«Այս պատերազմը, որը սանձազերծվել է Թուրքիայի կողմից, նախապատրաստվել է շատ վաղուց։ Այս պատերազմը կազմակերպվել է հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց անմիջապես հետո»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց 2-րդ գումարման ԱԺ պատգամավոր, 2000-2003 թվականին ՌԴ կառավարությունում ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը։ «Ծրագիրը կոչվում է «Գլադիո»։ 1980 թվականին Թուրքիայի միջոցով այս ծրագիրը մշակվել է, որի իրականացման կառույցը կոչվում էր СТК՝ հակապարտիզանական ուժերի շտաբ, որի մեջ մտնում են նաև ահաբեկչական խմբավորումներ։ Այդ ծրագրով նախատեսվում էր 3 էտապով Թուրքիայի միջոցով իրականացնել մի լուրջ գաղտնի ծրագիր, որը կոչվում է «խորացված պետություն»։ Առաջին էտապով Թուրքիան մինչև 2010 թվականը պետք է պարզապես տնտեսապես հզորանար, իսկ երկրորդ էտապով՝ 2010-2020…
Ռազմական հակամարտությունների հետաքննությամբ զբաղվող Conflict Intelligence Team-ը հաստատել է Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկանների օգտագործումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», Conflict Intelligence Team-ը հետաքննական հոդված է հրապարակել և հերքել պաշտոնական Բաքվի և Անկարայի հայտարարությունները, թե, իբր, ԼՂ հակամարտության գոտում վարձկաններ չեն օգտագործվում։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հենց սկզբից հաղորդագրություններ էին ստացվում Ադրբեջանի կողմից մարտերում սիրիացի վարձկանների մասնակցության մասին։ Ադրբեջանական կողմը պաշտոնապես հերքել է վարձկանների ներկայությունը հակամարտության գոտում։ Օրինակ, այդ տեղեկությունը հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «France 24»-ին տված հարցազրույցում, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ խորհրդարանում ունեցած իր ելույթում։ Սակայն այդ մասին գրում էին ոչ միայն հայամետ…
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր՝ հոկտեմբերի 19-ին, փակ խորհրդակցություններ կանցկացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական առաքելության մամուլի քարտուղար Ֆյոդոր Ստրժիժովսկին:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Հարավային Կովկասը կրկին կրակի մեջ է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մղվում են լայնամաշտաբ ռազմական գործողություններ տանկերի, հրետանու, հրթիռների եւ օդուժի գործադրմամբ: Զոհվում է խաղաղ բնակչությունը, աճում են կողմերի կորուստները: Պատերազմը սպառնում է տարածվել նորանոր գոտիներում եւ դառնալ, իրավամբ, տարածաշրջանային: Սա չափազանցություն չէ: Սա ռազմական վերլուծաբանների սառը դատողություններն են: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ օբյեկտիվորեն հասունացել է հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծման անհրաժեշտությունը դեպի հարեւան երկրներ ահաբեկչության տարածումը կանխելու նպատակով: Մեր այս վերլուծական մշակման մեջ կփորձենք հասկանալ, թե ի՞նչ աշխարհաքաղաքական, ռազմական եւ քաղաքակրթական հետեւանքների կարող է հանգեցնել Ղարաբաղյան հակամարտության գոտում այս…
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով հումանիտար նկատառումներով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները. հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը: «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած մի շարք հեռախոսային զրույցներից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է կոչով` դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք ընթանում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում` հումանիտար նկատառումներով, որպեսզի հնարավոր լինի փոխանակել գերիներին և զոհվածների մարմինները: ՌԴ Արտգործնախարարի միջնորդությամբ այս թեմայով խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվել Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները»,-ասված է Կրեմլի հաղորդագրությունում: 1lurer.am
Թուրքիան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի երկայնքով ընթացող մարտերին մասնակցելու համար սիրիացի վարձկաններ է ուղարկել Ադրբեջան, լրագրողական հետաքննության արդյունքում բացահայտել է հեղինակավոր Reuters լրատվական գործակալությունը։Մեջբերելով ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի խոսքերն այն մասին, որ Թուրքիան հյուսիսային Սիրիայից մոտ 4000 գրոհային է ուղարկել Ադրբեջան՝ գործակալությունը նշում է, որ Ադրբեջանը հերքել է այդ հաղորդագրությունները, մինչդեռ իր հետ զրուցած երկու սիրացի վարձկանները հաստատում են լուրի իսկությունը։Ինչպես մանրամասնում է աղբյուրը, թուրքական վերահսկողության տակ գտնվող հյուսիսային Սիրիայի շրջաններում Թուրքիայի կողմից աջակցվող ապստամբ խմբավորումներից երկու զինյալներ հայտարարել են, որ իրենք Ադրբեջան են տեղափոխվում Անկարայի միջնորդությամբ։Գործակալության հաղորդմամբ՝ երկու վարձկանները, անվտանգության նկատառումներից ելնելով, խոսել են անանունության պայմանով։«Ես չէի…

Բարդ իրավիճակից դուրս գալու ելք կա

Մինչ կորոնավիրուսը շարունակում է մոլեգնել աշխարհում, և գրեթե բոլոր պետությունները դժգոհում են զբոսաշրջության ոլորտի անկման համար, Չինաստանում ներքին տուրիզմի շնորհիվ զբոսաշրջային բիզնեսը վերելք է ապրում՝ գրում է Sky news-ը: Չինաստանը մոտ 2 միլիարդ բնակչություն ունի, և երկրի քաղաքացիների մեծ մասն այսօր չի կարողանում դուրս դուրս գալ պետության սահմաններից քովիդ-19-ի պատճառով: Եվ քանի որ համավարակի հետ կապված սահմանափակումները վերացվել են, մարդիկ ճանապարհորդում են և հանգիստն անցկացնում երկրի ներսում: Շատերը խոստովանում են, որ սա լավ առիթ է բաց թողածը լրացնելու և հայրենի տեսարժան վայրերին մոտիկից ծանոթանալու համար: 1lurer.am
Ըստ «Զամանե» թուրքական լրատվամիջոցի, չնայած Իստանբուլի իրավաբանների կենտրոնը անգամներ զգուշացնում էր պետությանը այդ կենտրոնի բանդարկված անդամ, 42 տարեկան Էբրու Տիմտիկի հացադուլի հետևանքով նրա առողջության մասին, սական իշխանությունը անտարբերություն ցուցաբերեց ու դժբախտաբար այս առաջադեմ իրավաբանը բանդում մահացավ: Նա «Հեղափոխական Ժողովրդի Ազատության Ճակատ»-ի անդամ էր: Էրդողանի իշխանությունը այդ խմբին ճանաչում է, որպես ահաբեկչական խումբ և այդ պատրվակով Է. Տիմտիկիին 2018 թվականին ձերբակալել ու բանդարկել էր: Նրան դատապարտել էին 13 տարվա բանդարկության: Նա որպես իրավաբան միշտ առաջադեմ ու Թուրքիայի իշխանության դեմ պայքարողների դատը պաշտպանում էր:Ազգերի Դեմոկրատիկ Կուսակցությունը, որի անդամն է նաև մեր հայրենակից Կարո Փայլանը և Թուրքիայի բոլոր առաջադեմ և ձախ կուսակցությունները դատապարտել…

Venezuela Could Produce Russia’s COVID-19 Vaccine

the governments of both countries will select the companies or institutions that could produce the Sputnik V. Venezuela’s Health Minister Carlos Alvarado Thursday announced that his country could produce the COVID-19 vaccine Sputnik V, which was developed by the Gamaleya Scientific Research Institute in Russia. RELATED: Venezuela: President Maduro Volunteers To Test Russian Vaccine He said that both governments signed confidentiality agreements and are about to start the selection of possible candidates for the vaccine development in Venezuela. “Our Russian colleagues are in total willingness to join us and help us to speed up the vaccine production and incorporate it…

Democrats are Officially Republicans

Freedom Rider: Democrats are Officially Republicans The Democrats claim to be the opposition party, but they seek out Republicans, hate the left of their own party, and don’t seem to care if they lose the election. “Biden’s slogan may as well be He’s Not Trump because that is all the Democrats had to say.” The Democratic Party has ended any debate or dispute about its true nature. It is a party representing neo-liberal interests and international gangsterism, just like their putative opposition, the Republican party. Even a cursory observation of the recent Democratic National Convention proves that this assessment is…
Մեր զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը Պարոն Գաբրիելյան, Էրդողանի հրամանով Ստամբուլում ևս մեկ բյուզանդական եկեղեցի կվերաբացվի որպես մզկիթ։ Ի՞նչ հարց է լուծում Էրդողանը տաճարները մզկիթների վերածելով։ Այո, Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելուց հետո Թուրքիայում այս անգամ բարձրացվել է Խորի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին մզկիթի վերածելու հարցը, որը 1945թ․ստացել էր թանգարանի կարգավիճակ։ Սուրբ Սոֆիայի նման այս դեպքում էլ Էրդողանի շարժառիթների երեք հիմնական գործոնները նույնն են՝ իսլամական, նեոօսմանյան ու Աթաթուրքին հակադրվելու։ Կարճ ասած՝ Էրդողանը շարունակում է Թուրքիայի իսլամականացման ու քրիստոնեության նկատմամբ իսլամի «գերազանցությունը» ի ցույց դնելու, Թուրքիայի օսմանյան (նաև սելջուկյան) անցյալի փառաբանման, Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կամ ընդհանրապես քեմալական կառավարությունների («Հին Թուրքիայի»)…
Էջ 1, 24-ից