Ավարտվել է հայագիտական օլիմպիադան

02 Օգոստոսի 2015

Հուլիսի 21-27-ին Աղվերանում ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայագիտական համահայկական 7-րդ օլիմպիադան, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության   100-րդ տարելիցին։ Մրցույթին մասնակցելու համար տասը երկրից ժամանել էին աշակերտներ։

Օլիմպիադային մասնակցել է 55 պատանի: Հայ եկեղեցու պատմության մրցույթն անցկացվել է առանձին, որին մասնակցել է 38 սփյուռքահայ պատանի: Երկու փուլերում գումարային առավել բարձր միավորներ վաստակած մասնակիցները պարգևատրվել են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմներով:

7-րդ մրցույթն ընդգրկում էր հարցեր հայոց լեզվից, գրկանությունից, հայոց պատմությունից և հայ մշակույթի պատմությունից, որին զուգահեռ անցկացվեց նաև Հայ Առաքելական եկեղեցու պատմության մրցույթը՝ Մայր աթոռ սբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հովանավորությամբ և աջակցությամբ։

Հայոց լեզվից, գրականությունից և հայոց պատմությունից բարձր միավորներ վաստակածներին շնորհվել են պատվոգրեր և շնորհակալագրեր։

Բացի հիմնական մրցույթներից, կազմակերպվել են նաև նախասիրական՝ «Հայրենասիրական երգի», «Ասմունքի» մրցույթներ և ինտելեկտուալ վիկտորինա: Վիկտորինային մասնակցել են 55 պատանի՝ 11 թիմով: Երկրորդ փուլում մասնակցել է 3 թիմ, որից մեկը դարձել է հաղթող:

Այս մրցույթներում հաղթողներին ևս տրվել են պատվոգրեր ու շնորհակալագրեր: Մասնակիցների համար կազմակերպվել են այցելություններ Լճաշեն, Հայրավանք, Սևանավանք և Նորադուս համայնքներ:

Մրցույթին մասնակցում էին նաև Նոր Ջուղայի հայոց ազգային «Քանանեան» իգական դպրոցի 8-րդ դասարանի և առաջին, երկրորդ, երրորդ միջնակարգ բաժնի տասը աշակերտուհի։

Հայագիտական համահայկական 7-րդ մրցույթի հաղթող է ճանաչվել Նոր Ջուղան՝ իր մասնակիցների ձեռքբերած մրցանակների քանակի շնորհիվ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ