Հալեպի ճակատամարտն սկսվել է

17 Հոկտեմբերի 2015

Սիրիայի բանակը ծանր մարտեր է մղում Հալեպի Պանի Զեյթ և Տվար ալ Շայխան շրջաններում։ Տեղեկատվական աղբյուրները հաղորդում են, որ բանակը կարևոր հաջողություններ է գրանցել։ Բանակը պահանջել է ահաբեկիչների լծից ազատվել ցանկացող բոլոր քաղաքացիներից, որպեսզի իրենց պատուհաններից, պատշգամբներից սպիտակ դրոշներ պարզեն և զերծ մնան ահաբեկիչ զինյալներին իրենց տանն ընդունելու վտանգից, հավաստիացնելով, որ խստագույնս պատժելու են այն քաղաքացիներին, ովքեր իրենց հարկի տակ ահաբեկիչ տարրերի կընդունեն։

Երեկ գիշեր հրթիռներ են ընկել Հալեպի Քաբրի հայաբնակ թաղամասի վրա։ Դրանց պայթյունից զոհվել են մայր և որդի՝ Վերա Կենտիմյանը և 30-ամյա Հարութ Կենտիմյանը։ Թաղամասը կրել է նաև նյութական մեծ վնասներ։

Հոկտեմբերի 15-ին ամերիկյան Fox News կայանը հաղորդել էր, որ Սիրիա են ժամանել և Սիրիայի ազգային բանակի հետ մարտերին մասնակցում են Կուբայի բանակի հատուկ նշանակության ուժերը։ Նույն կայանը հաղորդում է նաև, որ Դամասկոս հասած կուբացի զինվորականները բարձր ունակություններով զինվորներ են և մասնագիտացած են ռուսական տանկեր վարելու և ռազմական գործողություններ իրականացնելու գործում։  

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ