Գիտություն

Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Երեքշաբթի, Հունվարի 28, 2020
Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Կորոնավիրուսը արդեն դառնում է համաշխարհային մի երևույթ: Աստիճանաբար տարածվում է: Դեռ ամեն տեղ չի հասել, բայց մեծ հավանականությամբ շուտով կարող է ներմուծվել շատ երկրներ: Կորոնավիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է 1965...

Սոցիալիզմն ընդդեմ նեոլիբերալիզմի

05 Փետրվարի 2016

Օրերս Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան մի խումբ ընդդիմադիր տնտեսագետների հետ հեռուստաբանավեճի էր մասնակցում: Բանավեճի թեման Էկվադորի նախկին՝ նեոլիբերալական քաղաքականությունն էր, որին հակադրվում էր ներկայում Կորրեայի վարած՝ սոցիալիստական գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականությունը:

Այդ բանավեճը օգտակար համարելով մեր հայ քաղաքագետների, պետական գործիչների ու մտավորականների համար, ներկայացնում ենք դրա համառոտ բովանդակությունը:

Կորրեան իր նախագահության 8 տարվա ընթացքում ձգտում էր փոխել Էկվադորի տնտեսական ու հասարակական մոդելը, ինչը նրան որոշ չափով հաջողվել է, քանի որ երկրում նկատելի են կայուն ներքին և արտաքին քաղաքականություն ու տնտեսություն, միևնույն ժամանակ նվազել է հասարակության դասակարգային անհավասարությունը: Համաշխարհային բանկի վիճակագրական տվյալների համաձայն, 2006 թվականից մինչև 2015 թվականն ընկած ժամանակահատվածում Էկվադորում աղքատության մակարդակը նվազել է 15 տոկոսով: Այդուհանդերձ վերջին ամիսներին երկրի իշխանությունը ներսից ու դրսից խիստ քննադատությունների է ենթարկվում՝ իր հասարակական ծրագրերն իրականացնելու, ֆինանսական ապահովության, նավթը և մյուս բնական պաշարները շատ օգտագործելու համար:

Բանավիճող կողմերն էին՝ տնտեսագիտության դոկտոր, երկրի նախագահ Կորրեան, Էկվադորի քաղաքական տնտեսությունը համադրող նախարար Պաթրիշո Ռիորան և ֆինանսների նախարար Ֆաստու Հերերան, իսկ նրանց ընդդիմախոսներն էին՝ տնտեսության նախկին նախարար Մարիչիո Փուզոն, ապահովագրական կազմակերպության նախկին նախագահ Ռամիրո Գոնզալեսը և երկրի նախկին փոխնախագահ Ալբերտո Դահիկը:

Չնայած բանավեճը տնտեսագետների միջև էր և, հիմնականում, պետության տնտեսական քաղաքականության մանրամասների մասին էր, սակայն շատ բուռն քննարկումներ եղան: Կորրեան իր ընդդիմադիրներին բացատրում էր, որ պետք է մերժել նախկին իշխանությունների նեոլիբերալական քաղաքականությունը, քանի որ այն պարտված է: Դրան հակառակ ընդդիմադիր քաղաքագետները պնդում էին, որ երկիրը գտնվում է ճգնաժամի սկզբնական փուլում և առաջարկում էին վերադառնալ նախկին քաղաքականությանը: Նրանք առաջարկում էին նվազեցնել պետական ընդհանուր ծախսերը, որպեսզի արժութային պահուստներն ավելանան և կայուն տնտեսությունն ամրապնդվի: Ընդդիմադիրներն անթույլատրելի էին համարում պետական ծախսերի համար այլ երկրներից պարտք վերցնելու քաղաքականությունը։

Նախագահ Կորրեան ի պատասխան ներկայացրեց, որ Էկվադորն 8 տարվա ընթացքում այնքան մեծ ծավալի աշխատանք է կատարել, որ 30 տարվա ընթացքում հնարավոր չի եղել իրականացնել, որ Էկվադորը Լատինական Ամերիկայի ամենաքիչ պարտք ունեցող 5 երկրներից է՝ շնորհիվ հասարակական ծրագրերում պետության ներդրած կապիտալի և նավթի պատասխանատու և օպտիմալ օգտագործման: Պետությունը՝ Կորրեայի գլխավորությամբ, առավելությունը տվել է հասարակական ծրագրերում և կառույցներում կապիտալի ներդրմանը, օրինակ՝ դպրոցների շինարարության, մայրուղիների ու հիվանդանոցների կառուցման համար, հատկապես այն տարածաշրջաններում, որոնց անուշադրության էին մատնել նախկին իշխանությունները: Կորրեայի պնդմամբ, Էկվադորը ճգնաժամի մեջ չի գտնվում, սակայն չժխտեց, որ նավթի գնի նվազումը նաև այն փաստը, որ Էկվադորը չունի իր սեփական արժույթի շուկան, երկիրը կարող է կանգնեցնել որոշ մարտահրավերների առջև:

Կորրեան քննադատեց 90-ական թվականների իշխանությունների վարած քաղաքականությունը: Նա հիշեցրեց, որ Էկվադորը նավթ արտահանող երկիր է և նավթի վաճառքը համարվում է պետության եկամտի կարևոր աղբյուրներից մեկը: 1998-99 թվականներին, բանկային ճգնաժամի հետևանքով, Էկվադորը ստիպված եղավ իր ազգային արժույթից հրաժարվել և օգտվել Միացյալ Նահանգների դոլարից:

Ընդդիմադիրները Կորրեային մեղադրում էին որոշ բացթողումների համար, որոնք օգնում էին դիմադրել արտաքին ճգնաժամին: Նրանք առաջարկում էին այնպիսի քաղաքականություն վարել, որը կնվազեցնի առաջնային ապրանքների արտահանման ծավալը:

Կորրեան անդրադառնալով նախկին իշխանությունների նեոլիբերալական քաղաքականությանը, հիշեցրեց, որ նրանց վարած բանկային տնտեսության ճգնաժամի հետևանքով երկրի բնակչությունն սկսեց արագորեն արտագաղթել։ 1980-2000 թթ․ երկրում երկու մեծ արտագաղթի ալիք էր ծավալվել, որի ընթացքում բնակչության 10-15 տոկոսը լքեց երկիրը: 1990-ական թվականների ընթացքում նրանց մեծամասնությունն արտագաղթեց Իսպանիա, Միացյալ Նահանգներ և Իտալիա:

 

Պատրաստեց Վարդան Ղազարյանը

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ