Գերմանիայի և Թուրքիայի դաշինքը քրդերի դեմ

13 Հոկտեմբերի 2015

Գերմանական Gärtner Birgit թերթը հրապարակել է մի հոդված՝ Գերմանիայի ու Թուրքիայի համագործակցության և քուրդ ժողովրդի դեմ Թուրքիային ցուցաբերած Գերմանիայի օգնության մասին:

Մեր ընթերցողների ուշադրությանն ենք հանձնում այդ հոդվածի կարևոր հատվածները՝ թարգմանաբար:

Թուրքիայում բնակվող քրդերը երկար տարիներ խաղաղ կյանք ունենալու հույսեր էին փայփայում, սակայն այդ հույսերը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ոչնչացրեց: Թուրքիայի քրդաբնակ շրջանների ռմբակոծություններն ամեն ինչ փոխեցին, ներկա իրավիճակը կրկնում է 1990-ականները, երբ քրդերի արդարացի պայքարի դեմ կռիվը հասել էր իր բարձրակետին: Այդ հակամարտությունը բոլորի ուշադրության կենտրոնում է:

Գերմանիան, որը միշտ եղել է Թուրքիայի դաշնակիցը, իր ռազմական ուժերը՝ «Պատրիոտ» հրթիռներով հագեցած, տեղակայել է Քրդստանի «Կարաման Մարշ» շրջանում և այնքան է առաջ անցել իր գործողություններով, որ ստիպել է քրդերին հեռանալ այդ տարածքից:     
Թուրքիայի իշխանության գերնպատակը ամբողջ տարածաշրջանում իր քաղաքական իշխանության հասատումն է: Մինչ Ամերիկան և իր դաշնակիցները ռմբակոծում են Իսլամական պետության դիրքերը, իսկ Թուրքիայի բանակը ռմբակոծում է քրդական շրջանները և սպանում քուրդ մարտիկներին՝ գրիլաներին ու քաղաքացիներին:

Պետք չէ անտեսել Գերմանիայի նվիրվածությունն ու այն օգնությունները Թուրքիայի ռեժիմին, որոնք պատճառ դարձան, որ Թուրքիան կարողանա շարունակել պատերազմը քուրդ մարտիկների դեմ:

Պետք է ասել, որ Թուրքիայի բանակը Ամերիկայի բանակից հետո ՆԱՏՕ-ում երկրորդ ամենաուժեղ բանակն է համարվում: Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, օգտվում է անդամ երկրների ու Գերմանիայի նյութական, քաղաքական, լոգիստիկական ու ռազմամթերային օգնություններից:

Հստակ կարելի է ասել, որ Թուրքիայի և Քրդստանի ու քրդերի դեմ զինված հակամարտության մեջ Գերմանիան երբևէ ներգրավված չի եղել, սակայն երկար տարիներ, Ամերիկայից հետո, Գերմանիան Թուրքիայի բանակին միլիարդավոր եվրոների հասնող ռազմամթերք ու զենք մատակարարող երկիրն է եղել:

1990 թվականից հետո, երբ Թուրքիան և Հունաստանը հավասարապես օգտվեցին նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության «Ժողովրդական բանակի» զինամթերքից, Գերմանիան հայտնվեց ֆինանսական ճգնաժամի մեջ, որովհետև չէր կարողանում Thyssen արտադրությունը վաճառել ու ստիպված եղավ իր արտադրության գիծը փոխել։ Գերմանիան իր բանակը զինեց ժամանակակից տանկերով և շարքից դուրս եկած իր տանկերը, որոնք կոչվում էին «Լեոպարդ», նվիրեց Թուրքիային: Գերմանիան այնքան մեծահոգի գտնվեց, որ նախքան նվիրելը վերանորոգեց դրանք: Այդ տանկերը օգտագործվեցին Թուրքիայի քրդական շրջաններում՝ հասարակ քուրդ ժողովրդի դեմ։ Այդ մասին պատրաստվեցին տեսաֆիլմեր, որոնք ցուցադրեցին աշխարհի լրատվամիջոցները:  

Գերմանացիներն իրենց ցեղական շներին թուրքերեն էին սովորեցնում, իսկ զինվորական ակադեմիայում թուրք զինվորականներին ռազմագիտության դասեր էին տալիս:

1993 թվականին, երբ քրդական կազմակերպությունների և կուսակցությունների աշխատանքներն արգելվեցին, գերմանաբնակ հազարավոր քրդերի սկսեց հետապնդել Գերմանիայի միլիցիան: Ներկայումս Գերմանիայում քրդերի աշխատանքի վայրերը և տները ենթարկվում են տեսչական ստուգումների, փակվում են նրանց գեղարվեստական, գիտական ու մշակութային կենտրոնները, ձերբակալվում են քաղաքական ու մշակույթի ակտիվիստները, ճնշումներ են գործադրում նրանց վրա, պահանջելով խոստովանել բաներ, որ նրանք չեն կատարել: Այսպիսին է Գերմանիայում քրդերի նկատմամբ սովորական վերաբերմունքը: Հակաօրինական են համարվում քրդերի լոզունգները, Քրդստանի կամ ՊԿԿ-ի դրոշի ծածանումը, օրաթերթ վաճառելը և տարբեր օգնություններ հավաքելը․ այդպիսի գործողությունների համար քրդերը ենթարկվում են հետապնդման:

Երբ Աբդուլա Օջալանը 1998 թվականին Իտալիայի պետությունից քաղաքական ապաստան խնդրեց, Գերմանիան, օգտվելով առիթից, Թուրքիայի ու քրդերի միջև խաղաղություն հաստատող միջնորդի դեր ստանձնեց։ Սակայն ոչ միայն այդ առաքելությունը չկատարեց, այլև Օջալանի նկատմամբ միջազգային իրավապահների ձերբակալման դատավճիռը փոխարինեց նրան Թուրքիա վերադարձնելու դատավճռով:

Գերմանիայի պետության վերջին որոշումները պարզ ցույց են տալիս, որ նրանք պատրաստ չեն Թուրքիայի իշխանության ու ՊԿԿ-ի հաշտեցման գործընթացում որևէ դեր խաղալ: ՊԿԿ-ն Գերմանիայում զրկված է օրինականությունից և դեռ երկար կշարունակվի գերմանական զինամթերքով Թուրքիայի բանակի համալրումը:

 

Պատրաստեց Վարդան Ղազարյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ