Գիտություն

Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Երեքշաբթի, Հունվարի 28, 2020
Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Կորոնավիրուսը արդեն դառնում է համաշխարհային մի երևույթ: Աստիճանաբար տարածվում է: Դեռ ամեն տեղ չի հասել, բայց մեծ հավանականությամբ շուտով կարող է ներմուծվել շատ երկրներ: Կորոնավիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է 1965...

Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ստեղծվել է իրավիճակ, որի վրա փորձում են ազդեցություն ունենալ բազմաթիվ խաղացողներ, ասել է Թուրքիայի վարչապետի նախկին խորհրդական Էթյեն Մահչուփյանը։ Նա հրաժարական էր տվել 2015-ի ապրիլին, երբ հայտարարել էր, որ 1915 թվականի հայերի կոտորածը ցեղասպանություն էր: «Յուրաքանչյուրն ազդում է մյուսի վրա, և յուրաքանչյուրը նոր գործընկերներ է փնտրում, սակայն, յուրաքանչյուր նոր գործընկեր կարող է ձեռք բերվել այլ գործընկերների կորստի գնով, – ասել է Մահչուփյանը «Ամերիկայի ձայն»-ին։ - Տարածաշրջանում վերջին զարգացումներից հետո առնվազն մեկ-երկու տարի կպահանջվի իրավիճակը բալանսավորելու համար: Կարծում եմ, այս իրավիճակում կարևոր է պատրաստ լինել միաժամանակ բազմակողմանի իրադարձությունների, իսկ Հայաստանն անշուշտ դրան պատրաստ է», – ավելացրել է…
Այսօր ԱՄՆ-ում քննարկվել են Արցախի հիմնախնդրին վերաբերող հարցեր։ Հայաստանի և Արցախի քաղաքական այրերը տեղյակ էին, որ ԵԽԽՎ-ն պատրաստվում է հակահայկական բանաձև ընդունել։ Այդ առնչությամբ Ացախի ԱԺ մի քանի խմբակցություններ հայտարարություն են պատրաստել՝ ուղղված ԵԽԽ վեհաժողովին։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի օրակարգում Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» ու Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցների հիման վրա պատրաստված երկու բանաձեւերի նախագծերի ընդգրկումը լուրջ անհանգստություն է առաջացրել Արցախի հանրային շրջանակներում եւ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի մոտ: Ղարաբաղյան կողմը միշտ էլ պատրաստակամ է եղել միջազգային կառույցների հետ համագործակցության հարցերում, սակայն մենք…
Հայտարարություն Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի հիմնադրման առիթով եւ տարածաշրջանային հարցերու կապակցութեամբ Միջազգային քաղաքականութեան ներկայիս առանցքը հանդիսացող սուրիական հակամարտութեան հոլովոյթին մէջ տեղի կ’ունենայ արմատական տեղաշարժ, կը նկատուին տարբեր տէրութիւններու վարքագծային դիմակազերծում եւ փոփոխութեան նշաններ, կը կիրառուին որոշակի վերանայումներ եւ վերադասաւորումներ: Տարածաշրջանին հին կարգավիճակը, որ հաստատուած էր Առաջին Համաշխարհային Պատերազմի աւարտին՝ Օսմանեան Կայսերութեան մասնատումով, սկսած է իր փլուզման զառիվար երթը: Տարածաշրջանի շատ երկիրներու ոչ միայն կայունութիւնը, այլ նաեւ ամբողջականութիւնը հարցականի տակ են արդէն: Մերձաւոր Արեւելքի զարգացումները, ուշ կամ կանուխ, պիտի մօտենան նաեւ Հայաստանի Հանրապետութեան ու անոր պիտի առնչուին: Ուստի, մենք պարտաւոր ենք ամենայն լրջութեամբ հետեւելու նոյնիսկ ամենաչնչին փոփոխութիւններուն: Մանաւանդ, թուրք-քրտական եւ ռուս-թրքական լարուածութիւնները հակամարտութեան վերածուելու…

Քննարկում կոռուպցիայի դեմ պայքարի մասին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդական Փիթեր Այզենվորթին, այլոց: Հանդիպման նպատակը կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերի քննարկումն էր: Նախարարը տեղեկացրել է, որ արդարադատության նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված մի շարք կարևոր քայլեր արդեն ձեռնարկել է, բայց դեռևս բավական աշխատանք կա կատարելու: Դրա իրականացման հարցում Արփինե Հովհաննիսյանը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը: ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և հայտնել ԱՄՆ կառավարության գոհունակությունը՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ աշխատելու համար: Ռիչարդ Միլսը, ներկայացնելով հանդիպմանը մասնակցող ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հակակոռուպցիոն հարցերով ավագ…

Մ․Թետչեր․ «Ինչպես կործանեցինք ԽՍՀՄ-ը»

1991 թ․ նոյեմբերին Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը Մ․Նահանգների Հյուստոն քաղաքում երկար ճառ է արտասանել և հանգամանորեն պատմել, թե Մեծ Բրիտանիան և արևմտյան երկրներն ինչ հնարքներով են կործանել ԽՍՀՄ-ը։ Նոյեմբերյան իր այդ ճառում Թետչերը հայտնել է նաև, որ շատ կարճ ժամանակում տեղի է ունենալու ԽՍՀՄ-ի իրավաբանորեն ամրագրված փլուզումը։ Իսկապես, մի քանի շաբաթ անց, 1991 դեկտեմբերին ստորագրվում է Բելովեժսկյան պայմանագիրը։ 1991 թ․ նոյեմբերին Մ․Նահանգների Հյուստոն քաղաք են մեկնում նավթավերամշակման և նավթաքիմիայի մասնագետներ։ Նիստի գլխավոր մասնակիցը Ամերիկայի նավթային ինստիտուտն էր։ Ամերիկյան ինստիտուտ հասկացությունը խիստ տարբերվում է մեր ինստիտուտներից։ Ամերիկայի նավթային ինստիտուտը՝ ԱՊԻ-ն, յուրօրինակ կիսահասարակական ընկերություն է, որը պարբերաբար կազմակերպում է նավթային և…
Մեկնարկել է նախընտրական տարին։ Սակայն եթե ասեմ՝ կան քաղաքական ուժեր, որոնք կարող են բեկում մտցնել, որևէ մեկը մեր տասը միլիոնանոց ազգի մեջ կհավատա՞: Ցավոք, բոլորի համար էլ պարզ է, որ Հայաստանի քաղաքական դաշտը բաղկացած է կոալիցիայից և կեղծ ընդդիմությունից, որոնք մտածում են նույն կերպ: Տարիներ առաջ ՀՀԿ-ական լիդերների հետ մտերմիկ զրույցների ժամանակ ասում էի, որ պետք է մեկ օր առաջ իշխանությունը փոխվի, նրանք ինձ ասում էին՝ բայց կարո՞ղ ես ասել՝ ով գա մեր փոխարեն, ես մի ժամանակ ասում էի՝ դաշնակցականները: Նրանք ինձ ասում էին՝ իսկ դու դաշնակներին լա՞վ ես ճանաչում: Ես ասում էի՝ իմ կարծիքով՝ այո: Մինչդեռ ՀՀԿ-ական բավականին լուրջ…
ՀՌԱԿ լրատվական ծառայությունը մեր խմբագրություն է ուղարկել Եվրոպա-հայկական նորաստեղծ կառույցի մասին հաղորդագրություն։ Նկատի ունենալով, որ այդ կառույցում ընդգրկված են հայ ազգանվեր գործիչներ, ինչպիսիք են՝ Աշոտ Գրիգորյանն ու Հարություն Առաքելյանը, հավատացած ենք, որ մեր երկրի համար օգտակար գործունեություն կծավալի սույն կառույցը։ Մաղթենք հաջողություն և ազգօգուտ ակտիվ գործունեություն։ Ստորև ներկայացնում ենք հաղորդագրությունը և տեսանյութը։ «ՀՌԱԿ լրատվական ծառայությունը սիրով ներկայացնում է սլովակյան հեռուստատեսության պատրաստած 10 րոպե տևողությամբ հաղորդումը PANAP լոբբիստական-վերլուծական կենտրոնի շնորհանդեսի և դրան նվիրված մշակութային միջոցառման մասին, որը զարդարեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը... Որպես տեղեկատվություն նշենք, որ համաեվրոպական լոբբիստական-վերլուծական կազմակերպության ստեղծումը ընկեր Առաքելյանի վաղեմի նպատակներից էր և այն այսօր իրականություն է արդեն:…
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա խոսել է սահմանում տիրող իրավիճակի, տանկերի և հաուբիցների կիրառման, հայկական կողմի պատասխանի և այլ հարցերի շուրջ: Արծրուն Հովհաննիսյանը լրագրողներին ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադար այլև չկա, հետևաբար պետք չէ օգտագործել «հրադադարի խախտում» տերմինը: «Կարծում եմ՝ ոչ ոքի համար այլևս գաղտնիք չէ, և չի մնացել որևէ մասնագետ, փորձագետ, վերլուծաբան, որ այս իրավիճակը պատերազմ չգնահատի, - նշել էԱ․Հովհաննիսյանը։ - Սա պատերազմ է: Ես կխնդրեի տերմինաբանության մեջ օգտագործել «պատերազմ» բառը, և չօգտագործել «հրադադարի խախտում» բառը, որովհետև հրադադար մենք այլևս չունենք»: Հովհաննիսյանը նշել է, որ ներկայում Տավուշում…
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ իր գործունեությամբ Սեյեդ Քազեմ Սաջադին կնպաստի հայ-իրանական առկա բարեկամական հարաբերությունների խորացմանը: ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ Հայաստանի հետ մի շարք ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: Հանդիպման ընթացքում քննարկվել են դատապարտյալների փոխանակմանը, արդարադատության ոլորտներում համագործակցության ամրապնդմանը, իրավական փոխօգնության հետագա զարգացմանը, ինչպես նաև փոխադարձ այցելություններ կազմակերպելուն վերաբերող մի շարք հարցեր: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
ԵԱՀԿ խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիեւ հանդիպումից հետո։ Այսօր Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Բեռնում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, հանդիպել են ՀՀ նախագահ Ս․Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Հ․Ալիևը։ «Բանակցությունները հնարավորություն են ընձեռել նախագահներին պարզելու իրենց համապատասխան դիրքորոշումները դեմ առ դեմ զրույցի ընթացքում: Նախագահները քննարկել են վերջին բռնությունները և իրենց մտահոգությունն են հայտնել զոհերի վերաբերյալ, ներառյալ խաղաղ բնակչության շրջանում եղած զոհերը, որոնք ծանր զինատեսակների օգտագործման հետևանք են: Նրանք աջակցություն են հայտնել համանախագահների կողմից տարվող ընթացիկ աշխատանքներին այն առաջարկների շուրջ, որոնք վերաբերում են շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնությունների վտանգը նվազեցնելու միջոցներին՝ ներառյալ հետաքննության մեխանիզմները: Նրանք հաստատել են իրենց…

Ս․Սարգսյան - Հ․Ալիև հանդիպում

Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Բեռնում դեկտեմբերի 19-ին կայացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները` ուղղված ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: ՇՀ կառավարության «Լանդգութ Լոհն» ընդունելությունների տանը տեղի ունեցած հանդիպումը մեկնարկել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, որից հետո սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը: Բանակցությունների ժամանակ քննարկվել են հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը և հիմնախնդրի կարգավորման առաջմղման հնարավորությունները: Արտաքին գործերի նախարար…