Այսօր պաշտոնապես հաստատվեց, որ հունվարի 11-ին նախատեսված է Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում:Մինչ այդ տարբեր հարթակներում կողմերը հասցրել են «տեղորոշվել»՝ ըստ էության, խոսելով այն մասին, թե ով ինչպես է պատկերացնում բանակցային ֆորմատը:Պատերազմի արդյունքները հանգեցրել են նրան, որ հայկական կողմը ստիպված է եղել թողնել նախկին ԼՂԻՄ-ի շուրջ գտնվող յոթ շրջանը, ինչի մասին 1994 թվականից պնդում էր թե՛ ադրբեջանական կողմը, թե՛ Մոսկվան, որն այս քայլը դիտարկում էր որպես Արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմնական բաղադրիչներից մեկը:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս հունվարի 4-ին հրապարակած իր հոդվածում անդրադարձել էր հարցին, թե ինչ իրավիճակում է ժառանգվել Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը: Մասնավորապես, վարչապետը նշել էր, որ վերջին տասը տարվա ընթացքում…
Մեր ժողովրդի համար այս ծանր օրհասական օրերին, երբ հայ ժողովուրդը իր ԳԵՆՈՖՈՆԴԻ-ի զոհաբերմամբ մեկուսի և միայնակ պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ, 100-ամյա ցեղասպան մեքենայի դեմ, փողի մոլուցքով գերի, ձեռներեցությանը ծախու քաղաքական գործիչների, փորձագետների, գիտնականների, ստեղծագործ մարդկանց և «ստվերային համաշխարհային կառավարութուննեդի» կողմից մարդկության առջև կանգնած սպառնալիքների և մարտահրավերների դեմ ՝ ժամանակակից աշխարհի անտարբերության առկայության պայմաններում, նորից դիմում եմ անցյալի նամակին ՝ որպես Կտակ-Կոչ-Ազդ, հայ իրականության ոչ միայն հոգևոր առաջնորդի, այլև հայոց պատմության ազդեցիկ դեմքի՝ Խրիմյան Հայրիկին, և ինձ համար ակնհայտ է դառնում, որ իրականում ամեն ինչ մնացել է նույնը, միայն սերունդ է փոխվել: Հայ ժողովուրդը, 16 դար պաշտպանելով քրիստոնեության արևելյան ֆորպոստը,…
Լոնդոնի դատավորներից Վանեսա Բերեյցերը, որը քննում էր WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործը, հայտարարել է, որ մերժում է նրա հանձնումն ԱՄՆ-ին, քանի որ մտավախություն կա, որ լրագրողը կարող է ինքնասպան լինել: ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ կբողոքարկի որոշումը: 2010-ին արտահոսած ռազմական և դիվանագիտական փաստաթղթերի՝ WikiLeaks-ի հրապարակման պատճառով ԱՄՆ դատախազները մեղադրանք են առաջադրել Ասանժին լրտեսության և համակարգչի օգտագործման չարաշահման համար՝ հաղորդում է Sky News-ը: Նա կրկին ձերբակալվել է սեպտեմբերին՝ լրտեսության 17 մեղադրանքի համար, որոնք նախատեսում են մինչև 175 տարի ազատազրկում: Մեղադրող կողմը պնդում է, որ նա դավադրություն է կազմակերպել բանակի հետախուզական վերլուծաբան Չելսի Մենինգի հետ՝ կոտրելու համար ԱՄՆ պաշտպանության նախարարության համակարգչի կարևորագույն…
Հանրության հիմնական մասի համար հարցերի հարցը թերևս հետևյալն է. ինչո՞ւ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, և ինչո՞ւ հնարավոր չեղավ խուսափել դրանից: Այս հարցի ամենաուղիղ պատասխանը կարելի է ձևակերպել այսպես. պահը, երբ ԼՂ հարցում որևէ իրադարձություն պետք է տեղի ունենար, հասունացել էր: Ի՞նչ հիմք կա նման պնդում անելու համար: Վերջին տասը տարվա ընթացքում մի քանի առանցքային հանգրվաններ են եղել ԼՂ հարցի կարգավորման բանակցություններում: Առաջինը կազանյան գործընթացն էր, որով ենթադրվում էր, որ տարածքները 5+2 բանաձևով պետք է հանձնվեն Ադրբեջանին, Արցախը պիտի ստանար միջանկյալ կարգավիճակ, իսկ վերջնական կարգավիճակը պիտի ստանար փախստականների վերադարձից հետո տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով:Բայց տեղի ունեցավ անկանխատեսելին (՞) 2011 թվականի հունիսի…
2020 թվականը հայ ժողովուրդի համար եղավ ողբերգության տարի, հայ ժողովուրդի դարավոր թշնամու՝ Թուրքիայի և համաշխարհային իմպերիալիզմի ծրագրումով և Ադրբեջանի միջոցով հարձակման ենթարկվեց Արցախը: Արցախին պարտադրված պատերազմում նահատակվեցին և վիրավորվեցին հազարավոր հայորդիներ: Պատերազմի արդյունքում հայ ժողովուրդը ունեցավ տարածքային ու տնտեսական հսկայական կորուստներ:Հայ Ձախ Ֆորումը համբերություն է ցանկանում նահատակների ընտանիքներին և հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում պատերազմում վիրավորներին:Մենք հավատացած ենք, որ ապագայում միայն համայն հայության միասնական պայքարով հնարավոր կդառնա Հայաստանի տնտեսության զարգացումը, արդարաության հաստատումը և Հայոց բանակի հզորացումը:Սիրելի հայ ժողովուրդ՝Հայ Ձախ ֆորումը կոչ է անում համայն հայությանը միասնաբար պայքարել հանուն հզոր Հայաստանի: Ապագան սկսում է նոր տարուց: Հուսանք նոր տարին լինի հաջողության…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրելով խորհրդակցությունների՝ 2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով:«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, հիմա արդեն ակնհայտ է, որ վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր գործընթացը չարժանացավ ժողովրդի աջակցությանը։ Ընդդիմությունն իր պահանջի շուրջ ժողովրդական աջակցություն գեներացնելու բոլոր հնարավորություններն ունեցել է. տիրապետում է ֆինանսական, լրատվական, կազմակերպչական ահռելի միջոցների, ունեցել է հանրահավաքներ և բողոքի ակցիաներ կազմակերպելու լայն հնարավորություններ, բայց ոչ միայն չի կարողացել իր պահանջների ժողովրդական աջակցություն ապահովել, այլև նրա աջակիցների թիվը հասել է նվազագույնի, հրապարակի գործընթացը հասել է մարման։ Ու ոչ ոք չի կարող ասել, թե մենք բիրտ ուժի կիրառմամբ պահել ենք…
Իրավիճակի սրման ռիսկեր կարող են ստեղծվել Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և աշխարհի այլ տարածաշրջաններում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Ռուսաստանի ՊՆ կոլեգիայի ընդլայնված կազմով նիստի ընթացքում ելույթի ժամանակ՝ գրում է EADaily լրատվականը: «ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը չի դադարում: Ցավոք, սպառազինության կառավարման համակարգի հետընթացը շարունակվում է»,- ասել է Կրեմլի ղեկավարը: «ԱՄՆ-ն արհեստական պատրվակներով արդեն դուրս է եկել ՀՕՊ, Ռուսաստանի միջազգային գործերով խորհրդից և բաց երկնքի մասին համաձայնագրերից: Հստակություն չկա նաև Ռազմավարական զենքի կրճատման պայմանագրի վերաբերյալ, որի ժամկետը լրանում է 2021 թվականի փետրվարին: Մենք հայտարարել ենք այս համաձայնագիրը երկարաձգելու պատրաստակամության մասին, պատասխան չկա»,- ասել է նա: Ինչպես ընդգծել է ՌԴ…
https://youtu.be/EnCUNAReZNI
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկարագրել է երկրում հաստատված քաղաքական իրավիճակը: «1. 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռևանշի: Ընդ որում՝ խոսքն ամենևին միայն քաղաքական «էլիտայի» մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր մինչև 2018 թվականը ունեցել են արտոնություններ, 2018 թվականից հետո՝ չունեն: 2. Ժողովուրդը, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո զգացել է իր իշխանություն լինելու հանգամանքը, չի ուզում կորցնել այդ կարգավիճակը, մանավանդ հիմա, երբ, օգտվելով հանգամանքից, որ իշխանությունն առավել կենտրոնացած է արտաքին անվտանգության խնդիրների սպասարկմամբ, ոմանք գործի են դրել «եթե հանրահավաքի չգաս, աշխատանքից կազատվես» տրամաբանությունը: Այսպիսով՝ իրական հակադրությունը ոչ թե կառավարության և ընդդիմության միջև է, այլ 2018…
Էջ 1, 57-ից