Նոր ցավազրկող, որը կախվածություն չի առաջացնում

03 Փետրվարի 2016

Թոլինի համալսարանի գիտնականները և ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում հաշմանդամներին խնամող բժշկական կենտրոնում նոր ցավազրկող են արտադրել, որն իր ազդեցությամբ հավասար է մորֆինին, սակայն կախվածություն չի առաջացնում:

Համաձայն «Նեյրոֆարմաքոլոջի» պարբերականում հրապարակված այս հետազոտության արդյունքների, գիտնականները մորֆինի և տարբեր տեսակի Էնդորֆինների արդյունավետությունն ու կողմնակի հետևանքներն ուսումնասիրելու համար օգտագործել են փորձամկներ:

Էնդորֆինները կամ մարմնի բնական ցավազրկողները նյութեր են, որոնք արտադրվում են մարմնի տարբեր գեղձերի ու հիպոթալամուսի միջոցով և դրանց արդյունքում ցավերը մեղմանում են: Այս բնական ցավազրկողների աշխատանքը շատ նման է մորֆինին: Իսկ ափիոնատիպ նյութերը կամ օփիոիդները, որոնք կախվածություն են առաջացնում, օգտագործվում են մեղմելու համար այն սաստիկ ու խրոնիկ ցավերը, որոնք վերացնել չեն կարողանում մյուս ցավազրկողները:

Նոր դեղերն ընդունած մկներին ուսումնասիրելով, գիտնականները հանգել են այն եզրակացության, որ այս նոր դեղը ցավի վերացման շրջանը երկարացնում է, իսկ նույն չափաբաժնով մորֆինը խափանում էր մկների շնչառությունը:

Գիտնականները նպատակ ունեն այս նոր դեղը փորձարկել մորֆինից կախվածություն ունեցող հիվանդների վրա: Նրանք հույս ունեն, որ առաջիկա տարիներին այդ դեղը մարդու վրա փորձարկելու հնարավորություն կստեղծվի:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ