Գիտություն

Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Երեքշաբթի, Հունվարի 28, 2020
Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Կորոնավիրուսը արդեն դառնում է համաշխարհային մի երևույթ: Աստիճանաբար տարածվում է: Դեռ ամեն տեղ չի հասել, բայց մեծ հավանականությամբ շուտով կարող է ներմուծվել շատ երկրներ: Կորոնավիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է 1965...

Դատախազությունը չի հաստատել մեղադրական եզրակացությունը

31 Հուլիսի 2015

Հայ գործարար, ազգային գործիչ և հայրենիքի մեծ նվիրյալ Լևոն Հայրապետյանի դեմ խարդախության գործով ներկայացված մեղադրական եզրակացությունը չի հաստատել դատախազությունը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանին:

Փաստաբանը նշել է, որ խարդախության մեղադրանքը հիմնված է եղել Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մոր ցուցմունքի վրա։ Լևոն Հայրապետյանին մեղադրանք էր ներկայացվում, իբր նա Իզմեստևից խարդախությամբ 700 հազար դոլար է հափշտակել։

«Դատախազը հաղորդել է, որ խարդախության մեղադրանքով Հայրապետյանի դեմ հարուցված գործը վերադարձվել է քննչական կոմիտե առանց հաստատման՝ ապացույցների անբավարարության հիմքով», - ասել է փաստաբանը:

Լևոն Հայրապետյանը մեղադրվում է նաև 2008 թվականին «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի ժամանակ գումարների յուրացման համար: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ