NASA-ն գտել է Երկրից 21 լուսային տարի հեռավորությամբ քարոտ մոլորակ

31 Հուլիսի 2015

Այսօր հրապարակվել է սենսացիոն նորություն․ գիտնականները որոշել են Երկրի հերթական երկվորյակ մոլորակի դիրքը, որը գտնվում է մեր մոլորակից 21 լուսային տարի հեռավորության վրա։ Այդ երկնային նոր մարմնի կոդային անվանումն է HD 219134։

NASA-ից հաղորդում են, որ այն ամենամոտն է գտնվում մեր մոլորակին։ Արդեն հայտնի է, որ այն գտնվում է Կասիոպեա համաստեղությունում, սակայն այնտեղ կյանք չի կարող լինել, քանի որ շատ մոտ է աստղին։

Մասնագետները պարզել են, որ նոր մոլորակը կշռում է մոտավորապես մեկուկես անգամ ավելի, քան մեր մոլորակը, իսկ հարթությունը նման է երկրայինի։ Իր աստղի շուրջ այդ մոլորակի պտույտը երեք հարյուր ութսունհինգ օր է։

Հիշեցնենք, որ մինչ այս պահը Երկիր մոլորակին ամենամոտ գտնվող մոլորակը տասնհինգ լուսային տարի հեռավորության վրա էր գտնվում։  

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ