Սիրիայի բանակը, Իրանի ուժերը և Հզբոլայի ջոկատները, ռուսական օդուժի զորակցությամբ պատրաստվում են Հալեպում ընդդիմադիրների դեմ ցամաքային հարձակում իրականացնել։ Սիրիայի բանակի և դաշնակիցների անցյալ շաբաթ կատարած հարձակումն ընդարձակելով՝ թիրախ է ընտրել Համայի նահանգից դեպի արևմուտք տեղակայված ընդդիմադիրներին։
«Ռոյթրզ»գործակալությունը հաղորդում է, որ հազարավոր իրանցի զինվորներ մեկնել են մասնակցելու ցամաքային այդ հարձակմանը՝ որպես նեցուկ Բաշար Ասադին։
Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ Թուրքիայի կառավարությունը մտահոգված է Սիրիայի ընդդիմության դեմ ռուսական կործանիչների գրոհների պատճառով։
Սիրիայի կառավարության համակիրները հայտնում են, որ Հալեպի պատերազմի որոշումը կայացվել է և մոտ օրերս գործադրվելու է, հաղորդում է «Ալ Ջադիդ» կայանը։