Սովորենք անցյալի անհաջողություններից և նոր տարում կերտենք նոր հաջողություններ
2020 թվականը հայ ժողովուրդի համար եղավ ողբերգության տարի, հայ ժողովուրդի դարավոր թշնամու՝ Թուրքիայի և համաշխարհային իմպերիալիզմի ծրագրումով և Ադրբեջանի միջոցով հարձակման ենթարկվեց Արցախը: Արցախին պարտադրված պատերազմում նահատակվեցին և վիրավորվեցին հազարավոր հայորդիներ: Պատերազմի արդյունքում հայ ժողովուրդը ունեցավ տարածքային ու տնտեսական հսկայական կորուստներ:
Հայ Ձախ Ֆորումը համբերություն է ցանկանում նահատակների ընտանիքներին և հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում պատերազմում վիրավորներին:
Մենք հավատացած ենք, որ ապագայում միայն համայն հայության միասնական պայքարով հնարավոր կդառնա Հայաստանի տնտեսության զարգացումը, արդարաության հաստատումը և Հայոց բանակի հզորացումը:
Սիրելի հայ ժողովուրդ՝
Հայ Ձախ ֆորումը կոչ է անում համայն հայությանը միասնաբար պայքարել հանուն հզոր Հայաստանի: Ապագան սկսում է նոր տարուց: Հուսանք նոր տարին լինի հաջողության տարի
Շնորհավոր լինի բոլորիս Նոր տարին:
Հայ Ձախ Ֆորում, 30 Դեկտեմբերի 2020 թ.
Փաշինյանը խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրել է խորհրդակցությունների՝ 2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով
«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, հիմա արդեն ակնհայտ է, որ վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր գործընթացը չարժանացավ ժողովրդի աջակցությանը։
Հիմա մտածել պատերազմի մասին, նշանակում է պատրաստել Հայաստանի խաչքարը
Մենք տարբեր ընդդիմադիր ուժեր ենք ունեցել, բայց այսպիսի խուլիգան ընդդիմություն երբեք չենք ունեցել
Իրավիճակը կարող է սրվել Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում. Վլադիմիր Պուտին
Acto virtual internacional por el Centenario de la Armenia Soviética - Unión Cultural Armenia
Իրական հակադրությունը ոչ թե կառավարության և ընդդիմության միջև է, այլ 2018 թ. արտոնություններից զրկված «էլիտայի» և ժողովրդի. Փաշինյան
Ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած մեր 6 զինծառայողները վերադարձան Հայրենիք․ ԱՀ նախագահ
Լուսանկարներ հիշատակի սգո երթից




