ԿԱՆԱՆՑ ՇԱՐԺՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Նախ ես մի կին եմ հետո լրագրող, մի երկրում, որտեղ առօրյա կյանքում անընդհատ քաղաքական ճնշում է գործադրվում, դժվարացնում է ազատ շարժվելը։ Ես «ֆեմինիստ լրագրող» եմ և լրագրությանը դիտում եմ ֆեմինիստական տեսանկյունից։ Թուրքիայում կանանց իրավունքները անընդհատ ոտնահարվում են և օր չի լինում, որ մի կին չսպանվի, այդ իսկ պատճառով ես ֆեմինիստական տեսանկյունից եմ հարցերին նայում։ Կային ժողովրդական որոշ կանաց խմբեր, որոնք «Զարգացում և Արդարություն» տոտալիտար կուսակցության կողմից պիտակավորվում էին, որպես թշնամիներ։ Սա պատահական չէ։ Էրդողանի կուսակցությունը 2011 թվականին երբ Էրդողանը վարչապետ էր ու դարձավ նախագահ, վերացրեց «Կանանց հարցերի նախարարությունը» և դրան փոխարինեց «Հասարակական հարցերի ու ընտանիքների քաղաքականության նախարարություն»-ը։ Այդ ժամանակ Էրդողանը…
Չինաստանը Ամերիկայից հետո աշխարհի երկրորդ երկիրն է տնտեսության զարգացման տեսակետից ու նախատեսվում է մոտ ապագայում դառնալու է առաջինը աշխարհում, այդ իսկ պատճառով Ամերիկան իր առաջին թշնամին է համարում Չինաստանին և Ռուսաստանին։Չինաստանը իր հզոր տնտեսությամբ ու սոցիալիստական համակարգով որոշիչ տնտեսական ու քաղաքական դերակատարություն ունի շատ երկրների վրա հատկապես ասիական արևելյան շրջանում։ Քաղաքական տեսակետից ստրատեգիական հարաբերույթուններ ունի Ռուսաստանի, Հնդկաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ։ Չինաստանը կարողացել է հաղթահարել աղքատությունը իր ամբողջ հսկա ժողովրդի մակարդակով, փորձում է իրականացնել դեմոկրատական սոցիալիզմը։ Նա կարողացել է ու հաջողվել է սոցիալիզմը համապատասխանեցնել 21րդ դարի պայմանների հետ։ Իմպերիալիստական երկրները նախանձով են նայում սոցիալիզմի հաղթանակին Չինաստանում և ամեն կերպ…
2021 Թվականի, հուլիսի 1-ին, հինգշաբթի օրը, ավելի քան 70000 հոգու մասնակցությամբ, պատմական «Թիան Անմեն» հրապարակում, Չինստանը տոնեց Չինաստանի Կոմունիստական Կուսակցության հիմնադրման 100 ամյակը: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղար Սի Ցզինպինգը իր ելույթում անդրադարձավ Կոմունիստական Կուսակցության ձեռքբերումներին: Նա շեշտեց, որ Չինաստանը մուտք է գործել պատմական մի անվերադարձելի առաջխաղացման ընթացքի մեջ: Ժողովրդի ձեռքերում տատանվում էին կուսակցության կարմիր գույն դրոշակները: Առաջին քարտուղարը անդրադարձավ «Նոր Աշխարհին», որը ձևավորվում է Չինաստանի ժողովրդի միջոցով: Հայ Ձախ Ֆորումը ջերմորեն շնորհավորում և ողջունում է Չինաստանի Կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակը և ցանկանում է Չինաստանի կոմունիստներին նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ Չինաստանի ժողովրդի կենսամակարդակը էլ…
https://www.youtube.com/channel/UCAulop3vJEQFKIQ34kpslCA
ՉԱՎԵՐԶԸ ԵՎ ԿՈՄՈՒՆԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅՈՒՄ (Մաս 2) Հեղինակ Ջան Բելամի ՖաստերԹարգմանությունը՝ Դոկտ. Ռուբիկ ՍարդարյանիՉնայած առաջին կոմունան գրանցվեց 2012 թվականին, սակայն դրա առաջ խաղացման ընթացքը շատ դանդաղ էր ու չէր համապատասխանում հեղափոխության զարգացման հետ: Առանց կոմունայի հնարավոր չի լինի կոմունային պետություն ստեղծել: Չավերզը քննադատություն էր հնչեցնում նախագահի տեղակալ Նիկոլաս Մադորոյին ու ասում էր. «Որտե՞ղ է կոմունան, ես այս պարտականությունը քեզ եմ հանձնարարել, այնպես ինչպես իմ կյանքը քեզ եմ հանձնում: Գոյություն ունի կոմունային տնտեսություն և օրենքներ: Ուրեմն ինչպես ենք կարող դա իրագործել»: Չավերզը հայտարարում էր, որ ժողովրդական կոմունաները նախկինում ձևավորվել են և հարկավոր է կոմունաների օրենքները ուսումնասիրենք: Ես վստահ եմ ժողովրդի մեծ…
Այս 60 աղքատ երկրների համար նախքան հունիսի վերջը ըստ համաշխարհային ծրագրերի որևէ վակցինա չի նախատեսվել: Ըստ «Կովաքսի» միջազգային ծրագրի նախատեսված էր, որ յուրաքանչյուր օր 25 հազար դոզ վակցինա ուղարկել անկարող երկրների համար, որոնք հնարավորություն չունեն այն գնելու, սակայն այս ծրագիրը քանի օր առաջ դադարեցվեց: Ըստ «Եվրոնիուզի» և «Եունիսեֆի» տվյալների անցյալ երկու շաբաթվա ընթացքում 92 երկրների համար «Կովաքսը» երկու միլիոնից ավելի քիչ վակցինա է ուղարկել այդ երկրների համար: Առողջապահության Համաշխարհային Կզմակերպության պատասխանատուները և շատ այլ մարդասիրական կազմակերպություններ բողոքում են այս անարդարության դեմ: ՀԱԿ նախագահ Թեդրոս Ադհանոմը հայտնել է, որ «հարուստ երկրներում յուրաքանչյուր չորս հոգուց մեկ հոգին կորոնավիրուսի դեմ վակցինա է ստացել,…
Դժվար տարի ենք ունեցել ու դժվարանում ենք Մայիսի 1-ը շուքով նշել, շնորհավորել կամ ուրախանալ: Այս տարի աշխատավորները և աշխատավարձ ստացողները այնպիսի պայմաներում են հայտնվել իրենց համերաշխության օրը՝ Մայիսի 1-ը նշելու, երբ միջազգային մասշտաբով մի կողմից համաճարակը խլել է հարյուր հազարավոր աշխատողների կյանքը ու դեռ խլում է և մյուս կողմից հայ աշխատավորները ունեցել են ծանր կորուստներ պատերազմի ընթացքում:Աշխատավորները այսօր այնպիսի մի աշխարհում են տոնում իրենց տոնը, ուր կապիտալիստական համակարգում առաջացած կառուցվածքային ճգնաժամը դեռևս ավելացնում է աղքատների և գործազուրկների թիվը բանվորական ճամբարում: Միայն արդար սոցիալիստական համակարգում հնարավոր կլինի պահպանել աշխատավարձ ստացողների ու բանվոր դասակարգի տնտեսական շահերն ու հաստատել ժողովրդի իշխանություն:Այսօր Հայաստանում աշխատավորները…
Հայ Ձախ Ֆորումը ողջունում է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բայդենի Հայոց Ցեղասպանության ճանաչումը, նա՝ հակառակ նախկին նախագահների, խիզախություն ունեցավ օգտագործել ցեղասպանություն բառը և դրանով իսկ ճիշտ բնորոշել 106 տարի առաջ Թուրքիայի կողմից հայերի դեմ կազմակերպված ոճրագործությունը։ Դժբախտաբար Թուրքիայի իշխանությունը դեռ շարունակում է պահպանել իր ցեղսպան լինելու միտումները և դրա վառ օրինակն էր Արցախի դեմ վերջերս սանձազերծած պատերազմը, այն վայրենական արարքները իրենց Թուրքիայի գլխավորությամբ և թուրք, իսլամիստ ջհադիստ վարձկալների ու իրենց եղբայր ադրբեջանցիների (մեծ մասամբ զինվորակաների) կողմից։ Թրքական այդ ուժերի մոտ խորը ատելություն է ձևավորել հայ ժողովրդի հանդեպ, որի վառ ապացույցն էր 1915-ին իրագործած հայոց ցեղասպանությունը։ Նման մոտեցումները բխում են Թուրքիայի պանթուրքիստական…
Էջ 1, 26-ից