250․000 դոլար՝ հայերենի ուսուցիչներ պատրաստելու ծրագրի համար

29 Հոկտեմբերի 2015

Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի Նորթրիջ մասնաճյուղը Թրբանջյան ընտանիքի կրթական հիմնարկից (TF Educational Foundation) 250․000 դոլար նվիրատվության խոստում է ստացել՝ համալսարանի Հայագիտական և ուսուցիչներ պատրաստող ծրագրերի համագործակցությամբ հայերեն և հայ մշակույթ դասավանդող ուսուցիչներ պատրաստելու համար։

Գումարը տրվելու է առաջիկա հինգ տարվա ընթացքում, իսկ ծրագրով նախատեսված առաջին ուսանողները պետք է գրանցվեն 2016 թ․ աշնանը։ Ծրագրով նախատեսված է տարեկան կրթանպաստի տրամադրում։

Նորթրիջի համալսարանի Հայագիտական ծրագրի ղեկավար Շեմմասյանը հայտնել է, որ հայերենի ուսուցիչներ պատրաստելու նպատակով ծրագիրը շատ կարևոր է համայնքի համար, քանի որ համայնքում հայերենի ուսուցիչների մեծ մասը Մերձավոր Արևելքից է կամ Հայաստանից։ Համալսարանի թերթը գրում է, որ Լոս Անջելեսում ապրում է մոտ կես միլիոն հայ, իսկ համալսարանի ուսանողների  8-10 տոկոսը հայ է, գրում է «Ասպարեզ» թերթը։

Ի՞նչ նոր ծրագրերով, մեթոդներով կամ գիտելիքներով են նպատակադրվել հայերենի և հայ մշակույթ դասավանդող ուսուցիչներ պատրաստել TF Educational Foundation-ը, որ նրանց չի բավարարում Հայաստանի հայերենի ուսուցիչների և մշակութաբանների գիտելիքները։ Արդյոք այդ ծրագրի հովանավորները հայագիտության հերթական օտար և օտարահաճ կեղծարարների բանակից չեն (խմբ․)։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: