Գիտություն

Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Երեքշաբթի, Հունվարի 28, 2020
Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Կորոնավիրուսը արդեն դառնում է համաշխարհային մի երևույթ: Աստիճանաբար տարածվում է: Դեռ ամեն տեղ չի հասել, բայց մեծ հավանականությամբ շուտով կարող է ներմուծվել շատ երկրներ: Կորոնավիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է 1965...

Արխիվ Հուլիսի 2020 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի  «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանը։

 

– Պարոն Կարախանյան, ի՞նչ դիտարկումներ ունեք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների, նաև ռուսաստանյան քարոզչական հարթակներում դրանց մեկնաբանությունների շուրջ։ Հատկապես հետաքրքիր է Մարգարիտա Սիմոնյանի հերթական գրառումն ու դրան հաջորդած արձագանքները։

– Մարգարիտա Սիմոնյանը զբաղված է հստակ քարոզչությամբ։ Այդ հռետորաբանությունը, խոսելաձևը հստակ քարոզչական աշխատանքների արդյունք է, իսկ քարոզչությունը միշտ ունենում է հասցեատեր, պատվիրատու։ Դրան լուրջ վերաբերվելն ու դա վերածելը միջպետական ինչ-որ գործունեության՝ անլրջություն է։ Նույն բանն էլ տեղի է ունենում ՌԴ իշխանությունների հասցեին, ու այդ ամենին պետք է վերաբերվել այնքանով, որքանով դա քարոզչություն է։ Այդ քարոզչությունը չի կարող լինել պետական մակարդակով քաղաքականություն, ու չենք կարող ասել, թե դրանով ՌԴ  իշխանություններն ինչ-որ հարց են լուծում։ Դրա  ժամանակներն անցել են, այսօրվա դրությամբ նման աշխատանքների ֆորմատները փոխվել են։ Դա զուտ քարոզչություն է, ու Մարգարիտա Սիմոնյանն իր վրա է վերցրել որոշ ֆունկցիաներ ու դրանք կատարում է։ Իհարկե, Մարգարիտա Սիմոնյանն ունի պատվիրատուներ, դրանք Հայաստանից են։ Դա այնքան պարզ  ու թափանցիկ է, որ չեմ կարծում, թե ինչ-որ մեկը չհասկանա, թե ինչ է կատարվում։ Ճիշտ է ՝ Մարգարիտա Սիմոնյանը ղեկավարում է լրատվական մեծ կորպորացիա, բայց նա պետական գործիչ  ու պաշտոնյա չէ, որ պետության անունից խոսի, ու իր ասածները՝ այն էլ նման հռետորաբանությամբ, լուրջ ընդունվեն։ Այո՛, դա ռուսական որոշ շրջանակների թողտվությամբ է կատարվում, բայց ինձ թվում է՝ լուրջ խոսակցություններ կլինեն դրա շուրջ, եթե արդեն տեղի չեն ունեցել։ Ուղղակի մարդկանց ներվային համակարգերը խախտվում են, մարդիկ կան տարբեր են, որոշ մարդիկ հասկանում են՝ ինչն ինչ է, որոշ մարդիկ էլ նյարդային ձևով են վերաբերվում իրենց հասցեին լուտանքներին, դրա համար էլ ամեն ինչ խառնվում է իրար։  Քննարկելու շատ բան չկա, կան քարոզչական գործողություններ իրականացնող մարդիկ, խմբավորումներ, նույնիսկ կազմակերպություններ և վերջ։ Սա միշտ էլ եղել է, պարզապես հայտնվել են ավելի շատ փողատեր պատվիրատուներ Հայաստանից։ Ոչ մի նոր ու զարմանալի բան չկա։

 
 
 

– Բայց նկատելի է, որ հայ-ռուսական հարաբերություններում առանց Մարգարիտա Սիմոնյանի ասածների էլ ամեն ինչ այնքան հարթ չէ, նկատի ունեմ Ռուսաստանի վերաբերմունքն այս իրադարձությունների հետ կապված։

– Այսօրվա իրավիճակում բոլոր երկրների՝ այդ թվում նաև Ռուսաստանի լավ կամ վատ վերաբերվելը հարաբերական հասկացություն է։ Նման հասկացությունները արտաքին քաղաքականության մեջ կատեգորիա չեն։ Ռուսաստանն ունի իր հստակ շահերը, առաջ է  տանում իր շահերը, դրանից հետո նոր իր դաշնակից պետությունների հետ կապված իր մոտեցումները։ Պարտադիր չէ, որ ամեն ինչ համընկնի իր դաշնակից պետության շահերի հետ։ Ադրբեջանական ու թուրքական լոբբին շատ ակտիվ է որոշ ինֆորմացիոն տեղեկատվական հոսքերում, բայց Ռուսաստանի պաշտոնական իշխանությունների դիրքորոշումն ամբողջությամբ հայամետ է։ Այն սպասումները, որ ուներ Ալիևը, ադրբեջանական լոբբին, որ Ռուսաստանն այս իրավիճակում չի աջակցի Հայաստանին, որ խնդիրներ կան Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների միջև, ու այս ֆոնի վրա ոգևորված՝ ինչ-որ բան կանեն, ի չիք դարձան։ Մտածում էին, թե ռազմական առավելություն ունեն՝ իսրայելական անօդաչուները, հարավկորեական զինատեսակներն են գնել, նոր խմբաքանակներ են սպասում տարբեր երկրներից, իսկ Հայաստանը գնում է միայն Ռուսաստանից, ուստի իրենք մեծ ռազմական առավելություն ունեն։ Դա ևս մի միֆ է, որը պայթեց։ Այստեղ էլ Ռուսաստանը շատ արհեստավարժ ձևով խաբեց ադրբեջանցիներին, ու Ալիևն էլ ընկավ այդ թակարդն ու խաբվեց։ Նոր զարթնեցին իրենց խաբկանքներից, հասկացան, որ ընկել են թակարդը ու խայտառակ պարտություն են կրում՝ և՛ վերլուծական, և՛ ռազմական դաշտում։

Այստեղ, իհարկե, փառք ու պատիվ հայ զինվորին, հայ ժողովրդին, որն ամեն դեպքում միահամուռ է։ Ադրբեջանն ու  Թուրքիան Ռուսաստանի դիրքից վախեցան, որովհետև շատ հարցեր առաջ եկան։ Բոլորն էլ հասկանում են, որ  այդ հատվածում, որտեղով անցնում են   Ադրբեջանի ողջ կոմունիկացիաները, կարող են մի օրում ոչնչանալ։ Իրենք հասկացան, որ ռուսական կողմը զսպեց թուրքական կողմին։ Գաղտնիք չկա՝ Թուրքիան պատրաստվում էր ռազմական գործողությունների, սադրանքների, բայց ռուսական պաշտպանության նախարարությունը շատ օպերատիվ կերպով կանխեց ամենը։ Ամեն ինչ հայկական լեզվով բացատրվեց ու ասվեց՝ հանգիստ նստեք տեղներդ։ Այս հարցով, սակայն, պետք չէ հանգստանալ։ Բնական է, որ լարված հակամարտությունը երկխոսությունների տեսակետից՝ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև, շատ լարված կերպով շարունակվում է։ Թուրքիան ու Ադրբեջանը հասկացան, որ պարտվել են ու շատ խայտառակ վիճակի մեջ են։ Մի բան է, որ ոչինչ չստացան ռազմական տեսանկյունից, մյուս կողմից՝ միջազգային հանրության ու այդ թվում՝ Ռուսաստանի կողմից ստացան կոշտ հակահարվածներ։ Այսինքն՝ ստացան միջազգային գերտերությունների բացասական դիրքորոշումը իրենց ծրագրերի հետ կապված, Ռուսաստանից եղավ հստակ դիրքորոշում՝ եթե այդ շրջանում հայտնվեն որոշ ջոկատներ Սիրիայից կամ այլ անունների տակ, ռուսական կողմը կպլանավորի հարվածներ հասցնել և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի տարածքում։  Ալիևը հասկացավ, որ սա ոչ միայն նոր տարածքների կորուստ է, այլև ինքն ընդհանրապես վերջանում է։ Առանց այն էլ վիճակը ծանր է, ինքը կիսավերջացած վիճակում է գտնվում։ Մամեդյարովի ու որոշ  այլ գործիչների դեմ ռեպրեսիաները հենց այս կոնտեքստում են։ Մեր ունեցած տեղեկություններով՝ Մամեդյարովը իր ու Թուրքիայի պլաններին կատեգորիկ դեմ է եղել։ Նա սուր էսկալացիաներին այսօրվա դրությամբ կողմ չէր, իսկ Ալիևը համարեց, թե պալատական հեղաշրջում է պատրաստվում, ու Մամեդյարովին իր տեղն են պատրաստում, փորձեց կանխել։ Բայց այս իրավիճակում նա դրական ոչինչ չստացավ ու մնաց քաղաքականապես  պատային, օդում կախված վիճակում։ Միակ ձևը ժողովրդի վրա գցելն է, ասելը, որ պատրաստ չեն գնալ պատերազմի, դրա համար էլ ասում են՝ 150 կամավոր է գրվել, մինչդեռ 150 հազար հոգի էր պատերազմ պահանջում։

– Իրավիճակը կգնա կայունացմա՞ն։

– Կամաց-կամաց կմարի, այո՛։ Իրենք սառել ու նստել են տեղները, հասկացան, որ այդ դեմագոգիան այլևս աշխատող չէ։ Ինչ զինատեսակ էլ առնեն, ինչքան էլ գոռան, թե այս կամ այն տանկն ունեն, որը Հայաստանը  չունի, կտեղափոխեն հրթիռային պատերազմի դաշտ՝ ոչինչ չի ստացվի։ Ռուսաստանի ԳՇ-ն իր հստակ պատասխանը տվել է, Ադրբեջանի տնտեսությունն առհասարակ կարող է վերանալ։ Բացի այդ՝ մեծ խնդիրներ ստեղծվեցին նաև Դաղստանի սահմանի վրա՝ ադրբեջանցիներին դուրս հանել-չհանելու հետ կապված։  Ռուսաստանում շատ կան հայամետ գեներալներ, սա նորություն չէ Հայաստանի քաղաքական դաշտի համար։ Այնտեղ միշտ էլ մշակված են եղել համապատասխան պլանները՝ առ այն, որ Դաղստանից մինչև Հայաստան 30-40 րոպեի ճանապարհ է։ Այդ ճանապարհի անունը կարող է դրվել հումանիտար միջանցք, ու ընդհանրապես այդ հարցը լուծվի։ Սա էլ եթե լուծվի՝ Լարսի փակվել-բացվելը, այդ բոլոր հարցերը մեկ րոպեի մեջ ի չիք կդառնան։ Սրանք քննարկումների սեղանին դրված տարբերակներ են, բայց Ադրբեջանն ու Թուրքիան հասկացան, որ մի քայլ էլ առաջ գնան՝ կոմունիկացիաներից զրկվելու են, ամեն ինչ քարուքանդ է լինելու։ Պատմականորեն այս վիճակում Հայաստանը  հաղթած դուրս եկավ։  Ռուսաստանը չէր կարող իր դիրքորոշումից բարձր կանգնել ու բղավել, բայց որ հստակ կարողացավ կանխել Թուրքիայի ու Ադրբեջանի պլանները՝ դա հստակ է։ Իրենք ասում են՝ Ռուսաստանը ծնկի է բերում Ադրբեջանին ու Թուրքիային իրենց տնտեսական ծրագրերի դիրքորոշման պատճառով, բայց ֆիքսենք՝ Հայաստանը հաղթեց, հայ զինվորը միշտ կանգնած է ու հաղթելու է։ Շատ լավ է, որ այս շրջանում Մարգարիտա Սիմոնյանը քարոզչական գործունեությամբ է  զբաղված, իրականությունն ավելի ցցուն է  դառնում։

Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչով օգնել հայկական կողմին։ Հայկական կողմն էլ կարողանում է ձեռքը պուլսին պահել ու ճիշտ գործել։ Հիմա պետք է լրջանանք ու խորը աշխատանք տանենք թե՛ ռուսաստանյան և թե՛ միջազգային կառույցների հետ։ Մեր հետախուզությունը շանսեր ունի դառնալու տարածաշրջանում ամենաուժեղը, ու  մենք այդ ուղղությունը պետք է պահենք։ Մենք ունենք այդ ռեսուրսները, չեմ ասում՝ գնանք Ճապոնիայում ու Հարավային Կորեայում հետախուզություն անենք, ես խոսում եմ մեր տարածաշրջանի մասին, ու այստեղ կա անհրաժեշտություն  հզոր կառույց ստեղծելու։

Բաժին՝ Հայաստանում

2020թ․ հուլիսի 12-ին մեկնարկած Տավուշյան թեժացման օրերին Թուրքիան արձագանքեց բավական արագ և ինտենսիվ ձևով, ամենատարբեր մակարդակներով, ինչը, անգամ անկախ այդ հայտարարությունների բնույթից, ինքնին որոշակի ցուցիչ է ծառայում։ Տավուշյան թեժացմանն առաջինը (12 հուլիս) արձագանքեց «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը (դա շարունակվեց նաև հետագա օրերին), ապա սկսվեցին Թուրքիայի պաշտոնատար անձանց, քաղաքական գործիչների հայտարարությունները։ 

Հուլիսի 13-ին հայտարարություններով հանդես եկան Թուրքիայի ԱԳՆ-ը, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը, ԱԶԿ խոսնակ Օմեր Չելիքը, վերստին Մևլյութ Չավուշօղլուն՝ այս անգամ Twitter-յան գրառմամբ, Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։ 

Հուլիսի 14-ին ելույթներ ունեցան Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Թուրքիայի խորհրդարանի՝ Թուրքիա-Ադրբեջան բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրըմը, ինքնահռչակ ՀԿԹՀ վարչապետ Էրսին Թաթարը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը, Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը, գլխավոր ընդդիմադիր ուժ՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն։ 

Հուլիսի 15-ին աչքի ընկան Հ․ Աքարը, ԱԶԿ-ի հետ դաշինքի մեջ մտած «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) փոխնախագահ Քամիլ Այդընը, իսկ հուլիսի 16-ին՝ Հ․ Աքարը և Թուրքիայի ԱԳՆ-ը՝ ի պատասխան հուլիսի 15-ին Թուրքիայում հնչած վերջին հայտարարությունների կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը։ Բացի այդ, Թուրքիայի խորհրդարանը հանդես եկավ հայտարարությամբ, որին միացան նրանում ընդգրկված 5 քաղաքական խոշոր ուժերից 4-ը՝ բացառությամբ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության (ԺԴԿ)։ Վերջինիս փոխնախագահ Սարուհան Բուլուչը, հուլիսի 17-ին պարզաբանելով, թե ինչու ԺԴԿ-ը չի միացել խորհրդարանի այդ 4 ուժերին, ընդգծեց, որ «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է խաղաղ լուծումներ մտածել»։ Նրանից 1 օր առաջ էլ ԺԴԿ-ի հայազգի պատգամավոր Գարո Փայլանն իր թվիթերյան էջում գրել էր, որ թուրքական իշխանությունների հայտարարությունները յուղ են լցնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած հրդեհի վրա։

Հուլիսի 17-ին հայտարարություններ տարածեցին նաև Ռ․ Էրդողանը, Հ․ Աքարը, ԺՀԿ խոսնակ Ֆաիք Օզթրաքը, ԱԶԿ-ի հետ սերտ կապեր ունեցող «Մեծ Միասնություն» կուսակցության նախագահ Մուսթաֆա Դեսթիջին, հուլիսի 18-ին՝ Թուրքիա-Ադրբեջան Միությունների ֆեդերացիայի (TADF) նախագահ Բիլալ Դյունդարը, Թուրքիա, Ադրբեջան Բարեկամական համագործակցություն և համերաշխության հիմնադրամը (TADİV), հուլիսի 19-ին՝ ԵԱՀԿ ԽՎ-ում թուրքական պատվիրակության ղեկավար, ԱԶԿ-ական պատգամավոր Նաբի Ավջըն, հուլիսի 21-ին՝ ԱՇԿ նախագահ Դևլեթ Բահչելին։ Հուլիսի 20-ին էլ Գ․ Փայլանն Ադրբեջանին անթաքույց աջակցելու վերաբերյալ հարցեր էր հղել Մ․ Չավուշօղլուին՝ հիշեցնելով, որ «Թուրքիան ԵԱՀԿ ՄԽ անդամ երկիր է»։

Փաստորեն եթե չհաշվենք ԺԴԿ-ի ու նրա ներկայացուցիչների, ինչպես նաև ԺԴԿ-ի հետ լավ հարաբերություններ պահպանող ԺՀԿ-ի վերոնշյալ ներկայացուցիչների հայտարարությունները (թեև ԺՀԿ-ը միացել էր խորհրդարանի հայտարարությանը), ապա թուրքական կողմի այս հայտարարություններում Հայաստանը մեղադրվում է «Ադրբեջանի նկատմամբ սադրանք, ուխտադրուժ հարձակում, ագրեսիա իրականացնելու» համար, ընդգծվում էր, որ Թուրքիան շարունակ լինելու է Ադրբեջանի կողքին, երբեմն հիշատակվում էր «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը (բլեֆը)։ Դրանցում նաև բավական կոշտ բառամթերքով կոչեր են ուղղվել Հայաստանին․ «Հայաստանը չպետք է դրսևորի երկերեսանի կեցվածք, ագրեսիվ և անկայունություն բորբոքող պահվածք, պետք է ընտրի իրավական ճանապարհ, խելքը գլուխը հավաքի, ողջամտություն ցուցաբերի, չանի իր հնարավորությունների սահմաններում չտեղավորվող քայլ, չանցնի իր չափը, տարածաշրջանում չստեղծի լարվածության օջախներ, դադարեցնի ԼՂ-ի օկուպացիան, դադարեցնի գերտերությունների աջակցությամբ «Մեծ Հայաստան» ստեղծելու փորձը՝ հիշելով, թե մեկ դար առաջ ինչպես ավարտվեց նման փորձը»։ 

Թուրքիայի այսօրինակ հայտարարությունների գլխավոր պատճառները․ 

Ակնհայտ է, որ թուրքական կողմի այսօրինակ կոշտ հայտարարությունները և նաև դրանց հայկական կողմի արած պատասխան կոշտ հայտարարություններն աննախադեպ էին վերջին տարիների համար։ Անգամ 2016թ․ Ապրիլյան թեժացման ժամանակ (մեկնարկը համընկավ/համընկեցվեց Քարվաճառի ազատագրման 23-ամյակին) Թուրքիայից պաշտոնական նման կոշտ արձագանքներ չէին հնչել, ինչպես որ Տավուշյան թեժացման ժամանակ (մեկնարկը համընկավ/համընկեցվեց Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու մասին ԼՂԻՄ մարզխորհրդի որոշման 32-ամյակին)։

1) Ադրբեջանի կարևորություն – Վերջին տարիներին Թուրքիայի համար էապես աճել է Ադրբեջանի կարևորությունը։ Տարիների համառությունից հետո Ադրբեջանը վերջին շրջանում 3 կարևոր զիջման գնաց Թուրքիային, որոնք զգալիորեն կապված են «Բաքու-Թբիլիսի-Կարս» արդեն գործարկված և «Կարս-Իգդիր-Նախիջևան» առաջիկայում գործարկվելիք երկաթգծերին։ Ադրբեջանը վեջիվերջո համաձայնվեց Նախիջևանի հետ սահմանին Թուրքիայի կողմից ազատ առևտրի գոտի ստեղծելուն, Թուրքիայի քաղաքացիների համար գործող միակողմանի վիզային ռեժիմը վերացնելուն և Թուրքիայի հետ արտոնյալ ռեժիմով առևտրային համաձայնագիր ստորագրելուն։ Թուրքիայի համար Ադրբեջանի կարևորությունը շեշտակի աճել է հատկապես գազային համատեքստում․ 2019թ․ Թուրքիան «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարով (անցնում է Թովուզի շրջանով) մոտ 30%-ով մեծացրել է ադրբեջանական գազի մատակարարումները, ինչի շնորհիվ Ադրբեջանը դարձավ Թուրքիայի երկրորդ խոշոր գազամատակարարը՝ գերազանցելով Իրանը, իսկ այս տարի՝ առաջին խոշոր գազամատակարարը, առաջ անցնելով՝ Ռուսաստանից։ Բացի այդ, հոկտեմբերից մեկնարկելու են Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպային, ինչը տարանցիկ մեծ եկամուտներ կբերի Թուրքիային և նաև կմեծացնի նրա դերն ու պահանջարկը թե՛ տարածաշրջանում, թե՛ տարածաշրջանից դուրս։ Այս ամենը վկայում է, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանը որքան կարևորվում է Թուրքիայի համար, այնքան Թուրքիան զգայուն է դառնում Ադրբեջանի հետ կապված հարցերում և հատկապես նրանցում, որոնք շոշափում են կամ կարող են շոշափել իր շահերն այդ երկրում։ 

2) Ռուսաստանի գործոն – Թուրքիայի ամենասուր արձագանքների իրական հասցեատերը Ռուսաստանն է և ոչ թե ՀՀ-ը (Չավուշօղլուն հայտարարել էր, թե «պատրաստ են տալ իրենց կյանքը՝ հանուն Ադրբեջանի»)։ Թուրքիայում մտավախություն ունեն, որ Ռուսաստանը կփորձի պատժել Ադրբեջանին և այդպիսով նաև վնաս պատճառել հենց իրեն․ ադրբեջանական գազի մատակարարումները գրեթե չեզոքացրել են Թուրքիայի վրա Ռուսաստանի երբեմնի գազային խոշոր լծակը (օգոստոսին Թուրքիան կարող է ընդհանրապես գազ չգնել Ռուսաստանից) և շուտով կվնասեն նաև Եվրոպայում Ռուսաստանի գազային դիրքերին։ Թուրքիան վիթխարի տեմպերով հրաժարվում է ռուսական գազից, ինչում զգալի դեր ունի ադրբեջանական գազի մատակարարման, ինչպես նաև հեղուկ գազի ներկրման էական մեծացումը։ Իր բավական կոշտ հայտարարություններով Թուրքիան Ռուսաստանին հասկացնել է տալիս, որ պատրաստ է պայքարել Ադրբեջանում իր տնտեսական շահերը պաշտպանելու համար։ 

3) Դիրքային կորուստներ – Ի տարբերություն 2016թ․ Ապրիլյան թեժացման՝ Ադրբեջանն այս անգամ ունեցավ դիրքային (տարածքային) կորուստներ, և հասկանալի է, որ Թուրքիան այս անգամ պետք է կոշտացներ իր հայտարարությունների տոնը՝ նույն Ապրիլյան թեժացման համեմատ։ Մյուս կողմից էլ Թուրքիան նման կերպ չի արձագանքել ասենք, 2014թ․, երբ Հայաստանը բարելավեց իր դիրքերը «Նախիջևանի ճակատում»։

4) Ռազմական համաձայնագիր – Թուրքիան 2010թ․ օգոստոսի 16-ին ռազմական փոխօգնության մասին պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ, որի 3-րդ հոդվածը նախատեսում է երկու երկրների միջեւ սերտ համագործակցություն ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Իսկ 2-րդ հոդվածում նշված է հետևյալը. «Եթե կողմերից մեկը երրորդ երկրի կամ մի խումբ երկրների կողմից ենթարկվի զինված հարձակման ու ագրեսիայի, ապա կողմերը միմյանց օգնելու են բոլոր հնարավորությունների օգտագործմամբ»։ Տավուշյան թեժացման ժամանակ ադրբեջանական ռազմական պատվրակության այցն Անկարա, թերևս, միտված էր Թուրքիային տվյալ պարտավորությունները հիշեցնելուն։ Արդեն նշվեց, որ Թուրքիան Հայաստանին մեղադրում է «Ադրբեջանի հանդեպ ագրեսիա իրականացնելու» մեջ, արդյունքում ստացվում է, որ Թուրքիան չի կատարում ռազմական փոխօգնության մասին պայմանագրով իր պարտավորությունները կամ կատարում է միայն 3-րդ (բայց ոչ 2-րդ) հոդվածը։ Եվ Թուրքիան փորձում է 3-րդ հոդվածի կիրառմամբ, ինչպես նաև կոշտ հայտարարություններ անելով բավարարել Ադրբեջանին։ Պատահական չենք համարում, որ Թուրքիայից ամենաակտիվը և թերևս ամենասպառնալից («Մեծ Հայաստանի» թեման) հայտարարություններ անողը հենց Հ․ Աքարն էր։ 

5) Ներքին լսարան – Թուրքական իշխանությունների սուր հայտարարությունները որոշակի ուղղված են նաև ներքին լսարանին, որն իրականում այնքան էլ հետաքրքրված չէ Տավուշյան թեժացմամբ։ Իշխանամետ ԶԼՄ-ները, սակայն, շարունակ անդրադառնում էին թեմային՝ փորձելով մեծացնել մարդկանց հետաքրքրությունը Տավուշյան թեժացման և դրան թուրքական իշխանությունների կոշտ արձագանքի նկատմամբ։ Դա միտված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու ԱԶԿ-ի՝ վերջերս խաթարված իմիջը բարձրացնելուն (արտահերթ ընտրությունների դեպքում հավելյալ քվեներ ստանալուն)։ Բացի այդ, ԱԶԿ-ը վերջին տարիներին դաշինքի մեջ է մտել ԱՇԿ-ի հետ, և ոմանք արդեն դժվարանում են ասել, թե նրանցից որ մեկն ունի առավել ազգայնամոլական ուղղվածություն (Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի այդ ուղղվածությունն աճում է տարեցտարի)։ Այս հանգամանքները նույնպես թուրքական իշխանություններին մղում էին կոշտ հայտարարություններ անելու։

6) Էրդողանի գործոն – 2019թ․ հունվարին Էրդողանը հայտարարեց, որ «1990-ականների սկզբներին Թուրքիան («Հին Թուրքիա») հզոր պետություն չէր, ինչի համար էլ չկարողացավ կանխել Ղարաբաղի օկուպացիան»։ Միևնույն ժամանակ Էրդողանն ու նրա թիմակիցները շարունակ հայտարարում են, որ «իրենց «Նոր Թուրքիան» ամենաուժեղն է վերջին 300 տարվա կտրվածքով»։ Հաշվի առնելով, թե որքան սուր է «Նոր Թուրքիայի» և «Հին Թուրքիայի» միջև պայքարը՝ կարելի է ասել, որ Էրդողանն այդպիսով հեգնում էր 1990-ականների սկզբներին Թուրքիայի ղեկավարությունը, և Տավուշյան թեժացումը նրա համար որոշակի (կամ լավ) հնարավորություն է՝ «ապացուցելու իր խոսքերի իսկությունը»։ 1․5 տարի առաջ արած իր այդ հայտարարությամբ Էրդողանն իրեն դրել է որոշակի փակուղային իրավիճակում, երբ նա որոշ առումով նաև «դատապարտված է» ապացուցելու «Հին Թուրքիայի» նկատմամբ «Նոր Թուրքիայի» գերազանցությունն ամենատարբեր ոլորտներում, այդ թվում նաև հայ-ադրբեջանական հակամարտության ոլորտում։

Լուսանկարում՝ Թուրքիայի նախագահական պալատը Անկարայում

 

Հայկ Գաբրիելյանը թուրքագետ է, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ։ Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող է, Թուրքիայի մասին մոտ 250 գիտական և վերլուծական հոդվածների հեղինակ։

civilnet.am

Բաժին՝ Աշխարհում

Լիբանանի սոցցանցերում արաբերեն լեզվով շրջանառվող հաղորդագրությունից վերցնելով հրապարակում ենք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասոնական անդամատոմսը` նրա երիտասարդ տարիքի լուսանկարով:

azg.am

Բաժին՝ Աշխարհում

Turkey is recruiting Syrian militants to fight as mercenaries for the Azerbaijani Armed Forces against the Arminian military, Sham FM reported on July 18.

Citing sources with knowledge on the matter, the Syrian radio station said Turkish forces opened a recruitment center for that purpose in the occupied city of Afrin in northern Aleppo. Ankara is allegedly offering militants high salaries.

“[Turkey] wants to move the militants loyal to it to Azerbaijan to fight against the Arminian military in exchange for a renewable six-month contract with a monthly salary of $2,500,” a local source told Sham FM.

Other sources reported that the Turkish intelligence is now coordinating with al-Qaeda-affiliated Hay’at Tahrir al-Sham in Greater Idlib to assemble a special force unit that would be deployed in Azerbaijan. The 300-man strong unit will allegedly carry out special operations on the border with Armenia.

In the last few days, the Azerbaijani Armed Forces and the Armenian military engaged in a series of skirmishes. Twelve Azerbaijani service members and four Arminian soldiers have been killed on the border between the two countries.

Turkey, a historical ally of Azerbaijan, vowed to support Baku against Armenia. İsmail Demir, the head of Presidency of Turkey’s Defense Industries, said Ankara is ready to provide all types of assistance.

Last year, Turkey deployed thousands of Syrian militants in Libya to support its allies there. Syrian sources argue that Ankara may be planning to support Azerbaijan in a similar manner.

southfront.org

Բաժին՝ Աշխարհում

Նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ հայկական պետհամարանիշերով բեռնատարներին արգելվել էր «Ֆուդ Սիթի» շուկայի տարածք մուտք գործել։ Շուկայի սեփականատերերը ադրբեջանցի գործարարներ Գոդ Նիսանովն ու Զառախ Ալիևն  են, որոնք արգելել էին հայկական ծիրանի վաճառքն իրենց շուկայում:

Այսօր Մոսկվայում ապրող հայերը հերթ են կանգնել և արկղերով գնում են հայկական ծիրան։ 1Lurer.am-ը լուսանկարներով կպատմի հայկական հերթերի, մրգի առևտրի և այնտեղ տիրող մթնոլորտի մասին։

Երկար ու ժամեր տևող հերթերում կանգնած հայրենակիցների համար տեղի հայերն անվճար ուտելիք են բաժանում։

1lurer.am

Բաժին՝ Աշխարհում
Երկուշաբթի, 13 Հուլիսի 2020 00:10

ՀՅԴ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԻ ՇԱՐԺՈՒՄ

ԳԵՂԱՐԴ, 10 Յուլիս 2020

ՀՅԴ-ի Բիւրոն եւ Հայաստանի Գերագոյն Մարմինը (այդ օրերուն՝ Կեդրոնական Կոմիտէ) դեռ 1990-ականներու առաջին կէսին գործած էին ծանր սխալը հակադրուելու օրուան իշխանութիւններուն, երբ երկիրը կը դիմագրաւէր երկրաշարժի եւ Սովետական Միութեան փլուզման աւերիչ հետեւանքները, մութ եւ ցուրտ տարիները, Արցախեան ճակատներուն վրայ մահուկենաց ազատամարտը: Այս բոլորը՝ մէկ կողմ, ՀՅԴ-ի ղեկավարութիւնը, յանձինս Բիւրոյի երկարամեայ ներկայացուցիչ Հրայր Մարուխեանի, կը 

տապկուէր իշխանութեան տիրանալու մարմաջով: Այդ պայմաններուն մէջ, ծնունդ առաւ Հ. Յ. Դ.ի Վերականգնումի Շարժումը՝ նպատակ ունենալով ճիշդ հունին վերադարձնել կուսակցութեան գործունէութիւնը:

Այսօր, երբ մեր հայրենական պետութիւնը կը դիմագրաւէ ոչ պակաս ծանրակշիռ սպառնալիքներ՝ պսակաձեւ ժահրը եւ անոր տնտեսական ու այլ հետեւանքները, 20 տարի երկրին ներուժը կողոպտած իշխանութեանց կատաղի դիմադրութիւնը անհրաժեշտ բարեփոխումներուն, թրքական եւ ատրպէյճանական մշտական վտանգը, Հ. Յ. Դ.ի ղեկավարութիւնը կը գործէ նոյն սխալը՝ գերնպատակ ունենալով վերադառնալ պետական կերակրամանին մօտ:

Ստորեւ կը հրապարակենք Հ. Յ. Դ.ի Վերականգնումի Շարժումին մէկ կարեւոր փաստաթուղթը՝ անոր մէջ նկարագրուած ու վերլուծման ենթարկուած երեւոյթներուն եւ այսօրուան իրականութեանց համանմանութեան համար: Փաստաթուղթը լոյս տեսած է դաշնակցական յայտնի գործիչ Հրաչ Թուրիկեանի «Յուշեր եւ Խոհեր» հատորին մէջ՝ հրապարակուած այս տարուան Փետրուարին:

ՀՅԴ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԻ ՇԱՐԺՈՒՄ

ՀՅԴ Բիւրոյի սփիւռքաբնակ եօթը յարգարժան անդամներուն,

Յարգելի՛ ընկերներ,

Յանուն ՀՅԴ Վերականգնումի Շարժումին՝ Կեդրոնական Մարմինս պարտք կը սեպէ ձեզի յղել ՀՅԴ-ի ներկայի վիճակին եւ վարած քաղաքականութեան առնչուող մեր վերլուծումներն ու եզրակացութիւնները:

Ասոնցմէ ոմանց թերեւս արդէն իսկ համաձայն էք: Գալով մնացեալներուն, կը յուսանք, որ նկատի կ’առնէք՝ մեր անկեղծ սրտցաւութեան համապատասխանող մօտեցումով:

Քանզի թէեւ այսօր պաշտօնապէս մաս չենք կազմեր ՀՅԴ-ի շարքերուն, այնուամենայնիւ մեր ամբողջ էութեամբ կը մնանք Դաշնակցական եւ կը տագնապինք հայութեան, Հայաստանի, Արցախի ներկայով ու ապագայով, այս կենսական հարցերուն մէջ ՀՅԴ-ի դերակատարութեամբ:

Կուսակցական կազմակերպական հարցին առնչութեամբ մեր համոզումներէն մեկնելով՝ այս նամակը կ’ուղղենք ՀՅԴ Բիւրոյի սփիւռքաբնակ անդամներուն: Բացատրութիւնը տրուած է աւելի վարը:

ՀՅԴ-ը եւ իր հայրենանուէր գաղափարականը հայութեան կարեւոր արժէքներէն հանդիսացած են:

Վերջին քսանամեակի իր հակասական ու հետզհետէ աւելի անբացատրելի դարձած քայլերը զինք թէեւ տկարացուցին, բայց իր ունեցած ցանցով ու միջոցներով՝ ան միշտ կը մնայ կարեւոր գործօն մը: Եթէ սխալ դատումներով շարժի, կրնայ վնասել թէ՛ ինքզինքին, թէ՛ Անկախ Հայաստանի պետութեան:

Ի մասնաւորի վնասակար կը նկատենք այսօր Հ. Հ.ի իշխանութեանց եւ ՀՅԴ Բիւրոյին միջեւ պատշաճ երկխօսութեան մը բացակայութիւնը: Համոզուած ենք, որ փոխադարձ յարգանքի վրայ հիմնուած համակեցութիւնը, եւ ինչո՞ւ չէ, նաեւ աշխատանքներու համադրումը միայն բարիք եւ օգուտ կը բերեն Հայաստանին ու համայն հայութեան:

Մեր քննարկումը կեդրոնացնելով այս կուսակցութեան վերջին եօթը տարիներու գործելակերպին հետեւանքով Հայաստանի եւ Սփիւռքի ՀՅԴ զոյգ կազմակերպութիւններու ներկայի իրավիճակին վրայ, ՀՅԴ 26-րդ Ընդհանուր Ժողովի որոշումներուն, արդիւնքներուն եւ Հ. Հ.ի նախագահական ընտրութիւններուն առթիւ ՀՅԴ Բիւրոյի ձեր ներկայի կազմին դրսեւորած կեցուածքին վրայ, կը կարծենք, թէ մեր նշումներն ու թելադրութիւնները կրնան օգտակար հանդիսանալ՝ անհրաժեշտ երկխօսութեան առաջնորդող միջոցները գտնելու համար:

Կարեւոր է սակայն, որ արժեւորումները առաւելագոյն անկեղծութեամբ կատարուին, որպէսզի համապատասխան քայլերը ուղիղ առնուին: «ՀՅԴ-ը հետամուտ է հայ պետութիւն ստեղծելու, ո՛չ թէ ինքը պետութիւն դառնալու» (Նիկոլ Աղբալեան):

Անցեալին այս իտէալով գործող կուսակցութենէն մեր օրերուն եւս բնականաբար կ’ակնկալուէր, որ իր միահամուռ կուռ կեցուածքով օժանդակէր նորանկախ ՀՀ պետութեան ամրապնդման: Այսպէս վարուելով՝ ՀՅԴ-ը ամէնուրեք պիտի պահէր հայ ժողովուրդի յարգանքն ու վստահութիւնը: Նաեւ՝ ան իր տեղը պիտի ունենար Անկախ Հանրապետութեան կառավարութեան մէջ: Յիշենք, թէ ՀՀՇ-ի առաջին համագումարի 2000 մասնակիցները 10 վայրկեան յոտնկայս ծափահարեցին ՀՅԴ-ի անունը, մինչ օրուան Բիւրօն, այդ համագումարին չմասնակցելով, առաջին պատը բարձրացուց իր եւ հայրենի քաղաքական գործիչներուն միջեւ: Ինչո՞ւ:

Ակներեւ է, որ 1989-էն սկսեալ, ՀՅԴ Բիւրօները այս կուսակցութիւնը հեռացուցին դրական ոգիով նուիրումի իր աւանդութենէն, անոր ճակատին փակցուցին իշխանութեան ձգտող սովորական խմբակցութեան մը պիտակը եւ անոր ամբողջ ցանցը մղեցին ստանձնելու անհանդուրժող, այլամերժ, սիսթեմաթիք կերպով ժխտական ու մերժողական գործօնի մը խնդրայարոյց դերը: Իսկ Դաշնակցական մամուլը հրատարակեց գռեհիկ ոճով գրութիւններ:

Մինչ ՀՅԴ-ի բնական կոչումն էր նեցուկ կանգնիլ նորահաստատ անկախ պետութեան, ՀՅԴ Բիւրօները Հայաստանի սկզբնական ընտրութիւններուն մէջ իրենց անփառունակ ձախողութենէն ետք ձեռնարկեցին դեռ ոտքի չկանգնած հայրենի իշխանութեանց դէմ ատելութիւն քարոզելու անփառունակ գործին:

Երբ Սփիւռքի մէջ ՀՅԴ-ի բնական կոչումը միշտ եղած էր հայրենասիրական ոգիի արծարծումը, ՀՅԴ Բիւրօները Սփիւռքի շարքայիններուն եւ համակիրներուն մէջ Հ. Հ.ի իշխանութեանց դէմ անվստահութիւն սերմանող իրենց քարոզչութեամբ, ընդհանրապէս Հայաստանի նկատմամբ անվստահութիւն եւ հայութեան հանդէպ անտարբերութիւն յառաջացուցին մեր իրականութեան անտեղեակներու հոգիին մէջ:

Մինչ Հայաստանի գերագոյն շահը ներքին խաղաղութիւն կը հրամայէ, այս կուսակցութեան պատասխանատուներէն ոմանք ներքին ապակայունացում ցանկացան:

«Դրօ» գաղտնի կազմակերպութիւնը «ենթադրեալ» կամ «կարծեցեալ» չէր: Չենք կարծեր նաեւ, թէ ան ինքնաբուխ կերպով կազմուեցաւ իր ուրոյն Կանոնագրով ու վտանգաւոր Ծրագրով: Երկար ատեն՝ ՀՅԴ-ի միաւորներուն հրահանգուեցաւ ժխտել իրականութիւնը: Բայց ՀՅԴ 26-րդ Ընդհանուր Ժողովը «Ազգային դաւաճան» մակդիրը տալով շարքերէն արտաքսեց մինչ այդ «ազգային հերոս» նկատուած անձը, որ պէտք եղածէն աւելի խօսած էր:

Երբ արար աշխարհ Հ. Հ.ի նախագահը կը յարգէր, ՀՅԴ Բիւրօները անոր անձին ու ընտանիքին դէմ մեր կուսակցութեան վարկին անվայել ցածրորակ ոճով աննախընթաց պայքար մը շղթայազերծեցին, որ առաջին հերթին ՀՅԴ-ը վարկաբեկեց: Բայց Հ. Հ.ի նախագահի հեղինակութեան դէմ կոյր պայքարին առընթեր՝ նախագահական պաշտօնը անպատուած եղան, հետեւաբար հայութեան արժանապատուութիւնը վիրաւորեցին:

Տնտեսական վերականգնումի այս տարիներուն մինչ Հայաստան պէտք ունի համայն հայութեան նեցուկին, ՀՅԴ Բիւրօները միայն քննադատեցին եւ անվստահութիւն սերմանեցին ձեռք առնուած միջոցներուն դէմ: Անոնք անգիտանալ ձեւացուցին, թէ նախկին Խորհրդային Միութեան բոլոր հանրապետութիւններուն յատուկ եղող տնտեսական տագնապ մը գոյութիւն ունի: Ջանացին նսեմացնել ծանօթ պարագաներու բերումով Հայաստանի դիմագրաւած յաւելեալ դժուարութիւնները: Առանց կիրարկելի այլ լուծումներ առաջարկելու, անոնք քննադատեցին նաեւ «ազատ շուկայական» դրութիւնը, լաւ գիտնալով հանդերձ թէ ուրիշ ելք չկայ, միջազգային վարկերէ օգտուելու պայմանը այդ է:

Աւելին, անոնք Դաշնակցական միաւորներուն հրահանգեցին Սփիւռքի մէջ պոյքոթի ենթարկել «Հայաստան» Համահայկական Հիմնադրամին գործունէութիւնը, ունեւոր համակիրները խրտչեցնել Հայաստանի մէջ անհատական թէ համատեղ տնտեսական ներդրումներ կատարելէ:

Մինչ կենսական է, որ Հայաստանի ու Արցախի ապագային համար վճռորոշ այս տարիներուն համայն ազգով միահամուռ նեցուկ կանգնինք ՀՀ պետութեան արտաքին իմաստուն քաղաքականութեան, ՀՅԴ Բիւրօները այդ ալ քննադատեցին ու խանգարել փորձեցին:

Սփիւռքի ՀՅԴ կեդրոնական կոմիտէներուն գործակցութեամբ, անկախ Հայաստանի կառավարութեան դէմ հրապարակային ցոյցեր կազմակերպուեցան օտարներուն առջեւ: Անկախ Հայաստանի ներքին գործերուն մէջ օտար պետութիւններու միջամտութիւնը պահանջուեցաւ:

Յարգելի՛ ընկերներ, յիշեցումներու այս կրճատուած ցանկը ցաւ ի սիրտ եւ սակայն ստիպուած կը ներկայացնենք, ընդգծելու համար թէ ՀՅԴ-ի «Դէպի Երկիր» կոչէն ետք իրարու յաջորդած Բիւրօները, իրենց վարած քաղաքականութեամբ ու գործելակերպով, այս կուսակցութիւնը որքա՜ն հեռացուցին Նիկոլ Աղբալեաններու գծած ազնիւ ուղիէն, եւ այս ընելով՝ որքա՜ն մեծ հարուած հասցուցին ՀՅԴ-ի վայելած հեղինակութեան:

Պատմութիւնը պիտի յստակացնէ, թէ այս ամէնը ինչո՞ւ տեղի ունեցան: Պարզապէս սխալ դատումներու շարահիւսութեա՞մբ, թէ՞ նկատի առնելով գործուած սխալներուն թիւն ու էութիւնը՝ այս կուսակցութիւնը քայքայելու միտող ծրագրի մը կիրարկումով:

Մինչ այդ, յստակ իրականութիւնը այն է, որ ՀՅԴ Բիւրօներու առած յաջորդական քայլերուն հետեւանքով, այսօր ՀՅԴ Հայաստանի կազմը օրինական առումով անելի մէջ է: Իսկ Սփիւռքի մէջ օրէ օր կ’աճի «չէզոքացուած» շարքայիններու եւ կուսակցութեան երես դարձուցած համակիրներու թիւը:

Կը բաւէ ակնարկ մը նետել հետզհետէ նօսրացող մեր շրջապատէն դուրս, տեսնելու համար, թէ փաստօրէն, սփիւռքահայութեան առաւել հոծ միւս խաւերը կա՛մ կը ցաւին այս կացութեան պարզած տխուր պատկերին ի տես, կա՛մ այլեւս կ’արհամարհեն զայն: Երկու պարագաներուն ալ, անոնք կը դատապարտեն ՀՅԴ-ի մղած սիսթեմաթիք-կողմնակալ-անբարեյոյս պայքարը Հ. Հ.ի իշխանութեանց դէմ, մանաւանդ՝ այդ պայքարը միջազգային բեմերու վրայ փոխադրած ըլլալու պարագան:

Բազմաթիւ Դաշնակցական շարքայիններ նոյնիսկ եթէ համաձայն չեն Հ. Հ.ի իշխանութեանց որոշ քայլերուն, կը մերժեն մեր «լաթերը» մեզ հարուածելու ատակ օտարներու առջեւ լուալու քաղաքականութիւնը:

Մենք համոզուած ենք, որ եթէ ՀՅԴ-ը այս բոլորը անտեսէ եւ վերջին եօթը տարիներու ուղին շարունակէ, անդարմանելի ընկրկում մը պիտի արձանագրէ:

ՀՅԴ Բիւրոյի ներկայի կազմի անդամ յարգելի՛ ընկերներ,

Թէեւ դուք ուղղակի պատասխանատու չէք վերջին եօթնամեակի Բիւրօներու սխալներուն համար, սակայն եւ այնպէս, թէ՛ Հայաստանի եւ թէ՛ Սփիւռքի մէջ կը կրէք այդ սխալներուն ծանր հետեւանքները, քանի որ այսօր՝

1.– ՀՅԴ-ը Հայաստանի մէջ անելի առջեւ կը գտնուի:

2.– Ասոր ի հետեւանք՝ Հայաստանի նախագահական վերջին ընտրութիւններուն առթիւ ան ինքզինք լծեց ուրիշ խմբաւորումներու կառքին: Իսկ ՀՅԴ Բիւրօն Սփիւռքի իր ողջ ցանցը լծեց այդ նոյն կառքին:

3.– Վերջին եօթնամեակին, ձեր նախորդներուն կողմէ յարաճուն թշնամանքով ծաւալած պայքարին ու դէպքերուն թաւալգլոր ընթացքով ձե՛ր ալ որդեգրած կեցուածքին պատճառով՝ այժմ ձեր կազմին յարաբերութիւնները Հ. Հ.ի իշխանութեանց հետ կը գտնուին վատթարագոյն վիճակի մէջ: Ասոր ի հետեւանք՝ Սփիւռքի մէջ եւս երբեք այսքան նուազած չէր ՀՅԴ-ի հեղինակութիւնը:

Անկեղծօրէն եւ ընկերական բարեւներով՝

ՀՅԴ Վերականգնումի Շարժում
Կեդրոնական Մարմին՝

Հրաչ Թուրիկեան
Գրիգոր Նգրուրեան
Էտի Մելիքեան

20 Դեկտեմբեր 1996

Բաժին՝ Հայաստանում

Մեր թղթակցի հարցերին պատասխանում է ռուսաստանաբնակ հայազգի ճանաչված գործարար, բարերար և հասարակական գործիչ Լևոն Մարկոսը:

 

- Հարգարժան պարոն Մարկոս, ապրիլին Ձեզ հետ ունեցած հանդիպման ժամանակ անդրադառնալով հուլիսի 1-ին կայանալիք Ռուսաստանի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, նշել էիք, որ Ռուսաստանի նման բազմամիլիոն ու բազմազգ երկրում օդ ու ջրի պես անհրաժեշտ է կայունությունն ու խաղաղությունը, և համոզմունք էիք հայտնել, որ նշված կայունության ու խաղաղության ամենահուսալի երաշխավորն ու պաշտպանը շարունակում է մնալ Վլադիմիր Պուտինը: Դուք նաև կողմնակից էիք ՌԴ Պետդումայի հաստատած սահմանադրական փոփոխությունների նախագծին, որը Վլադիմիր Պուտինին հնարավորություն է տալիս 2024 թվականին կրկին առաջադրվել նախագահի թեկնածու: Այսօր, երբ արդեն հետևում է մնացել համառուսաստանյան քվեարկությունը, արդարացա՞ն Ձեր սպասելիքները, գո՞հ եք քվեարկության արդյունքներից:

- Որպես կյանքի մեծ ճանապարհ անցած և փորձառություն ունեցող մարդ ուզում եմ ուրախությամբ նշել, որ այո՜, արդարացան իմ սպասելիքները: Ռուսաստանում տեղի ունեցած համաժողովրդական քվեարկության արդյունքում՝ մոտ 78 տոկոս քվեով հավանություն է տրվել Սահմանադրական փոփոխություններին, իսկ քվեարկության մասնակցությունը 65 տոկոս է կազմել։ Դեռևս տարեսկզբից, երբ Սահմանադրական փոփոխությունների առաջարկը նախագահ Պուտինը ներկայացրեց Դաշնային ժողովին հղած իր ամենամյա ուղերձում, ես և ինձ նման հարյուր հազարավոր ռուսաստանաբնակներ, որոնք անտարբեր չեն այս երկրի վաղվա օրվա ու ապագայի նկատմամբ, ուշի ուշով հետևում էին դեպքերի զարգացումներին: Եթե հիշում եք, ես իմ բոլոր գործընկերներին, և, հատկապես, ռուսաստանաբնակ հայրենակիցներիս, բոլոր նրանց, ում համար թանկ է այս երկրի ապագան և այդ ապագայի համար մտահոգ փորձառու Նավավարը, կոչ էի արել օգտագործել պատեհ առիթն ու «այո» ասել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

- Ի՞նչ եք կարծում, քվեարկության այսօրինակ բարձր ցուցանիշն ու դրական արդյունքները առաջիկա տարիներին որքանո՞վ կանդրադառնան Ռուսաստանի բնակչության բարեկեցության, և, ընդհանրապես, Ռուսաստան պետության առաջընթացի և աշխարհաքաղաքական վարկանիշի վրա:

- Մեր նախորդ հանդիպման ժամանակ նշել էի, որ համայն աշխարհին պատուհասած այս խառնակ ժամանակներում, երբ Երկիր մոլորակը գրեթե կաթվածահար է եղել կորոնավիրուսի համաճարակով, Ռուսաստանը, Հայաստանը և մյուս երկրները, առավել քան երբևէ կողմնակից են կայունության և խաղաղության: Ես անկեղծորեն և սրտանց ցանկանում եմ, որ Ռուսաստանը, որտեղ երկար ու ձիգ տարիներ ապրում և գործունեություն եմ ծավալում, ինձ համար այնքան սիրելի ու պաշտելի Հայաստանն ու մյուս խաղաղասեր երկրները լծվեն իրենց հանապազօրյա ստեղծագործ աշխատանքով, արարեն և բարիքներ ստեղծեն: Եվ կարող եմ ասել, որ երկար տարիների իմ փորձառությունն ու հանրության լայն շերտերի հետ հաճախակի շփումներն ինձ հուշում են, որ ռուսաստանցիների գերակշիռ մասը ցանկանում Է, որ հաջորդ նախագահական ընտրություններում Պուտինը՝ վերևում ակնարկածս փորձառու Նավավարը, վերընտրվի նախագահի պաշտոնում: Որպես գործարար և այս երկրի ապագայի համար մտահոգ մարդ ես այն կարծիքին եմ, որ Վլադիմիր Պուտինի աշխատանքը համապատասխանում Է մեր շահերին, ցանկանում եմ, որ նա նախագահ մնա նաև 2024 թվականից հետո, և շատ ուրախ եմ, որ Ռուսաստանի բնակչության մի զգալի հատվածը ՙայո՚ ասաց ՌԴ Սահմանադրական փոփոխությունների նախագծին: Ես և ինձ նման մտածող ռուսաստանաբնակ հազարավոր գործարարներ չենք ցանկանում երկրի կառավարման ղեկը հանձնել անփորձ ու հասարակության լայն շերտերի կողմից չճանաչված մեկի, կորցնել տարիների ձեռքբերումները, մեզ տրված այն հնարավորությունները, որոնք արդար քրտինքով վաստակել ենք Վլադիմիր Պուտինի նախագահական ժամանակաշրջանում: Այս օրերին շատ հայտնի քաղաքագետներ նշում են, որ Պուտինի նախագահության ժամկետների զրոյացումը թեև ամենաինքնատիպ և ամենահնչեղ, բայց ոչ միակ կարևոր փոփոխությունն է։ Նոր սահմանադրությամբ մեծանում են նաև Պետական դումայի լիազորությունները վարչապետի, փոխվարչապետերի և նախարարների մեծ մասի նշանակման գործում։ Միևնույն ժամանակ, սահմանադրությունը արձանագրում է ուժային նախարարների ուղղակի ենթակայությունը նախագահին։ Վերջինս հնարավորություն է ստանում նաև Դաշնային խորհրդին առաջարկել պաշտոնանկ անել Սահմանադրական դատարանի և Գերագույն դատարանի դատավորներին։ Նախագահին հնարավորություն է տրվում նաև իր լիազորությունների ավարտից հետո ցմահ զբաղեցնել Դաշնային Խորհրդի անդամի՝ սենատորի պաշտոնը։

Կարևոր փոփոխությունների թվում է նաև սահմանադրության մեջ այն դրույթի ներառումը, որի համաձայն միջազգային պայմանագրերը և միջազգային կազակերպությունների որոշումները Ռուսաստանի տարածքում կարող են կիրառվել միայն այն դեպքում, եթե դրանք չեն հակասում Ռուսաստանի սահմանադրությանը։ Այս փոփոխությամբ Ռուսաստանը փաստացի մերժում է միջազգային տարբեր դատարանների, այդ թվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների ավտոմատ և աներկբա կատարումը Ռուսաստանի տարածքում։ Այնպես որ, համոզված եմ, որ քվեարկության այսօրինակ բարձր ցուցանիշն ու հաղթական արդյունքներն առաջիկա տարիներին դրականորեն կանդրադառնան Ռուսաստանի բնակչության բարեկեցության, և, ընդհանրապես, Ռուսաստան պետության կայունության և առաջընթացի վրա:

- Ես գիտեմ, որ երկար տարիների Ձեր գործունեության ընթացքում, որում զգալի տեղ է զբաղեցնում նաև բարեգործությունը, եղել եք ռուս և հայ ժողովուրդների բարեկամության ջատագովն ու մոլեռանդ պաշտպանը, միշտ հպարտացել եք այդ մեծ բարեկամությամբ և Ձեր ուժերի սահմաններում ամեն ինչ արել այն ավելի ամուր դարձնելու համար: Ինչպիսի՞ն եք տեսնում մեր երկու երկրների կապերը առաջիկա տարիներին, ինչպիսի՞ քայլեր են անհրաժեշտ այդ կապերը ավելի սերտացնելու համար:

- Ինձ վրա ցնցող տպավորություն թողեց հունիսի 24-ին Մոսկվայում անցկացված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը մեր՝ հայ, ռուս և մյուս ժողովուրդների ընդհանուր հաղթանակն է, և նոր սերունդը պետք է քաջատեղյակ լինի այդ մասին, ճանաչի հերոսներին, տեղեկանա, թե ինչպիսի ծանր ու դժվարին պայմաններում է ամրապնդվել մեր երկու ժողովուրդների զավակների եղբայրությունն ու բարեկամությունը: Ես հպարտության մեծ զգացումով ականատես եղա, թե Կարմիր հրապարակով ինչպիսի խրոխտ քայլվածքով են քայլում իմ կրտսեր հայրենակիցները՝ 75 հայ զինվոր, և անկեղծ ասած, հպարտությունս ավելին կլիներ, եթե շքերթի նախագահությունում, հաղթական շքերթն ընդունող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողքին, օտարերկրյա հյուրերի շարքում, տեսնեի նաև իմ հայրենիքի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում ես վստահում և հավատում եմ: Հասկանում եմ, աշխարհում մոլեգնում է կորոնավիրուսային համաճարակը, տեղաշարժման հետ կապված և զանազան այլ դժվարություններ կան, բայց ինձ, և համոզված եմ, ինձ նման նաև հազարավոր ռուսաստանաբնակ հայերի համար անչափ հաճելի կլիներ Հաղթանակի շքերթին մեր վարչապետին Մոսկվայում տեսնելը:

Դուք հարցնում եք, թե ինչպիսի՞ քայլեր են անհրաժեշտ մեր երկու երկրների կապերը ավելի սերտացնելու համար, պատասխանում եմ՝ նաև հենց այսպիսի քայլեր: Անչափ կարևոր հանգամանք, ինչը, հուսով եմ, առաջիկայում կվերանայվի իմ հայրենիքի բարձրագույն ղեկավարության կողմից, քանզի հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խարսխված է քրիստոնեական արժեքների վրա, մենք ընդհանուր արժեքներ ունենք, պետք է պահպանենք դրանք և հնարավորինս ակտիվացնենք մեր ժողովուրդների քաղաքական, ռազմական, կրթական ու գիտական կապերը, որովհետև երկկողմ հարաբերությունների առավել զարգացումն ու խորացումը բխում է երկու պետությունների շահերից: Այս առումով, ես մեծ սպասելիքներ ունեմ երկու երկրների ներկայիս ղեկավարներից: Ռուսաստանն ու Հայաստանը դարավոր բարեկամներ են, և այդ մեծ բարեկամությունն առավել սերտացնելու և ամրապնդելու շոշափելի արդյունքները ինձ համար առավելապես նկատելի են եղել Վլադիմիր Պուտինի նախագահության տարիներին, և սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այս առումով մեր բախտը բերել է: Իսկ սա միայն իմ կարծիքը չէ: Ռուսաստանում բնակվում է ամենամեծ հայկական համայնքը, իմ ունեցած տեղեկություններով՝ Ռուսաստանում հայկական համայնքի թիվը ներկայումս գերազանցում է 2,5 միլիոնը, և որքանով ես տեղյակ եմ, այսպես է մտածում ռուսաստանաբնակ հայության գերակշիռ մասը, նրանք, ովքեր տեսել են 90-ականներին Ռուսաստանում տիրող ամենաթողությունն ու անօրինականությունները, Ելցինյան տարիների խեղճուկրակ, կաթվածահար վիճակը, ինչը Սովետական Միության անկումից հետո խայտառակություն էր: Ես այսօր էլ չեմ թաքցնում իմ սերն ու համակրանքը Սովետական Միության նկատմամբ, երանությամբ եմ հիշում այդ տարիները, քանի որ ներկա սերնդի կողմից անտեղի ու անհիմն քննադատվող այդ ժամանակներում երկաթյա կարգապահություն ու կարգուկանոն էր տիրում բոլոր բնագավառներում: Ես ավարտել եմ Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանը, հպարտ եմ, որ ինձ դասավանդել է խորհրդային և ռուս քաղաքական և պետական գործիչ Եվգենի Պրիմակովը՝ ՌԴ կառավարության նախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարար, ԽՍՀՄ Կենտրոնական հետախուզական ծառայության ղեկավար, Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի միության խորհրդի նախագահ, տնտեսագետ, արևելագետ-արաբագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, արտակարգ և լիազոր դեսպան… Ես և Ռուսաստան բախտ որոնելու մեկնած հարյուր-հազարավոր հայեր այսպիսի մթնոլորտում ենք մեր տեղը գտել այստեղ, այս արևի տակ և արդեն երկար տարիներ բնականոն ձևով ինտեգրվել ենք այս երկրի իրականությանը, դարձել նրա մի մասնիկը, իսկ մեր հայ համայնքն էլ ակտիվ ներգրավված է եղել երկրի տնտեսական և մշակութային կյանքում:

Ես դեռևս 90-ականների սկզբներին եղել եմ Հայաստանում կոոպերատիվների միության հիմնադիրն ու առաջին նախագահը, զբաղվել ենք կոշկագործությամբ, տեքստիլ արդյունաբերությամբ, այդ բնագավառներում մեծ հաջողությունների հասել՝ արտադրանքն իրացնելով նաև արտասահմանյան երկրներում: Հետագայում, երբ արդեն հաստատվել էի Ռուսաստանում, և, հատկապես Վլադիմիր Պուտինի նախագահության տարիներին, ընդլայնել եմ գործարարության ճյուղերն ու ծավալները, և այսօր, որպես տարիների փորձառությամբ ու վաստակով անուն հանած հուսալի գործընկեր, ինձ հետ հաշվի են նստում ռուսաստանյան ամենահեղինակավոր ընկերություններն ու կազմակերպությունները:

Ես հովանավորում եմ տարիներ առաջ Մոսկվայում հիմնադրված Ռուս-հայկական ռազմավարական և հասարակական նախաձեռնությունների աջակցության կենտրոնը: Կազմակերպության նպատակները բազմաթիվ են՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործունեության ծավալում, անվտանգության բնագավառում ռուս-հայկական հարաբերությունների ուժեղացում, Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական, քաղաքական, սոցիալական և մշակույթային համագործակցության զարգացում: Կենտրոնն իր գործունեության մեջ նախատեսում է միավորել Ռուսաստանի և Հայաստանի գործընկերներին, այդ թվում ՝ հայտնի ռուս և հայ քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, ստեղծագործական, գիտական և տեխնիկական մտավորականության ներկայացուցիչներ, լրատվամիջոցների աշխատողներ, ձեռներեցներ, ուսանողներ, վետերաններ և այլք:

Ուզում եմ անպայման շեշտել, որ մեր երկու ժողովուրդների բարեկամությունն առավել սերտացնելու և ամրապնդելու շոշափելի արդյունքները ինձ համար առավելապես նկատելի են Վլադիմիր Պուտինի նախագահության տարիներին: Հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի համանախագահներից մեկը՝ Ռուսաստանն իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում:

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ես մի շարք հանդիպումներ և անկեղծ զրույցներ եմ ունեցել ռուսաստանյան բազմաթիվ երևելի գիտնականների, փորձագետների, գործարարների հետ, ներկայացրել եմ թավշյա հեղափոխությունից հետո երկրում տիրող վիճակն ու բիզնես միջավայրը, որպեսզի գործարարները ներդրումներ կատարեն, օգտակար լինեն Հայաստանին և մեր Հայրենիքի բարգավաճմանը: Այդ նպատակով մտադիր ենք պատեհ առիթի դեպքում կրկին մեկնել Հայաստան և ավելի մոտիկից տեսնել և ուսումնասիրել, թե ինչով կարող ենք օգնել մեր հայրենիքին, աշխատատեղեր բացել:

Ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ ես Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը ուշի ուշով հետևած սփյուռքի մեր միլիոնավոր հայրենակիցներից առաջիններից էի, որ ողջունեցի այդ աննախադեպ իրադարձությունն ու օրեր անց շնորհավորական ուղերձով դիմեցի Նիկոլ Փաշինյանին՝ հույս հայտնելով, որ Հայաստանի նորընտիր վարչապետի ղեկավարության ներքո ՀՀ կառավարությունն ի զորու կլինի լուծում տալ երկրի ներքին հիմնախնդիրներին, կարգավորել Հայաստանի և Արցախի անվտանգությանն առնչվող հարցերը և արժանվույնս դիմակայել ընթացիկ երկրաքաղաքական մարտահրավերներին: Ես ցանկանում եմ մեկ անգամ ևս վերահաստատել, որ հավատում եմ նոր Հայաստանի ապագային, հավաստիացնում եմ, որ կորոնավիրուսային համավարակի նահանջից հետո ոչ միայն ես, այլև իմ շատ համախոհներ կգանք, ներդնումներ կանենք մեր հայրենիքում, ինչը ինքնաբերաբար կհանգեցնի տնտեսական կայունացման և Հայաստանի հզորացմանը: Ես երկար ու ձիգ տարիներ ապրել և աշխատել եմ Ռուսաստանում, բայց հոգով ու սրտով մշտապես եղել եմ Հայաստանի հետ, ամենադժվարին պահերին օգնության ձեռք եմ մեկնել Հայրենքիս փրկության գործի համար, և ուղնուծուծով ինձ համարում եմ երևանցի տղա: Տարիներ ի վեր, թե ֆինանսական և թե նյութական տեսքով, ես բազմաթիվ բարեգործություններ եմ արել ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ Ռուսաստանում, բայց, անկեղծ ասած, չեմ սիրում բարձրաձայնել այդ ամենի մասին և թվարկել դրանք, ցուցամոլությունը իմ կերպարին հարիր չէ, և բարեգործություններ եմ անում միմիայն սրտի և խղճի թելադրանքով՝ այդ ամենը համարելով Աստվածահաճո առաքելություն և հոգու պարտք:

Հարթ ու դյուրին չեն եղել վերելքներն ու ձեռքբերումներն իմ կյանքում, ինչի որ հասել եմ, հասել եմ իմ աշխատասիրության, համառության, շիտակության և կյանքի չգրված օրենքները հարգելու և դրանք չոտնահարելու իմ բնավորության շնորհիվ:

Ռուսաստանն ու Հայաստանը դարավոր բարեկամներ են. սրանք սոսկ խոսքեր չեն, այս խոսքերի հետևում հարյուրամյակների համատեղ ավանդույթներ են, համատեղ սովորույթներ, համատեղ ամուսնություններ, երեխաներ, ճակատագրեր…

Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է հարյուրամյակների ամուր և հուսալի դաշինքով, անհնար է խախտել մեր երկու ժողովուրդների բարեկամությունը: Մնում է միայն աչքի լույսի պես պահպանենք ձեռքբերումները, զարգացնենք և արժանապատվորեն փոխանցենք եկող սերունդներին:

 

Զրույցը վարեց՝

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆԸ

ՌԴ-ում «Ազգի՚» հատուկ թղթակից

2020-07-08 19:01:45

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը եւ Չինաստանը կշարունակեն զինվորականների եւ դիվանագետների կոնսուլտացիաները սահմանային շրջաններում լիակատար ու հաստատուն խաղաղության ու հանգստության վերականգնումն ապահովելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Հնդկաստանի ԱԳ նախարարությունը: Ավելի վաղ ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը հաղորդել Էր, որ սահմանային հարցերի գծով հատուկ ներկայացուցիչների՝ Հնդկաստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դովալիի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հեռախոսազրույցի արդյունքներով կողմերը պայմանավորվել են՝ որքան կարելի Է ավելի արագ ավարտել զորքերի հետքաշման գործընթացը կողմերի շփման գծում:

«Նրանք պայմանավորվել են, որ խաղաղության ու հանգստության ամբողջական վերականգնման համար անհրաժեշտ Է որքան կարելի Է ավելի արագ ապահովել փաստական հսկողության եւ ապաԷսկալացման գծի երկայնքով զորքերի դուրսբերումը Հնդկաստանի եւ Չինաստանի սահմանամերձ շրջաններից: Երկու կողմերը նաեւ պետք Է ապահովեն փուլային ապաԷսկալացումը Հնդկաստանի եւ Չինաստանի սահմանամերձ շրջաններում:

 

Նրանք վերստին հաստատել են, որ երկու կողմերը պետք Է խստորեն հարգեն եւ պահպանեն փաստական հսկողության գիծը եւ միակողմանի ոչ մի գործողություն չպետք Է ձեռնարկեն ստատուս-քվոն փոխելու համար եւ աշխատեն միատեղ՝ ապագայում բոլոր միջադեպերից խուսափելու համար»,-ասվում Է Հնդկաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ՝ ամփոփելով հատուկ ներկայացուցիչների հեռախոսազրույցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժին՝ Աշխարհում

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է Հայաստանի ներքաղաքական վերջին իրադարձություններին, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի շուրջ զարգացումներին։ Սահակյանը նշում է, որ պետության մեջ ոչ թե անձերն են կարևոր, այլ երևույթները․ ինքը և իր կուսակիցները քննադատում են ոչ թե Նիկոլ Փաշինյանին և Գագիկ Ծառուկյանին, այլ երևույթները։ #CivilNet #ՍիվիլՆեթ #Հարցազրույց

 

 

Բաժին՝ Հայաստանում

 

Արժանթինահայ Մշակութային Միութիւնը իր մտահոգութիւնը կը յայտնէ ԱՄՆ-ու հսկողութեան տակ Հայաստանի մէջ գոյութիւն ունեցող կենսաբանական տարրալուծարանների կապակցութեամբ:

Իր ստեղծման ժամանակներէն ի վեր՝ մօտ 100 տարի առաջ, մեր կազմակերպութիւնը՝ յառաջադիմական Արժանթինահայ Մշակութային Միութիւնը, միշտ կապուած եղած է Հայաստանի եւ հայ ժողովուրդի հետ, ըլլայ քաղաքական, մշակութային, արուեստական, սոցիալական եւ այլ ասպարէզներու մէջ:

 
 

Մեր անդամները հիմնած ու մաս կազմած են Հայաստանի Օգնութեան Կոմիտէին եւ ատկէ յետոյ միայն ու միայն զարգացած ու խորացած են մեր կապերը վերածնած Հայաստանի հետ: Մասնակցած ենք Հայրենական Մեծ Պատերազմի տարիներուն Խորհրդային Միութեան հետ համերաշխութեան բոլոր ձեռնարկներուն, հայրեդարձութեան պատմական ընթացքին, մեր պարախումբի ղեկավարներն ու անդամները կատարելագործած են իրենց գիտելիքները ՀԽՍՀ պետական հիմնարկին մէջ, մեր երիտասարդներէն շատեր նոյնպէս ուսանած են Խորհրդային Հայաաստանի մէջ:

 
 

1990-էն սկսեալ, երբ քաղաքական եւ տնտեսական պայմանները փոխուեցան, մենք չխզեցինք կապերը Հայաստանի եւ երկրի ժողովուրդին հետ, այլ վերահաստատեցինք զանոնք, որովհետեւ մեզի համար Հայաստանը կը մնար՝ եւ այդպէս ալ կը շարունակէ մնալ, հայկականութեան միակ եւ անսպառ աղբիւր:

 
 

Վերջին երեք տասնամեակներու ընթացքին կը տեսնենք թէ ինչպէս օրէ-օր կը վատանան թէ՛ Հայաստանը՝ կորսնցնելով սոցիալիստական տարիներուն տնտեսական, գիտական, արտադրական, սոցիալական եւ այլ ասպարէզներու մէջ ձեռք բերած ներուժը, թէ՛ նաեւ ժողովուրդի կեանքի պայմանները, հասնելով այն վիճակին ուր գրեթէ յիսուն տոկոսէն աւելին կը վերապրի աղքատ, անգործ եւ սոված, յոյսը դնելով միայն արտագաղթի վրայ:

 
 

Հակառակ անոր եւ հրապարակաւ մատնանշելով մեր տարաձայնութիւնները այս տասնամեակներու ընթացքին տարբեր կառավարութիւններու կողմէ կիրառուող քաղաքականութեան հետ, մենք կը շարունակենք աջակցիլ Հայաստանի ժողովուրդին իւրաքանչիւր նախաձեռնութիւններու, նախագիծերու եւ պայքարին մէջ:

 
 

Ներկայիս, մենք մտահոգուած ենք շարք մը ներքին եւ արտաքին իրադարձութիւններով, որոնք, մեր կարծիքով, կը վտանգեն Հայաստանի եւ անոր ժողովուրդի ներկայ եւ ապագայ գոյութիւնը:

 
 

Անոնց մանրամասնելը ծաւալուն կ’ըլլան, եւ անոր համար կ’ուզենք նշել, որ այսօր աւելին քան երբեւէ Հայաստանի ժողովուրդը եւ իշխանութիւնները պէտք է քաջ գիտնան թէ ովքեր են իրենց ընկերներն ու դաշնակիցները, եւ ովքեր կը փորձեն մէկ անգամ եւս խաբել եւ օգտագործել անոնց որպէս գործիք իրենց տնտեսական եւ քաղաքական շահերու:

 
 

Մէկ կողմէ ֆաշիստական Թուրքիան եւ իր նորացած նէօ-օսմանեան ծրագիրը, որ ունի Ազրպէյճանի եւ ահաբեկչական խմբաւորումներու օգնութիւնը, եւ միւս կողմէ աշխարհի ժողովուրդներու յաւերժ թշնամիներ՝ ԱՄՆ իմփերիալիզմը եւ Իսրայէլեան սիոնիզմը, կը շարունակեն առաջ տանիլ իրենց նուաճողական քաղաքականութիւնը բոլոր աշխարհի մէջ՝ մանաւանդ Կովկասի եւ Մերձաւոր Արեւելքի մէջ:

 
 

Անոր համար, եւ աշխարհի մէջ քորոնավիրուսի հետ կապուած նոր պայմաններու մէջ, մեզի յատկապէս կը մտահոգէ ԱՄՆ-ի հսկողութեան տակ Հայաստանի մէջ գոյութիւն ունեցող տասնեակ կենսաբանական տարրալուծարանները: Ի՞նչ նպատակներ կը հետապնդեն ամերիկացիները իրենց կենսաբանական տարրալուծարաններով Հայաստանի մէջ։ Որո՞նց դէմ ուղղուած են անոնք։ Չէ՞, որ ԱՄՆ-ը որպէս հիմնական թշնամիներ ունի Ռուսաստանն ու Պարսկաստանը, ճիշդ Հայաստանի եւ հայ ժողովուրդի ամենամտերիմ դաշնակիցները, որոնք ամենամութ եւ դժուար օրերուն իրենց եղբայրական ձեռքը մեզ տուին: Ինչո՞ւ Հայաստանը պէտք է խառնուի այս երկու եղբայրական երկիրներու դեմ ուղղորդուած որեւէ գործողութեան կամ յարձակումի մը մէջ:

 
 

Կը կարծենք՝ ամերիկեան կենսաբանական տարրալուծարաններու փակման եւ Հայաստանէն այնտեղ առկայ կենսանիւթերիու անվտանգ դուրսբերման հարցը պէտք է դառնայ ազգային անվտանգութեան հրատապ խնդիրներէն մէկը։

 
 

Արժանթինահայ Մշակութային Միութիւն

 

Պուենոս Այրէս, 17 Յունիս 2020

 
 
 
Բաժին՝ Հայաստանում
Էջ 1, 2-ից