Գիտություն

Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Երեքշաբթի, Հունվարի 28, 2020
Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Կորոնավիրուսը արդեն դառնում է համաշխարհային մի երևույթ: Աստիճանաբար տարածվում է: Դեռ ամեն տեղ չի հասել, բայց մեծ հավանականությամբ շուտով կարող է ներմուծվել շատ երկրներ: Կորոնավիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է 1965...

Եվրոպայի հայերի համագումարը գիտաժողով է կազմակերպել

03 Մարտի 2016

Մարտի 4-6 Գերմանիայի Դույսբուրգ (Դյուսելդորֆի մոտ) քաղաքում գումարվելու է Եվրոպայի հայերի համագումարի գիտական խորհրդաժողովը՝ նվիրված հայության հիմնահարցերին։ Համաժողովը կրում է «Հայությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցի ավարտին» խորագիրը։

Համաժողովի մասնակիցների  քննարկման թեմաներն են՝ «Ցեղասպանություն և պահանջատիրություն», «Հայաստան-սփյուռք հարաբերություններ», «Տարածաշրջանային զարգացումներ և մեր անելիքները»։

Մարտի 4-ին համաժողովի բացման խոսքով հանդես կգա Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանը։

Այնուհետև հանդես կգա տենոր Մասիս Առաքելյանը, ով հետաքրքիր ելույթով կներկայացնի հայկական դասական երգեր։

Համաժողովի առաջին նիստը նվիրված է սփյուռքի ներկա իրավիճակին և անհրաժեշտ փոփոխություններին։

Զեկուցողներն են՝ Գերմանիայի հայկական համայնքից Ազատ Օրդուխանյանը, Ռուսաստանի հայկական համայնքից՝ Մոսկվայի «Ժամ» պարբերականի հիմնադիր, գլխավոր խմբագիր և հրատարակիչ Աննա Գիվարգիզյանը,

«Միջին Արևելքի հայկական գաղութների իրավիճակը, Իսրայելը և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը» թեմայի մասին զեկուցումով հանդես կգա «Գեղարդ» էլեկտրոնային թերթի խմբագիր Մինաս Գոճայանը,

Ջավախահայության խնդիրների մասին կզեկուցի Ջավախքի Հայոց միության նախագահ Աղասի Արաբյանը։

Առաջին օրը ծրագրված է նաև «Հիշողության դերը ինքնության պահպանության հարցում» ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմի հեղինակն է Անի Մանուկյան Քինգ-Անդերվուդը (Անգլիա)։

Ֆիլմի ցուցադրումից հետո ԵՀՀ նախագահ Կարո Հակոբյանը կզեկուցի սփյուռքի խնդիրների, հեռանկարների մասին։ Զեկուցողի ելույթից հետո հարցի շուրջ ընդհանուր քննարկում կծավալվի, որով կեզրափակվի համաժողովի առաջին նիստը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ