Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը պահանջել է պաշտպանական պատ կառուցել Եվրոպայի սահմաններին, որպեսզի փախստականների հավելյալ հոսքը սահմանափակվի։ Մինչ այդ Գաղթականների միջազգային կազմակերպությունը նշել էր, որ առաջիկա օրերի ընթացքում ակնկալվում է, որ 48 000 նոր փախստականներ են հասնելու Հունաստան։ Սա համարվում է 2015 թ․ մրցանիշ։
Գաղթականների միջազգային կազմակերպությունը հայտնել էր նաև, որ Սիրիայում ներքին տեղահանության ենթարկված քաղաքացիների թիվը նվազել է մինչև 6,3 մլնի, ավելի քան մեկ միլիոն քաղաքացի գաղթել է Եվրոպա։