K2_THE_LATEST

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըքորնյուն հայտարարել է, որ Ֆրանսիան ու Հայաստանը մտադիր են ձևակերպել Երևանի կողմից ֆրանսիական սպառազինության գնման մասին պայմանավորվածությունները: Այս մասին նա հայտարարել է Le Parisien-ին տված հարցազրույցում: Նախարարը նշել է, որ Հայաստանը պետք է պաշտպանի իր բնակչությանը և ապահովի սահմանների անվտանգությունը: «Կիրակի օրը մենք պաշտոնապես կձևակերպենք ՀՀ կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակով սպառազինության ձեռքբերումը»,- ասել է նա: Նա նշել է, որ խոսքը, մասնավորապես, պայմանագրի ստորագրման մասին է, որը թույլ կտա պաշտպանել ՀՀ օդային տարածքը:
Ադրբեջանա-հայկական հակամարտության ամենասկզբից Իսրայելն արդյունավետ դաշինք է կնքել Ադրբեջանի հետ՝ երկրին վաճառելով միլիարդավոր դոլարների սպառազինություն, նշվել է Միջազգային հարաբերությունների վերլուծության իտալական ինստիտուտի (IARI) հոդվածում։ «Ինստիտուտի խաղաղության եւ պատերազմի լուսաբանման վերաբերյալ տվյալների համաձայն՝ 2015-2019թթ. Իսրայելը եղել է Ադրբեջանի կողմից զենքի միջին տարեկան գնումների 60 տոկոսի աղբյուրը։ Սպառազինությունների մեջ հատուկ շեշտադրվել են դրոնները, հիմնականում՝ հետախուզական եւ տակտիկական։ Ի հավելումն՝ Elta Systems իսրայելական ընկերությունն ունեցել է իր ավանդը՝ Բաքվին տրամադրելով Արցախի համալիր թվային քարտեզը, ինչն ադրբեջանական ուժերին զգալի գերազանցություն է հաղորդել գործողությունների ժամանակ։ 2020թ. հակամարտության ժամանակ օդային փոխադրումները Թուրքիայի եւ Վրաստանի օդային տարածքով թույլ են տվել ադրբեջանական ուժերին կայուն մատակարարել զինամթերքներ եւ սարքավորումներ…
Պուտին TeleSure 15 հոկտեմբերի 2023 թ Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները փորձել են մենաշնորհել մերձավորարևելյան կարգավորումը, ասել է ՌԴ նախագահը։ Ուրբաթ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության աննախադեպ սրումը «լայնածավալ ողբերգություն է» և ԱՄՆ-ի Մերձավոր Արևելքում նրանց ուղղակի քաղքականության ձախողման հետևանքն է։ «Ամերիկացիներն իրենց եվրոպական արբանյակների աջակցությամբ փորձեցին մենաշնորհել մերձավորարևելյան կարգավորումը, և նրանք մտահոգված չէին փոխզիջումներ գտնելով, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար»,- ասել է Պուտինը Անկախ Պետությունների ղեկավարների համագործակցության խորհրդի նիստում, որը տեղի ունեցավ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները արգելափակել է մերձավորարևելյան միջնորդների միջազգային քառյակը և փորձել է հակամարտությունը…
 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի՝ հոկտեմբերի 19-ին, հայտարարել է, որ Թուրքիան «շարունակելու է ակտիվացնել իր գործողությունները Սիրիայում և Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ։ Հոկտեմբերի 1-ից Թուրքիան սկսել է մի շարք ավիահարվածներ և ռմբակոծություններ՝ ի պատասխան Անկարայում հարձակման ենթարկված և վիրավորված երկու ոստիկանների, որի պատասխանատվությունը ստանձնել է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը։ Էրդողանը հավելել է. «Մենք կուժեղացնենք և կշարունակենք մեր օդային գործողությունները և ցույց կտանք ահաբեկիչներին, որ ի վիճակի ենք ոչնչացնել նրանց ցանկացած վայրում և ցանկացած պահի»: Էրդողանը երկուշաբթի երեկոյան ասել է, որ Թուրքիան հաջողությամբ ավարտել է PKK-ի գրոհայինների դեմ ռմբակոծության «առաջին փուլը» և կիրականացնի գործողության հաջորդ փուլերը՝ Սիրիայի և…
Հայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպանատունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Մեղրիում կայացել է ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի ղեկավարի հանդիպումը Մեղրիի քաղաքապետի հետ՝ Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման հարցով: «Քննարկվել են Սյունիքի մարզում Ռուսաստանի նոր հյուպատոսական հիմնարկի բացման հեռանկարները, ինչը մեծապես կհեշտացնի հյուպատոսական ծառայություններից օգտվելու հնարավորությունը Հայաստանի հարավում բնակվող ՌԴ քաղաքացիների համար»,- նշված է հաղորդագրությունում։ Բացի այդ, նշվել է, որ նոր գլխավոր հյուպատոսությունը կնպաստի ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև կնպաստի մշակութային-հումանիտար, առևտրատնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը:
Ռուսաստանը շարունակելու է հետևողական ջանքերը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը համակողմանի օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։ Այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: «Ի պատասխան Հայաստանի ղեկավարության կոչի՝ Ռուսաստանը սկսեց մատակարարել հանրապետությանն անհրաժեշտ նավթամթերքը։ Խոսքը 15 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզվառելիքի մասին է։ Ինչպես հայտնի է դարձել գործընկերների հարցումից, Հայաստանում այս ոլորտում իրավիճակը բարդ է։ Երկիրը գրեթե սպառել է ընթացիկ տարվա համար հաստատված հաշվեկշիռը։ Առջևում աշուն-ձմեռ սեզոնն է։ Ռուսաստանի աջակցությունը շատ ժամանակին և օգտակար կլինի։ Չնայած սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի կառավարությունը որոշում էր ընդունել ժամանակավորապես արգելել մեր երկրից ապրանքային բենզինի և դիզվառելիքի արտահանումը, ռուսական կողմն ընդառաջել…
Բիշքեկում ընթացող ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է լրագրողների հարցերին, անդրադարձել Հայաստանի հետ հարաբերություններին: «Այն, ինչ վերաբերում է հակառուսական տրամադրությունների սրմանը, հիմնականում արհեստականորեն է արվում։ Մենք գիտենք այն հասարակական կազմակերպությունների քանակը, որոնք Հայաստանում ստեղծվել են վերջին տարիներին, թեև նախկինում ևս դրանք քիչ չեն եղել։ Այդ կազմակերպությունները չեն ստեղծվում Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերություններն առաջ մղելու նպատակով։ Ճիշտ հակառակը։ Դրանք միտված են հակառուսական տրամադրությունների և Հայաստանի միջոցով այդ տարածաշրջանում առաջին հերթին ԱՄՆ-ի, Եվրամիության, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների շահերի առաջմղմանը հարմար հող նախապատրաստելուն։ Այդ փորձերը մենք տեսնում ենք, դրանք որոշ արդյունքների են հասնում։ Մենք խորապես…

Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ

Հայաստանի ղեկավարության նկատմամբ հնչեցրած հոխորտանքներից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն ևս մեկ հաղորդագրություն է տարածել՝ պատմելով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գործունեության և տարածաշրջանում Մոսկվայի ծրագրերի մասին: Հաղորդագրության մեջ ասվում է. Ռուսաստանը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար։ Ռուսական խաղաղապահ զորախումբն իր ակտիվ միջնորդությամբ վերահսկում է սեպտեմբերի 20-ին հաստատված հրադադարի պահպանումը։ Մեր բոլոր ջանքերի բացարձակ առաջնահերթությունն է խաղաղ բնակչության շրջանում զինված առճակատման և զոհերի նոր բռնկումը կանխելը։ Խաղաղապահների խողովակով լայնածավալ մարդասիրական աջակցություն է ցուցաբերվում հայ բնակչությանը։ Միայն վերջին երկու օրվա ընթացքում ռուս խաղաղապահները տարածաշրջան են հասցրել 125 տոննա մարդասիրական օգնություն և 65 տոննա վառելիք։ Ծրագրեր կան սննդամթերքի և առաջին անհրաժեշտության…

Հարցազրույց Սամվել Բաբայանի հետ

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը կոչ է արել Վաշինգտոնին զերծ մնալ Հայաստանում հակառուսական տրամադրությունների արհեստական ​​աճի հանգեցնող ակնարկներից։ Լրատվամիջոցների խնդրանքին՝ մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը Հայաստանի համար անվտանգության անվստահելի գործընկեր է, ռուս դիվանագետը մասնավորապես նշել է. «ԱՄՆ պաշտոնյաների նման ակնարկները վրդովեցուցիչ են: Ամերիկացիներն, ըստ էության, կրկնում են որոշ հայ քաղաքական գործիչների ոչ կառուցողական հրապարակային հայտարարությունները, որոնք փորձում են հրաժարվել ներքին և արտաքին քաղաքականության մեջ սեփական ձախողումների պատասխանատվությունից։ Ռուսաստանի Դաշնությունը եղել և մնում է Հայաստանի հուսալի դաշնակիցը։ Այս եղբայրական ժողովրդին մենք միշտ ցուցաբերել ենք անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ մեր խաղաղապահներին Ղարաբաղ ուղարկելով։ Այն փաստը, որ ռուս զինվորները մահացել են…