«Աշխարհի հմտություններ-2015» միջազգային մրցույթին ընդառաջ

03 Օգոստոսի 2015

Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքում օգոստոսի 11-16-ը կկայանա «Աշխարհի հմտություններ» 43-րդ մրցույթը։ «Աշխարհի հմտություններին» անդամակցում է 75 երկիր, որոնցից 62-ը մասնակցելու են մրցույթին, իսկ 59-ը` մրցելու են: Այդ մրցույթին Հայաստանի թիմը ներկայանալու է մեխատրոնիկա, ՏՏ ցանցային համակարգերի կառավարում և ոսկերչություն մասնագիտություններով:

Մասնակիցներն այսօր հանդիպել են ԳԿ նախարար Ա․Աշոտյանի հետ և հայտնել, որ շատ լավ են նախապատրաստվել մրցույթին, որ գնում են հաղթելու:

Մրցույթին մասնակցող թիմին աջակցում և տրանսպորտային ծախսերը հոգում է GIZ կազմակերպության WS Armenia ծրագրի համակարգողը։

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ