Վիեննայում քննարկվել է Սիրիայի հարցը

25 Հոկտեմբերի 2015

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գումարվել էր Սիրիայի հարցի քննարկման հատուկ համաժողով, որին մասնակցում էին Մ․Նահանգների պետական քարտուղարը, ինչպես նաև Ռուսաստանի, Թուրքիայի և Սաուդիան Արաբիայի արտաքին գործերի նախարարները։ Համաժողովի ընթացքում քննարկվել է Սիրիայի հակամարտությունը լուծելու գլխավոր հնարավորությունը։ Սիրիայի հարցով միջազգային պատվիրակ Ստեֆան Դեմիսթուրան նախապես ցանկություն էր հայտնել, որ Սիրիայում ընտրությունները կայանան եկող տարվա ընթացքում։

Նա նաև ընդգծել է, որ Դաեշի դեմ մղվող մարտերը և դրան պարտության մատնելու գործողությունները պետք է ընթանան հակամարտության խաղաղ լուծման աշխատանքներին զուգահեռ։

Նշենք նաև, որ Դեմիսթուրան հաստատել է, որ իրենք պետք է շարունակեն բանակցությունները, ինչպես նաև կարևորել է Վիեննայում տեղի ունեցած համաժողովը։

Մինչ այդ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ուշադրություն էր հրավիրել այն բանին, որ Սիրիայի հարցի լուծումը ոչ թե Ասադի մոտ է, այլ Ասադն է Սիրիայի խնդիրը։ Հունաստան կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը նշել էր, որ կարևոր է գտնել Սիրիայի հարցի քաղաքական խաղաղ լուծումը։

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ