Գիտություն

Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Երեքշաբթի, Հունվարի 28, 2020
Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Կորոնավիրուսը արդեն դառնում է համաշխարհային մի երևույթ: Աստիճանաբար տարածվում է: Դեռ ամեն տեղ չի հասել, բայց մեծ հավանականությամբ շուտով կարող է ներմուծվել շատ երկրներ: Կորոնավիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է 1965...

Էրդողանը՝ Ստամբուլում իր պարտության դիմաց, հեռացրեց ու ձերբակալեց երեք քուրդ քաղաքապետերին

24 Օգոստոսի 2019

Աջից ձախ՝ Ադնան Սալջուղ Միրզակլի, Ահմադ Թորք և Բադիե Ուզգոգչե Էրթան

Ըստ Իրանական «Շարղ» օրաթերթի, Էրդողանն իր պարտության հետևանքով հիմա աշխատում է ճնշումներ գործադրել քուրդ պաշտոնյանների վրա: Անցյալ երկուշաբթի օրը, Էրդողանը արևելյան երեք քրդաբնակ շրջանների քաղաքապետերին՝ Դիարբեկերի և Վանի քաղաքապետերին հեռացրեց պաշտոններից, նրանց մեղադրանք ներկայացնելով, թէ իբրև նրանք կապ ունեն «Քրդական Բանվորական Շարժման» հետ: Այդ երեք քաղաքապետերի անուններն են՝ Ադնան Սալջուղ Միրզակլի, Ահմադ Թորք և Բադիե Ուզգոգչե Էրթան, որոնք «Ազգերի դեմոկրատիկ կուսակցության» անդամներ էին (Մեր հայազգի Կարո Փայլանն էլ նույն կուսակցության անդամ է և շատ ուրիշ հայեր): Նրանք մարտ ամսին ջախջախիչ ձայներով ընտրվել էին որպես այդ երեք քաղաքների քաղաքապետ:
Երեք քուրդ քաղաքապետերի ձերբակալման հետևանքով՝ մեծ ցույցեր տեղի ունեցան, ի պաշտպանություն նրանց: Ժողովուրդը ցույցեր կազմակերպեց նաև Ստամբուլում և Անկարայում:
«Ազգերի դեմոկրատիկ կուսակցություն»-ը մի հայտարարություն հրատարակեց, որտեղ պետության որոշումը թշնամաբար գնահատելով քուրդերի դեմ, պահանջեց բոլոր դեմոկրատիկ ուժերը համախմբվեն: Այդ կուսակցությունը կառավարության այդ գործը մի տեսակ «քաղաքական ահաբեկչություն» գնահատեց քուրդ ժողովրդի դեմ: Թուրքիայի խորհրդարանի և այդ կուսակցության ղեկավարներից՝ հայզագի անդամ Կարո Փայլանը երկուշաբթի օրը հայտարարեց, որ բոլոր կուսակցություններն ու ժողովուրդը պետք է իրենց անհամաձայնությունը հայտնեն պետական այդ քաղաքական ահաբեկչության դեմ: Նա անդրադառնալով, որ պետությունը պարտվելով ընտրություններում՝ կորցրել է իր հսկողությունը Թուրքիայի երկու մեծ քաղաքաների վրա և նշեց, որ «Լռելը նշանակում է, որ Ստամբուլը և Անկարան հաջորդ թիրախն են լինելու»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ