Մելգոնյան վարժարանն 90 տարեկան է

12 Հունվարի 2016

Հունվարի 17-ին Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքում Հայ առաքելական Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հանդիսավոր արարողությամբ նշվելու է Կիպրոսի Մելգոնյան վարժարանի 90-ամյակը։

Տեղի է ունենալու հոգեհանգստյան արարողություն, որից հետո ներկաները մասնակցելու են վարժարանի հիմնադիրներ Գրիգոր և Կարապետ Մելգոնյան եղբայրների հիշատակի ոգեկոչման արարողությանը, ապա նշելու են վարժարանի հիմնադրման 90-րդ տարեդարձը։

Հիշեցնենք, որ Նիկոսիայում ՀԲԸՄ հովանավորությամբ երկար տարիներ գործունեություն ծավալած Մելգոնյան վարժարանը փակվել է 2005 թ․ հունիսին։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ