Էնվեր Փաշայի մասին Թուրքիայի նախագահ Թ. Էրդողանի, ինչպես նաև Երևանի ու Զանգեզուրի մասին Ալիևի Բաքվում արված հայտարարությունների կապակցությամբ: Հարցազրույցների շարան հայոց պատմության կարևորագույն հարցերի շուրջ,Հայաստանի Հանրապետության պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ հետ: "Բաքվում շքերթին Էրդողանը ասաց, թե հիմա Էնվեր Փաշայի հոգին փառավորվեց։ Գիտեք, թե ո՞վ էր Էնվեր փաշան։ Նա երիտթուրքերի ռազմական նախարարն էր` հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը։ Սակայն արդյո՞ք գիտի Էրդողանը, թե ո՜վ սպանեց Էնվեր փաշային։ Նա սպանվեց ազգությամբ հայ, սովետական զինված ուժերի գնդապետ Հակոբ Մելքումովի կողմից, որը Ուզբեկստանում կռվում էր բասմաչների դեմ, որոնց ղեկավարում էր Էնվեր փաշան։ Մելքումովը բոլոր հայերի անունից վրեժ լուծեց Էնվերից։ Այնպես` որ պարոն…
Համաշխարհային պատմության մեջ ամենամեծ գործադուլը. 250 միլիոն հնդիկ բանվոր
Արցախի և Ադրբեջանի հանրապետությունների միջև ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի հանրապետությունների կողմից եռակողմ համաձայնագրի ստորագրումը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական կամայական վերաձևումները Ռամկավար Ազատական կուսակցության գնահատումով բարդ իրավիճակ են առաջացրել Արցախի և Հայաստանի հանրապետությունների հասարակական–քաղաքական կյանքում: Բազմամարդ ցույցերում քաղաքական գնահատականներ են տրվում գործող իշխանությունների վարքագծին և առաջ են քաշվում վարչապետի ու նրա կառավարության անվերապահ հրաժարականները։ Ելնելով վերոգրյալից Ռամկավար Ազատական կուսակցությունը կոչ է անում հասարակությանը խուսափել քաղաքական լուրջ ցնցումներից, զերծ մնալ հակասահմանադրական գործողություններից, զգացմունքային և պահի ազդեցության տակ ընդունվող որոշումներից: Անհրաժեշտ ենք համարում շատ արագ և սթափ վերլուծել ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակը մեր երկու հանրապետություններում և դիվանագիտական խողովակներով պահանջել գործընթացին…
Թուրքիան, շարունակելով ծաւալապաշտական իր ծրագիրները, իր տիրապետութեան ներքեւ եղող Հալէպի հիւսիս-արեւմուտքը գտնուող ԱՖՐԻՆ շրջանէն, ամիսներ առաջ դէպի Լիպիա ահաբեկիչներ առաքելու համար, արձանագրութեան երեք գրասենեակներ բացաւ։ Սակայն երբ կասեցուեցաւ դէպի Լիպիա ահաբեկիչներ ղրկելու հոսքը, նոյն այդ գրասենեակները գործեցին այլ նպատակով։Զահեր Թահան (Փորձագետ, լրագրող) - «Աֆրինի մէջ Թուրքիոյ ամբողջական հովանաւորութեամբ եւ հսկողութեամբ գործող գրասենեակները կը ծառայէին ահաբեկիչները Լիպիա ղրկելու նպատակին, սակայն այդ ուղղուածութիւնը դադրելէ ետք, անոնք սկսան գործել ցանկագրելու համար Արցախի դէմ կռուելու նպատակով դէպի Ատրպէյճան մեկնեկու ցանկութիւն յայտնողներու անունները»։Արցախի դէմ կռուելու համար Ատրպէյճան ղրկուած ահաբեկիչները նոյն այն խմբաւորումներէն են, որոնք տակաւին քանի մը տարի առաջ Հալէպի մէջ հայաշատ թաղամասերը կը ռմբակոծէին։Զահեր…
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպան Ֆան Յուն հանդես է եկել հոդվածով, որում անդրադարձել է հայ չինական հարաբերություններին՝ ընդգծելով համագործակցությունը խորացնելու, երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացելու մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանի հոդվածը. «Սիրելի ընթերցողներ և ընկերներ, նոյեմբերի 20-ին ես իմ հավատարմագրերը հանձնեցի նախագահ Սարգսյանին և դարձա Հայաստանում Չինաստանի ութերորդ դեսպանը: Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ «Հանրապետություն» թերթի միջոցով դիմել տարբեր ոլորտների և հասարակության շերտերի ընկերներին։ 2020 թվականը ոչ սովորական տարի է մարդկության պատմության մեջ: Կորոնավիրուսը տարածվում է ամբողջ աշխարհում՝ սպառնալով մարդկանց կյանքին ու առողջությանը աշխարհի բոլոր երկրներում: Համաշխարհային տնտեսությունն…
Չինաստանը լրջորեն է վերաբերվում ռшզմшկшն անօդաչու թռչող սարքերի բիզնեսի ընդլայնմանը: Որպես դրա ապացույց ՝ Չինաստանի ավիացիոն արդյունաբերության կորպորացիան մեծ պատվեր է ստացել նոր տեխնիկական հզորությամբ «Wing Loong II» անօդաչու թռչող սարքերի մատակարարման համար: Ըստ մասնագետների Չինական նոր «Wing Loong II» անօդաչու թռչող սարքը գերճշգրիտ հшրվшծnվ գերազանցում է Թուրքական անօդաչուներին և այն ավելի մատչելի է: «UAV Wing Loong II»-ը համարվում է չինական ռшզմшկшն արդյունաբերության ամենաառաջատար արտադրանքներից մեկը: Արտաքուստ այն շատ նման է ամերիկյան «MQ-9 Reaper»- ին: Անօդաչուի թռիչքի տևողությունը 33 ժամ է: Առավելագույն բարձրությունը մոտ 10.000 մետր , իսկ արագությունը ՝ 370 կմ / ժ: «UAV Wing Loong II»-ը առանձնահաուկ է…

Armenian PM to Post: Israel joins forces with the devil

jpost.com Israel has lined up with Turkey, terrorists and Syrian mercenaries in backing Azerbaijan in the current conflict with Armenia, and will eventually suffer the consequence of that unholy alliance, Armenian Prime Minister Nikol Pashinyan told The Jerusalem Post in an exclusive interview on Monday. Pashinyan, speaking from Yerevan through an interpreter via Zoom, blasted Jerusalem for arming Azerbaijan, which he said is intent on “carrying out genocide against Armenians in Nagorno-Karabakh.” Azerbaijan and Armenia are in the sixth week of fighting over the disputed region, with estimates of the fatalities on both sides ranging from 1,500 to 5,000. While…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսրայելի իշխանություններին առաջարկել է մարդասիրական օգնություն տրամադրել ոչ թե Երեւանին, այլ Լեռնային Ղարաբաղում կռվող վարձկաններին, որոնց զինում է հրեական պետությունը: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ ՀՀ վարչապետն ասել է The Jerusalem Post-ին տված հարցազրույցում։ «Հումանիտար օգնություն վարձկաններին զենք վաճառող երկրի՞ց, որն օգտագործվում է քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածելու համար: Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին` որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն », – ասել է Փաշինյանը։ Ավելի վաղ Իսրայելի նախագահ Ռյուվեն Ռիվլին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հայտնել էր, որ Իսրայելը պատրաստ է Հայաստանին հումանիտար օգնություն տրամադրել։ Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր…
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի և Ադրբեջանի պարագայում գործ ունենք ցեղասպան պետությունների հետ: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ այսօր պանթյուրքիստական ծրագրի շարունակությունն են փորձում ապահովել: «Թուրքիայի պարագայում, ինչպես գիտենք, 1915 թվականի հայոց ցեղասպանության իրագործումն է, այնուհետև մշակութային եղեռնը: 2014 թվականի մարտին նույն ահաբեկչական խմբավորումների միջոցով իր տարածքից հարձակում գործեց հայաբնակ Քեսաբի վրա: Դա շատ խոսուն փաստ է՝ ապացուցելով, որ Թուրքիան ահաբեկիչների հետ մշտապես գործակցող պետություն է՝ նրանց ուղղորդելով հայ բնակչության դեմ: Այսօր էլ նույն ահաբեկիչներին տեղափոխում է Ադրբեջան՝ Արցախի դեմ…
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի հեղափոխության կորպուսը Մազանդարանի և Գիլյանի շրջանների հատուկ նշանակության ուժերն ու ռազմական տեխնիկա է ուղարկում Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Նախիջևանի հետ սահման։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական Azariha տելեգրամ ալիքը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Իրանի հեղափոխության կորպուսի ներկայացուցիչը, նշելով, որ Թեհրանը դա անում է երկրի հյուսիս-արեւմտյան սահմանների երկայնքով օտարերկրյա ներկայությունից երկրի ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար: «Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքական սահմանների ոչ մի փոփոխություն չի հանդուրժի»,- ասել է Իրանի ներկայացուցիչը։ Ավելի վաղ, իրանական բաց աղբյուրները տեսանյութեր են հրապարակել Խոդաֆարինի և Ջոլֆայի շրջաններում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից զորքի և զինտեխնիկայի…