Երևանի ակտիվիստների կոչը ոստիկանությանը

«Ոտքի՛, Հայաստան» շարժումը դատապարտել է ոստիկանության գործողությունները, որը խոչընդոտում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին նստացույց անցկացնել Երևանի Հանրապետության հրապարակի կենտրոնում։ Ակտիվիստները ոստիկանությանը կոչ արեցին աջակցել խաղաղ ցույցին։Հուլիսի 27-ին «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները Հանրապետության հրապարակում ցույց էին սկսել ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Ակցիայի մասնակիցները փորձեր էին անում ճեղքել ոստիկանական շղթան և հրապարակի կենտրոնում տեղ գրավել, սակայն իրավապահ մարմինների աշխատակիցները նրանց դուրս հանեցին։ Հուլիսի 29-ին ոստիկանության հետ հերթական հակամարտության ժամանակ շարժման ակտիվիստ Դավիթ Սանասարյանը վնասվածք էր ստացել։
Հայաստանի կառավարության շենքի մոտ իրենց արդար բողոքի գործողությունն են շարունակում «Նաիրիտ» գործարանի նախկին և ներկա աշխատակիցները։ Ցուցարարները պահանջում են անհապաղ վճարել աշխատավարձի պարտքերը և սկսում են նստացույց։ Այսօր առավոտյան մի խումբ ցուցարարներ փակել էին կառավարության շենք տանող ճանապարհներից մեկը, սակայն մի քանի րոպե անց ոստիկանությունը նրանց մայթ փոխադրեց և վերականգնեց տրանսպորտի երթևեկությունը։ Ցուցարարները վանկարկում էին «ամոթ» և «աշխատավարձ»։ Նրանք ասում էին, որ չեն հավատում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի խոսքերին, ով կառավարության այսօրվա նիստում հավաստիացրել է, որ․ «մոտակա երկու օրվա ընթացքում գործարանի բոլոր աշխատակիցների աշխատավարձերը կվճարվեն»։ «Երկու օր առաջ Զախարյանը կրկին նույնն էր խոստանում, սակայն ոչ ոք դեռ…
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը միջնորդել է հունիսի 23-ին Բաղրամյանի նստացույցը ցրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին և ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանին։ Ավելի վաղ ՀՔԾ-֊ում քրեական գործ էր հարուցվել պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, բռնությամբ զուգորդված պաշտոնական լիազորություններն չարաշահելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածներով:
Գերմանիայի ԱԳՆ-ն իր այն քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են մեկնել Թուրքիա, զգուշացնում է, որ Ստամբուլի մետրոյում և ավտոբուսի կանգառներում կարող են ահաբեկչական գործողություններ տեղի ունենալ։ «Թուրքիայում կարող է մեծ լինել Քրդստանի Բանվորական շարժման հարձակումների վտանգը։ Բացի այդ, Ստամբուլի գետնուղի երկաթուղային ցանցի և ավտոբուսի կանգառների վրա հնարավոր հարձակումների նախանշաններ կան», հայտարարում է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական կայքը։ Այդ հակազդեցության պատճառը վերջերս Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների դիրքերի վրա Թուրքիայի հարձակումներն են։
Մերձավոր Արևելքում հակամարտությունը ծավալվելու և ԻՊ սպառնալիքի մեծացման դեպքում Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կարող է հայտնվել վտանգավոր գոտում։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը։ «Մերձավոր Արևելքում հակամարտությունն ամեն պահի կարող է հարվածի տակ դնել Նախիջևանի սահմանը, քանի որ ԻՊ զինյալները հեշտորեն կարող են տեղաշարժվել դեպի այնտեղ։ Այդ ֆոնին, ենթադրում եմ, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը երկրորդ պլան կմղվի», նշել է ռուս քաղաքագետը։ Նրա խոսքերի համաձայն, ԻՊ վտանգը սպառնում է ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին։ «Սակայն հայերը ավելի լավ վիճակում են, քանի որ նրանք քրիստոնյա են և «Իսլամական պետության» համար ներքին բազա չունեն», ասել է փորձագետը։
ԼՂՀ ՊՆ այսօր հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այն լուրը, թե ադրբեջանական ուժերը ոչնչացրել են ՀՀ ԶՈՒ անօդաչու DJI Inspire1 (Quadcopter) ինքնաթիռը, երբ այն իբր փորձ է արել թռիչք իրականացնելու ադրբեջանական դիրքերի վրայով։ «Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանական զինված ուժերը խփել են հայկական անօդաչու թռչող սարքը, իրականությանը չի համապատասխանում», ասվում է ԼՂՀ ՊԲ հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Ադրբեջանն անօդաչու թռչող սարքերին հարվածելու մասին հայտարարել էր հուլիսի 4-ին և 7-ին, ընդ որում և՛ Հայաստանը, և՛ ԼՂՀ-ն հերքել էին այդ լուրերը։

23 բան, որ չեն ասում կապիտալիզմի մասին

Այս գիրքը հրատարակվել է 2008 թվականի աշխարհում ընթացող տնտեսական ընդհանուր ճգնաժամից հետո: Հեղինակը ԱՄՆ-ի Քեմբրիջի համալսարանի բարօրության տնտեսագիտություն ու տնտեսագիտության պատմություն ֆակուլտետի կորեացի դասախոս, պրոֆեսոր Հան Ջուն Չանգն է: Քննադատելով ֆինանսական կապիտալիզմի քաղաքականությունը, հետաքրքիր ու գրավիչ օրինակներ է բերում, ընդ որում 23 հարցի շուրջ բացատրություններ է տալիս, որոնք ծածուկ են պահում այդ քաղաքականությունը գործադրողները: Իրականությունն այն է, որ վերջին տասնամյակների ընթացքում ազատ շուկայի գաղափարն իր մեծամեծ հավակնություններով ու պրոպագանդայով, դատարկ ու անհիմն դուրս եկավ: 2008 թվականին ֆինանսական ճգնաժամի բացահայտումով այլևս հնարավոր չէր որևէ կերպ ծածուկ պահել այդ գաղափարախոսության անկատարությունը, ինչը տասնյակ տարիներ շարունակվում էր գործի դրվել: Նոր ազատական տնտեսական քաղաքականության…
Մայրաքաղաքում առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան բոլոր ծառայություններին հանձնարարել է աշխատանքները կազմակերպել առավել ուժեղացված ռեժիմով՝ բացառելով բնակչության սպասարկման ոլորտում որևէ թերացում: «Երևան Ջուր» ընկերությանը հանձնարարվել է խստորեն հետևել բնակչության ջրամատակարարմանը՝ բացառելով սահմանված ժամանակացույցից որևէ շեղում: Հանձնարարվել է նաև ապահովել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բանուկ հատվածներում, մարդաշատ վայրերում, այգիներում և պուրակներում, ինչպես նաև բակային տարածքներում գործող ցայտաղբյուրների շուրջօրյա անխափան աշխատանքը: «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ին հանձնարարվել է մեկ անգամ ևս ստուգել ընկերության ենթակայությամբ գործող ջրային կառույցների, ավազանների մաքրությունն ու ապահովել դրանց անխափան աշխատանքը: Աղբահանության և սանմաքրման կազմակերպություններին հանձնարարվել է ապահովել բազմաբնակարան շենքերի աղբախցերից և փողոցներում տեղադրված…

Ահաբեկչական գործողություն Հնդկաստանում

Հնդկաստանի հյուսիսային շրջանի Բենջաբ նահանգի ոստիկանության բաժանմունքի վրա ահաբեկիչները հարձակում են գործել և մի քանի անձանց պատանդ են վերցրել։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ոստիկանության և հանրակառքի վրա իրականացրած հարձակման հետևանքով զոհվել է վեց և վիրավորվել ինը մարդ։ Նախնական տվյալների համաձայն, հարձակմանը մասնակցել է 15 ահաբեկիչ։ Բացի այդ, հատուկ ծառայությունները պարզել են, որ անհայտ անձինք դեպքի վայրից ոչ հեռու ճանապարհն ականապատել էին, հաղորդում է «Զարթօնք» թերթը։

Թուրքիան ցամաքային զորքեր չի ուղարկի Սիրիա

Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնության է եկել սիրիական ընդդիմությանն օդային պաշտպանություն տրամադրելու անհրաժեշտության հարցում, միաժամանակ հավաստիացնելով, որ Անկարան մտադիր չէ ցամաքային զորքեր ուղարկել Սիրիա։ Թուրքիայի վարչապետ Ահմադ Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք չեն ուզում ԻՊ ահաբեկչական խմբավորման հետ դրացիություն անել, այլ ընդամենն ուզում են Սիրիայի Տաեշից ազատագրված տարածքներում տեղակայել չափավոր ընդդիմության ուժեր։ Թուրքիան նաև հերքել է քուրդ մարտիկներին թիրախ ընտրելու մասին լուրերը, թեև Սիրիայի հյուսիսային շրջանների վրա իրականացրած իր օդային հարձակումների ընթացքում շարունակում էր հարվածել Տաեշի և ՔԱԿ-ի դիրքերը։ Լոնդոնում գործող Սիրիայի մարդու իրավունքների ուսումնասիրության կենտրոնի տվյալների համաձայն, թուրքական հրասայլերը երեկ կրակ էին բացել Սիրիայի հյուսիսային շրջանի Հալեպ…

Սիրիայի բանակն առաջանում է դեպի Թտմոր

«Զարթօնք» թերթը գրում է, որ Սիրիայի բանակն առաջանում է դեպի Թտմոր քաղաքը, որը գտնվում է Տաեշ իսլամական ծայրահեղական կազմակերպության տիրապետության տակ։ Նրանք վերագրավել են նաև Թտմորի մոտ գտնվող լեռնաշղթան։ Մարտերն ընթանում են քաղաքից 1կմ հեռավորության վրա։ Մինչ այդ, Սիրիայի բանակն ու Հզբոլլահի զինված միավորումները բախումներ են ունեցել Ժապհաթ Նուսրա և Ահրար Շամ կազմակերպության զինյալների հետ։