Գիտություն

Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Երեքշաբթի, Հունվարի 28, 2020
Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Կորոնավիրուսը արդեն դառնում է համաշխարհային մի երևույթ: Աստիճանաբար տարածվում է: Դեռ ամեն տեղ չի հասել, բայց մեծ հավանականությամբ շուտով կարող է ներմուծվել շատ երկրներ: Կորոնավիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է 1965...

 «Սա ազերիների պարտության դեռ սկիզբն է». ԵՀՄՖ նախագահություն

26 Հունվարի 2016

Եվրոպայի Հայկական Միություների Ֆորումի նախագահությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում եվրոպահայ և օտարազգի այն լոբբիստներին, ում օգնությամբ հաջողվեց կասեցնել Ալիևի կողմից երկարատև և հիանալի նախապատրաստած հակահայ բանաձևը: ԵՀՄՖ-ի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանն իր հատուկ շնորհակալությունն է հայտնում ԵԽԽՎ-ի սլովակ պատգամավորական խմբին և նրա ղեկավար Օլգա Նախտմանովային՝ ոչ միայն բանաձևի դեմ քվեարկելու, այլև հարևան երկրների իրենց գործընկերների հետ լուսաբանման աշխատանքներ տանելու և բանաձևի ընդունման կասեցումը կազմակերպելու համար:

ԵՀՄՖ-ի նախագահությունը հայտարարում է, որ սա ազերիների պարտության դեռ սկիզբն է: Կարճ ժամանակ հետո համաշխարհային հանրությունը կտեղեկացվի ազերիների դեմ ԵՀՄՖ-ի կողմից պատրաստվող բանաձևին, որի քվեարկությունը կունենա Ադրբեջանի համար ռումբի պայթյունի էֆեկտ: Այդ բանաձևի մասին կտեղեկացնենք իր ժամանակին:

Մեր շնորհավորանքները նաև աշխարհասփյուռ հայ ժողովրդին՝ տարած հաղթանակի առթիվ:

 

ԵՀՄՖ նախագահություն

26 հունվարի, 2016թ.

Բրատիսլավա, Սլովակիա

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ