ԿՈՐՈՆԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

05 Ապրիլի 2020

 (Մաս 1)

Յանիս Վարուֆաքիսը Հունաստանի հայտնի տնտեսագետներից ու քաղաքական գործիչներից է, ծնվել է 1961 թվականին, 2015 թվականի հուլիս ամսից եղել է Հունաստանի ֆինանսների նախարար, եղել է Հունաստանի «Սերիզա» շարժման և խորհրդարանի անդամ: Ֆինանսների նախարարությունից հրաժարվել է և ներկայումս մեծ դերակատարություն ունի նեոլիբերալիստական ու մարդկանց շահագործման քաղաքականության դեմ տարվող պայքարում, հատկապես «Եվրոպական Գարուն» շարժման շրջանակներում: Նա «Եվրոպայի դեմոկրատական շարժման» ղեկավարներից է: Նա դեմ է Եվրոխորհրդի շահադիտական ու կոշտ տնտեսական խնայողության քաղաքականությանը: Վերոհիշյալ վերնագրի թեմայով մի հոդված է գրել, որի կարևոր մասերը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Ես Յանիս Վարոֆակիսն եմ, Եվրոպայի դեմոկրատական շարժման ղեկավարներից: Ուզում եմ այս համաճարագային հիվանդության ազդեցությունների մասին խոսեմ ոչ միայն մեր առօրյա կյանքի և առողջության այլ նաև տնտեսության, քաղաքականության, բնավորության և ուղղակի կամ ոչ ուղղակի սպառնալիքների դեմ մեր մոտեցումների մասին:
Այս համաճարակ հիվանդությունը մյուս համաճարակային հիվանդությունների նման ունի երկու կողմ, որոնք միմյանց հետ շաղկապված են: Առաջինը նրա ազդեցությունն է մեր առողջության վրա, կարանտինեի հետևանքով մեր ապրելակերպի վրա, սովորական աշխատանքների դադարեցման և հիվանդությունից մեր վախի վրա և երկրորդը, որ այս համաճարակ հիվանդությունը ազդելու է կապիտալիստական աշխարհի ամբողջ տնտեսաքաղաքականության վրա:
Անկասկած կորոնան արագացրեց 2008 թվականին սկիզբ առած ճգնաժամը: Իրավունք մի տվեք ձեզ ասեն, որ 2008 թվականի ճգնաժամը ավարտված է և այլևս ճգնաժամ չունենք: 2008 թվականի ճգնաժամը երբեք չի ավարտվել, այլ տարբեր ձևերով է առաջ գնացել մի երկրամասից մյուս երկրամաս, սակայն այդուհանդերձ միշտ մեզ հետ է եղել: Աշխարհը երբեք չի վերադարձել այն հավասարակշռությանը, որը գոյություն ուներ նախքան 2008 թվականը, այսօրվա կապիտալիզմին չի լինի վերաճանաչել նախքան 2008 թվականի պայմանները նկատի չառնելով: Սակայն կորոնան խորացրել ու արագացրել է անվերջ ու առանց դադարելու ճգնաժամերը, որոնք սկիզբ են առել 2008 թվականին:
Եթե խորը մտածենք կտեսնենք, որ 2010-11 թվականներին ճգնաժամի առերես նորմալ ձևացնելը և տեսք ստանալը մի պատճառ է ունեցել: Այդ պատճառը այն էր, որ կենտրոնական բանկերը և պետությունը իրենք հանձն առան, որ կրկին իրենք վերականգնեն ֆինանսական շուկաները և ֆինանսական կապիտալիզմի շրջանառության վերակառուցումը: Նրանք այս գործը կատարեցին հազար հազար միլիարդներ դոլարի տպելով, և 1/0 տոկոս շահույթով այն ուղղորդեցին դեպի մեծ ընկերույթուններ ինչպիսիք են «Ափելը», «Գուգելը» և այլն, որոնք նախկինում էլ ունեին մեծ քանակությամբ գումարներ: Օրինակի համար Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդ ընկերությունները անվճար ու անհատույց վարկեր են վերցրել ԱՄՆ-ի կենտրոնական բանկից (Ռեզերվ Ֆեդերակ Բանկ), որպեսզի կարողանան իրենց բաժնամասերը հետ գնեն:

 

Շարունակելի

ԿՈՐՈՆԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  (Մաս 2)

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: