Արխիվ Նոյեմբերի 2019 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության անդամներն այսօր նշեցին Երկրորդ Հանրապետության 99 ամյակը։

Նրանք ծաղիկներ դրեցին Ալեքսանդր Մյասնիկյանի և Ստեփան Շահումյանի արձանների մոտ և անցկացրեցին տոնական նիստ։

Կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանն իր խոսքում ընդգծեց, որ այն ժողովուրդները, որոնք չեն ամրագրում իրենց պատմական հաջողություններն ու փոխանցում սերունդներին, շատ լուրջ պրոբլեմներ են ունենում։

«Հինգ հազար տարի մեր ժողովուրդը կարողացել է պահպանվել, քանի-քանի կայսրություններ ու պետություններ փոշիացել ու վերացել են աշխարհի երեսից։ Մենք պահպանվել ենք շնորհիվ մեր երկրում ապրելու ձգտման, մեր մշակույթով, քարը քարի վրա դնելու ու կառուցելու շնորհիվ եկել, հասել ենք այսօրվան, և ամոթ է մեր ժողովրդի համար, որ այսօր այդ ժողովուրդը չի կարողանում իր մեջ վերգտնել ուժեր, ավելի բարեկեցիկ ու արժանապատիվ ապրելու համար»,- ասաց կուսակցության նախագահն ու հավելեց, որ չնայած իրենք իշխող կուսակցություն չեն, սակայն ունեն մեծ ներուժ, քանի որ երկրորդ հանրապետության լավագույն ժառանգության կրողներն են և ավանդական կուսակցություն են։

«Այսօր Հայաստանում 80 կուսակցություն կա, սակայն մի քանիսը դրանցից կարող են համարվել կուսակցություններ, որոնք գաղափարներ ունեն, մնացյալը՝ մարդկանց խմբեր են»։

Հարցին, թե ինչո՞ւ Երկրորդ Հանրապետության օրը որպես պետական տոն չի ամրագրվել, Վազգեն Սարգսյանը պատասխանեց․ ««Կարճատեսության» հետևանքով ։ Հաջորդ տարի պետք է նշենք երկրորդ հանրապետության 100-ամյակը և մեր մտավորականներին, կառավարությանն ու նախագահին պետք է դիմենք ու բարձրաձայնենք»։

Նշենք, որ Հայաստանի Առաջին Հանրապետությունը երկար կյանք չունեցավ և 1920 թվականի դեկտեմբերյան ցուրտ օրերը Հայաստանը դիմավորեց արդեն որպես Խորհրդային հանրապետություն։

«…Հայ բօլշևւիկները մեր ժառանգներն են, որ շարունակելու են - ու արդէն շարունակում են - մեր գործը… Ինչպէս ևւ մենք, նրանք էլ ժամանակաւոր մի գործիք են Մեծ վարպետի՝  պատմութեան ձեռին… Երախտապարտ պիտի լինենք բօլշևւիկներին. խորտակելով մեզ, նրանք, եթէ չասեմ փրկեցին, գէթ աւելի ապահով վիճակի մէջ դրին մեր կեանքի գործը: Նրանք եկան մեզ փոխարինելու ճիշտ այն օրհասական ժամին, երբ մենք ինքներս այլևս չէինք կարող տանել մեր գործի ծանրութիւնը… Ճիշտ է, որ Հայաստան այսօր ոչ անկախ , այլ մի ինքնավար նահանգ է Ռուսական ֆեդերացիայի մէջ: Բայց թերևւս սա լաւագոյնն է այսօրւայ համար… Պէտք է միջին դրությիւն, քաղաքական մի նախակրթարան – դաստիարակւելու, պետական կեանքին վարժվելու համար, ապա՝ մեծ ցնցումներից, կոտորածներից ու աւվերումներից յետոյ պէտք է հանգստութիւն՝ ոժեր հաւաքելու ու կազմակերպւելու համար: Իրերի բերմամբ, այդ շրջանը Հայաստան պիտի անցնի բօլշեւիկեան դրոշակի տակ: Թող այդպէս լինի…»,- կգրի Հովհաննես Քաջազնունին «Հ.Յ. դաշնակցությունը անելիք չունի այլեւս»  զեկուցագրում, որ ներկայացրեց 1923 թվականին Հ.Յ. Դաշնակցության արտասահմանյան մարմինների Խորհրդաժողովին:

Ալեքսանդր Մյասնիկյանը 1921 թվականի հունվարին նշանակվեց է Հայկական ԽՍՀ   ժողկոմխորհի առաջին նախագահ, որը համապատասխանում է ժամանակակից վարչապետին և ռազմական գործերի ժողկոմ գրում էր․ «Սովետական Հայաստանը ստացավ գաղթականներից ու թշվառներից բաղկացած մի այլասերվող ու ապամարդկայնացած ժողովուրդ: Սա չափազանցություն չէ, այլ փաստ: Մեր երկիրը որբերի ու գաղթականների մի վայր է. սա վշտի, հեծեծանքների, սուգի ու տառապանքների մի դժոխք է: Եվ աշխատավորական Հայաստանը, ինչ էլ որ լինի, այդ դժոխքը կվերածի մարդկային կացության»։

 

 Աղբյուր՝ A1+ լրատվական

Բաժին՝ Անցուդարձ

Մորալեսի, իր համախոհների ու «Շարժում դեպի Սոցիալիզմ» (Movimiento al Socialismo) կուսակցության և ժողովրդական ու դեմոկրատիկ սոցիալիստական իշխանությունը մի ցավոտ փուշ էր Նեոլիբերալիզմի կոկորդին: Ամերիկայի իմպերիալիզմն ու որոշ Նեոլիբերալական երկրներ անընդհատ փորձում էին ձերբազատվել այդ իշխանությունից:
Հեղաշրջումից երկու օր անց պարզվեց ամեն ինչ: Բոլիվիայի խորհրդարանի փոխնախագահ Նեոֆաշիստ «Ջինին Անեզ»-ը, իրեն Բոլիվիայի ժամանակավոր նախագահ հռչակեց ու ներկայացրեց իր թիմը, որտեղ նույնիսկ մի բնիկ քաղաքական գործիչ էլ չկար: Բնիկ ժողովուրդը կազմում է բնակչության 70-80 տոկոսը: Մորալեսը զգալիորեն բարելավեց այս մեծամասնության կյանքը: Կտրուկ կրճատել է աղքատությունը, ապահովել է աշխատատեղեր ու պատշաճ ապրելու պայմաններ:
Բոլիվիայի բնակչության մեծամասնությունը բնիկներ են և Մորալեսի իշխանության գալուց առաջ նրանք դուրս էին մնացել պետական համակարգից և նվաստացված, արամարված, աղքատացված էին մինչև իսկ կրում էին «Լուռ Մեծամասնություն» անունը: Մորալեսի ժամանակ այս լուռ մեծամասնությունը քաղաքականապես արթնացավ, այս մեծամասնությունը կապիտալիստական հարաբերությունների ցանցերում չէր տեղավորվում: Մորալեսի իշխանությունը ստեղծեց անվճար կրթության ու առողջապահական դյուրին հնարավորություններ լայն մասսաների համար և դրական քայլեր վերցրեց ամբողջ ժողովրդի կյանքը բարելավելու ուղղությամբ: Մորալեսի առաջին քայլերից է եղել էներգիայի, հատկապես գազի ու բենզինի արդյունաբերության ազգայնացումը:
Բոլիվիայի բնիկ ժողովուրդը ցեղասպանության մնացորդ ժողովուրդ են, որը կատարվել էր շահագործող Իսպանիայի ու բրիտանիացիների ձեռքով, որոնք հետապնդում էին ոչնչացնել բնիկ հասարակությունները: Շահագործողների միջոցով կաթոլիկ եկեղեցին դարձել էր միակ իշխող և դոմինանտ եկեղեցին, որը ամրագրված էր սահմանադրության մեջ, սակայն 2009 թվականին չնայած, որ Մորալեսը ինքը կաթոլիկ է, բայց վերանայվեց սահմանադրությունը և Հռոմի կաթոլիկ եկեղեցին կորցրեց սահմանադրության 4-րդ կետով ամրագրված իր պաշտոնական ուժը և Մորալեսի իշխանության օրոք սահմանադրությամբ հայտարարվեց, որ Բոլիվիան պաշտոնապես ճանաչում է բոլոր կրոնների ու հավատքի ազատությունը և կրոնը անջատ է պետությունից: Սպիտակամորթ ցեղի մշակութապես գերակայության արտահայտությունը նոր ժամանակավոր ինքնահռչակ «նախագահ» «Ջինին Անեզ»-ի մոտ ակնհայտ է՝ որ կարելի են համարում, որ ջանքեր գործադրելով կրկին բնիկներին իրենց լուռ մեծամասնության անդունդը գլորել, որոնք նպատակադրել են նաև պարտադրաբար Բոլիվիան կաթոլիկացնել:
Բոլիվիան հայտնի է իր Լիթիումի պաշարներով: Աշխարհի լիթիումի 60 տոկոսը գտնվում է Բոլիվիայում: Դա հիմնականում օգտագործվում է ավտոմեքենաների մարտկոցների, բջջային հեռախոսների և էլեկտրոնային սարքերի բարդ տեխնիկայի արտադրության համար: Այսօրվա տեխնոլիգայով էլեկտրական մեքենաները պահանջում են լայն քանակությամբ լիթիում: Այս բազմամիլիոնանոց դոլարի շուկայի գնորդը հիմնականում չինացիներն են լինելու ու Ամերիկան իր տնտեսական պայքարում Չինաստանի հետ նպատակ է ունեցել իր գործակալների միջոցով տիրանալ այս հարստությանը: Սա հեղաշրջման հիմնական պատճառներից մեկն է համարվում նաև:
Ներկայումս Բոլիվիայի բնակչության մեծամասնությունը, այսինքն բնիկներն ու խառնուրդները պայքարում են սպիտակամոթ ռասիզմի, նեոֆաշիստների ու բանակի ուժայինների դեմ, որոնք իրականացրեցին այս հեղաշրջումը:
«Ջինին Անեզ»-ի գլխավորությամբ առևանգվեց ու թալանվեց Բոլիվիայի կենտրոնական բանկի ոսկիներն ու փողերը, որոնք ականատեսները տեսել են, որ տեղափոխում էին օդանավակայան Ամերիկա տեղափոխելու համար: Ըստ ժամանակավոր իրեն հռչակած նախագահի իրեն գումար է պետք՝ զենք գնելու համար Ամերիկայից որպեսզի շարունակեն ճնշել ու սպանել բնիկ բողոքողներին:
Էվո Մորալեսի ամենամոտ շրջապատից շուրջ 20-ը, այդ թվում՝ Կոնգրեսի անդամները, որոնք ըստ Բոլիվիայի սահմանադրության, նպատակահարմար կլինեին ժամանակավորապես ստանձնել նախագահությունը, մինչև նոր ընտրություններ կազմակերպվելը, ապօրինի ձևով իրենց թույլ չեն տալիս առաջադրվել առաջիկա նախագահության ընտրություններում: Սա Վաշինգտոնի կողմից արտահանվող «Ժողովրդավարություն» տիպն է: Դա ավելի ճիշտ կոչվում է բռնապետություն:
Ներկայումս ԿՀՎ (CIA)-ը, նրա գործակալներն ու ակտիվիստները Բոլիվիայում աշխատում են անպատժելիության պայմաններում առանց սահմանափակումների:
Հայ Ձախ Ֆորումը՝ դատապարտելով Բոլիվիայի հեղաշրջումը, իր համերաշխությունն է հայտնում Բոլիվիայի ժողովրդին ու առաջադեմ Մորալեսին ու համախոհ ուժերին:

Հայ Ձախ Ֆորում, Երևան 28/11/2019 թ.

 

 


Աշխարհը նրբավարության տուրք է տալիս այն անհատների գիտելիքի կարիքին, որոնք ժողովուրդների միջև ազգի դիմագիծը բերում են լույսի տակ:
Սնվելով անցյալի կողմնացույցից՝ գնանք մեզ հրող քամու ուղղությամբ ու նայենք ժամանակների ժամանակի ժամացույցին, ու նրա կողքով անցնող ժամերին, որոնք առաջ են գնում ու վերադառնում միայն մի ճանապարհի երեք սլաքացույցով:
Չկորցնելու աշխարհ՝ մարդկանց հայացքում
Շրջելու ժամանակի անցյալը
Հիշելու ժամանակի ժամանակացույցը՝ ինչ է հուշում…
Դա պատահեց 1998թ-ի մայիսին՝ միջազգային ֆորումի ժամանակ.
Պատվիրակված երկրների թվում էր նաև Հայաստանը: Թեև ֆորումի հիմքում առանցքային էր իրավունքների պաշտպանության հարցը, սակայն Բաքվի զեկույցների թղթերի միջև որպես թաքնված ներկայություն, ամփոփիչ բանաձևի ենթակետ էր դարձել հայի “ագրեսոր” դարձվածքը, ակնկալելով շնչավորված կեղծիքի չբավարարվածության սովորության հաղթելու անհրաժեշտության մոլուցք. Անթաքույց շրջանցելով ու խուսանավելով “Ազգերի ինքնորոշման իրավունքի” բանաձևից, ելնելով տարածքային ամբողջականության սկզբունքից: Երևանից պատվիրակված այն ժամանակների Ազգային Ժողովի պատգամավոր Վազգեն Սաֆարյանը՝ հարցախույզ դիվանագիտությամբ և հային հատուկ արագամտությամբ անիրատես բանաձևի "օպտիկայում" ցույց տվեց ու փաստերով բացեց Ղարաբաղի հայերի ինքնավարության ձգտման իրավունքի շնչառությունը և կարծրատիպերի խնամակալ՝ ադրբեջանական լրագրողների աղավաղված փաստարկների սահմանը:
Վազգեն Սաֆարյանը խորհուրդ տվեց ադրբեջանցի գործընկերներին, որ առաջինը պետք է Ադրբեջանը ճանաչի "Ազգերի իրավունքների բանաձևը" վկայակոչելով աշխարհի մեծ ու փոքր կայսրությունների անվերապահ փլուզումը. հանգամանալից նկատի ունենան Թուրքիայի ներկայիս կարգավիճակը:
Առավել ցայտուն է, երբ 500 տարվա կայսրություն ունեցած երկրում, ոչ մի երկիր չի ընդունում Թուրքիայի կազմում գտնվելու փաստը (Հունաստան, Բուլղարիա, Եգիպտոս, Սիրիա, Իրաք և այլն): Այո, Լեռնային Ղարաբաղը հայ ժողովրդի դարերի անբաժան էությունն է, հայրենիքի մի մասը: Տարիների միջանցքով, բառերի կաթոցով ընդգծենք հիշարժան պահը:
Վազգեն Սաֆարյանին դիմողը՝ Հեյդար Ալիևի հումանիտար քաղաքականության դեպարտամենտի ղեկավար՝ Ֆաթմա Աբդուլա Զադեն. "Ներեցեք պարոն, Ձեզ հետ հանդիպում է ցանկանում նախագահ՝ Հեյդար Ալիևը, ժամը 18:00-ին":
Հեյդար Ալիևի ժամադրության սլաքների նպատակները լռության մեջ կուղղենք... ուշ է, գնացինք, երկու ժամից ինքնաթիը թչելու է Մոսկվա:
Պարոն Սաֆարյան, մարդիկ միշտ սխալ բաների համար երբեմն ծափահարոմ են, իսկ իմ նրբանկատությունը դրանից չի տուժի, եթե ասեմ, որ դուք արժանի եք "խոսքի արիության" մեդալի, որի խտանյութը դեռ 1998թ.-ի Բաքվի ֆորումում՝ Ձեր ելույթով կաղապարեցիք այնտեղի դահլիճում և պատերի միջև թողնելով Ադրբեջանին բնորոշ (Հեյ-դար-դար) տխուր մի ողջույն:
Բաքվի բանսարկու ժայռից մի քար ընկավ ծովը: Հայի Ղարաբաղը Արցախն է և այն այլևս նույնը չէ:
Արցա՜խ, թռիր բարձր բառից, ինչպես ազատագրված, հնչեղ ու բաց մի ձայնավոր...:
Ազգերի ինքնորոշման հետ կայսերական կազմավորումների այս թեմայով Վ. Սաֆարյանի զեկույցը (զրույցը) պարզաբանումները, Ֆաթմայի մոտ միտք առաջացավ՝ այդ ամենի մասին տեղյակ պահելու նախագահ Ալիևին, վերջինս էլ ցանկություն էր հայտնել լսել այդ պարզաբանումները:

Նաիրա Հայրապետյան
Լրագրող, մշակութաբան
8.11.2019թ.

Բոլիվիայում բողոքի ցույցերը լուսաբանող անկախ լրագրողները մեղադրվել են կապի նախարար Ռոքսանա Լիզարագի "խռովության հրահրման" մեջ, ով պարադոքսալ կերպով նշանակվել է ԱՄՆ-ի կողմից հովանավորվող կառավարության կողմից, որն ի հայտ եկավ սոցիալիստական նախագահ Էվո Մորալեսի դեմ պետական հեղաշրջման հետեւանքով:

"Օրենքն ամբողջությամբ կկիրառվի այն լրագրողների կամ կեղծ լրագրողների նկատմամբ, որոնք ապստամբ են, լինեն նրանք քաղաքացիներ թե օտարերկրացիներ", - ասել է Լիզարագան եւ առիթը օգտագործել Կուբային եւ Վենեսուելային Բոլիվիայում շարունակվող սոցիալական անկարգությունների համար մեղադրելու համար:

"Նրանք ցանկանում են ծնկի բերել մեզ",- հավելել է նա եւ նախազգուշացրել, որ ՆԳՆ-ն արդեն ունի լրագրողների ցուցակ, որոնք դիմադրություն կամ ապստամբություն են հրահրում հեղաշրջման արդյունքում ծնված ռեժիմի դեմ:

Այդ հայտարարություններից հետո չորս կուբացի պաշտոնյաներ ձերբակալվել եւ մեղադրվում են ժամանակավոր կառավարության դեմ ցույցի մեջ, սենատոր Ժանյա Անյեսի գլխավորությամբ, որը նոյեմբերին ինքնահռչակ նախագահն էր:

Սակայն, ըստ անձը հաստատող փաստաթղթերի, որոնց հասանելիություն են ունեցել միջազգային լրագրողները, ձերբակալվածները Կուբայի բժշկական բրիգադի աշխատակիցներ են:

Ամերիկյան պետությունների կազմակերպությունը (ԱՊԿ) հեղաշրջման դավադիր է եւ պետք է պատասխան տա Բոլիվիայի քաղաքացիների առեւանգումներին, կտտանքներին եւ մահերին` իր մասնակցության համար, որոնք դիմադրում եւ դատապարտում են Բոլիվիայի պետական հեղաշրջումը, որն իրականացվել է ԱՄՆ-ի  միջամտությամբ, բավարար է ԶԼՄ-ների գրաքննությունը: Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է տեղեկատվություն տարածի և միջամտի ։

Հոդվածն ամբողջությամբ ընթերցեք աղբյուրից անգլերեն լեզվով` https://www.telesurenglish.net/news/Bolivia-Coup-Born-Government-Threatens-Independent-Journalists-20191115-0002.html?utm_source=planisys&utm_medium=NewsletterIngles&utm_campaign=NewsletterIngles&utm_content=8 

Բաժին՝ Աշխարհում
Երեքշաբթի, 19 Նոյեմբերի 2019 13:02

Հեռանկար/Herankar-15.11.2019

"Հեռանկար"-ի տաղավարում քննարկվում է Հանրային Խորհրդի անհրաժեշտության հարցը: 

Բաժին՝ Հայաստանում

Բոլիվիայում ժողովրդավարական կարգը սպառնալիքի տակ է երկրում պետական հեղաշրջում իրականացնելու փորձերի պատճառով: Ուրբաթ այսպիսի կարծիք է հայտնել երկրի նախագահ Էվո Մորալեսն այն բանից հետո, երբ որոշ ոստիկաններ միացել են իր վերընտրվելու դեմ բողոքի ցույցերին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Եղբայրներ եւ քույրեր, մեր ժողովրդավարությունը սպառնալիքի տակ է պետական հեղաշրջման պատճառով, որն անցկացնում են բռնության պատրաստ խմբերը, որոնք հարձակվում են սահմանադրական կարգի վրա»,- գրել է նա իր Twitter-յան էջում:

Նա կոչ է արել «ժողովրդին խաղաղ միջոցներով պաշտպանել ժողովրդավարությունն ու սահմանադրությունը՝ խաղաղության եւ մարդկային կյանքերի պահպանման համար»:

Ավելի վաղ բոլիվիական թերթերը հայտնել էին, որ Սանտա Կրուս, Կոչաբամբա քաղաքներում եւ երկրի մայրաքաղաք Սուկրեում ոստիկանական մի քանի ստորաբաժանումներ միացել էին Մորալեսի վերընտրվելու դեմ բողոքի ցույցերին: Երկրի պաշտպանության նախարար Խավյեր Սավալետան ընդունել էր, որ «որոշ ոստիկաններ խռովություն են բարձրացրել», բայց հայտարարել էր, որ իրավապահ մարմինները ընդհանուր առմամբ շարունակում են կատարել իրենց պարտականությունները:

Բոլիվիայում նախագահական ընտրություններն անցկացվել են հոկտեմբերի 20-ին: Տեղեկությունների համաձայն, որոնք հրապարակել է Գերագույն ընտրական դատարանը, հաղթել է պետության գործող ղեկավար Էվո Մորալեսը: Նրա հիմնական մրցակիցը՝ նախկին նախագահ Կառլոս Մեսան, հայտարարել է, որ չի ճանաչում առաջին փուլում Մորալեսի հաղթանակը: Բոլիվիայում կամարտահայտման արդյունքների հրապարակումից հետո բողոքի ցույցեր եւ գործադուլներ էին սկսվել: Մորալեսը արտակարգ դրության ռեժիմ էր հայտարարել եւ ընդդիմությանը մեղադրել պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ:

Աղբյուր՝ news.am

 
 
Բաժին՝ Աշխարհում

Ներքաղաքական լարվածությունն օր օրի նոր երանգներ է ստանում։ Դատական համակարգի ճգնաժամից և Վազգեն Մանուկյանի անհանգիստ շարժումներից զատ չափազանց հետաքրքիր է նաև Հայ Յեղափոխական Դաշնակցության ակցիան ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ։ Եվ ընդհանրապես ՀՅԴ-ի ակտիվացումն արդեն իսկ մտածելու առիթ ա տալիս։ Իսկապես մենք չգիտենք, թե ինչ են փորձում նախաձեռնել դաշնակցականները և չենք էլ պատկարցանում, թե ինչի են նրանք պատրաստ կամ էլ ընդունակ։ Բայց չիմանալ դեռևս չի նշանակում չկանխատեսել, քանի որ անցյալի պրակտիկան տալիս է կանխատեսումներ իրականացնելու բոլոր հնարավորությունները։

 

Պատմության փորձը հաշվի առնելով՝ արձանագրենք հետևյալ ճշմարտությունը․ Դաշնակցությունն իր էությամբ վտանգավոր ու ապակառուցողական քաղաքական ուժ է։ Սա պիտակում չէ և ոչ էլ դաշնակցականներին վիրավերելու փորձ։ Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ զենքի ուժով հարցեր լուծելն ու ահաբեկչությունը Դաշնակցության ամենահարազատ քաղաքական գործիքներն են։ Ամենևին էլ պատմության ու անցյալի մեջ խորանալու մտադրություն չունենք և ոչ էլ՝ ՀՅԴ-ին դեմոնիզացնելու և չարիքի կերպարանքով ներկայացնելու հակվածություն։

Աղբյուր՝ https://www.1in.am/2658396.html

 

 

 
Բաժին՝ Հայաստանում

«Առաջին լրատվական»-ը հարցազրույց է անցկացրել Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ։

-Պարոն Կարախանյան, անդրադառնանք հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլին։ Վերջին շրջանում ուշագրավ այցեր ու հայտարարություններ հնչեցին Մոսկվայի կողմից. նախ՝ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն այցելեց ու հայտարարեց ռուսական ռազմաբազայի արդիականացման մասին, ապա Երևանում ՌԴ արտգործնախարար Լավրովը հայ-ռուսական հարաբերություններում նոր իշխանությունների քաղաքականությունը դրական համարեց։ Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ փոխվեց ռուսական քաղաքականությունը Երևանի նկատմամբ, համենայնդեպս, հեղափոխությանը հաջորդող ամիսներին նման սիրալիր վերաբերմունք մենք չէինք տեսնում։

Ես հարցն այդպես չէի դիտարկի։ Ե՛վ այն ժամանակ, և՛ նաև հիմա Ռուսաստանը Հայաստանի հանդեպ դրական վերաբերմունք է ունեցել, և խոսքն ամենևին այն մասին չէ, որ հենց հիմա է փոխվել այդ վերաբերմունքի բնույթը։ Իրականում, Ռուսաստանը միշտ շատ պրագմատիկ, կառուցողական և, իհարկե, իր շահերից բխող քաղաքականություն է վարում Հայաստանի, Հայաստանի իշխանությունների հետ։

Մենք դեռ մեկ տարի առաջ ասում էինք՝ Հայաստանում «սանձազերծված» հակառուսական քարոզչությունն այնքան էր ուժեղացել, որ տպավորություն էր ստեղծվում ԶԼՄ-ներում, տարբեր հարթակներում, թե Ռուսաստանը շատ վատ է վերաբերվում Հայաստանի իշխանություններին ու նոր Հայաստանին։ Ես միշտ եմ ասել, որ Ռուսաստանը շատ լավ է վերաբերվում Հայաստանին, հայաստանամետ, հայաստանակենտրոն, Հայաստանին հզորացնելու քաղաքականություն է վարում։ Պարզապես այդ ձայնը չի լսվում, արհամարհվում է քարոզչական միջոցների, տարբեր շրջանակների քաղաքական հաշվենկատության արդյունքում։ Ես կարծում եմ՝ ոնց եղել է, այդպես էլ շարունակվում է։ Քայլ առ քայլ Ռուսաստանը ցույց է տալու իր դրական մոտեցումները, ցույց է տալու, որ ցանկանում է տեսնել հզոր պետականություն ունեցող դաշնակից այս տարածաշրջանում։

Ես ասել եմ՝ մեկ-երկու տարի հետո այդ դրական միտումներն ավելի առարկայական կլինեն, ու հիմա հենց դա է տեղի ունենում։ Որոշված իրողություն էր, որ պետք է լինի ռազմական օգնություն, եղավ, քաղաքական իրողության հետ կապված, արցախյան հիմնահարցի հետ կապված հստակ հայտարարություն եղավ, ու փաստորեն հիմա դրսևորվում է հայամետ քաղաքականություն այդ հարցով։

 

Նախկին իշխանությունները կամ, ինչպես ընդունված է ասել՝ ռևանշիստները քաղաքական պայքար են տանում ու միշտ ուզում են ցույց տալ, որ այս իշխանությունները աշխատում են Ռուսաստանի դեմ։

-Եվ դա է վկայում նախկին նախագահ Քոչարյանի վերջին հոդվածը։

Այո՛, քարոզչական տիրույթում հենց այդպիսի քաղաքականություն է տարվում,ասում են՝ նորերը հակառուսական են, մենք գանք, պրոռուսական կլինենք։ Բայց Ռուսաստանում դրան նորմալ են վերաբերում, մեծ ուշադրություն չեն դարձնում։ Նախկին իշխանության ուժերը իրենց լոբբիզմով, ֆինանսական հնարավորություններով, ծիծաղելի քարոզչական պղպջակներով ուզում են ցույց տալ, թե Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ վատ տրամադրվածություն ունի։ Բայց սա Ռուսաստանում ընդամենը հակակրանք է առաջացնում։ Կարծես թե իրենք դաշնակից են փնտրում, բայց այդ ծիծաղելի քարոզչությունը Ռուսաստանում նույնիսկ իշխանական շրջանակներում մեծ հակակրանք է առաջացնում։ Կարող է շատ չափն անցնեն, ու Ռուսաստանի արտգործնախարարը ոչ թե ասի, որ Հայաստանի նախկին նախագահի ինչ-որ սխալների պատճառով Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից, այլ շատ ավելի մեծ բացահայտումներ լինեն։ Ուղղակի այսօրվա դրությամբ չենք ուզում ամեն ինչ ասել, դատական պրոցեսներ են ընթանում, ու շատ բան չի ասվի այս փուլում։ Բայց կրկնում եմ՝ եթե շատ չափն անցնեն, Ռուսաստանի կողմից հիշողության այլ թարմացումներ կլինեն։ Կասեն՝ գտեք ձեր իշխանության օրոք եղած ֆինանսական մասնավոր խորհրդականներին ու թող ասեն, թե ինչ սխեմաներով եք հանրապետությունից միլիարդներ դուրս բերել օֆշորային ճանապարհներով։ Իրենց քրեաօլիգարխիկ համակարգը, որ հետո վերածեցին ուժային կառույցի ու խառնել էին իրար՝ մարդը պետական գործիչ է, օլիգարխ, թե քրեական հեղինակություն.․․ քիչ թե շատ, խոշոր ձեռնարկությունները բաշխված էին երկու կամ երեք մարդկանց միջև։ Թող չափը չանցնեն, խայտառակ բաներ կբացվեն, եթե այդքան մթագնած է իրենց հիշողությունը՝ Արևմուտքում գտնվող իրենց ֆինանսական կառավարիչներն ամեն ինչ կասեն։

Պետք չէ համացանցը ու մամուլը լցնել անհեթեթություններով, արդյունքը եղավ Լավրովի հայտարարությունը, ու դեռ շատ հայտարարություններ կլինեն, եթե այդպես շարունակվի։ Մարդիկ զրոյից դարձան միլիարդատեր ու անբարոյական ձևով փորձում են դա կապել Ռուսաստանի հետ։ Կարող է առանձին մարդիկ իրենց հետ համագործակցել են, բայց աշխարհաքաղաքական հարց դրանից սարքել պետք չէր։ Օբյեկտիվ իրավիճակը փակված է քարոզչական հիստերիայով։ Մի կողմից այդ հիստերիան սկսվում է նախկինների արդեն շիզոֆրենիայի հասնող շարժումներով, ու մյուս կողմից կա օբյեկտիվ իրականություն։ Ռուսաստանն էլ անում է բնական քայլեր, որից իրենք տարակուսում են, ասում են՝ Լավրովը ցնդե՞լ է, փոխանակ գար մատ թափ տար, ասեր՝ վայ-վույ, ազատեք մարդկանց, նման բաներ է խոսում։ Չեմ ուզում անուններ տալ, բայց դա էլ եմ սխալ համարում։ Եթե թալանի մասին են խոսում, թող գնան ֆինանսական կառավարիչներին գտնեն, որոնք հստակ փոխանցումներ են արել, դուրս են բերել այդ գումարները երկրից։ 10-20 տարի է անցել, բայց դա իրականություն է, զրոյից մարդիկ չէին կարող դառնալ միլիարդատեր, ու պետք էր հենց դրա հետևից գնալ։

Հիմա, որ Լավրովը եկել օբյեկտիվ իրականությունն է ասել, սկսում եք այդ քարոզչությունը տանել Ռուսաստանի դեմ ու նեղանալ, ավելի ուժեղացնել հիստերիան։ Տեղից վեր կացած թալանչիները, նույնիսկ արյան մեջ շաղախվածները ամեն ինչը փորձում են բերել կապել Ռուսաստանի հետ, դրանից հետո նեղանում՝ Ռուսաստանը սենց արեց, նենց արեց։

-Խոսքը գնում էր նաև Պուտինի ու Քոչարյանի անձնական կապերի, անձնական մտերմության մասին։

-Դուք կարծում եք՝ Ռուսաստանն այն երկիրն է, որ կարող էր անձնավորված քաղաքականությո՞ւն վարել՝ այն էլ այս տարածաշրջանի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի մեջ։ Թող չփորձեն մթագնել իրականությունը։ Որտեղ լավ լինի, Ռուսաստանն ասելու է՝ լավ է, որը վատ լինի, կասեն՝ վատ է։ Սա միշտ եղել է, կա, ես մեկ տարի առաջ էլ եմ ասել, որ համագործակցությունը նորմալ շարունակվելու է, ու թող խնդիր չսարքեն։ Հիստերիայի աստիճանը թող չփորձեն բարձրացնել, հասել է նրան, որ ասում են՝ սևը սպիտակ է, սպիտակը՝ սև, դեղինը՝ կանաչ։ Իրենց վիճակն էլ է շատ ծանր, նրանց էլ պետք է հասկանալ, չենք ուզում քննադատենք՝ մարդիկ գումար են ստանում, պետք է ամեն օր քարոզչական շեդևր հորինեն, որ մարդկանց ուղեղները լցնեն։ Բայց դա արդեն սկսում է հակազդեցություն, հակակրանք առաջացնել նույն Ռուսաստանի վերին իշխանությունների մոտ։ Հազար ասացին՝ հանգստացեք, նստեք տեղներդ, թող ամեն ինչ գնա օրինականության շրջանակներում։ Կանեն՝ կգովենք, չեն անի՝ կքննադատենք։ Կարախանյան Սմբատը վեր կկենա ու կասի՝ ՀՀ իշխանություններ ջան, դժվա՞ր է գտնել նախկինների ֆինանսական մասնավոր կառավարիչներին, խորհրդատուներին՝ Հունաստանից, Կիպրոսից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից՝ այնտեղ են, հայտնի է նաև բանկերի ու ֆինանսական կազմակերպությունների անունները։ Դժվա՞ր է գտնել այն փոխանցումները, որ դուրս են եկել երկրից։ Հիմա դա չեն անում, ՀՀ իշխանությունները զբաղված են քրեական գործերով՝ հարց չկա, դա էլ է կարևոր։ Լուռ նստած սպասում ենք, տեսնենք, թե քննություններն այս ուղղությամբ երբ կգնան։ Թող նախկինները ջրի վրա չփչեն ու իրենց իրավիճակն էլ ավելի չբարդացնեն։

-Լավրովը խոսեց Հայաստանի նախկին ղեկավարներից մեկի մասին, որի օրոք Արցախը դուրս մնաց բանակցությունների սեղանից։ Քանի որ անուն չհնչեցրեց, քոչարյանական շրջանակները նշում են, որ դա Տեր-Պետրոսյանի օրոք է եղել։ Ո՞ւմ նկատի ուներ Լավրովը։

-Լավ է, որ չենք մահացել, կենդանի ենք՝ ամեն ինչ շատ լավ հիշում ենք ու կարող ենք ասել։ Քայլ առ քայլ այդ ամեն ինչն անցել ենք ու տեսել եք։ Ընթացքում եղել ենք և՛ կողմ, և՛ դեմ, և՛ ընդդիմադիր այն ժամանակվա իշխանություններին, տարբեր հարցեր ենք քննարկել ու ինչ-որ բան չի եղել, որի միջով անցած չլինենք։ Հիշում ենք նաև, թե Քի Վեսթում ինչ եղավ, երեք նախագահներից երկրորդն էր այդ որոշում կայացնողը։ Իշխանական թևը, որը եկավ Տեր-Պետրոսյանից հետո, նման հռետորաբանություն ուներ։ Ինքը համարում էր, որ եղել է Ղարաբաղի նախագահը ու հիմա էլ Հայաստանի նախագահն է, ուստի իմաստ չունի, որ ինչ-որ մեկը գա ու իր կողքը նստի։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ նման բան չի եղել, հակառակն է եղել։ Սիրենք թե չսիրենք Լևոն Տեր-Պետրոսյանին, կան փաստական իրողություններ, որոնք ունեն ապացույցներ։ Ու չի կարելի այդպես բացարձակ հիմարություններով ու ստախոսություններով զբաղվել, կարելի է քննադատել, կարելի է գովել, բայց ճիշտն ասենք։ Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ պահել է այդ գիծը ու այդ հարցում եղել է իր բարձունքի վրա։ Պետք է լինել արդար, իրատես ու հիմարությունների հետևից չընկնել՝ անկախ նրանից, թե ինչքան փող են տվել։

 

 


Դաշտն Արարատի սեղանն իմ սինին                    
Սևանն իմ գինին լուրթ ամպերի մեջ,                      
Բաժակը խփեմ Արարատ Սարին,                          
Կենացդ խմեմ Ռուս ժողովուրդ:       

                   
Հովհ. Շիրազ                   

                                     

Վայ հայերին, եթե նրանք երբևիցե ներքաշվեն եվրոպական 

քաղաքականության մեջ, շատ ավելի լավ կլինի նրանց համար,

 եթե Հայաստանի անունը  չշոշափվի եվրոպական որևէ դիվանագետի կողմից:

                                                                                                     Ֆ. Նանսեն


Երբ մոռանում ես անցյալը, ներկան դառնում է աճպարարություն


   Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումից հետո Բաքու մեկնելիս ՌԴ զինված ուժերի նախարար՝ Շայգուն հայտարարեց, որ Հայաստանը անդրկովկասում ռուսական դաշնության առանցքային ռազմական գործընկերն է, եթե Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի նկատմամբ որևէ ոտնձգություն անեն, Ռուսաստանի Դաշնությունը կիրականացնի Հայաստանի հետ համատեղ՝ պայմանագրի պարտավորությունները: Մահվան դողը պատեց մեր արտաքին թշնամի՝ Կրտսեր Ալիևին, Էրդողանը Ամերիկայի ոտքերն ընկնելու ծրագիր մշակեց: Իսկ Գյումրու ռուսական N102 ռազմաբազան նորացնելը և ընդլայնելը՝ դա ռուսական արջի շառաչուն ապտակն էր եվրոպական “Եվրոպական կուսակցություն” ղեկավարների Տ. Խզմալյանին, Կ. Ռուբինյանին ու հակառուս թշվառներին, որոնք սրտաբանների դռների թակեցին, ուղեղի կաթվածով հիվանդանոց տեղափոխվեց բնության թյուրիմացության Սուտլիկ որսկան Սեֆիլյանը: Խելագարության տենդի մեջ հայտնվեց Պուտինի առջև դուռը փակել երազող, խեղկատակ՝ Դանիել Իոննիսյանը, Սորորսի գարշապարը լիզելով իրեն և գործընկերների համար փրկությա ճանապարհ է փնտրում: Այդպես էլ մեր քաղաքական տհասները և ներքին թշնամիները չհասկացան, որ ռուս զինվորի ոտքը հասել է Պարսից ծոց, Գյումրու ռուսական ռազմաբազան այսօր մեզ է պետք որպես զսպաշապիկ՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար: Հարգելի ընթերցող, հանրահայտ իրողություն է, որ բոլոր ժամանակների և տնտեսական ֆորմացիաներու իշխել է ուժը, ծնել է իրավունք և դարձել պարտադրանք: Հայաստանի աշխարհագրական դիրքը և պատմության դասը մեր նկատմամբ մի անբեկանելի որոշում է կայացրել, ապրել համաթուրքական շրջափակման մեջ, որը հրամայական պահանջ է մեր երկրի անվտանգության համար, միշտ լինել Ռուսաստանի դաշնության հետ հավասարը-հավասարի, անկախ այն բանից, թե ինչ գույն ունի ՌԴ դրոշը: Ռուսները միշտ էլ օգնել են մեզ ամենաօրհասական պահերին: Մեր քաղաքական թշվառները որպեսզի հասկանան: Ուզում եմ մի փոքրիկ էքսկուրս կատարենք անցյալից: Նախ պատմական արխիվից հանենք ու ժամանակավոր "հարություն" տանք տխրահռչակ եվրոպական մի խումբ գործող անձանց և փորձեն դիտարկել նրանց գործունեությունը մեր օրերի համայնապատկերում: Ճիշտ են ասում՝ պատմությունը կրկնվում է ամենաքիչը երկու անգամ, մի անգամ որպես ողբերգություն, երկրորդ անգամ՝ որպես ֆարս: Հանրահայը պատմական փաստ է, թե ինչ դեր է խաղացել ֆրանսիայի “Մեծ Արևելք” միասնական օթյակը Հայոց ցեղասպանությունը կազմակերպելու հարցում: Բայց 102 տարի հետո 2017թ. ներկայիս Օթյակի ղեկավար՝ Քրիստոֆ Հորբասը գալիս է Հայաստան, բարձրանում է Ծիծենակաբերդ՝ ծաղկեպսակ դնելու, սակայն նրա նպատակը Հայաստանում Օթյակի մասնաճյուղ կազմակերպելն էր: 1914թ. Թուրքիայում Գերմանիայի դեսպան Վանգեն Հայմը դեսպանատանը հայ պաշտոնյային ասել է. “Մենք՝ գերմանացիներս, ատում ենք հայերին”, նման վերաբերմունքը նա պատճառաբանել է այն իրողությամբ, թե “հայերը ռուսասեր են և իրենց հայրենի բարձրավանդակում ծառայում են ռուսների առաջխաղացմանը և այդ միջոցով հայերը ձգտում են ինքնություն պետության”, պարոն դեսպանը նաև եզրակացնում է՝ Հայաստանը ցցված է Գերմանիայի քաղաքական և տնտեսական ծավալման ճանապարհին, այդ իսկ պատճառով՝ հայը պետք է անհետանա և մեջտեղից վերանա: 1918թ., երբ մեր նորսատեղծ Հայաստանը ընդամենը 5 ամսական էր, անգլիացիները մտան Հայաստան՝ մեր պետական այրերը աղ ու հացով նրանց դիմավորեցին: Նրանց նպատակն էր տիրանալ Ալավերդու պղնձին և Բաքվի նավթին: Անմիջապես Ղարաբաղը անջատեցին Հայաստանից և թուրք գործակալ, ազգությամբ քուրդ Սուլթանովին նշանակեցին Ղարաբաղի գուբերնատոր, Խատիսյանի և անգլիական գեներալ Ռոքերի զրույցից պարզվեց, որ անգլիացիներն ուզում են Հայաստանում գաղութային ռեժի մտցնել: Անգլիացիների հեռանալուց հետո 1919թ. Հայաստան մտան ամերիկացիները՝ Բ. Վիլսոնը գեներալ Հարթարդին նշանակեց Հայաստանում Անտանտի պետությունների ներկայացուցիչ և ստեղծեց հանձնաժողով, որը աշխատում էր "Ամերիկյան զինվորական առաքելությունը Հայաստանում" անվան տակ: Գեներալ Հարբորդի և Մուստաֆա Քեմալի հանդիպումից պարզ դարձավ, որ ամերիկացիները շահագրգռված չեն, որ Հայաստանը դառնա ինքնուրույն պետություն, Վիլսոնը չկարողացավ անգամ ամրիկյան Սենատում հայկական մանդատի հարցը լուծել: 1920 թ. նոյեմբերին Հայաստանի ռազմաքաղաքական, սոցիալ- տնտեսական գործունեության բոլոր աղբյուրները ցամաքել էին: Դաշնակները վախենալով, որ պետությունը վերջնականապես կկործանեն, իշխանությունը հանձնեցին բոլշևիկներին, Ալեքսանդրապոլի խայտառակ դաշնագրով 9,5 հ. քկմ կոմունիստները հետո այն դարձրեցին 29,8 հ. քկմ: 11-րդ բանակը Կիրովի, Օրջանիկիձեի և Միկոյանի գլխավորությամբ՝ առաջին հերթին թուրքերից մաքրեցին Շիրակի սարահարթը, որոնք 2 ամսից ավել ներխուժել էին Հայաստան, բռնաբարել էին 5 հազար անչափահաս և 10 հազար մարդ վարակվել էր վենարական հիվանդությամբ:
   Հայաստանի օրհասական պահին, որտեղ էին Բ. Վիլսոնի և Անտանտի բանակները: Հայոց ցեղասպանությունից անցել է 104 տարի, սակայն ԱՄՆ-ի վարած քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել, ամեն գնով պահպանելու իրենց շահը: Օրերս Ամերիկյան Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունեց Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու բանաձևը, այդ խնդիրը ամենևին էլ հայասիրական հայամետ հայացքներ չեն, այլ քաղաքական շահն է՝ կապված Թուրքիայի և Մերձավոր Արևելքի հետ: Այդ խաղում մենք սուբյեկտ չենք այլ օբյեկտ, խաղը մերը չի, մերը՝ ողբերգությունն է: Մեր ազգային ողբերգությունը ԱՄՆ դարձրել է զենք՝ Թուրքիային սպառնալու համար: Բանաձևոում հիշատակվում է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Մոնգենթաուի և նախագահ Բ. Վիլսոնի մարդասիրական մոտեցումները: Ինչ մարդասիրության մասին է խոսքը, երբ Բ. Վիլսոնը նախագահ է ընտրվել 1913 թվականից մինչև 1921 թվականը (Եղեռնը տեղի է ունեցել 1915թ.), այն պարագայում, երբ դեսպան Մոնգենթաուն պարբերաբար զեկուցել է ամերիկյան կառավարությանը թուրքերի կողմից եղեռնի նախապատրաստման մասին: Այնտեղ չկար ամերիկյան շահը: Իսկ քաղաքական կիսագրագետ, տհաս Արա Պապյանը առաջարկում է Բ. Վիլսոնի արձանը կանգնեցնել Երևանում, հարցնենք այդ տհաս Արա Պապյանին՝ նրա որ արարքի համար, ավելի ճիշտ կլինի դեսպան Մոնգենթաուի արձանը կանգնեցնել: Ի տարբերություն Վիլսոնի, նրա մոտ մարդասիրական զգացումները շատ ավելի բարձր են եղել: Ինչ ջանք էլ գործադրենք՝ Սորոսի կանաչ դոլարներից մի քանի միլիարդներ ծախսեք, չի հաջողվի Հայաստանում հակառուսական գաղափարներ արմատավորել և ձեր մտածերակերպով ու ազգային պատմությունից անտեղյակ տգետ հոգեխախտները դարձել են ճակատագրական հիվանդագին մանրեներ՝ հայ և ռուս ժողովուրդների մարմնի վրա, որը չնչին է ինչպես Արարատին նետած քարը: Հասկացեք, բնության թյուրիմացություններ, սա Հայաստանն է, իսկ մենք հայկական յուրահատուկ գենի կրողը: Գեն, որն օտարը, պարտադրվածը դատապարտելի է, ի վերջո անբարոյականը դուրս շպրտելու և ինքնամաքրվելու մեծ կարողություն ունի:
   Սորոսի Հայաստանյան գործակալ, ազգադավի դասական օրինակ է՝ անվերջ սողալով, հիմար խողկատակի պես լիզում են Սորոսի գարշապարը, նրա կանաչ դոլարների հմայքից դառնում ստորաքարշ լակեյ, բարոյականությունից զուրկ, ստոր, քայլող աղբակույտ, հիվանդ հոգեխախտ ազգայնամոլներ են, ձեր գիտակցությունը ծնվում է կրքերի, զգացմունքների և այդօրինակ հատկանիշներից և ի վիճակի չեն ըմբռնելու ձեզ բաժին հասած դժբախտությունների պատճառները և կարող են ոչնչանալ ձեր կողմից չգիտակցված չարիքներից: Արևմտյան, եվրոպական ձեր գաղափարներով՝ դուք շատ նման եք այն դասական նկարին "Ավանակը վազում է իր ճակատից կախված գազարի ետևից":

Գեղամ Գալստյան
Հայ կոմունիստ

Էջ 1, 2-ից