Ծայրահեղական Աջի Առաջացումը- Ջան Բելամի Ֆաստերը Նեոֆաշիստի մասին

04 Փետրվարի 2020

Ծայրահեղական Աջի Առաջացումը- Ջան Բելամի Ֆաստերը Նեոֆաշիստի մասին (Մաս 2)


Դասակարգային տեսանկյունից պարզ է այն ինչ տեսնում ենք, ֆաշիստական տեսակենրի տարբեր շարժումների զարգացումն է: Ֆաշիստական տեսակի շարժումները, ընդհանուր դասակարգային որոշակի հակումներ կամ հատկություններ ունեն:
Այս կապակցությամբ կարծում եմ մեծ մասամբ խառնաշփոթությունը անհաջող դասակարգային վերլուծություններից են բխում, որոնք կատարվում են առաջացած փոփոխությունների կապակցությամբ: Դասակարգային տեսակետից պարզ է, որ ականատեսն ենք տարբեր տեսակի ֆաշիստական շարժումների (նախաֆաշիզմ, պրիմիտիվ ֆաշիզմ, կլասիկ ֆաշիզմ, հետֆաշիզմ, նեոֆաշիզմ, լիբերալ ֆաշիզմ, հավերժական ֆաշիզմ, ծայրամասային, սպիտակների գերակայություն կամ ազգային պոպուլիզմ և այլն): Ֆաշիստական բոլոր շարժումները ունեն ընդհանուր որոշակի դասակարգային հատկություններ: Չնայած լբերալական դիսկուրսում, նման շարժումներին անդրադառնում են ձևականորեն և նրանց դիտում են գաղափարախոսական հատկությունների տեսանկյունից: Նման իդեալիստական մեթոդաբանությունը միայն ծածկոց է հանդիսանում հիմնական իրականությունները բացահայտելու դեմ:
Ֆաշիստական տեսակի շարժումները, վստահ, երբեք չի վերաբերվում կամ սահմանափակվում զուտ նրանց անդամների քանակով: Մասսաների մոբիլիզացումը ռադիկալ աջի կողմից, որը իրեն վերածում է եզակի թվի, հանդես են գալիս իրենց գաղափարախոսական հիմունքներով, և միայն այն ժամանակ են կարող հաջողվել, երբ հովանավորվում են ֆինանսա մոնոպոլիստական կապիտալի կողմից, որոնք տնտեսական մեծ հնարավորություններ և կազմակերպչական միջոցներ են տրամադրության նրանց: Մեծ կապիտալը տիրապետում է իրական տնտեսական-քաղաքական այն սահմանները, որտեղ ռադիկալ աջ շարժումները են աճում: Հենց որ ֆաշիստական շարժումը իշխանության է հասնում, ջանքեր են գործադրվում նրանց թուլացնելու ուղղությամբ, հատկապես նրանց բարձր կադրերին աշխատում են հեռացնել ու անհրաժեշտության դեպքում բռնի ձևով ենթարկում են տիրապետող կապիտալի ֆրակցիոնի շահերի ուղղությամբ: Նրանք աշխատում են իրենց պրոպագանդայով և ահաբեկչություններով աշխատավոր և միջին դասակարգերի բարձր խավերին գրավել դեպի իրենց:
Տնտեսության բնագավառում նեոֆաշիստական ճակատը մեծ առևտրի հարցերում, վերջին ու որոշիչ խոսքն է ասում: Մինչև այնտեղ, որ կապիտալին է վերաբերում, դեռ փողը ամեն ինչից առավելություն ունի: Տրամպի արժեքը իշխող համակարգի համար այն իրականության մեջ է թաքնված, որ քաղաքական լծակի շնորհիվ, որը ձեռք է բերել ռադիկալ աջի մոբիլիզացիայից, հավելյալ արժեքը ուղորդում է դեպի հարուստների գրպանը, մինչ դեռ վերացնում է շուկայի տիրապետության ճանապարհին եղած բոլոր արգելքները հասարակության բոլոր բնագավառներում: Այսպիսով եթե հայացք նետենք Տրամպի ծրագրերին, կնկատենք, որ նրա գաղափարական հատկությունների մեծ մասը համընկնում է միջին դասակարգի ցածր խավերի սպիտակամորթների, օրինակ նացիոնալիզմի, ռացիզմի, հակաֆեմինիզմի, հակալիբերալիզմի, հակասոցիալիզմի և այլի հետ: Այս հետադիմական գաղափարախոսությունից օգտվելը որպես գործիք է հանդիսանում քաղաքական ուժը մոբիլիզացնելու ուղղությամբ, որը ճարպկորեն հատուկ քաղաքականությամբ շահագործվում է Տրամպի կողմից: Նրա հեղինակության հաճելի գործողություններից են եղել պատի քաշելը Մեկզիկայի սահմանային գծով մեկ և նոր բանդերի կամ ավելի շուտ պարտադիր աշխատանքային ճամբարների կառուցումը ներգաղթողների ընտանիքների համար, որը խորհրդանիշն է համարվում պայքար աղքատ ներգաղթողների դեմ: Սակայն Տրամպի պետության տնտեսական ու քաղաքական քաղաքականությունները այնքան էլ կապ չունեն նրա քաղաքական բազայի հետ և առաջին հերթին նա աշխատում է ֆինանսա-մոնոպոլիստական կապիտալի ուժը ավելացնել՝ հարուստներին ու մեծ բիզնեսմեններին հարկային հսկա ազատումներ ու սուբսիդիաների հատկացումով, հակակենսամթնոլորտային ու տնտեսական օրենքների հաստատում, արհմիությունների թուլացում, կրթության արագ մասնավորեցում, քրեական գործերի տարածում, ժողովրդի համար առողջապահության բնագավառում որոշ դրական աշխատանքների քայքայում, ֆինանսների պաշտպանության ավելացում, Միացյալ Նահանգների գերիշխանության կամ հեգեմոնիայի համար անհաշտ պայքար առանց նկատի ունենալով մարդու իրավունքներն ու ազատ առևտրական հարաբերությունները:
Շարունակելի

 

Ծայրահեղական Աջի Առաջացումը- Ջան Բելամի Ֆաստերը Նեոֆաշիզմի մասին (Մաս 1)

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: