Գիտություն

Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Երեքշաբթի, Հունվարի 28, 2020
Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Կորոնավիրուսը արդեն դառնում է համաշխարհային մի երևույթ: Աստիճանաբար տարածվում է: Դեռ ամեն տեղ չի հասել, բայց մեծ հավանականությամբ շուտով կարող է ներմուծվել շատ երկրներ: Կորոնավիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է 1965...

Արխիվ Դեկտեմբերի 2020 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

2020 թվականը հայ ժողովուրդի համար եղավ ողբերգության տարի, հայ ժողովուրդի դարավոր թշնամու՝ Թուրքիայի և համաշխարհային իմպերիալիզմի ծրագրումով և Ադրբեջանի միջոցով հարձակման ենթարկվեց Արցախը: Արցախին պարտադրված պատերազմում նահատակվեցին և վիրավորվեցին հազարավոր հայորդիներ: Պատերազմի արդյունքում հայ ժողովուրդը ունեցավ տարածքային ու տնտեսական հսկայական կորուստներ:
Հայ Ձախ Ֆորումը համբերություն է ցանկանում նահատակների ընտանիքներին և հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում պատերազմում վիրավորներին:
Մենք հավատացած ենք, որ ապագայում միայն համայն հայության միասնական պայքարով հնարավոր կդառնա Հայաստանի տնտեսության զարգացումը, արդարաության հաստատումը և Հայոց բանակի հզորացումը:
Սիրելի հայ ժողովուրդ՝
Հայ Ձախ ֆորումը կոչ է անում համայն հայությանը միասնաբար պայքարել հանուն հզոր Հայաստանի: Ապագան սկսում է նոր տարուց: Հուսանք նոր տարին լինի հաջողության տարի
Շնորհավոր լինի բոլորիս Նոր տարին:

Հայ Ձախ Ֆորում, 30 Դեկտեմբերի 2020 թ.

Բաժին՝ Հայաստանում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրելով խորհրդակցությունների՝ 2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով:

«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, հիմա արդեն ակնհայտ է, որ վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր գործընթացը չարժանացավ ժողովրդի աջակցությանը։
Ընդդիմությունն իր պահանջի շուրջ ժողովրդական աջակցություն գեներացնելու բոլոր հնարավորություններն ունեցել է. տիրապետում է ֆինանսական, լրատվական, կազմակերպչական ահռելի միջոցների, ունեցել է հանրահավաքներ և բողոքի ակցիաներ կազմակերպելու լայն հնարավորություններ, բայց ոչ միայն չի կարողացել իր պահանջների ժողովրդական աջակցություն ապահովել, այլև նրա աջակիցների թիվը հասել է նվազագույնի, հրապարակի գործընթացը հասել է մարման։
 
Ու ոչ ոք չի կարող ասել, թե մենք բիրտ ուժի կիրառմամբ պահել ենք իշխանությունը։ Ընդհակառակը՝ մեզ մեղադրում են անհարկի մեղմության մեջ։ Այս ամենը, սակայն, որևէ կերպ չի փոխում ժողովրդի առաջ կանգնելու և ժողովրդի առաջ պատասխան տալու մեր քաղաքական թիմի ու իմ անձնական հանձնառությունը։ Ես, կառչած չեմ վարչապետի աթոռից, բայց և չեմ կարող անփույթ վերաբերմունք ունենալ ժողովրդի կողմից ինձ հանձնված իշխանության, վարչապետի պաշտոնի նկատմամբ։
 
Այդ պաշտոնի և երկրի հետագա քաղաքական առաջնորդության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը՝ իր կամքի ազատ արտահայտմամբ, և ես, որպես Հայաստանի վարչապետ, ինձ համարում եմ այդ կամքի ազատ արտահայտման երաշխավորը։ Նաև պատրաստ եմ ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը։ Եվվարչապետի պաշտոնը կարող եմ թողնել միայն ժողովրդի որոշմամբ։
 
Նաև պատրաստ եմ ժողովրդի վստահության վերահաստատման դեպքում հետագայում էլ շարունակել Հայաստանի Հանրապետության առաջնորդությունը՝ այս դժվարին ժամանակներում։
Այս բոլոր հարցադրումների պատասխանը ստանալու միայն մի տարբերակ կա՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։
 
Ելնելով վերը նշվածից՝ խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում եմ խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով»,- գրել է Փաշինյանը։
 
 
 
Բաժին՝ Հայաստանում
Իրավիճակի սրման ռիսկեր կարող են ստեղծվել Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և աշխարհի այլ տարածաշրջաններում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Ռուսաստանի ՊՆ կոլեգիայի ընդլայնված կազմով նիստի ընթացքում ելույթի ժամանակ՝ գրում է EADaily լրատվականը:
 
«ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը չի դադարում: Ցավոք, սպառազինության կառավարման համակարգի հետընթացը շարունակվում է»,- ասել է Կրեմլի ղեկավարը: «ԱՄՆ-ն արհեստական պատրվակներով արդեն դուրս է եկել ՀՕՊ, Ռուսաստանի միջազգային գործերով խորհրդից և բաց երկնքի մասին համաձայնագրերից: Հստակություն չկա նաև Ռազմավարական զենքի կրճատման պայմանագրի վերաբերյալ, որի ժամկետը լրանում է 2021 թվականի փետրվարին: Մենք հայտարարել ենք այս համաձայնագիրը երկարաձգելու պատրաստակամության մասին, պատասխան չկա»,- ասել է նա:
 
Ինչպես ընդգծել է ՌԴ ղեկավարը, «Մոսկվան մանրամասնորեն վերլուծում է աշխարհառազմավարական և ռազմաքաղաքական ներկա իրավիճակը և կանխատեսում զարգացման հնարավոր տարբերակները»: Այդ կապակցությամբ Պուտինը նշել է, որ 2020 թ. ավարտվել է պետական պաշտպանության պլանավորումը՝ հաջորդ հինգ տարվա համար: «Հիմնական եզրակացությունն ակնհայտ է: Մենք շարունակելու ենք ակտիվորեն ու արդյունավետ զարգացնել զինված ուժերը, բարձրացնել նրանց մարտական պատրաստվածությունն ու արդյունավետությունը»,- եզրափակել է Պուտինը:
Հեղինակ`Արսեն Մկրտչյան
1lurer.am
Բաժին՝ Աշխարհում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկարագրել է երկրում հաստատված քաղաքական իրավիճակը:
 
«1. 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռևանշի: Ընդ որում՝ խոսքն ամենևին միայն քաղաքական «էլիտայի» մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր մինչև 2018 թվականը ունեցել են արտոնություններ, 2018 թվականից հետո՝ չունեն:
 
2. Ժողովուրդը, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո զգացել է իր իշխանություն լինելու հանգամանքը, չի ուզում կորցնել այդ կարգավիճակը, մանավանդ հիմա, երբ, օգտվելով հանգամանքից, որ իշխանությունն առավել կենտրոնացած է արտաքին անվտանգության խնդիրների սպասարկմամբ, ոմանք գործի են դրել «եթե հանրահավաքի չգաս, աշխատանքից կազատվես» տրամաբանությունը:
Այսպիսով՝ իրական հակադրությունը ոչ թե կառավարության և ընդդիմության միջև է, այլ 2018 թվականին արտոնություններից զրկված «էլիտայի» և ժողովրդի: Բայց բոլոր դեպքերում վճռորոշ խոսքը ասելու է ժողովուրդը, որովհետև եթե ժողովուրդը իր խոսքն ասի՝ «էլիտաները» ոչինչ անել չեն կարող:
 
Ես, իհարկե, ամեն ինչ անելու եմ, որ ժողովուրդը իր խոսքն ասելու հնարավորությունը չկորցնի և ասի այդ խոսքը: Բայց այս պահին մեզ համար առաջնահերթությունը Հայաստանի և Արցախի արտաքին անվտանգության ապահովումն է, և նշված գործողություններում արտաքին անվտանգությունը որևէ կերպ չպետք է հարցականի տակ դրվի»,- գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 

 

 
Բաժին՝ Հայաստանում
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում․
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Այսօր թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած մեր 6 ժամկետային զինծառայողները րոպեներ առաջ վերադարձան Հայրենիք՝ այս ծանր օրերին ուրախություն պատճառելով բոլորիս:
 
Այս կարևոր հաջողության համար իմ երախտագիտությունն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ում անմիջական ջանքերի շնորհիվ ինտենսիվ կերպով շարունակվում են անհայտ կորածների որոնողական և, իհարկե, զոհվածների աճյունների վերադարձման աշխատանքները:
 
Իմ առանձնահատուկ երախտագիտությունն եմ հայտնում նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունն իրականացնող զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովին, տղաների գտնվելու վայրը ուղեկցած Արթուր Ավագյանին, ինչպես նաև ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ողջ անձնակազմին, որոնց կատարած հերոսական աշխատանքին դեռ առիթ եմ ունենալու անդրադառնալու:
 
Ստորև հրապարակում եմ մեր փրկված վեց հայրենակիցների անուն-ազգանունները, որոնց մասին արդեն պատշաճ կերպով տեղեկացված են հարազատները.
 
Այվազյան Արսեն Կարենի
Սահակյան Դավիթ Գեղամի
Ստեփանյան Նիկոլայ Սեյրանի
Հարությունյան Արթուր Գարիկի
Արմաղանյան Արման Արշակի
Թումանյան Ռուսլան Սարգիսի
 
Հ. Գ.
Այս պահին մեկնում եմ նրանց դիմավորելու:
1lurer.am
 
 

 

Բաժին՝ Հայաստանում
Շաբաթ, 19 Դեկտեմբերի 2020 20:32

Լուսանկարներ հիշատակի սգո երթից

Կառավարության Ֆեյսբուքի էջում լուսանկարներ են հրապարակվել այսօր տեղի ունեցած հիշատակի սգո երթից:
 
Երթի մասնակիցները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք են մատուցել Արցախյան պատերազմի հերոսների հիշատակին:
 
 
 
 
 
 

 

 
Բաժին՝ Հայաստանում
Էջ 1, 3-ից