանի կենտրոնում Օպերայի հարևանությամբ մեծ պաստառով գովազդվում է Անատոլի Եվդակիմովի գեյ-շոուն, որտեղ վայրը չի նշվում, կա միայն տիկնիկային թատրոնի տարբերանշանը, եթե որևէ առիթ՝ այն կարող է տեղափոխվել դարձյալ Օպերայի հարևանությամբ Գալլիի ակումբը: Գեյ-շոուի ղեկավարը իր հարցազրույցներից մեկում ասել է, որ հանրությունը սիրում է սեքսուալությունը, և եթե ես ունեմ գեղեցիկ…
2019թ. սեպտեմբերի 27 –ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ կանադահայ պատմաբան, մշակութաբան , տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ, դոկտոր Էդիկ Բաղդասարյանի /Էդ. Գերմանիկի/ «Հայ-իրանական հարաբերություններ» և «Հայկական բանակի պատմություն» գրքերի շնորհանդեսը: Ներկայացված գրքերում հեղինակն անդրադարձել է հայոց պատմության, մշակույթի մի շարք խնդիրների և արծարծել հայ-իրանական պատմական հարաբերությունների մի շարք հարցեր: Թեմայի շուրջ ելույթ ունեցան պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին, պատմաբան Գևորգ Յազըճյանը, արևելագետ, իրանագետ, թարգմանչուհի էմմա Բեգիջանյանը, արձակագիր Հովիկ Վարդումյանը, Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը: Հնչեցին երաժշտական կատարումներ երգահան, երգիչ ՀՀ մշակույթի…
Հրատարակվել է իսրայելացի պատմաբան եւ փիլիսոփա Յուվալ Նոյ Հարարիի երրորդ գիրքը՝ «21 դաս XXI դարի համար»: Meduza-ն «Սինդբադ» հրատարակչության հետ համատեղ ներկայացրել են նոր գրքի առանցքային թեզերը, որոնք թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Հիշողությունը վարժեցնել այլեւս պետք չէ Այսօր աշխարհում չափից շատ տեղեկատվություն կա, եւ կարիք չկա այն պահել գլխում, որովհետեւ նույնիսկ Երկրի հեռավոր անկյուններում կան շարժական ինտերնետով սմարթֆոններ: Հարարիի կարծիքով՝ շատ ավելի կարեւոր է «կարողանալ հասկանալ տեղեկատվությունը, տարբերել էականը ոչ էականից եւ ամենակարեւորը` տեղեկատվության ցրված կտորները վերածել աշխարհի ամբողջական պատկերի»: «Ինքնաթարմացման» կարեւորությունը Թվում է, թե ծրագրավորումն ու օտար լեզուները միշտ պահանջված են լինելու: Իրականում, ըստ Հարարիի, 2050 թվականին ծրագրավորմամբ…
Պատմաբան Յուվալ Նոա Հարարին կարողանում է նայել ապագային, բացատրում է այն քաղաքական ցնցումները, որոնց հետ աշխարհը եւ հատկապես Արեւմուտքը, վերջին ժամանակներս բախվել են:
Յոթանասուն հազար տարի առաջ մեր նախնիները փոքր կենդանիներ էին, որոնք պարզապես զբաղվում էին Աֆրիկայի անկյունում իրենց գործերով, բոլոր այլ կենդանիների հետ: Բայց հիմա քչերն են համաձայնվում, որ մարդիկ գերիշխում են Երկիր մոլորակի վրա. մենք տարածվել ենք յուրաքանչյուր մայրցամաքի վրա, եւ մեր գործողությունները որոշում են այլ կենդանիների ճակատագիրը (թերեւս, երկրի վրա): Ինչպես հասանք այստեղ: Պատմաբան Յուվալ Նոա Հարարին մարդկության առաջացման զարմանալի պատճառ է առաջարկում: Մանրամասն՝ տեսանյութում:
Գլենդել, Կալիֆորնիա.- Գերմանացի բանաստեղծ և դրամատուրգ Բերտոլտ Բրեխտը (1898-1956) 20-րդ դարի դրաման փոխել է իր "էպիկական թատրոն" հասկացությամբ ՝ պիեսներ, որոնք, ապահովելով զվարճանք, խիստ դիդակտիկ են և ունակ են սադրել սոցիալական փոփոխություններ: Դրամատուրգի պնդումները գույքի, արտոնությունների, դասի եւ անարդարության, թաքնված անմեղության, ժողովրդական առակում բնակեցված զանազան կերպարների մասին, սկսած համեստ ծառաներից եւ ֆերմերներից մինչև ամբարտավան ազնվականները եւ պալատականները: Նրա 1944 թվականի գլուխգործոցը ՝ "Կովկասյան կավճե շրջան" - ը, որը գրվել է դեռևս Ամերիկայում, այս ժանրի լավագույն նմուշներից է ։ Ընթերցողներից շատերը ծանոթ կլինեն աստվածաշնչյան պատմությանը՝ իմաստուն դատավոր Սոլոմոնի եւ նրա առջեւ հայտնված երկու կանանց մասին, որոնք հավակնում են մոր դերին: Նա…
Հեյ քաջ շներ՝ հանդի, չոլի, Սահմաններում հողն հսկողի, Շնագորույն, ազնվացեղ, Ձեր զուզաներն հասել են տեղ: Թեև բներն դեռ կիսաքանդ, Լակամաններն կիսով դատարկ, Անկախ ցեղից, տեսակներից, Գելխեղտ շներն արգելոցում, Շնագայլի հարցն են լուծում, Որ որսի շան ավար, պաշար, Բաշխեն արդար շնից անկախ: Անհամության հաչոցն ավա՜ղ, Չհասկացավ մեկ պարզ պատճառ. Լավ՝ շունն հաչաց, քարվանն անցավ, Բա սարերում, ձորում, կիրճում, Քարվան տեսնող քոռ բուն, բազեն, Ծերպից նայող արծիվն հզոր Միշտ չէ տեսածին հանդուրժող: Աուդիտն էլ կվերջանա… Կերն ու ջուրն էլ կշատանա… Շունն ու մարդն էլ ինչպես և միշտ, Արդարություն կսիրեն միշտ… Նաիրա Հայրապետյան Լրագրող, մշակութաբան
Գո՞ւցե փորձեիք թանգարանում Ձեր “Հարցախույզ” դարի կտավն այս կախել. Նկարիչն այստեղ վրձնի փոխարեն Իր մազն է կտրել… Այս գիսակ վրձնի հույզերի լեզուն Յուղաներկերի ու գուաշների փառքը չի կիսում, Ոչ էլ կառչած է աշխարհիկ գույնի ու երանգների, Ծորուն ու քծնող ցայտի շղարշում, Շպարված մտքի, հենափայտ դարի, Սանդուղքն են լիզում… Գուցե փորձեիք թանգարանում Ձեր Նկարն այս պահել, Նկարիչն այստեղ մեռյալ ջրերում՝ Անցողիկ փառքի, վերելք-վայրէջքի, Լղոզված հեռուն ոճի ու ծագման՝ Շքերթ խայծերի մեջքի հետևում՝ Անդունդ է փակում, Ինչպես խութերի սուզված “սև արկղ” Ծովի մութ բեմում Վերծանող է նա, կռահողի տուն: Թերևս անուժ ժամանակի մեջ Հարգարժան տիկին, հավատքն իմ ուժն է… *** Լուսածին է…