200 երիտասարդ պաշտպանում է հայկական թաղամասերը

22 Հոկտեմբերի 2015

Ղամիշլին Սիրիայի ամենապաշտպանված շրջաններից մեկն է։ Շրջանի պաշտպանությունն ստանձնել են YPK քրդական կազմակերպությունը և հայերը։ Ղամիշլիում գործում է երկու հայկական կենտրոն և ազգային Եփրատ վարժարանի նախակրթարանն ու միջնակարգը։ Կենտրոններում գործում են օգնության մարմիններ, հայկական կենտրոններն ունեն նաև դեղորայք բաժանելու ծրագիր և, ըստ անհրաժեշտության դեղերը բաժանվում են հայ բնակիչներին։  

Շրջանը ջրի մեծ կարիք ունի, այդ հոգսը լուծում են պատասխանատուները՝ անհրաժեշտ մեքենաներով տեղի հայ և մյուս քրիստոնյա ժողովուրդներին ձրի ջուր են բաժանում։

Ղամիշլիում պաշտպանական միջադեպեր տեղի չեն ունենում, գիշերները շրջիկ մեքենաներով հայկական թաղամասերի անվտանգությունը  պահպանվում է։

Կենտրոնների պաշտպանությունն ապահովող 200 երիտասարդի տրվել են հատուկ անձը հաստատող փաստաթղթեր, որպեսզի շրջանում եղած այլ ուժերին նրանք վնասազերծեն։ Ղամիշլիի հայկական շրջանները լիարժեք ինքնավարությամբ են ապրում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ