Օգոստոսի 5-ը՝ 60 վայրկյանում

Աշխարհը սգում է. երեկ երեկոյան Բեյրութը ցնցած աղետալի պայթյունի հետևանքով զոհվել է մոտ 100, վիրավորվել 4000-ից ավելի մարդ, 300 հազարն անօթևան է դարձել: Լիբանանի մայրաքաղաքն ավերած պայթյունի պատճառը 2780 տոննա ամոնիակի սելիտրան էր, նախնական տվյալներով երկիրը 3-5 մլրդ դոլարի վնաս է կրել: Բեյրութում պայթյունը վեց հայի կյանք է խլել, ազգությամբ հայ վիրավորների թիվն անցնում է 100-ը։ Հայաստանը պատրաստ է օգնել բարեկամ Լիբանանին. վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահի հետ: Դեպի կորոնաճգնաժամի հաղթահարում. նոր դեպքերի թիվը 288 է, ապաքինվել 478 մարդ: Գրանցվել է մահվան 2 դեպք: Այլ երկրի քաղաքացի լինելով՝ Ռուբեն Հայրապետյանն առաջադրվել է ԱԺ պատգամավորի թեկնածու. հարցը կքննի Քննչական կոմիտեն:…
1905 թ. օգոստոսի 5-ին Լոռու Սանահին գյուղում ծնվում է ընտանիքի հինգերորդ երեխան, որին կնքում են Անուշավան անունով, որը հետագայում վերածվում է Արտյոմի կամ Արտեմի և պետք է դառնար ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Ստալինյան մրցանակի վեցանգամյա դափնեկիր, Լենինյան մրցանակի դափնեկիր, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծողը: Նախնական կրթություն Միկոյանը ստացել է գյուղական դպրոցում։ Ապա՝ հոր մահից հետո, մայրն Անուշավանին ուղարկել է Թիֆլիս։ Այստեղ նա կրթությունը շարունակել է տեղի հայկական դպրոցում։ 1923 թվականին տեղափոխվել է Դոնի Ռոստով՝ ավագ եղբոր՝ Անաստասի մոտ։ Ցերեկները որպես խառատ է աշխատել գյուղատնտեսական մեքենաների Красный Аксай գործարանում, իսկ երեկոները հաճախել է պրոֆտեխուսումնարանի երեկոյան դպրոցը։ 1924 թվականինի տեղափոխվել…

ԲՈԼԹՈՆԻ ԳԻՐՔԸ ԱՐԳԵԼՎԱԾ Է ԱՄՆ-ՈՒՄ

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության հարցերով փորձագետ Ջոն Ռոբերտ Բոլթոն II ծնվել է 20 նոյեմբերի 1948թ. Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում (ԱՄՆ), ԱՄՆ պետական եւ քաղաքական գործիչ: 2018թ. ապրիլի 9-ից մինչեւ 2019թ. սեպտեմբերի 10-ը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականՙ ազգային անվտանգության հարցերով: Չափազանց հետաքրքրական մի արտահայտություն, որն արել է Ջոն Բոլթոնը 2005-2006թթ., երբ ներկայացնում էր ԱՄՆ-ը Միացյալ Ազգերի Կազմակերպությունում: «Չկա ՄԱԿ հասկացությունը: Կա միայն միջազգային հանրություն, որը կարող է գլխավորել աշխարհի միակ գերտերությունըՙ Ամերիկայի Միացյալ Նահանգները»: Բոլթոնը հայտնի է ռազմական քաղաքականության իր պահպանողական հայացքներով, ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ազդեցության տարածման կողմնակիցն է: Միեւնույն ժամանակ, իր ամբողջ քաղաքական գործունեության ընթացքում աջակցում էր այն «կոշտ ծրագրին», որը…

PM Pashinyan addresses Yazidi community of Armenia over Sinjar Genocide

YEREVAN, AUGUST 3, ARMENPRESS. Prime Minister of Armenia Nikol Pashinyan addressed the Yazidi community of Armenia on the occasion of the Sinjar Genocide anniversary. As ARMENPRESS was informed from the Office of the Prime Minister, the message runs as follows, ‘’Dear sisters and brothers of the Yazidi community of Armenia, Today we commemorate the anniversary of the genocide against the Yazidi people in Sinjar perpetrated by some terroristic organizations. Indeed, the tragedy that happened with the Yazidi people is a heinous crime against humanity and the civilized world. We share your grief and sincerely express solidarity with you. I wish…

ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը

մաս 1 Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի՝ հուլիսի 10-ի նիստում հավանության է արժանացել ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: Ներկայացնում ենք փաստաթուղթն ըստ բաժինների: ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 1.1 Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության (ԱԱՌ) գլխավոր նպատակը Հայաստանի և ՀՀ քաղաքացիների անվտանգ և առաջանցիկ զարգացման ու բարեկեցության ապահովման համար ուղենիշների սահմանումն է՝ հիմնվելով անկախ, ինքնիշխան և հզոր Հայաստանի Հանրապետության վրա՝ որպես այս նպատակի իրագործման երաշխավոր և աշխարհասփյուռ հայ ժողովրդի հայրենիք։ Ռազմավարությունը սահմանում է Հայաստանի ազգային շահերը և դրանց արդյունավետ պաշտպանության ռազմավարական ուղղությունները: 1.2 2007 թ. ՀՀ ազգային անվտանգության առաջին ռազմավարության ընդունումից ի վեր միջազգային և տարածաշրջանային անվտանգային միջավայրն էական փոփոխություններ է կրել՝ Հայաստանի առջև ծառացած…
Դամբիսա Մոյոն զամբիացի ծագմամբ աշխարհահռչակ տնտեսագետ է, որն, ըստ «Թայմ» ամսագրի՝ համարվում է աշխարհի 100 ազդեցիկ մարդկանցից մեկը։ Դամբիսա Մոյոն ներգրավված է մի շարք գլոբալ կազմակերպությունների խորհուրդներում, ինչպես, օրինակ, «Շևրոն» կորպորացիան /Chevron Corporation/ կամ 3M ընկերությունը։ 2009 թվականին համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից ճանաչվել է որպես գլոբալ առաջնորդ։ ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոս Նարեկ Մկրտչյանը զրուցել է Դամբիսա Մոյոյի հետ: – Տիկին Դամբիսա Մոյո, շնորհակալ եմ այս քննարկման հրավերն ընդունելու համար։ Մի շարք գիտնականների և առաջնորդների հետ արդեն առիթ եմ ունեցել այս թեման քննարկել, և այդ քննարկումների հետաքրքիր թեմաներից մեկը առնչվում է համավարակի աշխարհաքաղաքականությանը, որն, ըստ իմ զրուցակիցների՝ հայեցակարգային…

AskProfWolff: "Socialism With Chinese Characteristics"

Democracy At Work
«Թող մայդաններով մեզ չվախեցնի, Նիկոլ Փաշինյանը խաղաղ թավշյա հեղափոխություն է արել։ Հայ ժողովուրը շատ լավ գիտի, թե ով ինչի է ընդունակ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարությանը, թե Ուկրաինայում 3 անգամ Մայդանով իշխանություն է փոխվել։ Վ․Խաչատրյանը նաև հավելեց՝ այն մարդիկ, որոնք հույս ունեն մայդան անել , իրենց հետևից մարդ տանել կամ ուժով փորձել իշխանափոխություն անել, պետք է իմանան, որ դա չի կարող լինել։ «Մայդան իրենք շինեցին 2008թ․ մարտի 1-ին»,- հավելեց նա։ Անդրադառնալով նախկին նախագահի այն մեկնաբանություններին, թե ՀՀ կառավարությունը ճիշտ քայլեր չի անում, որ մեղմի կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված տնտեսական ճգնաժամը՝ Վ․Խաչատրյանն…
Ազգային անվտանգության ռազմավարության նոր հայեցակարգը հավանության արժանացավ ՀՀ անվտանգության խորհրդի հուլիսի 10-ի նիստում: Նախկին ռազմավարությունն ընդունվել էր 13 տարի առաջ: Ռազմավարության նոր հայեցակարգում նշվում է, որ պաշտպանական ոլորտում նպատակներին հասնելու համար Հայաստանը շարունակելու է արդիականացնել զինված ուժերը, զարգացնել կարողությունները: 1lurer.am-ը ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող հիմնական շեշտադրումների շուրջ զրուցեց ՀՀ ԲՏԱ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանի հետ: Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահն, անդրադառնալով փաստաթղթի «Ռազմական սպառնալիքների զսպում և չեզոքացում» ենթագլխին, առանձնացրեց շեշտադրումը, որով նշվում է, որ զարկ է տրվելու ռազմարդյունաբերության զարգացմանը նպաստող գիտատեխնիկական և տեխնոլոգիական առաջընթացին: ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ «Սրանից բխող այն խնդիրները, որոնք արդեն դրվել են ռազմարդյունաբերության առջև՝ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնենք…
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծավալուն հարցազրույց է տվել երեք հեռուստաընկերությունների, որոնց հետ, այսպես ասած, ֆորմալ կամ ոչ ֆորմալ գործակցում է անցնող երկու հետհեղափոխական տարիների ընթացքում: Մի քանի շաբաթ առաջ դուրս գալով իր գրասենյակից և պատասխանելով սպասող լրագրողի հարցին, թե ինչպես կգնահատի իրավիճակը երկրում, Ռոբերտ Քոչարյանը արձագանքել էր, թե չի ցանկանում ոտքի վրա խոսել լուրջ հարցերի մասին և պատրաստվում է առաջիկայում ներկայացնել համապարփակ, խորը գնահատական: Եթե երեք հեռուստաընկերություններին հարցազրույցը այդ գնահատականն էր, ապա, խոշոր հաշվով, զուտ բովանդակության, ասելիքի իմաստով որևէ էական տարբերություն չկար գրասենյակի մուտքի դիմաց մի քանի բառի և երեք լրագրողների դիմաց մոտ մեկուկես ժամ զրույցի միջև, որովհետև Ռոբերտ Քոչարյանը…
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանը։ – Պարոն Կարախանյան, ի՞նչ դիտարկումներ ունեք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների, նաև ռուսաստանյան քարոզչական հարթակներում դրանց մեկնաբանությունների շուրջ։ Հատկապես հետաքրքիր է Մարգարիտա Սիմոնյանի հերթական գրառումն ու դրան հաջորդած արձագանքները։ – Մարգարիտա Սիմոնյանը զբաղված է հստակ քարոզչությամբ։ Այդ հռետորաբանությունը, խոսելաձևը հստակ քարոզչական աշխատանքների արդյունք է, իսկ քարոզչությունը միշտ ունենում է հասցեատեր, պատվիրատու։ Դրան լուրջ վերաբերվելն ու դա վերածելը միջպետական ինչ-որ գործունեության՝ անլրջություն է։ Նույն բանն էլ տեղի է ունենում ՌԴ իշխանությունների հասցեին, ու այդ ամենին պետք է վերաբերվել այնքանով, որքանով դա քարոզչություն է։ Այդ քարոզչությունը չի կարող լինել պետական մակարդակով քաղաքականություն,…