K2_THE_LATEST

ՀԱՅԱՍՏԱՆ 1918 Մաս 7

Հենց այս վտանգն էլ նույնպես նկատի ունենալով Սովետական Ռու- սաստանի կառավարությունը ձգտում էր զորքերը պահել Կովկասյան ռազմաճակատում, թեեւ Բրեստի պայմանագրով ստանձնել էր դրանք հե- ռացնել Կովկասյան ռազմաճակատից : Սակայն ռազմաճակատի հրամանատարությունը հենց առաջին օրից հրաժարվում էր ենթարկվել Սովետական Ռուսաստանի կառավարությանը եւ չէր կատարում Սովետական զինված ուժերի հրամանատարության կարգադրությունները։ Երկրորդ. Անտանտի տերությունները Թուրքիայի դեմ ռազմական գործողություններ էին վարում Մերձավոր Արեւելքում, Կիլիկիայում, որտեղ թուրքական բանակներն ուժեղ դիմադրություն էին ցույց տալիս: Հարկավոր էր շեղել Թուրքիայի ուշադրությունը դեպի Անդրկովկաս, որի նվաճման մասին նա վաղուց էր երազում։ Ռուսական զորքերին Կովկասյան ռազմաճակատից հեռացնելը Թուրքիայի համար պայմաններ էր ստեղծում այդ երազանքն իրակա- նացնելու համար։ Եվ արդյունքում Մերձարեւելյան…

ԱՐՅՈՒՆՈՏ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

ԱՐՅՈՒՆՈՏ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ «Խաղ-աղ-ության» «խաղ»-ն է միայն Ճոճվում տեսքով յաթաղանի. Նորից ընկանք ոտքերի տակ Էս աշխարհի մեծ խաղերի: «խաղաղություն» բառը հիմի Մահաբեր թույն ասես լինի, Որ կանգնել է մեր կոկորդին, Կաթիլ-կաթիլ կուլ ենք տալի: «Խաղ-աղ-ությու՜ ն...»՝ պարզում են մեզ Այս էլ արդեն քանի՜ տարի... Թե կաս, Աստված, ինչո՞ւ թողիր, Որ համտեսենք մեր արցունքի «աղ»-ը էլի: «Խաղ-աղ-ություն»՝ անտես ական, Պայթելու է մի օր էլի, Թե ազգովի չենք ըմպելու Սթափության գավաթը լի Ու փշրելով չենք բանալու Գոցված դուռը Մեծ Մհերի: ՍԱՆՆԱ
2024 թ Հուլիսի 11-12-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ BRICS-ի խորհրդարանական 10-րդ ֆորումը: Միջոցառմանը մասնակցել են ՌԴ սենատորներ և Պետդումայի անդամներ՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ, ինչպես նաև BRICS-ի բարձրաստիճան պատգամավորներ։ Ֆորումի թեման էր՝ «Խորհրդարանների դերը բազմակողմանիության ամրապնդման գործում՝ հանուն արդար գլոբալ զարգացման և անվտանգության»: Լիագումար նիստի ընթացքում մասնակիցներին ողջունել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Միջոցառումների ծրագիրը ներառում էր լիագումար նիստ՝ նվիրված BRICS երկրների և գործընկերների միջև միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը: Պատվիրակությունների ղեկավարները քննարկել են խորհրդարանների դերը միջազգային հարաբերությունների արդյունավետության և ժողովրդավարական բնույթի ապահովման, բազմակողմ առևտրային համակարգի մասնատվածությանը դիմակայելու և գլոբալ ճգնաժամերից բխող սպառնալիքների հաղթահարման…
Շատերն են, հավանաբար, հիշում 2017 թ. ԱԺ ընտրություններից առաջ «ՍԱՍ-Գրուպ»-ի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովը, որի ձայնագրությունն արտահոսեց ու հրապարակվեց «Hayastan 24» կայքում: Ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, ընկերության աշխատակիցներին հորդորում խորհրդարանական ընտրություններում «ձայն բերել» Արտակ Սարգսյանի համար, ապա սպառնում, որ «ձայն չբերողների հետ վատ են վարվելու»: Հատուկ քննչական ծառայությունում որոշ ժամանակ անց քրեական գործ հարուցվեց, սակայն հետո կարճվեց: Հիմա մեկ այլ պատմություն ներկայացնենք հայտնի օլիգարխի ընկերության աշխատակիցներից մեկի նկատմամբ թույլ տրված ապօրինությունների մասին: Գևորգ Բրուզյանը 2022 թվականի մայիսի 6-ից աշխատել է «ՍԱՍ-Գրուպ»-ի Հալաբյան 22/5 մասնաճյուղում, որպես անվտանգության աշխատակից։ Այս տարվա մայիսի 21-ին…
 Ընդհանուր առմամբ, մոտավորապես 10 միլիոն նամակ գրվեց և տարածվեց թերթերի, ռադիոկայանների, եկեղեցիների, Ամերիկյան լեգեոնի, հարուստ անհատների և այլնի կողմից: Բիզնեսի և առևտրական գովազդներում հայտարարվեց, որ եթե նրանք նույնիսկ իրենց գնորդն էլ չլինեն նրանց նամակները անվճար օդային փոստով կուղարկեն Իտալիա: Այս բոլոր գործողությունները պարզապես իրագործվում և հաստատվում էր ԱՄՆ-ի արտգործնախարարության և փոստային համակրգի կողմից, որոնք հիմք էին դրել հատուկ «Freedom Flights»-ը (Ազատության թռիչքներ), որոնք նպաստում էին նամակների առաքմանը ավելի մեծ հրապարակայնություն հաղորդելու համար դեպի Իտալիա։ Ձևաթղթերը պարունակում էին այնպիսի հաղորդագրություններ, ինչպիսիք են. «Կոմունիստների հաղթանակը կկործանի Իտալիան. Միացյալ Նահանգները այլևս չի օգնելու Իտալիային և հավանաբար համաշխարհային պատերազմ կսկսվի» ... «Մենք խնդրում ենք,…

ՀԱՅԱՍՏԱՆ 1918 (Մաս 6)

Վերոհիշյալ ժողովում ժողովրդական հերոսի զայրույթը սթափեցրել է ռուս զինվորներին զինաթափողների ու սպանողների օրինակին հետեւելու կողմնակիցներին եւ նրանք հարկադրված հրաժարվել են իրենց մտադրությունից: Եվ, եթե դաշնակցությունը երբեւէ փոքր-ինչ ապաշխարելու մտադրություն ունենա, ապա, թեկուզ եւ ուշացումով, Ժողովրդական հերոս Անդրանիկին երախտագետ պետք է լինի, որն իր վճռական դիրքորոշու- մով դաշնակցությանը թույլ չի տվել ռուս զինվորներին զինաթափ անե- լու գործում վրաց մենշեւիկների եւ ադրբեջանական մուսավաթականների զազրելի օրինակին հետեւելու եւ իր պատմության էջերը եւս մի սեւ փաս- տով պակասեցնելու համար։ 1917 թ. դեկտեմբերի 17-ին Ստ. Շահումյանը զգուշացնում էր. «Ըստ ազգությունների առանձնանալու եւ ինքնորոշվելու ձգտումը, ազգային տարածքները սահմանագծելու փորձերը, սեփական ազգային զորագն- դերի ստեղծելը,- այս բոլորը…
Էջ 1, 79-ից