Աշխատանքը մեր իրականության մեջ առկա խնդիրների լուծման միակ գործիքն է․ վարչապետի ուղերձը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առիթով, որում, մասնավորապես, ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։ Աշխատանքը մեր իրականության մեջ առկա խնդիրների լուծման միակ գործիքն է, և մարդկային ու ազգային արժանապատվության տրամաբանությամբ, մեր առաջ ծառացած բոլոր հարցերը պետք է լուծենք մեր աշխատանքով: Աշխատանքը նաև մարդկանց համագործակցության ամենաստեղծարար հարթակն է, և այդ համագործակցության շնորհիվ է ստեղծվել ժամանակակից քաղաքակրթությունը: Եվ ուրեմն, աշխատանքի կարևորագույն էությունը ոչ միայն առկա հնարավորություններից օգտվելն է, այլև ուրիշների համար հնարավորություն ստեղծելը: Իմ ցանկությունն է, որ բոլորս հենց այսպես…
Մայիսի մեկը եղել է և կլինի աշխատավոր դասակարգի միասնական, համախմբման պայքարի օր՝ հանուն բարեկեցիկ մարդկային կյանքի:Աշխարհի բոլոր ժողովրդները ականատես են կապիտալիստական համակարգի կառուցվածքային ճգնաժամի, իսկ կորոնավիրուսը էլ ավելի ընդգծեց այն: Մարդիկ պարզորեն հասկացան, որ չի կարելի ամեն ինչը զոհել հանուն շուկայի և շահույթի: Անմարդկային և անարդար է շուկայական հարաբերությունների համակարգի թելադրումը ժողովրդին: Ժողովուրդը աստիճանաբար գիտակցում է, որ հասարակության պահանջները չեն բավարարվի շուկայական հարաբերություններով: Աշխարհը տեսնում է, որ ճգնաժամի ժամանակ նեոլիբերալ քաղաքականությունը անարդյունավետ է և պետական ապարատների փոքրացումը որևէ դրական ազդեցություն չի թողնում հասարակության կյանքի մակարդակի բարձրացման վրա և բոլոր ասպարեզները աղետալի վիճակի է հասցնում և որի ականատեսն պիտի դեռ լինենք:…
ԿՈՐՈՆԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (Մաս 3)Եթե պետք է աշխարհի այս անցուդարձից մի դաս քաղել տնտեսական քաղաքականության բնագավառում, երկու խնդիր պետք է նկատի առնվի՝ առաջինը՝ ընդհանուր հիգենիայի ու առողջապահության համակարգերի կարևորությունը և երկրորդ՝ ընդհանուր ֆինանսական աղբյուրների օգտագործման կենսական կարևորությունը մասսաների շահերի ուղղությամբ և ոչ թե փոքրամասնության շահերի ուղղությամբ: Ես սկսում եմ առողջապահության համակարգով: Նկատել եք, որ մասնավոր առողջապահական ծառայություններ մատուցող հիմնարկները նմանվում են այն մկներին, որոնք նավը խորտակվելու ժամանակ նավից դուրս են թռչում: Արդյո՞ք մասնավոր առողջապահական կենտրոնների ու հիվանդանոցների մասնակցության մասին կորոնայի հետևանքով այս ճգնաժամային ժամանակահատվածում լսել եք: Անպայման ոչ. Նրանք իրական կյանքում որևէ տեղ չունեն, որ տեսնվեն: Մամուլում այս…
Օրերս Չինաստանից Հայաստան ուղարկված հումանիտար օգնության տուփերի վրա գրված տողերը մեծ աղմուկ են բարձրացրել Թուրքիայում։ ՉԺՀ-ի դեսպանը ստիպված է եղել բացատրություն տալ թուրքական կողմին։ ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի-Sputnik. «Թող մեր բարեկամությունն ավելի բարձր լինի, քան Արարատ լեռը, և ավելի երկար, քան Յանցզի գետը». ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ուղարկված հումանիտար օգնության փաթեթների վրա չինական կողմի կատարած գրառումը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում։ Facebook / Tigran Avinyan / Տիգրան Ավինյան Չինաստանից ուղարկած օգնությունը Թուրքական իշխանությունները պատասխան են պահանջել Չինաստանից։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել այն մասին, որ դիմել է Անկարայում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանին և Չինաստանի արտգործնախարարությանը՝ պահանջելով պարզաբանել գրությունը։…
Նաիրի Հոխիկյան Արևմտյան Հայաստանում հայկական հետքեր փնտրելու ճանապարհին այս անգամ մենք կանգ ենք առել Սասունի տարածաշրջանում։ Սա այն հերոսական վայրն է, որտեղ ամենից շատ են կռիվ տվել թուրքական կառավարական զորքի դեմ, և որտեղ ամենից շատ են մարդիկ կարողացել փրկվել ցեղասպանությունից։ Սասունցիները միշտ են աչքի ընկել համառությամբ և չենթարկվելու հաստատակամությամբ։ Պատահական չէ, որ հայոց ազգային էպոսը ևս սասունցիների մասին է։ Սասնա ծռերն այդպես էլ գլուխ չխոնարհեցին արաբ մելիքների դեմ, նույնկերպ այսօր՝ ցեղասպանությունից մեկ դար անց, Արևմտյան Հայաստանում ապրող սասունցի հայերը ոչ միայն չեն դարձել թուրք կամ քուրդ, այլև պահպանել են սեփական լեզուն և կրոնը։ «Մենք նման ենք մոլորված որբ երեխաների». Դերսիմի…
Իրանական արտադրության թեստերը շատ մատչելի են և հասանելի 30-ից ավել մասնավոր լաբորատորիաներում․ «Լուրերի» հեռավար հարցազրույցը իրանահայ բժիշկ Ռուբեն Սարդարյանի հետ։

Letter from President Nicolás Maduro to the American people

Caracas, April 3, 2020 To the People of the United States of America: For weeks now, the world stands still, trying to control a pandemic that, without any doubt, is the greatest challenge we have faced together as a society and as international community. Our priority is confronting it, as is the priority of the people of the United States. Fortunately, in Venezuela, we have been able to count on some advantages. We took very early measures of social distancing and amplified testing, relying on our free and public healthcare system that counts doctors throughout the country with what we…
ԿՈՐՈՆԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (Մաս 2) Այն ինչ տեղի ունեցավ այն էր, որ նրանք անհավասարությունը ուժեղացրին, հաստատեցին ֆինանսական շուկաները և զրոյի հասցրին երկրագնդի մարդկանց իսկական պահանջները՝ կրթություն, առողջապահություն, որակով աշխատուժ, որակով աշխատանք, կանաչ գոտի ստեղծում և այլն: Կորոնայից առաջ դժգոհությունների մեծ մասի պատճառը հենց սրանք էին: Երբ կորոնան ի հայտ եկավ, հանդիպեց այնպիսի համաշխարհային կապիտալիզմի հետ, որը «փուչիկների» վրա էր հենված, որոնք ստեղծվել էին կենտրոնական բանկերի և ֆինանսական կապիտալի միջոցով: Այսպիսով հարցը բաժնետոմսերի փոխանակման արժեքի իջեցումն ու բարձրացումն չէ: Ֆոնդային շուկայի փոխանակման ահռելի անկումը հեշտ կարելի է դիտել շատ ցուցանիշների ուժեղ բարձրացման մեջ: Եթե Ամերիկայի, Ճապոնիայի, Անգլիայի և Եվրոպայի…
 (Մաս 1) Յանիս Վարուֆաքիսը Հունաստանի հայտնի տնտեսագետներից ու քաղաքական գործիչներից է, ծնվել է 1961 թվականին, 2015 թվականի հուլիս ամսից եղել է Հունաստանի ֆինանսների նախարար, եղել է Հունաստանի «Սերիզա» շարժման և խորհրդարանի անդամ: Ֆինանսների նախարարությունից հրաժարվել է և ներկայումս մեծ դերակատարություն ունի նեոլիբերալիստական ու մարդկանց շահագործման քաղաքականության դեմ տարվող պայքարում, հատկապես «Եվրոպական Գարուն» շարժման շրջանակներում: Նա «Եվրոպայի դեմոկրատական շարժման» ղեկավարներից է: Նա դեմ է Եվրոխորհրդի շահադիտական ու կոշտ տնտեսական խնայողության քաղաքականությանը: Վերոհիշյալ վերնագրի թեմայով մի հոդված է գրել, որի կարևոր մասերը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Ես Յանիս Վարոֆակիսն եմ, Եվրոպայի դեմոկրատական շարժման ղեկավարներից: Ուզում եմ այս համաճարագային հիվանդության ազդեցությունների մասին խոսեմ…
1-Աշխարհում ավելի քան կես միլիոն կորոնայով վարակված ունենք և 20000 մահ:2-Նա խոսել է աշխարհում ուժեղ տնտեսություն ունեցող 20 երկրների հետ: 3-Տեսել ու խորհրդակցել է 50 երկրների առողջապահության նախարարների հետ: Որոշ երկրների նախարարներ իրենց փորձն են փոխանցել:4-Շեշտվել է, որ մեծ քանակությամբ թեստավորում պետք է կատարվի:5-12-ից 18 ամիս կտևի մինչև պատվաստանյութի ձեռնահասություն ունենանք:6-Չօգտագործել այն դեղորայքը, որոնց դրական ազդեցությունը դեռ չի փաստվել: Եթե մի հոդվածում դեղորայքի մասին մի բան է գրվել, որտեղ միայն մի հոգու կարծիքն է նշված, կամ քիչ քանակությամբ հիվանդների վրա է փորձեր արվել ինչ-որ դեղորայքի ազդեցությունը ճշտելու նպատակով, դա բոլորովին չի նշանակում, որ այդ դեղորայքը ազդեցիկ է: Մենք ունենք այն…
Հինգշաբթի, մարտի 26-ից Թեհրանի Մասիհ Դանեշվար հիվանդանոցում սկսեցին կորոնայով վարակված հիվանդներին բուժել պլազմայով, որը ստացել կամ առանձնացրել էին բուժված հիվանդներից: Սա կորոնայով հիվանդների բուժման մի եղանակ է համարվում, որը նախկինում կիրառվել էր կամ կիրառվում է նաև Չինաստանում: Հետաքրքիր է իմանալ, որ իրենց արյան պլազման նվիրողները հենց նույն հիվանդանոցի բժշկական կադրերից են, որոնք վերջին շաբաթների ընթացքում հիվանդացել էին կորոնայով ու առողջացել: Նրանց արյունից առանձնացվում է պլազման ու սրսկվում կորոնայով վարակված այնպիսի հիվանդներին, որոնք դեռևս հիվանդության սրացման փուլին չեն հասել և ICU-ի կարիք չունեն: Մյուս բուժումների կողքին սա էլ բուժման մի եղանակ է, որի վերջնական արդյունքը կպարզվի երկու