Մահմուդ Աբասի և Պան Գի Մունի համատեղ ասուլիսը

23 Հոկտեմբերի 2015

Պաղեստինի դեմ Իսրայելի շարունակվող ոտնձգությունների մասին Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ համատեղ մամոււլի ասուլիս են տվել։ Մահմուդ Աբասն զգուշացրել է, որ Իսրայելի ոտնձգությունները կրոնական հակամարտության հող են նախապատրաստում, որից անհրաժեշտ է պաշտպանել պաղեստինցիներին։ Նա ասուլիսին նշել է նաև, որ խաղաղության բանակցությունները պետք է վերականգնվեն միայն միջազգային օրինականության հիման վրա։

Պան Գի Մունն, իր հերթին, ինքնազսպման և բռնությունները դադարեցնելու կոչ է ուղղել Իսրայելին, մատնանշելով, որ քաղաքական լուծումը ենթադրում է բռնագրավման դադարեցում և Պաղեստինի պետության հաստատում։

Հիշեցնենք, որ բռնագրավված տարածքներում լարված իրավիճակը մեղմացնելու նպատակով Պան Գի Մունը Մերձավոր Արևելք կատարած շրջայցի օրակարգի շրջանակներում հանդիպել է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ։

Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռուստակամրջով մասնակցելու է ՄԱԿ-ի պաշտպանության խորհրդի արտակարգ նիստին, որի անդամներին պետք է տեղեկացնի Պաղեստինում և Իսրայելում կողմերի հետ վարած իր բանակցությունների արդյունքների մասին։

Նույն նպատակով Մ․Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հոկտեմբերի 21-25-ին պաշտոնական այցով պետք է մեկնի Եվրոպա և Մերձավոր Արևելք։ Բանակցությունների սեղանին պետք է դրվեն իսրայելապաղեստինյան հակամարտությունն ու Սիրիայի պատերազմը։

Քերին հանդիպումներ պետք է ունենա նաև Բենիամին Նաթանյահուի և Մահմուդ Աբասի, ինչպես նաև Հորդանանի թագավոր Աբդալայի հետ։

Սիրիայի պատերազմի շուրջ ստեղծված իրավիճակի մասին քննարկումներ են նախատեսվում Քերիի և Ռուսաստանի, Սուեդական Արաբիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հետ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ