Էնվեր Փաշայի մասին Թուրքիայի նախագահ Թ. Էրդողանի, ինչպես նաև Երևանի ու Զանգեզուրի մասին Ալիևի Բաքվում արված հայտարարությունների կապակցությամբ: Հարցազրույցների շարան հայոց պատմության կարևորագույն հարցերի շուրջ,Հայաստանի Հանրապետության պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ հետ: "Բաքվում շքերթին Էրդողանը ասաց, թե հիմա Էնվեր Փաշայի հոգին փառավորվեց։ Գիտեք, թե ո՞վ էր Էնվեր փաշան։ Նա երիտթուրքերի ռազմական նախարարն էր` հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը։ Սակայն արդյո՞ք գիտի Էրդողանը, թե ո՜վ սպանեց Էնվեր փաշային։ Նա սպանվեց ազգությամբ հայ, սովետական զինված ուժերի գնդապետ Հակոբ Մելքումովի կողմից, որը Ուզբեկստանում կռվում էր բասմաչների դեմ, որոնց ղեկավարում էր Էնվեր փաշան։ Մելքումովը բոլոր հայերի անունից վրեժ լուծեց Էնվերից։ Այնպես` որ պարոն…
«Քանի որ ուղերձի տեսանյութի հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջացել, իսկ այս իրավիճակում ժամանակը շատ կարևոր է, այդ պատճառով նախքան տեսանյութի տեխնիկական խնդիրների կարգավորումը հրապարակում եմ իմ ուղերձի ամբողջական տեքստը՝ պատերազմի հետևանքների, առկա մարտահրավերների և տարբեր ոլորտներում իշխանությունների անելիքների վերաբերյալ»,- տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Հարգելի՛ հայրենակիցներ Ադրբեջանա-թուրքական դաշինքի կողմից պարտադրված ծանրագույն պատերազմի հետևանքով կորցնելով մեր սուրբ հայրենիքի զգալի մասը և հազարավոր պայծառ կյանքեր՝ այնուամենայնիվ, մեր ժողովրդի հավաքական ուժի և կամքի շնորհիվ, մեր նվիրյալ զավակների արյան գնով մեզ հաջողվել է պահպանել Արցախ աշխարհի՝ Մեծ Հայքի պատմական 10-րդ նահանգի մի մասը, որտեղ շարունակելու է ապրել, արարել ու պայքարել արցախահայությունը՝ հանուն…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես նշել է. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ,Խորհրդարանական խմբակցությունների հարգելի ներկայացուցիչներ,Հարգելի գործընկերներ,Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ, Երեկվանից մենք որոշակի լարվածություններ ունենք Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին: Ուզում եմ ձեզ տեղեկացնել իրադրության ու որոշակի որոշումների վերաբերյալ: Նախ՝ Արցախի Խծաբերդ,…
Ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը։ Այդ մասին պարզ է դառնում ՌԴ ՊՆ կայքում հրապարակված քարտեզից։ Ըստ քարտեզի նոր տարբերակի՝ խաղաղապահների վերահսկողության տակ են անցել նաև Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքները։ Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև՝ ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ: 1lurer.am
Դեկտեմբեր 12 –ին, հանրային լրատվամիջոցները լուր տարածեցին, որ«Արժույթի Միջազգային Հիմնադրամ»-ը հաստատել է Հայաստանին 36.9 մլն. դոլար վարկի հատկացումը:Հայ Ձախ Ֆորումը խիստ մտահոգ է և անտրամաբանական է համարում ներկա պայմաններում օտարներից վարկ վերցնելը, որը մեր երկիրն էլ ավելի է մխրճում անհեռանկար պարտքերի մեջ: Չմոռանանք, որ ՀՀ պետական պարտքը նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 7 մլրդ 947.4 մլն դոլար և չպետք է ավելի շատացնենք դա: Հարկավոր է զերծ մնալ Համաշխարհային Բանկից ու Արժութի Միջազգային Հիմնադրամից վարկեր վերցնելուց:Քաղաքական հեղափոխությունից հետո, իշխանությունների թավշյա քաղաքականության պատճառով, ցավոք նախկինների կողմից թալանված գումարները չվերադարձվեց պետության գանձարան:Մենք վստահ ենք, որ, եթե ներկա իշխանությունը զերծ չմնա իր ժառանգած և…
Համաշխարհային պատմության մեջ ամենամեծ գործադուլը. 250 միլիոն հնդիկ բանվոր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե իր հրաժարականն են պահանջում ՀՀ նախկին նախագահները, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժեր, Հայոց Եկեղեցու Հայրերը, մտավորականներ, հակադարձեց. «Իսկ ինչո՞ւ դուք և խորհրդարանական ուժերը չեք պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իսկ ինչո՞ւ այդ քաղաքական ուժերը և էլիտայի ներկայացուցիչները անընդհատ առաջարկում են սցենարներ, որոնք ունեն մեկ նպատակ. ժողովրդին դուրս թողնել պրոցեսից, ընդ որում՝ անվերադարձ»: Ըստ Փաշինյանի՝ Մարուքյանի թվարկած ուժերն առաջարոկում են Հայաստանում ստեղծել անիշխանություն կամ խամաճիկային իշխանություն: «Առաջադրում են վարչապետւի թեկնածու, որը չունի ժողովրդի աջակցությունը, որը չունի հենարան խորհրդարանում, որը չունի հեռանկար՝ արժանանալու ժողովրդի աջակցությանը, որովհետև պայման է դրվում, որ…
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, խորհրդային շրջանի պատմության ոլորտի Հայաստանի առաջատար մասնագետ Կարեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայկական ԽՍՀ կազմավորման 100-ամյա հոբելյանին։ ՌԱԴԻՈ 71/99 Խաչատրյան. «Հայաստանի խորհրդայնացմամբ վերականգնվեց հայ–ռուսական դարավոր զինակցությունը» Թողարկման մասին Կարեն Խաչատրյանի դիտարկմամբ` ուղիղ հարյուր տարի առաջ հայությունն ապրում էր մի ճակատագրական ժամանակաշրջան, երբ քեմալական Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմում մենք տանուլ տվեցինք, ինչի հետևանքները շատ ծանր էին Հայաստանի ազգաբնակչության համար, և շատ ավելի ծանր կլինեին, եթե Հայաստանը չխորհրդայնացվեր։ «Դա, իհարկե, իրականացվեց դրսից, նաև ուժի միջոցով, բայց ի պատիվ Հայաստանի Առաջին հանրապետության իշխանությունների` նրանք գնացին խորհրդայնացման համաձայնագրի ստորագրմանը և խաղաղ պայմաններում իշխանությունը…
Հարցազրույցների շարան հայոց պատմության կարևորագույն հարցերի շուրջ,Հայաստանի Հանրապետության պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ հետ:
Արցախի և Ադրբեջանի հանրապետությունների միջև ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի հանրապետությունների կողմից եռակողմ համաձայնագրի ստորագրումը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական կամայական վերաձևումները Ռամկավար Ազատական կուսակցության գնահատումով բարդ իրավիճակ են առաջացրել Արցախի և Հայաստանի հանրապետությունների հասարակական–քաղաքական կյանքում: Բազմամարդ ցույցերում քաղաքական գնահատականներ են տրվում գործող իշխանությունների վարքագծին և առաջ են քաշվում վարչապետի ու նրա կառավարության անվերապահ հրաժարականները։ Ելնելով վերոգրյալից Ռամկավար Ազատական կուսակցությունը կոչ է անում հասարակությանը խուսափել քաղաքական լուրջ ցնցումներից, զերծ մնալ հակասահմանադրական գործողություններից, զգացմունքային և պահի ազդեցության տակ ընդունվող որոշումներից: Անհրաժեշտ ենք համարում շատ արագ և սթափ վերլուծել ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակը մեր երկու հանրապետություններում և դիվանագիտական խողովակներով պահանջել գործընթացին…