Գիտություն

Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Երեքշաբթի, Հունվարի 28, 2020
Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Կորոնավիրուսը արդեն դառնում է համաշխարհային մի երևույթ: Աստիճանաբար տարածվում է: Դեռ ամեն տեղ չի հասել, բայց մեծ հավանականությամբ շուտով կարող է ներմուծվել շատ երկրներ: Կորոնավիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է 1965...

Արխիվ Հունվարի 2020 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

29 հունվարի, 2020թ., Երևան: Այսօր Հանրային խորհրդի գրասենյակում տեղի ունեցավ Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը Վազգեն Սաֆարյանի նախագահությամբ, որին հրավիրված ու մասնակցում էր նաև Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը: Այն, ըստ էության, Հանրային խորհրդի նախագահի առաջին հանդիպումն էր հանձնաժողովի անդամների հետ:

Հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը նախ համապարփակ ներկայացրեց տնտեսության տարբեր բնագավառներում իրենց հանձնաժողովի կողմից կարևորված ծրագրերը, որոնց կյանքի կոչումը էական խթան կհանդիսանա երկրի տնտեսական կյանքի աշխուժացման համար:

Այնուհետև ենթահանձնաժողովների նախագահներն ու նիստի մասնակիցները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքը, հանային փորձաքննության ոլորտները, բարձրացրեցին ռազմավարական բնույթի այն հարցերը, որոնք կենսական են համարում հանրության, երկրի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման և/կամ արդյունաբերության վերագործարկման համար:

Վերջում Հանրային խորհրդի նախագահը հանդես եկավ կառավարությանը խորհրդատվական ծառայություն մատուցող սահմանադրական այդ մարմնի, ներառյալ՝ նրա հանձնաժողովների դերի ու կշռի մեծացման, հանրություն-Հանրային խորհուրդ-կառավարություն/որոշումներ ընդունող մարմիններ առանցքներով ինստիտուցիոնալ կապերի զարգացման իր տեսլականով:

Սաֆարյանն իր հերթին վերահաստատեց, որ սեղանի շուրջ հավաքված է երկրի տնտեսական, արդյունաբերական հիշողությունն ու փորձառությունն ամփոփող մի աստղաբույլ, որի ներուժը, ցավոք, լիովին իրացված չէ: Հանրային խորհրդի նախագահն իր հանձնառությունն ու առաքելությունը համարեց Հանրային խորհրդի այդ ու մյուս 15 հանձնաժողովների ահռելի ներուժի լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

Տեղեկացնենք, որ Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովն ունի շուրջ 170 անդամ, 19 ենթահանձնաժողովներ, որոնց անդամակցում են հանրապետության առաջատար ու առանցքային ձեռնարկությունների նախկին ու ներկա ղեկավարներ, առաջատար մասնագետներ ու փորձագետներ:

Առաջիկայում նախատեսվում են Հանրային խորհրդի նախագահի հանդիպումները մյուս հանձնաժողովների անդամների հետ:

Հանրային խորհրդի լրատվական ծառայություն

https://www.facebook.com/photo.php?fbid=740673673125989&set=pcb.740673926459297&type=3&__tn__=HH-R&eid=ARC2TIFrxW1ed9I5TVm2zsIuvkBngBYP1XOs6LynoGkkvy0DYV2ikIlz7kRGp56z327gGHSke1odTIsP

Բաժին՝ Հայաստանում

2020 թվականի հունվարի 28-ին Ամերիկայի նախագահ Դոնլադ Տրապմպը իբրև թե ներկայացրեց «Դարի Հաշտության» իր ծրագիրը, որը նախատեսում է խաղաղություն կնքել Իսրաելի ու Պաղեստինի միջև ու վերջ տալ երկար տարիների կոնֆլիկտին: Հետաքրքիր է, որ այս ծրագիրը պատրաստվում է միայն Ամերիկայի ու Իսրայելի կողմից ու բացակայում է հիմնական և գլխավոր կողմը՝ Պաղեստինցին: Ըստ Տրամպի՝ պետք է կյանքի կոչվի մի հանձնախումբ Ամերիկայի և Իսրաելի կողմից, որ որոշեն Իսրաելի ու Պաղեստինի սահմանները: Ըստ այդ նախատեսված ծրագրի՝ պաղեստինցիները կորցնելու են իրենց մայր հողը վերադառնալու շանսը: Բոլոր գրաված տարածքները կճանաչվեն որպես Իսրաելի պաշտոնական տարածք, իսկ Երուսաղեմը կդառնա Իսրայելի մայրաքաղաքը: Տրամպը խոստանում է, որ դրա դիմաց Պաղեստինին կտրամադրվի 50 միլիարդ դոլար, որով կարող են մի կտոր հողի վրա, որպես անկախ պաղեստինյան պետություն, օգտագործել տնտեսության զարգացման համար:
Այս ծրագիրը Ամերիկայի և Իսրաելի կողմից կարելի է համարել «Դարի դավադրություն» պաղեստինի ժողովրդի դեմ: Արդեն Պաղեստինի «ինքնավար մարզի» նախագահ Մահմուդ Աբասը և Հորդանանի արտգործնախարարը դատապարտել են «Դարի Խաղաղություն» կոչվող Տրամպի ծրագիրը և մեծ հավանականությամբ բոլոր արաբական երկրներն ու շատ ուրիշ երկրներ կդատապարտեն այն:
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բազմաթիվ բանաձևերի համաձայն, որոնք հիմնված են միջազգային իրավունքների վրա՝ հրեացի և պաղեստինցի ժողովուրդները երկու հարևան պետություներում միայն կարող են որպես խաղաղ հարևաններ գոյատևեն: Հայ Ձախ Ֆորումը գտնում է, որ Տրամպի և Նեթանյաուհի «Դարի խաղաղություն» ծրագիրը կսրի լարվածությունը տարածաշրջանում և նոր պատերազմներ կհրահրի: Կրկին արյուն է թափվելու և սպառնալիք է դառնալու նաև տվյալ երկրներում ապրող հայ բնակչության անվտանգությանը:
Հայ Ձախ Ֆորում, Երևան 29/01/2020

Բաժին՝ Աշխարհում

ՎԱՐԴԵՆԻՍ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարդենիսում կայացած միջոցառման ընթացքում շնորհավորական ուղերձ հղեց ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ: ՀՀ վարչապետն ընդգծեց, որ մեր տոնացույցում հունվարի 28-ն ունի առանձնահատուկ նշանակություն, որովհետև այն խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու իրավունքը:

«Մենք՝ որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունից մազապուրծ ժողովուրդ, պետք է հստակ արձանագրենք, որ մեր հայրենիքում ապրելու իրավունքը մենք վաստակել ենք Հայոց բանակի, հայոց ազատամարտի շնորհիվ: Ի՞նչ է մեր ունեցած հայրենիքն այսօր. մեր ունեցած հայրենիքն այն տարածքն է, որ գտնվում է սահմանին կանգնած մեր զինվորի թիկունքում: Այսօր ունեցած մեր հայրենիքի ամեն քառակուսի մետրը շաղախված է մեր ազատամարտիկ-զինվոր նահատակների արյունով: Վերջին 100 տարում սա է հոգեբանական այն փոփոխությունը, որ տեղի է ունեցել մեր ժողովրդի գիտակցության մեջ: Մեր հայրենիքի ամբողջ տարածքը 20-րդ դարի մեկնարկին շաղախվեց Ցեղասպանության անմեղ, անզեն զոհերի արյունով, 20-րդ դարի վերջին հայ ժողովուրդը որոշեց, որ ինքն այլևս ցեղասպանության զոհ չի լինելու, և, եթե մենք զոհվելու ենք, ապա միայն ու միայն մեր զենքը մեր ձեռքերում, միայն ու միայն ապրելու, լինելու մեր սերունդների իրավունքը պաշտպանելիս:

Այսօրվա մեր հայրենիքն այսօր սահմանին կանգնած զինվորի թիկունքն է, և մենք բոլորս պետք է ամեն օր մեզ հարց տանք՝ իսկ ինչո՞վ ենք մենք զբաղված զինվորի թիկունք հանդիսացող այդ հայրենիքում, ինչո՞վ ենք զբաղված կանգնած այն հողի վրա, որում ամփոփվում են մեր հազարավոր նահատակների մարմինները: Եվ այսօր այս հարցն է, որ ես՝ որպես ՀՀ վարչապետ, և մեր կառավարության անդամները, պետական բոլոր այրերը պետք է իրենց տան ամեն օր աշխատանքի գնալիս»,- նշեց ՀՀ վարչապետը:

Վերջին 1.5  տարվա ընթացքում բազմաթիվ քայլեր են արվել զինված ուժերի մարտունակությունն էլ ավելի բարձրացնելու և զինծառայողների ծառայության պայմանները, սոցիալական խնդիրները լուծելու համար: «Ես չեմ ուզում կրկնել այն ամենը, ինչ ասել եմ Ամանորյա ուղերձում՝ կապված նոր սպառազինությունների ձեռքբերման հետ, բայց ուզում եմ ընդգծել, որ, այո, Հայաստանի Հանրապետությունն ու Հայոց բանակը փակել են 80-ականների զենքերի էջը, և կառավարությունն ու ժողովուրդն այսօր ի վիճակի է ու ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ է լինելու այս հարցում, որ անհրաժեշտ միջոցները տրամադրի սեփական անվտանգությունն ապահովելու համար»,- նշեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր տնտեսավարող, յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրեն հաշիվ տա, որ որևէ չարձանագրված, չգրանցված ապրանք առաքելիս, առանց հսկիչ դրամարկղային կտրոնի որևէ գործարք անելիս ուղիղ, թե անուղղակի, ուզենալով, թե չուզենալով գողանում է բանակից, գողանում է  զինվորից: «Եվ ես ուրախ եմ, որ վերջին 1.5 տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը և քաղաքացիները ի վիճակի են եղել պետական եկամուտներն ավելացնել ավելի քան մեկ միլիարդ դոլարին համարժեք դրամով: Այդ գումարների հսկայական մասը ծախսվել է և ծախսվում է զինվորների ծառայության պայմանները բարելավելու համար՝ սկսած դիրքերում ծառայության պայմաններից, ավարտած զորամասերում սննդի մատակարարման նոր համակարգից: Մենք նոր պայմաններ ենք ստեղծել զինծառայողների համար, որպեսզի նրանք էժան հիփոթեքային վարկերով կարողանան բնակարան ձեռք բերել: Ավելի քան 8 միլիարդ դրամ ենք հատկացրել զինթոշակառուների բնակարանային կարիքները բավարարելու համար: Խոսքն այն զինծառայողների մասին է, որոնց նկատմամբ պետության պարտավորությունն արձանագրված է դե յուրե: Այսօր ժամկետային զինծառայողների ծնողներն օգտվում են պետպատվերով առողջապահական ծառայություններ ստանալու հնարավորությունից:  Եվ այս քաղաքականությունը, զինված ուժերի մարտունակությունը, սպառազինությունը, ծառայության պայմանները բարելավելը լինելու է մեր քաղաքականության անբաժանելի մասը»,- հավելեց վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշեց, որ 2019 թվականի հունիսի 1-ից հայոց բանակի զինծառայողների աշխատավարձերը բարձրացել են շոշափելիորեն: «Ուրախությամբ եմ ընդգծում, որ Հայոց բանակը 21-րդ դարում, այսօր, 2020 թվականին ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ է իր ուժերի վրա, և հայ ժողովուրդն ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ է հայոց բանակի ուժերի վրա: Եվ ես ուզում եմ շատ կարևոր մի ընդգծում անել՝ որևէ կասկած չկա, որ հայրենիքը հպարտ է իր զինվորով, իր բանակով, բայց ես ուզում եմ սրան ավելացնել, որ ամեն զինվոր, ամեն սպա ամեն օր ավելի ու ավելի պիտի հպարտ լինի հայրենիքով, հպարտ լինի այն զարգացումներով, որ տեղի են ունենում իր հայրենիքում, որովհետև հայոց բանակը մեզ համար այս հայրենիքը նվաճել է ոչ թե նրա համար, որ մենք այն կորստյան մատնենք, այլ նրա համար, որ մենք ապահով, զարգացած, ուժեղ, ինքնավստահ հայրենիք ժառանգենք մեր սերունդներին»,- ասաց վարչապետը: 

Բաժին՝ Հայաստանում
Երեքշաբթի, 28 Հունվարի 2020 21:37

Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Կորոնավիրուսը արդեն դառնում է համաշխարհային մի երևույթ: Աստիճանաբար տարածվում է: Դեռ ամեն տեղ չի հասել, բայց մեծ հավանականությամբ շուտով կարող է ներմուծվել շատ երկրներ:

Կորոնավիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է 1965 թվականին սուր քթաբորբով (ռինիտ) հիվանդի մոտ։ Կորոնա վիրուսը առաջին անգամ տարածվել է Չինաստանի քաղաքներում՝ սկիզբ առնելով Վուհան քաղաքից: Այս վիրուսը կարող է վարակել մարդուն, կատուներին, թռչուններին, շներին, խոշոր եղջերավորներին, խոզերին և նապաստակներին։ Մեծ մասամբ բորբոքումը տարածվում է քթի խոռոչներում և թոքերում կամ շնչառական համակարգում:  

Ախտանիշերից են քթարտադրությունը, հազը, ջերմության բարձրացումը, դժվար շնչառությունը և շնչահեղձությունը, որոնք կարող են մահվան պատճառ դառնալ: Պետք է հիշել, որ առաջին ախտանիշներից է մրսելու զգացումը:

Լինելով շատ նոր տեսակի վիրուս՝ բժիշկները դժվարանում են նրա դեմ պայքարել և մեծ աշխատանք է տարվում պայքարի միջոցներ գտնելու ուղղությամբ: Պետք է ուշադիր լինենք,  գրիպի սեզոնը սկսվել է, և ոմանք կարող են այս հիվանդությունը շփոթել գրիպի հետ:

Մինչ այդ՝ շատ կարևոր է այդ հիվանդության կանխարգելումը, որի մասին մեզանից յուրաքանչյուրը պետք է տեղյակ լինի և գործադրի հետևյալ բոլոր խորհուրդներ:

1-Օրվա մեջ մի քանի անգամ ձեռքերը օճառով կամ ձեռք լվանալու սպիրտային կամ ոչ սպիրտային հեղուկներով լվանալ՝ հատկապես հազալուց, ուտելուց և ուտեստեղեն պատրաստելուց կամ որևէ կենդանու հետ շփվելուց հետո:

2-Հազալու կամ փռշտալու ժամանակ անձեռնոցիկով կամ ձեռքի բազուկով բերանի առաջը պահել, աղտոտված անձեռնոցիկը գցել կափարիչ ունեցող աղբամանի մեջ:

3-Խուսափել ուղղակի շփումից մրսած կամ ջերմություն ունեցող հիվանդների, տնային կամ վայրի կենդանիների հետ:

4-Միսը մանրացնելու համար միշտ օգտագործել առանձին տախտակներ ու դանակներ: Այդ ընթացքում մի քանի անգամ ձեռքերը հեղուկ օճառով լվանալ: Այդ տախտակներն ու դանակները լավ ախտահանել:

5-Մսավաճառից կամ հավածախից արված յուրաքանչյուր գնումից հետո ձեռքերը լվանալու ընթացքում չդիպչել աչքերին, բերանին ու երեսին: Չշփվել նաև մնացած կամ աղբ համարվող մսերի հետ:

6-Եթե աշխատում եք մսավաճառանոցում կամ հավածախ խանութներում, անընդհատ ձեռքերը լվացեք և առնվազն օրը մեկ անգամ խանութի սարքավորումներն ու միջավայրը ախտահանեք հականեխիչ նյութերով: Աշխատանքի ժամանակ օգտվեք գոգնոցից, դիմակից «մասկից» և ձեռնոցից և ամեն օր դրանք լավ լվաեք: Երբեք աշխատանքային հագուստով տուն չգնաք ու այդ հագուստով չշփվեք ծանոթների ու մարդկանց հետ:

7-Եթե ճամբորդելու նպատակ ունեք և միևնույն ժամանակ տառապում եք ջերմությամբ և հազով, հրաժարվեք ճամբորդությունից և անմիջապես դիմեք բժշկի:

8-Ճամբորդելու ընթացքում, խուսափեք շփվել այն մարդկանց հետ, որոնք հազ ու ջերմություն ունեն, անընդհատ ձեռքերը լվացեք և հիշեք, որ ձեռքերը չպետք է տրորել աչքերին, բերանին, երեսին ու քթին:

9-Աշխատեք դիմակը «մասկը» ճիշտ ձևով օգտագործել և անհրաժեշտ է իմանալ, որ այդ դիմակները միանվագ կամ մեկ անգամ օգտագործման համար են: Եթե հնարավորություն ունեք՝ օգտվեք ֆիլտերավոր դիմակներից:

Պետք է հիշենք, որ այս վիրուսը նոր է և դեռևս բուժման համար որևէ պատվաստում և հատուկ բուժման եղանակ չի հայտնաբերվել:

Պատրաստեց՝ Դոկտ. Ռուբիկ Սարդարյանը

27/01/2020     

Բաժին՝ Գիտություն

 Ծայրահեղական Աջի Առաջացումը- Ջան Բելամի Ֆաստերը Նեոֆաշիզմի մասին (Մաս 1)

Ստորև ձեզ ենք ներկայացնում Ամերիկյան «Մանթլի Ռիվիու» (Monthly Review) պարբերաթերթի գլխավոր խմբագիր՝ Ջան Բելամի Ֆաստերի հետ տեղի ունեցած հարցազրույցից համառոտ մասեր, ծայրահեղական աջի մասին թեմայով, որը կատարվել է Հնդկաստանի Կալկատա քաղաքի Ֆարուղ Չադհուրի միջոցով, Հնդկաստանի սոցիալիստական թերթի՝ «Ֆրանտիր Վիքլի»-ի համար:

Ներկայումս մենք առնչվում ենք աջակողմյա շարժումների հոսանքի հետ, որը իմ կարծիքով ամենալավ անվանումը, որը կարող ենք նրանց համար օգտվել «Նեոֆաշիստ» տերմինն է:

Մարքսիստական տեսաբանները մինչև վերջերս ֆաշիզմի ողնաշարը քաղաքական մի դաշինք էին համարում, որը առաջանում է կապիտալի (այսօր ֆինանսա-մոնոպոլիստական) և միջին ու ցածր խավի կամ դասակարգերի միջև: Պատմության ընթացքում ռադիկալ աջը իր ուժերը հավաքագրել է մի մաս գյուղացիներից, հաստատված կրոնականներից, թոշակառուներից և բանակի մի մասից: Այդուհանդերձ չնայած ֆաշիզմը միշտ կապիտալիստական հասարակություններում եզրայի տեսքերով է ներկայանում, սակայն երբեք միայնակ գլուխ չի բարձրացնում, միայն այն ժամանակ է կարող որպես շարժում ներկայանալ, որ կապիտալիստական դասակարգը իր համերաշխությությունը հայտնի ու խրախուսի նրան և միջին դասակարգի ցածր շերտերին մոբիլիզացնի որպես նրանց հետևորդներ կամ զինվորներ:

Ինչպես որ Պաուլ Սուիզին (Paul Sweezy) է հիշատակել, անհրաժեշտ է հասկանալ, որ ֆաշիզմի հակասական կողմը ոչ թե սոցիալիզմն, այլ լիբերալ դեմոկրատիան է համարվում: Եթե լիբերալ դեմոկրատ պետությունը քաղաքատնտեսական ճգնաժամային որոշակի շրջանում կապիտալիստական պետության դիմաց հանդես գա որպես արգելք, առկա ուժերը իրենց իշխանության պահպանման ու տարածման նպատակով կաշխատեն կապիտալիստական պետությունը փոխել ու դարձնել ծայրահեղական աջ ճակատ: Այս նպատակին հասնելու համար պահանջվում է հետևորդների կամ համակիրների բանակ, որոնք ձեռք են բերվում մանր բուրժուազիայի կամ միջին խավի ռիակցիոն տարրեից: Ֆաշիզմի առաջացումը չնայած ակնառու փոփոխություն է առաջացնում, սակայն դա առաջանում է կապիտալիզմի ժամանակ և դրա ընդհանուր տրամաբանության մի մասն է:

Այսօր կապիտալիզմը կրկին բռնկվել է կառուցվածքային ճգնաժամի մեջ, որը արտացոլվեց ավելի շուտ մեծ ֆինանսական ճգնաժամով 2008-2010 թվականներին, սակայն սրա արմատները վերադառնում են 1970 թվականներին, որը ցույց է տալիս զարգացած կապիտալիզմի տնտեսությունների երկարատև դանդաղկոտությունը կամ անգործունեությունը: Անկումը, որը առաջանում է չափից ավել կապիտալի կուտակման հետևանքով, մեր ժամանակներում ավելի շատ է աչքի ընկնում մեր պատմության ընթացքում ամենաշատ անհավասարությամբ: Աշխարհը ականատես է իմպերիալիզմի նոր փուլի առաջացմանը, որը կարելի է անվանել «ուշացած իմպերիալզմ» և որը միջազգային մասշտաբով ավելի է ուժեղացրել շահագործումը: Միջազգային հակասությունները և ռացիզմը ավելի է շատանում: Մեր մոլորակի կենսամիջավայրային ճգնաժամի զարգացումը անհամեմատելի է անցյալի հետ, որը սպառնում է մեր կյանքը հենց մոտ ապագայում:

Նեոլիբերալիզմը հետապնդում է որպեսզի պետությունը հետևի ու ենթարկվի շուկային, միևնույն ժամանակ օգտագործում է պետության բոլոր հնարավորությունները շուկայական հարաբերությունները հասարակությանը պարտադրելու նպատակով, կազմակերպված ձևով խախտելով հասարակական հարաբերությունների բոլոր հիմքերը և դրանց վերածում է որպես լոկ ապրանքային հարաբերությունների: Այս խնդիրը պատճառ է դարձել, որ պետության օրինականության հեղինակությունը իջնի և զարգ տա աջ ռադիկալ ուժերին կամ նեոֆաշիստներին և ձեռք բերի աղքատ բանվորների համակրությունը, զարգացնի օտարամերժ ռացիզմը, որոնք իրենց թիրախն են դարձնում աշխարհի հյուսիսային մասից եկած բնակիչներին ու ներգաղթողներին: Միևնույն ժամանակ, անընդհատ պատերզմներն ու իմպերիալիստական հեղաշրջումները միլիոնավոր մարդկանց ապաստան դարձնելու պատճառ է դարձրել: Ընդհանուր առմամաբ, մեր ժամանակների պայմանները բաղկացած են տնտեսական, հասարակական ու կենսամթնոլորտային դարակազմիկ ճգնաժամերից ու պատերազմի ու իմպերիալիզմի ուժեղանալուց: Պատահական չէ, որ դեպի աջ թեքվելը համապատասխանում է մի շարք հասարակական բացասական երևույթների տարածման հետ, օրինակ խմբային սպանություններ,  թունավոր ռացիզմ և կանանց դեմ կոնֆլիկտների առաջացում:  

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

«Economist» հանդեսի վերլուծական կենտրոնը հրապարակել է 2019 թվականի Դեմոկրատիայի ցուցիչը (Democracy Index 2019): Զեկույցում ներառված են 165 պետությունների և 2 տարածքների տվյալները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Հայաստանը զեկույցում զբաղեցրել է 86-րդ տեղը: Նախորդ զեկույցի համեմատ առավել առաջխաղացում գրանցած երկրների շարքում է նաև Հայաստանը: 2018 թվականի դեմոկրատիայի ցուցիչով Հայաստանը 103-րդն է եղել: Հայաստանն այս զեկույցում դասվում է «հիբրիդային ռեժիմների» ցանկում՝ ստանալով ընդհանուր 5.54 միավոր

Դեմոկրատիայի ցուցիչի հիմքում 5 կատեգորիաներ են՝ ընտրական գործընթացը և բազմակարծությունը, կառավարության գործունեությունը, քաղաքական ներգրավվածությունը, ժողովրդավարական քաղաքական մշակույթը և քաղաքացիական ազատությունները:

Economist-ի փորձագետները երկրները դասում են ռեժիմների 4 տեսակի՝ «ամբողջական դեմոկրատիա», «անկատար դեմոկրատիա», «հիբրիդային ռեժիմ» և «ավտորիտար ռեժիմ»:

Զեկույցում Վրաստանը զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 147-րդ, Թուրքիան՝ 110-րդ, Իրանը՝ 151-րդ հորիզոնականը:

Դեմոկրատիայի ցուցիչով ամենաբարձր ցուցանիշները գրանցել են Նորվեգիան, Իսլանդիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Դանիան, Կանադան, Ավստրալիան, Շվեյցարիա

Բաժին՝ Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

«Ես երկու ինքնության և երկու գիտակցության կրող եմ: Առաջին՝ թուրքաբնակ եմ, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի… Երկրորդ՝ հայ եմ». հենց այսպես էր իր մասին խոսում նա, ով իր կյանքը չխնայեց Թուրքիայում առկա տաբուների վերացման ու առավել առողջ հասարակություն ստեղծելու ճանապարհին: Պոլսահայ մեծ մտավորականը՝ Հրանտ Դինքը, մեզ հետ չէ, սակայն նրա գաղափարները և երազանքները շարունակում են շրջել Թուրքիայում՝ տարեցտարի ավելի մեծ թվով հետևորդների տանելով իրենց հետևից ու հույս փայփայելով, որ կգա մի օր, երբ ցեղասպան պետությունը կկարողանա բուժվել բազմամյա վերքերից:

Հենց այս օրը՝ հունվարի 19-ին թուրք անչափահաս դավադրի ձեռքով Հրանտի սպանությունն էր, որ ստիպեց իր իսկ կողմից հիմնված «Ակոս»  պարբերականի խմբագրատան շենքի մոտ հավաքված բազմահազարանոց ամբոխին միաձայն բացականչել՝ «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»: Թուրքիայի իշխանությունների կոկորդին ոսկորի պես կանգնած Դինքի սպանությամբ, սակայն, ոսկորը կուլ չգնաց: Թուրքական պետության պատմության ցավոտ էջերին անդրադառնալու և կարևորագույն հիմնախնդիրները մշտապես բարձրաձայնելու պատճառով թիրախավորված Դինքի սպանության պատվիրատուները կարծում էին, թե մեկընդմիշտ կազատվեն այն խնդիրներից, որոնք իրենց համար մշտապես հարուցում էր պոլսահայ մտավորականը: Սակայն Դինքի դեմ արձակված կրակոցներն ի զորու չեղան լռեցնելու արդարության ձայնը, որի դիմաց թուրքական իշխանական շրջանակները խուլ էին ձևանում:

Օսմանյան կայրսության կողմից իրագործված Ցեղասպանությունից փրկված ընտանիքի զավակը՝ Դինքը, ծնվել է 1954թ. սեպտեմբերի 15-ին Մալաթիա քաղաքում: 1996 թվականին նա հիմնրում է հայկական համայնքում լույս տեսնող միակ երկլեզու՝ հայերեն և թուրքերեն պարբերականը՝ «Ակոս»-ը՝ նպատակ ունենալով համայնքային, ինչպես նաև Թուրքիայի փոքրամասնություններին առնչվող հիմնահարցերը նոր լույսի ներքո ներկայացնել հասարակությանը: Նա կարծում էր, որ հայերի նկատմամբ երկրի ներսում առկա կանխակալ վերաբերմունքի պատճառներից մեկն էլ նրանց վատ ճանաչելն է, ուստի ասում էր. «Ստամբուլի հայ հասարակությունը շատ փակ է ապրում: Եթե մեզ լավ ճանաչեն, նախապաշարումները կկոտրվեն»:

Այն բանից հետո, ինչ «Ակոս»-ում տպագրվեց հոդվածը Սաբիհա Գյոքչենի՝ Աթաթուրքի որդեգիր զավակի մասին, որում բացահայտում էր արվում, որ Թուրքիայի առաջին ռազմական կին օդաչուն՝ Սաբիհան իրականում հայուհի է, ավելին՝ Հայոց ցեղասպանության հետևանքով որբացած հայուհի, որին որդեգրել էր Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը, Դինքը սկսեց մեծ թվով սպառնալիքներ ստանալ ոչ միայն ազգայանական շրջանակների կողմից, այլև անգամ պետական պաշտոնյաներից: Նրա ընկերներն ու հարազատները շատ անգամ հորդորում էին մտավորականին սեփական անվտանգությունից ելնելով հեռանալ Թուրքիայից, սակայն փախչելը Դինքի համար չէր: Նա շարունակ կրկնում էր. «Սա իմ երկիրն է…Այո, մենք` հայերս, այս հողերի վրա աչք ունենք, որովհետև մեր արմատներն այստեղ են, սակայն, մի անհանգստացեք, ոչ թե այս հողերն առնել-տանելու, այլ այս հողերի խորքն անցնելու համար… Այստեղ ապրել են իմ նախնիները, իմ արմատներն այստեղ են, ես իրավունք ունեմ մեռնել այն երկրում, որտեղ ծնվել եմ»:

Այսօր Թուրքիայում խաղաղասեր աղավնու համբավ վայելող Դինքը դարձել է խորհրդանիշը բոլոր նրանց, ովքեր սեփական ծագման,  հայացքների ու գաղափարների համար երկրի ներսում շարունակում են հալածվել: Ոմանք նրան անվանում են Թուրքիայի Մարթին Լյութեր Քինգ, ոմանք էլ ասում, թե հենց Դինքի շնորհիվ էր, որ Թուրքիայի հասարակության մի զգալի հատված իր մեջ քաջություն գտավ այլ աչքերով նայելու տասնյակ տարիներ ի վեր պարտադրվող պատմությանն ու իրականությանը: Դինքն ապրեց արգելքներ կոտրելով և մահացավ՝ հավատալով, որ կգա մի օր, երբ Թուրքիայում ապրող քաղաքացին կարթնանա մի երկրում, որը ստիպված չի լինի ամաչել սեփական անցյալի համար, երկիր, որտեղ բոլորը հավասար են՝ անկախ ազգից, կրոնից, սեռից կամ գաղափարներից…  

Արաքս Կասյան

Բաժին՝

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի չորս ամենավտանգավոր որոշումները կարող են փոխել Մերձավոր Արևելքի ապագան առաջիկա տասնամյակներում: Այս մասին գրում է եգիպտական Sasapost պարբերականը՝ անդրադառնալով Սպիտակ տան ղեկավարի աշխարհացունց ճակատագրական քայլերին, որոնք սադրել են երրորդ աշխարհամարտի հավանականության մասին խոսակցություններն ու ազդել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա: Չորս ամենավտանգավոր որոշումների շարքում առաջինը իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն էր, որն Իրանում ամենաազդեցիկն էր հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիից հետո: Երկրորդ առավել վտանգավոր քայլն Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից հրաժարումն էր: Երրորդ ռազմավարական սխալը Սիրիայում Միացյալ Նահանգների ամենալավ բարեկամից՝ քրդերից հրաժարվելն էր: Չորրորդ վտանգավոր որոշումը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելն էր, ինչը պարբերականը համարում է վտանգավոր որոշում «իդեալական» ժամանակին:

1lurer.am

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական համալսարանի պրոռեկտոր Գագիկ Սարգսյանն ուսանողների շրջանում Չինաստանի պատմության, մշակույթի և ավանդույթների նկատմամբ մեծ հետաքրքրություն է տեսնում: ՀՌՀ-ի հումանիտար գիտությունների ինստիտուտի տնօրենը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուն դա նկատել է ուսումնական գործընթացների կազմակերպման մեջ իր ունեցած փորձով:

«Հայ-ռուսական համալսարանը պատրաստում է ոչ միայն չինարեն լեզվի մասնագետներ, այլ նաև չինագետներ: Երբ 2009 թվականին բացեցին այդ ուղղությունը, ընդունվողների թիվը շատ փոքր էր, բայց այսօր արդեն կա մեծ հետաքրքրություն և ուսանողների թիվը օր օրի աճում է: Նրանք ցանկանում են ոչ միայն լավ տիրապետել չինարենին, այլև ծանոթ լինել Չինաստանի պատմությանը, մշակույթին և ավանդույթներին, ինչպես նաև իրենց դերակատարումն ունենալ երկու երկրների քաղաքական և տնտեսական փոխհարաբերություններում: Մեր ուսանողները աշխատանքի լայն ասպարեզ ունեն, և ինձ մեծ գոհունակություն է պատճառում, որ պարբերաբար տարբեր ընկերություններ մեզանից խնդրում են չինագետներ: Այդ հանգամանքը շատ ուրախացնող և ոգևորիչ է՝ ցույց տալով այն, որ մեր շրջանավարտներն ունեն անհրաժեշտ մակարդակի գիտելիքներ ու շուկայում պահանջված են այն դեպքում, երբ Հայաստանն ավելի է սերտացնում և զարգացնում հարաբերությունները Չինաստանի հետ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՌՀ-ի պրոռեկտորը:

Սարգսյանը կարծում է, որ Հայաստանը և Չինաստանը կրթական ոլորտում ունեն շատ սերտ համագործակցություն և տեսնում է, որ Չինաստանը շահագրգռված է օգնելու մեր երկրին ուսումնական գործընթացում ոչ միայն չինարենի ուսումնասիրության հետ կապված, այլ նաև պատրաստակամ են օժանդակել կրթական համակարգը զարգացնելու համար:

«Տարեկան տասնյակից ավելի ուսանողներ գնում են Չինաստան, անցնում են վերապատրաստման դասընթացներ և վերադառնում: Եվ այս ոլորտում խնդիր չեմ տեսնում»,-նշեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուն:

Գիտնականը կարևորում է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Չինաստանի հետ համագործակցությունը, և Հայ-ռուսական համալսարանը համագործակցության ուղիներ է փնտրում այս բնագավառում:

 «Վերջիվերջո Հայաստանը ցանկանում է լինել կրթության և գիտության երկիր, և, հուսով եմ, որ չենք կորցնի այդ տեսլականը, ուստի մեզ անհրաժեշտ է սերտ կապեր ունենալ այնպիսի զարգացած պետությունների հետ, ինչպիսին Չինաստանն է»,- հավելեց ՀՌՀ-ի պրոռեկտորը:

Գագիկ Սարգսյանը մեկ անգամ  չէ, որ եղել է Չինաստանում և ավելի մոտիկից տեսել, թե ինչպես է երկիրն աշխատում ու զարգացնում տնտեսությունը: «Եթե մեկ անգամ լինում ես Չինաստանում, սիրահարվում ես այդ երկրին: Միշտ զարմացած և հիացած եմ վերադառնում Չինաստանից: Այդ երկիրն ունի հարուստ պատմություն և ստեղծել է հսկայական մշակութային ժառանգություն: Հիմա, երբ դրան ավելացել է հզոր տնտեսությունը` ժամանակակից արդյունաբերությամբ և մնացած ճյուղերի զարգացվածությամբ, հիացմունք է առաջացնում: Երկրում, որտեղ տասնյակ տարիներ առաջ կար խնդիր բարձրացնելու ազգաբնակչությանը աղքատության աստիճանից, այսօր արդեն դարձել է արտահանող պետություն. Չինաստանը ոչ միայն արտահանում է տարբեր արդյունաբերական ապրանքներ, այլ նաև սննդամթերք: 1 միլիարդ 300 միլիոնանոց երկրի համար դա մեծ նվաճում է»,- ընդգծեց նա:

Ըստ Սարգսյանի` չինացիները չափազանց աշխատասեր ժողովուրդ են. խնդիր դրեցին, ուրեմն գիշեր ու զօր կաշխատեն այդ խնդիրը լուծելու համար:

ՀՌՀ-ի պրոռեկտորը հիշում է, թե ինչպես է իրեն ապշեցրել դպրոցներից մեկում մի դրվագ: «Ավտոբուսներից դուրս եկանք դպրոցի բակ, որտեղ 3 հազար աշակերտ դպրոցի բակում կանգնած սպասում էին մեզ, որպեսզի մարմնամարզություն անեին: Այդպիսի համաչափություն և այդպիսի ճշգրտությամբ գործողությունների կրկնություն չէի տեսել երբեք: Բացի այդ, այգիներում, պուրակներում և հրապարակներում մեծահասակները երաժշտության տակ պարում են և մարմնամարզությամբ են զբաղվում: Պատկերացրեք` մեր այգիներից մեկում տարեց մարդիկ այդպիսի մարմնամարզությամբ զբաղվեին: Ինչպես կընդունեինք դա: Բայց դա առողջ ապրելակերպ է և երկարակեցության աղբյուր: Կարծում եմ, որ Հայաստանում նույնպես պետք է այդպիսի սովորություն տարածվի»,-շեշտեց Սարգսյանը:

ՀՌՀ-ի հումանիտար գիտությունների ինստիտուտի տնօրենի կարծիքով` Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության գործընթացներում Հայաստանը պետք է ակտիվ դերակատարում ունենա: «Հայ-չինական հարաբերությունները դարերի պատմություն ունեն: Երբ ուսումնասիրում եմ տարբեր գիտնականների, փորձագետների և արվեստագետների հետազոտությունները, տեսնում եմ, թե ինչքան հին են մեր կապերը բազմաթիվ ոլորտներում: Հայաստանը պետք է ունենա իր տեղը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում, և, կարծում եմ, իրավունք չունենք հայ-չինական հարաբերություններում տնտեսական ոլորտում ունենալ պասիվ դիրքորոշում: Նշեմ, որ չինական կողմը նույնպես շատ մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում, որպեսզի Հայաստանը լինի ակտիվ մասնակիցը այդ գործընթացներին: Այդ նախաձեռնությանը ակտիվ մասնակցություն ունենալու համար անհրաժեշտ է մեր աշխարհաքաղաքական դիրքը ճիշտ օգտագործել, ինչպես նաև պետք է ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքներ. չափազանց կարևոր է տրանսպորտային հաղորդակցության խնդիրը: «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցումը այդ տեսակետից շատ կարևոր նշանակություն ունի, և կարող ենք ընդհանուր նախաձեռնության մեջ մեծ դերակատարում ունենալ, եթե արագացնենք շինարարությունը»,- եզրափակեց Սարգսյանը:

 Կարեն Խաչատրյան

Հարցազրույցը տպագրվել է «Հայաստանի Հանրապետություն» և «Республика Армения» թերթերի՝ հունվարի 17-ի համարների «Չինաստանը հայերի աչքերով» խորագրով հատուկ ներդիրներում՝ հայերեն և ռուսերեն: 

Էջ 1, 2-ից