Գիտություն

Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Երեքշաբթի, Հունվարի 28, 2020
Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Կորոնավիրուսը արդեն դառնում է համաշխարհային մի երևույթ: Աստիճանաբար տարածվում է: Դեռ ամեն տեղ չի հասել, բայց մեծ հավանականությամբ շուտով կարող է ներմուծվել շատ երկրներ: Կորոնավիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է 1965...

Արդյոք ո՞վ է դուռը փակում… Արդյոք ո՞վ է դուռը թակում…

20 Սեպտեմբերի 2019

Ս/թ  4.09.2019թ. ՉՄ94  “Իրավունք թերթում” հայտնի սորոսական Դանիել Իոննիսյանի բոցաշունչ խոսքերն եմ ուզում բառացի մեջբերել. “Եթ Վլադիմիր Պուտինը ուզում է Ռոբերտ Քոչարյանին բանտում հանդիպի, ապա թող զգույշ լինի, որ հետևից դուռը չփակենք”:

      Հետաքրքիր է՝ Դ. Իոննիսյանն այս խոսքերի վարքագիծը ո՞ւմ  է թողնում և ո՞ր է թողնում… Սորոսական շլացումների, կազմաքանդ մտքերի իրավունքի թռիչքուղում Դ. Իոննիսյանը կայրի ոչ միայն “հակահրդեհային սանդուղքը”, այլ շուռ տված ձեռնոցներում եղած ձեռքերը:

  Ոմանք բերանում սպի ունեն՝ ատամներով այդքան կծվելուց հետո: Կարծում եմ որոշ բերանների հասավ, որ կան կեցվածքներ լեզվի, որում աջից՝ արատներն են կտրվածքի, ձախից՝ արժանիքները: Մտորելու և խորհելու համար դեռ շատ կգործվեն մորուքներ, սակայն ծնոտը տրորելով՝ երբեք մի փորձեք դուռ փակել, եթե չգիտեք անգամ՝ արդյոք ո՞վ է դուռը թակում:

   Չգիտեմ, չգիտեմ մտքիս դուռը փակեմ, թ՞ե “զռզեն” գցեմ անփույթի խոսքին:

 

Նաիրա Հայրապետյան

Սեպտեմբեր 2019թ.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ