ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր՝ հոկտեմբերի 19-ին, փակ խորհրդակցություններ կանցկացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական առաքելության մամուլի քարտուղար Ֆյոդոր Ստրժիժովսկին:
21-րդ դարը դեռ նման պատերազմ չի տեսել՝ փաստում են ռազմագետները, քանի որ այս մարտերում ներգրավված են բոլոր հնարավոր զինատեսակներ՝ տանկեր, ԱԹՍ-ներ, հրթիռային հրետանի, ավիացիա և մեծ թվով զորքեր: Լեռնային Ղարաբաղում ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ու դրա հետևանքների մասին վարչապետը խոսել է շվեյցարական RTS հեռուստաընկերության հետ:Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Իրավիճակն առավել քան լուրջ է, որովհետև տեղի են ունենում մեծածավալ ռազմական գործողություններ: Շատ կարևոր է արձանագրել, երբ Թուրքիայի նախաձեռնությամբ և ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանը հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի վրա, առաջին իսկ օրերից Ադրբեջանի կողմից հրթիռակոծվում և հրետակոծվում են Ղարաբաղի բնակավայրերը, քաղաքները և գյուղերը, և ավելի քան 10 օր հրետակոծություններից հետո, երբ հասկանալի էր, որ…
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Հարավային Կովկասը կրկին կրակի մեջ է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մղվում են լայնամաշտաբ ռազմական գործողություններ տանկերի, հրետանու, հրթիռների եւ օդուժի գործադրմամբ: Զոհվում է խաղաղ բնակչությունը, աճում են կողմերի կորուստները: Պատերազմը սպառնում է տարածվել նորանոր գոտիներում եւ դառնալ, իրավամբ, տարածաշրջանային: Սա չափազանցություն չէ: Սա ռազմական վերլուծաբանների սառը դատողություններն են: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ օբյեկտիվորեն հասունացել է հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծման անհրաժեշտությունը դեպի հարեւան երկրներ ահաբեկչության տարածումը կանխելու նպատակով: Մեր այս վերլուծական մշակման մեջ կփորձենք հասկանալ, թե ի՞նչ աշխարհաքաղաքական, ռազմական եւ քաղաքակրթական հետեւանքների կարող է հանգեցնել Ղարաբաղյան հակամարտության գոտում այս…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդես եկավ ուղերձով: Ներկայացնում ենք վարչապետի ուղերձի ամբողջական տարբերակը: «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն. Արդեն 18 օր շարունակվում է Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած ահաբեկչական պատերազմը Արցախի դեմ: Մինչ ռազմաճակատում ստեղծված իրադրությանն անդրադառնալը հարկ եմ համարում ընդգծել, որ այսօր մեզ համար չափազանց կարևոր է հասկանալ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, բայց սրա համար էլ նախ պետք է հասկանալ այս պատերազմի ծագման պատճառներն ու պայմանները: Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ, ըստ էության, հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից…
Արցախում մարտական գործողությունների ժամանակ զոհվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ աշխատակազմից: «Նա զոհվել է առաջնագծում, որտեղ որպես կամավոր մեկնել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված նոր պատերազմի հենց սկզբից: Կյանքից հեռացավ մի մարդ, ով անչափ սիրում էր Հայաստանն ու Արցախը՝ որպես նրա բաղկացուցիչ մաս: Մարդ, ով անձնվիրաբար նվիրված էր իր հայրենիքին, իր ժողովրդին, իր ընտանիքին: Արցախցի հայտնի քաղաքագետ և լրագրող Միքայել Հաջիյանի ընտանիքում էր, որ ձևավորվեց Երվանդի՝ որպես իսկական հայրենասերի կերպարը, ով իր կյանքը չտարանջատեց Արցախի ճակատագրից, հենց ընտանիքում նա դարձավ իր հանրապետության իսկական քաղաքացի: Եվ երբ Արցախի…
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով հումանիտար նկատառումներով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները. հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը: «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած մի շարք հեռախոսային զրույցներից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է կոչով` դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք ընթանում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում` հումանիտար նկատառումներով, որպեսզի հնարավոր լինի փոխանակել գերիներին և զոհվածների մարմինները: ՌԴ Արտգործնախարարի միջնորդությամբ այս թեմայով խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվել Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները»,-ասված է Կրեմլի հաղորդագրությունում: 1lurer.am
Ծանր տեխնիկայով Ադրբեջանը շարունակում է ռմբակոծել խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ օպերատիվ մարտավարական «Լորա» հրթիռով: Հայաստանն արժանի պատասխան տալու բարոյական իրավունք ունի՝ ասում է Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի փորձագետը:Վլադիմիր Եվսեև (Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի ռազմական փորձագետ) - Եթե Ադրբեջանը չսթափվի և կանգ առնելու որոշում չկայացնի, անկախ նրանից, որ արդեն կորուստների ու վիրավորների թիվն անցնում է տասը հազարը, ուրեմն այդ դեպքում Հայաստանը պատասխան հարվածի լիարժեք իրավունք ունի:Պետք է անարգանքի սյունին գամել խաղաղ բնակիչների արյունը թափելու համար ու ենթարկել պատասխանատվության միջազգայնորեն, ասում է Վիկտոր Լիտովկինը: Վիկտոր Լիտովկին (ռազմական փորձագետ) - Խաղաղ բնակչության սպանությունը ցանկացած պատերազմում հանցագործություն է, հատկապես, երբ խիտ…

Պատերազմ. օր 10 | Հանրային քննարկում

Թուրքական գործոնը փոխեց աշխարհաքաղաքականությունը։ Եթե հիմա խնդիրը հիմնովին չլուծվի, ուրեմն ապագայում արդեն ամբողջ Կովկասի խնդիրը լուծելու առաջ ենք կանգնելու։ Տարածաշրջանն ապակայունացնելու պատասխանատուները պիտի պատժվեն՝ ասում է Ստանիսլավ Տարասովը: Ստանիսլավ Տարասով (Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների խնդիրների փորձագետ) - «Թուրքիան դժվար իրավիճակում է հայտնվել: Մեր հաշվարկներով՝ Թուրքիան հույս է դնում բլից-կրիգի վրա։ Ադրբեջանցիները սցենարով, այսպես ասած, «հակահարձակում» էին նախապատրաստել, իրենց հաշվարկներով՝ պետք է բեկում անեին 200-300 կմ՝ վերցնելով գոնե 1-2 շրջան։ Նրանց չհաջողվեց ճեղքել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության սահմանը, նրանք մխրճվել են լեռներում ու մնացել, մեծ կորուստներ են կրում: Իրենց առջև դրված խնդիրը նույնիսկ միջին պլանով չեն կատարել»։ Այն, որ Ադրբեջանը պատերազմ…
ԱՀ նախագահը կոչ է անում միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորել։ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել՝ նշելով․ «Այսօր Արցախն ու Հայաստանը հայտնվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում՝ բառիս բուն իմաստով։ Սակայն մեր դեպքում առանձնահատկությունն այն է, որ համաշխարհային քաղաքակրթության գոյությանը սպառնացող այս թշնամին մեր հայրենիքի դեմ դուրս է եկել արդեն ՄԱԿ անդամ պետության դրոշի տակ քողարկված, այդ պետության կանոնավոր բանակի կազմում և շատ հաճախ այդ կանոնավոր բանակի փոխարեն։ Ժամանակակից աշխարհում, երբ տառացիորեն հնարավոր չէ ոչինչ թաքցնել ոչ մեկից, բոլորն իրենց աչքերով տեսել ու արձանագրել են համաշխարհային ջիհադիստական ահաբեկչական ցանցի ներթափանցումն Ադրբեջան։ Աշխարհում որևէ պետության համար արդեն գաղտնիք չէ, որ այդ…
Միջազգային հանրությունը շարունակում է դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի հակամարդկային գործունեությունը և ահաբեկիչների հետ այդ երկու երկրների համագործակցությունը: Ահաբեկչական գործոնի և հենց Ադրբեջանի վրա դրա հետագա հետևանքների մասին Նաիրի Հոխիկյանը զրուցել է եգիպտոսցի քաղաքագետ Ամր Էլդեբի հետ: - Պարոն Էլդեբ, Դուք գիտեք, որ Սիրիայից Թուրքիան մի քանի հազար վարձկան, ավելի շուտ՝ ահաբեկիչ է տեղափոխել Ադրբեջան: Ի՞նչ կարող եք ասել դրա մասին: - Ահաբեկիչների հարցում, պարզ է, որ Թուրքիան այստեղ կրկնում է Լիբիայի իր փորձը: Նրանք Լիբիա ևս ուղարկեցին վարձկաններ Սիրիայից: Այս դեպքում էլ նրանք այսպիսի մեթոդներ են կիրառում, որ կարողանան ճնշում գործադրել Հայաստանի վրա: Սիրիայից, ավելի ճիշտ՝ Սիրիայի հյուսիսից վարձկանների տեղափոխումը…