Արխիվ Ապրիլի 2020 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am


ԿՈՐՈՆԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (Մաս 3)
Եթե պետք է աշխարհի այս անցուդարձից մի դաս քաղել տնտեսական քաղաքականության բնագավառում, երկու խնդիր պետք է նկատի առնվի՝ առաջինը՝ ընդհանուր հիգենիայի ու առողջապահության համակարգերի կարևորությունը և երկրորդ՝ ընդհանուր ֆինանսական աղբյուրների օգտագործման կենսական կարևորությունը մասսաների շահերի ուղղությամբ և ոչ թե փոքրամասնության շահերի ուղղությամբ:
Ես սկսում եմ առողջապահության համակարգով: Նկատել եք, որ մասնավոր առողջապահական ծառայություններ մատուցող հիմնարկները նմանվում են այն մկներին, որոնք նավը խորտակվելու ժամանակ նավից դուրս են թռչում: Արդյո՞ք մասնավոր առողջապահական կենտրոնների ու հիվանդանոցների մասնակցության մասին կորոնայի հետևանքով այս ճգնաժամային ժամանակահատվածում լսել եք: Անպայման ոչ. Նրանք իրական կյանքում որևէ տեղ չունեն, որ տեսնվեն: Մամուլում այս կապակցությամբ վեճերն ընթացքի մեջ են: Հենց այս մամուլը նախքան կորոնան անընդհատ խոսում էր ընդհանուր և մասնավոր առողջապահական մասնակցության մասին ու պնդում էր, որ լավ կլինի այդ երկու բաժիններն էլ իրենց գումարները ներդնեն դեպի մասնավոր առողջապահական ծառայությունների ուղղությամբ, որովհետև ավելի գործունյա է քան թե ընդհանուր կամ պետական սեկտորը: Սա հենց էլիտար խավի պատմությունն է, որը Թաչերից ու Ռիգանից հետո տասնամյակներ արևմուտքում իր իշխանությունն է գտել և խոսում են մասնավոր և բաժնետիրական հիվանդանոցների առավելություններից: Սակայն այսօր խոսվում է միայն ընդհանուր կամ պետական առողջապահական ծառակությունների կարևորություններից մեզ փրկելու և կորոնայի դեմ պայքարի հարցում:
Ուզում եմ պարզորեն իմ դիրքորոշումը ասել: Չեմ ուզում ասել, որ մասնավոր առողջապահական համակարգը անգործունյա է: Այս համակարգը ոչ թե անգործունյա է այլ ավերիչ է: Յուրաքանչյուր եվրո, եյն կամ դոլար, որ ծախսվում է մասնավոր առողջապահական ծառայության համար, ոչ միայն վարակիչ հիվանդությունների դեմ մարդու ունակությանը չի ավելացնում, այլ պակսացնում է այն: Ժամանակն է հասել, որ չորացնել մասնավոր առողջապահական ծառայության արմատները: Մասնավոր առողջապահության համակարգի և մասնավոր ապահովագրության օգտին որևէ լիբերալական հիմնավորում էլ գոյություն չունի: Նրանք նույնիսկ չեն աշխատում ազատ շուկայի ու կապիտալիզմին կողմնակից գաղափարների հիման վրա:
Երկրորդ դասը ֆինանսական քաղաքականությունն է: Հետաքրքիր է իմանալ, որ նույնիսկ ռեզերվ ֆեդերալը և հատկապես Եվրոպայի կենտրոնական բանկը Քրիստին Լագարդի գլխավորությամբ, քանի օր առաջ մամուլի մի կոնֆերանսում աշխատում էր ցույց տալ, որ աշխատում են կայունություն ստեղծեն շուկաներում և Եվրոպայի կենտրոնական բանկը ամեն ինչ անելու է Եվրոպային փրկելու և տնտեսության կայունության համար, սական նա ստացավ զրո գնահատական: Զարմալիորեն նա պարտվեց ու բոլոր փաստերը դրա հակառակն էին խոսում: Այդուհանդերձ մամուլի կոնֆերանսից հետո հայտնեց, որ անցյալ 10 տարիների ընթացքում բոլոր մեր հնարավորություններից օգտվել ենք, այսինքն վերակենդանացրել ենք ֆինանսական շուկաները և ուրիշ մի բան չենք կարող անել: Նկատեք այս իրողությանը, որ Եվրոպայի կենտրոնական բանկը 0.5 տոկոս շահույթադրույթ ունի: Եվրոպայի կենտրոնական բանկը գնում է բոլոր մասնավոր, ընդհանուր և այլ տեսակի պարտքերը և էլ կարողություն չունի: Նա որպես Եվրոպայի խիստ պահպանողական բանկի ներկայացուցիչ առանց քաշվելու Եվրոպայի բոլոր վարչապետներին ու նախագահներին ասաց, որ հիմա ձեր հերթն է, որ վարկ վերցնեք ու ծախսեք: Հետաքրքիր է, որ նրանք ի՞նչ են անելու:

Վերջերս Եվրոպական այն երկրների խումբը, որ օգտվում է եվրո փողից որպես միավոր փող ունեցան մի վիդիո կոնֆերանս: Այնտեղ նրանք եզրակացրեցին, որ կորոնան վերածվել է մի բացահայտ վտանգի Եվրոպայի անկնման համար և սա մի մեծ սպառնալիք է Եվրոպայի տնտեսության համար: Այս անհրաժեշտությունը այնքան շատ էր, որ նրանք որոշում կայացրին բացարձակապես ոչ մի բան չանել՛, նրանք որոշեցին ուղղակի դիտորդի կարգավիճակում լինել՛ Եվրոխորհուրդը հետևում է հատուկ օրենքների, որոնց գործադրումը անպայման վնասելու է մեր տնտեսություններին: Սա միայն այն ինչի արտացոլումը չէ, որ պետք է տեղի ունենա, այլ արտացոլումն է այն համակարգի, որը կյանքի է կոչվել դեմն առնելու պետությունների գործունեության և ներկայանալու որպես հասարակության ներկայացուցիչ և եթե ուզում եք Եվրոպայում նեոլիբերալի կենտրոնում գտնվեք ամենա ճիշտ քայլը հենց սա է: Նրանք խոսում են բոլոր այն բաների մասին, որոնք նշված են ֆինանսական պայմանագրում (Fiscal Compact) որովհետև ֆինանսական պայմանագիրը նմանվում է կոշտ տնտեսական խնայողության երկաթե մի վանդակի, որից չես կարող փախչել: Եթե ուզում եք բնապահպանության հետ կապված մի գործ անեք, որը շատ անհարժեշտ է մեր մոլորակին, կամ այն անկման դեմ, որ կորոնան է առաջացրել Եվրոպայում մի գործ անել պետք է այդ վանդակից փախչեք:
Եզարացնենք: Այն աշխարհում, որ մենք ապրում ենք այնպես է ղեկավարվում, որ մեզ հնարավորություն չի տալիս տեսնելու այն լույսին, որ գոյություն ունի կապիտալիզմի անվերջ ճգնաժամերի ղեկավարման թունելի վերջում, որտեղ կորոնան էլ նոր կյանք է տվել դրան: Երբեք Եվրոխորհուրդը այսքան անարդյունավետ չի եղել: Նա երբեք այսքան անճար ու անգործունյա չի եղել:
Վերջ

 

ԿՈՐՈՆԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (Մաս 1)

ԿՈՐՈՆԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  (Մաս 2)

Բաժին՝ Աշխարհում

Acknowledging,recognising, and taking responsibility for the Genocide!

Taking the necessary steps to move forward!

24th April 1915 marks the date upon which the Ottoman authorities in Istanbul (formerly Constantinople) began the roundup, arrest and forced deportation of leading Armenian figures from the city in what is widely regarded the beginning of a campaign of genocide against the then Ottoman Empire’s minority Armenian community…  A campaign that was allowed to continue largely without restraint over the following several years, the reverberations of which are still keenly felt over a century later.

The forced expulsion and murder of Armenians from areas such as Kars, Van and Western Armenia - in the east of Anatolia - was classic divide and rule, and a naked last-ditch act of murderous aggression and imperialism by the ailing Ottoman Empire.  What took place - and was allowed to do so before the eyes of the world’s leading powers - has indelibly marked several subsequent generations of Armenians, with a far-flung diaspora across the world, as well as significantly shaping the psyches and identities in both contemporary Armenia and Turkey over the past 100 years.  The events of those years are also widely understood to have served as inspiration for the murderous campaigns undertaken by Nazi Germany decades later.  When asked how history would judge him on his treatment of the Jews, Adolf Hitler is quoted as having remarked, “Who now remembers the Armenians?”

Those Armenians who survived the genocide and remained in Anatolia did so through forced conversion to Islam and the adoption of a new identity or by going into hiding.  Despite the many years that have passed, and the long road since those times, Armenians remain unsafe in today’s Turkey and it is widely acknowledged that care must be taken with any expression - be it cultural, ethnic or political - that it does not go beyond the very real limits that still exist in the modern Turkish Republic.  The genocide was systematic and the hatred that fuelled it was also systematic…  A systematic hatred that has persisted right through to the present regime.  One need only cite the murder of prominent activist and journalist, Hrant Dink, in broad daylight outside his Istanbul office by a young fanatic who was later photographed smiling and posing alongside his police captors with a Turkish flag.

The undemocratic and inhumane nature of the Ottoman Empire right through to the present regime can be seen in its immediate form in the racism that continues to be perpetrated against Armenians, Kurds, Greeks and other ethnic minorities in Anatolia - and in its class form in the approach taken towards Turkey’s citizens as a whole.  The contradictions inherited from the days of the Ottoman empire and still very alive and manifest under the present regime in Turkey, call into doubt the ready assumptions made about the modernity of Turkey, - with a significant amount of the Turkish population remaining polarised on the issue of the Armenian Genocide.

As the Ottoman Empire worked towards its murderous onslaught against defenceless and innocent members of its population and from 1915, when its campaign got underway, international solidarity with the Armenian people was lacking to state the least.  It took the intervention of Soviet Russia in 1920, and its acting as guarantor of the future integrity of the Armenian Republic, to finally ward off Turkey and the other forces attacking and menacing the Armenian people.However, recognising the Armenian Genocide and standing in solidarity with the Armenian people, and condemnation of the act so as to make sure it never takes place again, is a duty of all progressives around the world - indeed, the whole of the international community.

We call on the communist and workers parties around the world to stand in solidarity with the people of Armenia, the working class and its trade unions in Armenia, and the Communist Party of Armenia in their struggle to rebuild and work towards a safe, peaceful and progressive future for the country. 

 

The Communist Party of Armenia

Yerevan, Armenia

24 April 2020

solidnet.org

 

Բաժին՝ Հայաստանում

Հիշելով և հիշեցնելով կանխենք նոր ցեղասպանությունները

Յուրաքանչյուր տարի ողջ հայությունը հիշում է իր ժողովրդի ջարդերը Օսմանյան կասրության դաժան ու մարդկությունից հեռու ղեկավարների կարգադրությամբ: Յուրաքանչյուր տարի ունի իր յուրահատկությունը, այս տարի առավել յուրահատուկ է այս հիշողությունը և պահանջատիրությունը կորոնավիրուսի առկայության պատճառով:
Կորոնավիրուսը կյանքեր է խլում և դեռ խլելու է բոլոր ժողովրդներից առանց ազգային, կրոնական ու ցեղի խտրականությամբ: Նախքան կորոնավիրուսը օրական հազարավոր մարդիկ զոհվում էին ու զոհվում են սովից աշխարհի փոքրաթիվ հարուստների ու նեոլիբերալիստների ղեկավարների անմարդկային քաղաքականության հետևանքով:
Մարդկությունը պետք է զարգանա ու աստիճանաբար հասնի այն եզրակացության, որ մեր մոլորակում յուրաքանչյուրիս կյանքը կախված է մեկը մյուսից: Ցեղասպանությունը միշտ շահարկվել է իմպերիալիստական հզոր պետությունների կողմից և գեր պետությունների համար գործիք է դարձել Թուրքիայի դեմ օգտագործելու և ոչ թե ի նպաստ հայ ժողովրդի:
Մյուս ազգերի տնտեսապես լավ ապրելու իրավունքները ոտնահարվում են իբրև թե զարգացած երկրների ղեկավարների ու պետությունների կողմից և այդ երկրների ժողովուրն էլ լռում է այդ կապակցությամբ: Սա բացատրվում է միայն նրանց ինդիվիդուալիստ ու ինքնասեր լինելու պատճառով: Աշխարհի ավելի քան երեք միլիարդ բնակչություն աղքատության մեջ է գտնվում, այս կապակցությամբ զարգացած երկրների անտարբերությունը իրենց տեսակի մարդկանց աղքատության ու տանջալի կյանքի հանդեպ ոչ մարդկային է ու անհասկանալի:
Մենք հույս ունենք Թուրքիայի առաջադեմ ժողովուրդը հայ առաջադիմական ուժերի հետ միասին շարունակելու են հետևելու հայոց ցեղասպանության արդար լուծման հարցը և աշխատելու են Թուրքիայի սովորական ժողովրդների գիտակցությունը այս կապակցությամբ բարձրացնել ու հասացնել այնպիսի մի մակարդակի, որ թուրք ժողովուրդը գիտակցի և ընդունի իր պատմության այդ դառը մասը, որտեղ ավելի քան մեկ ու կես միլիոն հայեր են զոհվել նրանց անցյալի ղեկավարների կողմից ու զգան, որ իրենց պարտականությունն է դատապարտել ու ինչ որ տեղ ետ մատուցել դրանից առաջացած բացասական հետևանքները:
Կեցցե Հայ ժողովրդի արդար պահանջները
Հիշում ենք ու կը հիշենք Հայոց ցեղասպանությունը
Պահանջել ու պահանջելու ենք արդարության իրականացումը
Հայ Ձախ Ֆորում, Երևան, 23/04/2020

Բաժին՝ Հայաստանում

Հիասթափություն ապրողների շարքում, ՀՀ վարչապետի խոսքով, իրենց տեղն ունեն նաև քաղաքական ուժերը, որոնց միջև նախկինում հստակ դերաբաշխում գոյություն ուներ, որն այժմ անիմաստ է դարձել:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը facebook-ի ուղիղ եթերում դարձյալ անդրադարձել է Հայաստանում հիասթափվածների առկայությանը՝ կետ առ կետ նշելով, թե ովքեր են հեղափոխության արդյունքում հիասթափվածները:

Ըստ Փաշինյանի` հիասթափություն ապրած առաջին խումբը նախորդ իշխանության ներկայացուցիչներն են, ովքեր, նրա բնորոշմամբ, 2018թ-ի մայիսից ասում են, որ հեղափոխական խնջույքը շուտով կավարտվի,  ու ամեն ինչ կվերադառնա իր նախկին տեղը:

Երկորորդը՝ իշխանության մեջ ներգրավված այն մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ զբաղվել են իշխանության PR-ով ու ներգրավված են եղել նաև ռազմավարական ծրագրեր կազմելու մեջ: Փաշինյանի խոսքով` հաճախ այս շատ լուրջ ու բանիմաց մասնագետների օգնությամբ ՀՀ նախկին իշխանությունները 5-ամյա ու նույնիսկ 10- ամյա ծրագրեր են մշակել, այդ թվում՝ իշխանության սահուն փոխանցման, որոնք հեղափոխության պատճառով փլուզվել են:

 

«Աներ-փեսա օպերացիան, որ առաջիկա 10 տարում պիտի մարդկանց ապահովեր եկամուտով, անելիքով փուզվել է, ու մարդկանց բերել հիասթափության»,-ասաց Փաշինյանը:

Հիասթափված մեկ այլ խումբ էլ իշխանությանը ծառայած կրիմինալ խումբն է, որոնք ևս առաջիկա 10 տարիների համար պլաններ ունեին, բայց այսօր նրանց մի մասը լքել է Հայաստանը, մի մասը հետախուզման մեջ է ու, ինչպես Փաշինյանն է ասում՝ «մտածում է, որ հեսա կգտնեն իրենց»:

Ըստ Փաշինյանի` հիասթափվածների մեջ են նաև կոռուպցիոն համակարգի մաս հանդիսացողները, որոնց այսօր կաշառքի ու կոռուպցիայի պահին բռնում են, մինչդեռ նախկինում նրանք համոզված էին, որ իրենց չեն բռնի: «Նրանց ընտանիքի, մերձավոր շրջապատի բարեկեցությունը տուժել է, ու նրանք հիասթափվելու շատ կոնկրետ պատճառ ունեն»,- ասաց Փաշինյանը:

Հիասթափություն ապրողների շարքում, ՀՀ վարչապետի խոսքով, իրենց տեղն ունեն նաև քաղաքական ուժերը, որոնց միջև նախկինում հստակ դերաբաշխում գոյություն ուներ, որն այժմ անիմաստ է դարձել:

«Բայց կա քաղաքական ուժերի մի խումբ՝ ինձ համար հարգելի, որը նույնպես հիասթափվելու պատճառ ունի: Այդ պատճառն այն է, որ երկար տարիներ գործունեություն ծավալած ինձ համար շատ հարգելի ընդդիմադիր ուժերը, որոնց հետ որպես ընդդիմություն ես էլ ժամանակին համագործակցել եմ, որոնք երկար տարիներ պնդում էին, որ այն ինչ մենք ենք ասում, անիմաստ է: Բայց փաստ՝ հեղափոխությունը տեղի է ունեցել» ,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է փոխարտգործնախարարներից մեկին

Վարչապետը հիասթափություն ապրողների խմբին դասեց նաև «իր հետ քայլողներին», «ընկեր-բարեամներին, որոնք ինչ-որ հույսեր են կապել իր՝ իշխանության գալու հետ, բայց որոնց կյանքում դրանից ոչինչի չի փոխվել:

Հիասթաթվողների մեջ Փաշինյանը նշեց նաև արևմտամետ կողմնորոշում ունեցողներին, որոնք հավատացել էին, թե իշխանափոխությունը Արևմուտքից սպասարկվող գործընթաց է: Միաժամանակ հիասթափված են նաև ռուսամետերը, ովքեր հակառակ տեսակետն էին տածում:

«Հակաբարոյական է». ՀՀ ՄԻՊ–ն անդրադարձել է Փաշինյանի ոչ եթերային կադրերը տարածելուն

Հիասթափված են նաև օլիգարխները, ովքեր հեղափոխության արդյունքում զրկվել են իրենց արտոնություններից: «Օրինակ` այն մարդիկ, ովքեր հեղափոխությունից առաջ երթևեկում էին ավտոշարասյուններով, այսօր այլևս այդպես չեն երթևեկում: Նրանք էլ էին կարծում, որ հեսա մի որոշ ժամանակ աղմուկ-աղաղակը կդադարի ու իշխանությունը կշարունակի դիմել իրենց տարբեր խնդրանքներով»,- ասաց Փաշինյանը:

Հիասթափվածների շարքում վարչապետը դասեց նաև նախկին իշխանության կողմից վերահսկվող ու այսօր էլ ֆինանսավորվող լրատվամիջոցներին, ինչպես նաև հոգևորականներին:



armeniasputnik.am

Բաժին՝ Հայաստանում

Օրերս Չինաստանից Հայաստան ուղարկված հումանիտար օգնության տուփերի վրա գրված տողերը մեծ աղմուկ են բարձրացրել Թուրքիայում։ ՉԺՀ-ի դեսպանը ստիպված է եղել բացատրություն տալ թուրքական կողմին։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի-Sputnik. «Թող մեր բարեկամությունն ավելի բարձր լինի, քան Արարատ լեռը, և ավելի երկար, քան Յանցզի գետը». ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ուղարկված հումանիտար օգնության փաթեթների վրա չինական կողմի կատարած գրառումը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում։

 В Китае грузят в самолет медоборудование для Армении (8 апреля 2020).
Չինաստանից ուղարկած օգնությունը

Թուրքական իշխանությունները պատասխան են պահանջել Չինաստանից։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել այն մասին, որ դիմել է Անկարայում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանին և Չինաստանի արտգործնախարարությանը՝  պահանջելով պարզաբանել գրությունը։

 

Ըստ Թուրքիայի արտգործնախարարության՝ դեսպանն ասել է, որ Հայաստան ուղարկված օգնությունը պատրաստվել է կառավարության կողմից և Երևան ուղարկվել մասնավոր ընկերության միջոցով։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Ռուս-հայկական համալսարանի Կոնֆուցիուսի կենտրոնի տնօրեն Նաիրա Անտոնյանը նշեց, որ չինարենում չկա առանձին հիերոգլիֆ, որը կնշանակի «Արարատ», այնպես որ գրության մեջ իմաստով մոտ բառակապակցություն է գործածվել։

«Բացառիորեն գրված է՝ գաո շան, այսինքն՝ բարձր լեռ»,- բառակապակցությունը չինարենից թարգմանաբար ներկայացրեց Անտոնյանը։

Ռուսաստանը Հայաստանին 20 հազար հետազոտման ռեագենտներ կփոխանցի

Sputnik Արմենիան մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ։ Վերջինս նշեց, որ ՀՀ արտաքին գերատեսչությունը հանդես կգա պաշտոնական մեկնաբանությամբ ավելի ուշ։

Հիշեցնենք, որ ապրիլի 8–ին Չինաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար օգնություն է ուղարկել Հայաստան, որի արկղերի վրա գրված էր. «Թող մեր բարեկամությունն ավելի բարձր լինի, քան Արարատ լեռը, և ավելի երկար, քան Յանցզի գետը»։



armeniasputnik.am

Բաժին՝ Աշխարհում
Կիրակի, 12 Ապրիլի 2020 13:30

ԱՇԽԱՐՀԸ ԿՈՐՈՆԱՅԻ ՃԳՆԱԺԱՄԻՑ ՀԵՏՈ

Այսօր կորոնան տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը խլել է ու միլիոնավոր մարդկանց կյանքին սպառնալիք է ներկայացնում և վտանգել է նրանց տնտեսական ու հասարակական կյանքը: Դադարեցրել է մարդկանց առօրյա կյանքը:
Բոլորը մտածում են թե ինչպիսի աշխարհ ենք ունենալու կորոնայից հետո: Այս հարցին պատասխանելը քանի առումով դժվար է, լավ տեղեկություն ու մասնագիտական մոտեցում է պահանջում, պատմությունը ցույց է տվել, որ մարդը մոռացկան է, որը ազդելու է այդ մոռացությունը կորոնայից ճգնաժամից հետո աշխարհի վրա: Մի գուցե ճիշտ լինի հարցը այսպես ձևակերպել, որ ինչ դասեր ենք կարող քաղել կորոնայի ճգնաժամից ու ինչպիսի աշխարհ ենք ցանկանում ունենալ: Կորոնայի վիրուսը նմանվում է մի վիրահատության ենթակա հիվանդի, որի որովայնը բացել ենք և բացահայտվել է նրա հիվանդության պատճառներն ու օրգանիզմի թերի կողմերը:
Ո՞րոնք են այս աշխարհի հիվանդության կողմերը: Կորոնավիրուսի համաշխարհային տարածումը բացահայտեց նեոլիբերալիզմի շուկայակենտրոն տնտեսության ու արտադրության անկայունությունն: Հարց է առաջանում, որ արդյոք աշխարհի հիվանդ տնտեսությունը տարեց հիվանդների նման կարող է ոտքի կանգնել թե ոչնչանալու է: Այսօր կապիտալիստական երկրները միլիարդավոր դոլարներ են պատրաստել, որպեսզի կարողանան այս անգամ էլ տնտեսական ճգնաժամը հաղթահարել: Միջազգային արժույթի հիմնադրամը և Եվրոխորհրդի կենտրոնական բանկը միլիարդներով դոլար են նախատեսել նաև այս հիվանդությունը բուժելու համար: Խոսվում է այն մասին, որ հնարավոր է աշխարհի տնտեսական աճը կեսի չափով իջնի: Մեծ կապիտալիստական երկրները 2008 թվականի ճգնաժամից ու եվրոյի 2009 թվականի ու կենսամթնոլորտային ճգնաժամերից հետո դաս չառան ու չլսեցին քաղաքական, հասարակական, բնապահպանության ու տնտեսական մասնագետներին, որոնք առաջարկում էին փոխել նեոլիբերալական ու շուկայակենտրոն քաղաքականությունը: Նրանք ինչքանով որ հնարավոր էր արտադրության տարբեր սեկտորները հանձնեցին մասնավոր բաժնին:
Այսօր կորոնայի ճգնաժամը աշխարհի տնտեսությանը ծունկի է բերել: 2009 թվականից եվրոյի ճգնաժամը պատճառ է դարձել շատ դժվարություններ առաջանան Եվրոխորհրդի համար հատկապես Իռլանդիայի, Պորտուգալիայի, Իտալիայի, Իսպանիայի ու հատկապես Հունաստանի համար, որոնց հասցրեց մինչև սնանկացման աստիճանի և դեռ մինչև այսօր Իտալիան, Իսպանիան և Հունաստանը դեռ բռնկված են այդ ճգնաժամով:
Եվրոխորհրդի կողմից թելադրված կոշտ խնայողական քաղաքականությունը, որը նեոլիբերալիզմի կողմից ծրագրված մի տնտեսական դեղատոմս էր, առաջացրեց մեծ մասշտաբի մասնավորեցումներ և աշխատանքի օրենքների թուլացում, որոնք ոչնչացրին «Բարօրության պետության» հիմքերը:
Եվրոխորհրդի կողմից գործադրված կոշտ տնտեսական խնայողության քաղաքականությունը եվրոպական բոլոր երկրներում ու հատկապես Իտալիայում, Իսպանիայում և Հունաստանում պատճառ դարձավ, որ այդ երկրների աջակողմյա պետությունները մեծ մասշտաբով նվազեցնեն հասարակական ծառակությունների ու առողջապահության բյուդջեները: Այսօր լավ ձևով տեսանելի են կորոնայի ճգնաժամային պայմաններում առողջապահության համակարգի բյուդջեի նվազեցման հետևանքները: Իտալիայում պակասում է 5200 ICU-ի մախճակալներ ու Գերմանիայում 28000, որը պատճառ է դարձել մահացության թիվը շատ բարձրանա: Ֆրանսիայում 17000 նման մախճակալներ կրճատել են առողջապահության համակարգից: Ֆրանսիան բժիշկների կադրերի ու հնարավորությունների պակաս ունի, որը իրենց նեոլիբերալական քաղաքականության հետևանքով:
Երկար տարիներ է, որ բոլոր Եվրոպական երկրները աշխատում են պետական հիվանդանոցները հանձնեն մասնավոր սեկտորներին: Այդ երկրների բոլոր բժիշկներն ու առողջապահության համակարգի աշխատողները ցույցեր են կազմակերպում իրենց պետությունների այդ սխալ քաղաքականության դեմ: Ֆրանսիայի նախպագահ Էմանուել Մակրոնը նման քաղաքականության ջատագովներից է, սակայն կորոնայի ճգնաժամից հետո երբ էպիդեմիկ վիճակ առաջացավ, նա հեռուստատեսությամբ նման հայտարարություն արեց . «Այս էպիդեմիան ցույց տվեց, որ չպետք է արտադրության ու բաշխման և «բարօրության» բոլոր բաժինները թողնել շուկային: Խելարություն կլինի եթե ընդհանուր հասարակական ծառայությունը, սնունդը, առողջապահությունը ու բուժումն ու անվտանգության հարցերը հանձնել մասնավոր սեփականատերերին»:
Դոկտ. Ռուբիկ Սարդարյան, 10/04/2020

 

Բաժին՝ Հայաստանում
 

Արևմտյան Հայաստանում հայկական հետքեր փնտրելու ճանապարհին այս անգամ մենք կանգ ենք առել Սասունի տարածաշրջանում։ Սա այն հերոսական վայրն է, որտեղ ամենից շատ են կռիվ տվել թուրքական կառավարական զորքի դեմ, և որտեղ ամենից շատ են մարդիկ կարողացել փրկվել ցեղասպանությունից։

Սասունցիները միշտ են աչքի ընկել համառությամբ և չենթարկվելու հաստատակամությամբ։ Պատահական չէ, որ հայոց ազգային էպոսը ևս սասունցիների մասին է։ Սասնա ծռերն այդպես էլ գլուխ չխոնարհեցին արաբ մելիքների դեմ, նույնկերպ այսօր՝ ցեղասպանությունից մեկ դար անց, Արևմտյան Հայաստանում ապրող սասունցի հայերը ոչ միայն չեն դարձել թուրք կամ քուրդ, այլև պահպանել են սեփական լեզուն և կրոնը։

«Մենք նման ենք մոլորված որբ երեխաների». Դերսիմի հայերը բացահայտում են իրենց արմատները

Սասունում հայկական գյուղեր շատ կան՝ Հռութ, Շենիկ, Գերմավ, Դատվան, Մկտենք, Գոմք։ Հենց այստեղ եղավ մեր կանգառներից մեկը, որտեղ հանդիպեցինք այնպիսի իրականության, որին անհնար էր արձագանքել առանց հուզմունքի։ Գյուղի բնակիչները ոչ թե ծպտյալ կամ մահմեդական, այլ քրիստոնյա հայեր են, որոնք միաժամանակ խոսում են հայերեն՝ Սասունի բարբառով։ Տներից մեկի դիմաց կանգնած 70-ամյա տատիկը հենց հայերենով էլ դիմավորեց մեզ՝ «Բարով եկաք, դուք իմա՞լ իք»։

Секо Гомк в Сасуне
© Photo : provided by Nairi Hokhikyan
Գոմք բնակավայրի տունը, որտեղ ապրում է հայ ընտանիք

Ֆրիդան 4 երեխաների մայր և 25 թոռնիկների տատիկ է։ Զավակներից մեկն է ապրում Գոմքում, մյուսները տեղափոխվել են Ստամբուլ՝ կրթություն ստանալու և ավելի լավ կյանք վարելու։ Մի փոքր տխրելով՝ մեր հայրենակից կինը պատմում է, թե ինչքան հարուստ էր իրեն զգում, երբ բոլոր երեխաներն էին ապրում Գոմքում, հետո կրկին պայծառանում է՝ կարևորը, որ նրանք շարունակում են հայ մնալ։ Հրավիրում է տուն, ու կրկին Սասունի բարբառով։

Армяне из Сасуна. Фрида
© Photo : provided by Nairi Hokhikyan
Գոմքեցի տիկին ֆրիդան

«Ես հուդա իմ ծնվե, իմ նան ու պաբ (տատն ու պապը) մացերին հոդե մինչև մեռան։ Իմ ճըժեր (երեխաներ) կաբրին Ստամբոլ ու հոդե (այստեղ)։ Կես հայերեն գինան, կես լե չգինան։ Բայց ես չմոռցերիմ հայերեն, կխոսամ»,-ասում է Ֆրիդան։

Армяне из Сасуна. Фрида и Наири Охикян
© Photo : provided by Nairi Hokhikyan
Գոմքեցի տիկին Ֆրիդան՝ Նաիրի Հոխիկյանի հետ

Մինչ զրուցում ենք սասունցի տատիկի հետ, հայացքով հետևում եմ համեստ տան պատերին։ Առաջինը երևում է Երևանի «Մայր Հայաստան» արձանի նկարը։ Քիչ այն կողմ քրիստոնեական խաչն է՝ որպես ազգային կրոնի հավատամք։ Ֆրիդայի ամուսնուց հարցնում եմ՝ վախ չունե՞ն, որ այդքան բացահայտ ցույց են տալիս իրենց կրոնական ու ազգային արմատները։ 

«Իմ վախը միայն Աստծուց է, մարդուց չեմ վախենում»: Սա է 78-ամյա սասունցի Հայրոյի պատասխանը։

Армяне из Сасуна. Айро
© Photo : provided by Nairi Hokhikyan
78-ամյա Հայրո պապը

Հայրոն ամբողջ կյանքն անցկացրել է Սասունի սարերում, հայրը և պապը եղել են ֆիդայիներ և մինչև 1950-ականները կռվել են թուրքական բանակի դեմ՝ թույլ չտալով, որ հասնեն իրենց բնակավայրեր ու շարունակեն ցեղասպանությունը։ Ի վերջո, թուրքական կառավարությունը ստիպված է եղել հաշտություն կնքել, տալ անվտանգության երաշխիքներ, բայց գոմքեցիներն այդպես էլ չեն հանձնել զենքը։ Ցեղասպանության տարիների ֆիդայական հրացաններից մի քանիսն էլ Հայրոյի տանն է, ցույց է տալիս դրանք ու փամփշտակալները, հայտնի երգի օրինակով՝ մեջքին կապած։

Խոսում են թուրքերեն, բայց մտածում ու զգում են հայերեն. ադիյամանցի հայ երգչի «ոդիսականը»

Ֆրիդայի հարսը ոչ պակաս հերոսական Մկտենք գյուղից է։ Մկտենքը, հիշեցնեմ, Գևորգ Չաուշի գյուղն է։ Դերդոն՝ Ֆրիդայի հարսը, մկտենքցի հայուհի է։

Армяне из Сасуна. Дербо
© Photo : provided by Nairi Hokhikyan
Ֆրիդայի ու Հայրոյի հարսը՝ Դերդոն

«Իմ բաբոյի (հայրիկ) անուն Տիգրան է։ Յիս 37 տարեգան իմ, 5 ճիժ (երեխա) ունիմ՝ Սուզան, Ռիտա, Շահին, Շենոր, Արատ։ Իմ մարդ (ամուսին) կըսա չէրթամ ուրիշ տեղ, հոդե անուշ ա, հոդե սիրուն ա»,-անկեղծանում է հայուհի երիտասարդ սասունցի հարցը։

Սասունում, ասում են, չգրված օրենք կա․ հայերը աղջիկ տալիս-առնում են միայն հայերի մեջ՝ արյունը մաքուր պահելու համար։

 



Read more: https://armeniasputnik.am/columnists/20200412/22693143/sasun-hayer-nairi-hoxikyan-arevmtyan-hayastan.html

Բաժին՝ Աշխարհում

Իրանական արտադրության թեստերը շատ մատչելի են և հասանելի 30-ից ավել մասնավոր լաբորատորիաներում․ «Լուրերի» հեռավար հարցազրույցը իրանահայ բժիշկ Ռուբեն Սարդարյանի հետ։

Բաժին՝ Աշխարհում
Չորեքշաբթի, 08 Ապրիլի 2020 22:01

Letter from President Nicolás Maduro to the American people

Caracas, April 3, 2020

 To the People of the United States of America:

For weeks now, the world stands still, trying to control a pandemic that, without any doubt, is the greatest challenge we have faced together as a society and as international community. Our priority is confronting it, as is the priority of the people of the United States.

 

Fortunately, in Venezuela, we have been able to count on some advantages. We took very early measures of social distancing and amplified testing, relying on our free and public healthcare system that counts doctors throughout the country with what we call family. We also rely on the invaluable community-based organizations to help raise social awareness and support the most vulnerable sectors. The solidarity of Cuba, China, and Russia, and the support of the World Health Organization has likewise allowed us to obtain necessary medical supplies despite Donald Trump’s illegal sanctions.

 In expressing my solidarity to you in this important historic challenge, as well as our consternation and grief for the consequences of the pandemic in the U.S., I also have the obligation to make you aware that as the world focuses on dealing with the COVID-19 emergency, the Trump Administration, once again instrumentalizing institutions in order to fulfill electoral objectives, and based on infamies under the pretext of the War on Drugs, has ordered the largest U.S. military deployment in our region in the last 30 years, with the purpose of threatening Venezuela and bringing to our region a costly, bloody, military conflict of indefinite duration.

In the runup to this fallacious maneuver, last March 26, William Barr, an Attorney General of questionable independence (who recommended the 1989 invasion of Panama against Noriega and helped cover up the irregularities of the Iran-Contra scandal) filed, without showing any evidence whatsoever, accusations of drug trafficking towards the United States against myself and against senior Venezuelan State officials, even though data from the Department of Defense itself show that, unlike Colombia and Honduras, two of Washington’s allied countries, Venezuela is not a primary transit country towards the United States.

It is clear that the Trump Administration is creating a smokescreen to cloud the improvised and erratic handling of the pandemic in the United States. The most optimistic forecast show that close to 240,000 souls will be lost in the United States.  From the beginning, Donald Trump downplayed and even denied it, the same way he has done with climate change. Today, the crisis in the United States aggravates simply because, despite having the resources, he is not willing to transform the healthcare system to prioritize full care for the population instead of profit-based private medicine, insurance companies and pharmaceutical industry.

We in Venezuela do not want an armed conflict in our region. We want brotherly relations of cooperation, exchange and respect.

We cannot accept war threats, nor blockades, nor can we accept the intention of installing an international tutelage that violates our sovereignty and disavows the progress made in the last year in the sincere political dialogue between the government and a large part of the Venezuelan opposition that wants political solutions and not oil wars.

Based on the foregoing, I call upon the people of the United States to stop to this madness, to hold your officials accountable and to force them to focus their attention and their resources on urgently addressing the pandemic. I also ask, together with the end to military threats, the end to the illegal sanctions and blockade that restrict the access of humanitarian goods that are so necessary for the country today. I wholeheartedly ask you not to allow your country to be dragged once again into another unending conflict, another Viet Nam, another Iraq, but this time, closer to home.

The peoples of the United States and Venezuela are not as different as their lies intend us to believe. We are peoples seeking a more just, free, and compassionate society. Let us not let the particular interests of minorities blinded by ambition to set us apart. We, as our leader Hugo Chavez once said, share the same dream. The dream of Martin Luther King is also the dream of Venezuela and its revolutionary government. I invite you to struggle together in order to make that dream come true.

                       No to a United States war against Venezuela.

                       No more criminal sanctions.

                      We want Peace.

 Nicolas Maduro Moros

 President of the Bolivarian Republic of Venezuela

http://mppre.gob.ve/en/2020/04/05/letter-from-president-nicolas-maduro-to-the-american-people/

Բաժին՝ Աշխարհում
Էջ 1, 2-ից