Գիտություն

Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Երեքշաբթի, Հունվարի 28, 2020
Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Կորոնավիրուսը արդեն դառնում է համաշխարհային մի երևույթ: Աստիճանաբար տարածվում է: Դեռ ամեն տեղ չի հասել, բայց մեծ հավանականությամբ շուտով կարող է ներմուծվել շատ երկրներ: Կորոնավիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է 1965...

Ելցինին և Գորբաչովին կճանաչե՞ն որպես պետական դավաճաններ

29 Հունվարի 2016

ՌԴ Հասարակական պալատի անդամ Գեորգի Ֆեոդորովը հայց է ներկայացրել  գլխավոր դատախազ Յուրի Չայկային, խնդրելով ստուգել ԽՍՀՄ բարձրաստիճան անձանց և ԱՄՆ նախագահի միջև կայացած բանակցությունների բովանդակությունը՝ ՌԴ Քրեական օրենսգրքի «Պետական դավաճանություն» և «Պետական գաղտնիքի հրապարակման» հոդվածների համապատասխան, և անհրաժեշտության դեպքում ատահայտել դատախազական վերաբերմունք։

Խոսքը վերաբերվում է այն հեռախոսային խոսակցությունների գաղտնազերծված սղագրությանը, որոնց ընթացքում երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարներ Միխայիլ Գորբաչովն ու Բորիս Ելցինն, ըստ էության, զեկուցում են Ջորջ Բուշ ավագին ԽՍՀՄ-ի ոչնչացման մասին։

ԶԼՄ-երում (մասնավորապես, «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում) հրապարակվել են 1991 թ․ դեկտեմբերի 8-ին և 25-ին կայացած հեռախոսային խոսակցությունների սղագրությունները։

«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը գրում է, որ 1991 թ․ դեկտեմբերի 8-ին Բելովեժսկյան պայմանագրի (ԱՊՀ ստեղծման մասին) ստորագրումից անմիջապես հետո, Բորիս Ելցինի առաջին գործը եղել է այն, որ զանգահարել է ԱՄՆ նախագահ Բուշին և նրա հետ 28 րոպե տևողությամբ զրույց վարել։ Երկու շաբաթ անց, դեկտեմբերի 25-ին Ջորջ Բուշին է զանգահարել ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Գորբաչովը և 22 րոպե զրուցել։

Գեորգի Ֆեոդորովը գտնում է, որ այդ խոսակցությունների բովանդակությունը ուղղակիորեն ապացուցում է, որ Ելցինն ու Գորբաչովը գիտակցաբար աշխատել են ԱՄՆ-ի համար և ԽՍՀՄ-ը ոչնչացնելու համար։

Այդ մարդիկ դավաճաններ են, ուխտադրուժներ։ Այդ պատճառով Ֆեոդորովը դիմել է գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել և քրեական գործ հարուցել «Պետական դավաճանություն» և «Պետական գաղտնիքի հրապարակում» հոդվածների համապատասխան։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ