Մագնիսական մրրիկ մեր մոլորակում

15 Օգոստոսի 2015

Օգոստոսի 16-ին Երկիր մոլորակում մագնիսական մրրիկ կլինի, որի պատճառն Արևից  կորոնալ զանգվածի արտանետումն է։

Արևից կորոնալ զանգվածի արտանետումը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին և մոտ 4 օրում էներգիայի ալիքը կարող է  հասնել մեր մոլորակ, հաղորդում են գիտնականները։

Երկրագունդն այդ երևույթին արձագանքում է գեոմագնիսական դաշտի փոփոխությամբ։ Շաբաթ օրը՝ օգոստոսի 15-ին Երկրագնդի գեոմագնիսական դաշտը համեմատաբար կայուն է։

Վաղվա մագնիսական մրրիկի ուժի վերաբերյալ կանխատեսումներ առայժմ չկան։ Բայց  մագնիսական դաշտի հանդեպ բարձր զգայունակություն ունեցող մարդկանց գիտնականները խորհուրդ են տալիս այդ օրը տանը մնալ կամ քիչ դուրս գալ փողոց։ Գիտնականներն իրենց խորհուրդը հիմնավորում են նրանով, որ մարդկային օրգանները ցածր հաճախականությամբ մագնիսական դաշտ ունեն, որի վրա էլ հենց ազդում են մագնիսական մրրիկները։ Դրանք հաճախ կարող են գլխացավի և նույնիսկ գլխապտույտի պատճառ դառնալ, հաղորդում է Informing-ը։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ