Դարերից մնացած և դեռ գույություն ունեցող ստրկատիրության և ռասայական խտրականության մշակույթի առկայությունը Միացյալ Նահանգների քաղաքական, դատաիրավական, տնտեսական, առողջապահահական և այլ հասարակական ոլորտների համակարգերում բացահայտվում է: Խտրականություն, որ ցուցաբերվում է աֆրոամերիկացիների նկատմամբ հատկապես 60-ական թվականներից և Մարթին Լութեր Քինգի սպանությունից հետո: Սա առաջացրեց սևամորթ և այլ փոքրամասնությունների դժգոհությունը, որը գնալով օրըստօրե ավելանում է:
Ռասիզմի դեմ ցույցերը տեղի են ունենում Ամերիկայի ավելի քան 40 քաղաքներում: Աշխարհի առաջադեմ ու ձախ ուժերը դատապարտում են Ամերիկայի խտրական կեցվածքը:
Ամերիկայի ժողովրդի բողոքը տարբեր հարցերի շուրջ բռնի ճնշման է ենթարկվում ոստիկանության կողմից: Ոստիկանությունը սևամորթների և այլ էմիգրանտների հանդեպ խտրականությամբ է վերաբերվում և ավելի կոպիտ ու ոչ մարդկային միջոցների է դիմում:
Ոստիկանության կողմից խեղդամահ անելով սպանելու ձևը վաղուց էր կիռարվում Միացյալ Նահանգներում և սևամորթ Ջորջ Ֆլոյդնի այդ կերպ սպանությունը առաջինը չէր:
Կորոնավիրուսի պատճառով ստեղծվաղ վախն ու սահմանափակումները և տնտեսական ճգնաժամի հետեվանքով առաջացած ծանր իրավիճակը մի կողմից և մյուս կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդն անմարդկային սպանությունը ավելի բորբոքեց դժգոհ մասսաներին և ցույցերի ալիքը բարձրացավ ու դեռ շարունակվում է:
Մենք աջակցում ենք խաղաղ «սև կյանքը կարևոր է» «black lives matter» շարժմանը, որ համեմատ նախորդ շարժումներին մասնակցում են մեծամասնությամբ ոչ միայն սևամորթներ, այլ նաև սպիտակամորթները: Իրականում շարժումը կրում է ոչ միայն ռասիզմի դեմ այլ նաև դասակարգային բնույթ, որտեղ մասնակցում են հիմնականում աշխատավոր և աշխատավարձ ստացող դասակարգերը: Մինչ այժմ 10000 հոգի ձերբակալվել են ու քանի հոգի սպանվել: Տարաձայնություն է առաջացել ԱՄՆ-ի սպիտակ տան և պենտագոնի միջև՝ թե ինչպես վերաբերվեն այս ցույցերին ու բողոքներին: Ստեղծված իրավիճակը ցույց է տալիս շարժման հզորությունը և տարբեր ազգերի ու խավերի միասնականությունը: Ոստիկանների ծունկի գալը նշանակում է, որ իշխանությունը խուսափում է ուժ կիրառելուց, նրանք հույս ունեն ժամանակի ընթացքում համահավաքները կմարվեն և բողոքի ալիքը կնվազի:
Մենք սատարում ենք Ամերիկայի ժողովրդի շարժմանը: Այս շարժումը բաղկացած է ձախ անկախ և ժողովրդական տարբեր ուժերից և նրանք հիմնականում կենտրոնացած են հակաֆաշիստական ու ռասիստական խտրականությունների դեմ աշխատանքների վրա:
Հայ Ձախ Ֆորումը իր համերաշխությունն է հայտնում Ամերիկայի ժողովրդին, և հատկապես աֆրոամերիկացի ժողովուրդներին:
Հայ Ձախ Ֆորումը Դատապարդում է Միացյալ Նահանգներում ռասիստական խտրականության քաղաքականությունը իշխանության և ոստիկանության համակարգի կողմից:
Հայ Ձախ Ֆորումը դատապարտում է սեփական ժողովուրդին ճնշելու նպատակով բանակի օգտագործուման մասին Դոնալդ Տրամփի մտայնությունը:
Հայ Ձախ Ֆորում,
Երևան, 10/06/2020