ՀՅԴ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԻ ՇԱՐԺՈՒՄ

ԳԵՂԱՐԴ, 10 Յուլիս 2020 ՀՅԴ-ի Բիւրոն եւ Հայաստանի Գերագոյն Մարմինը (այդ օրերուն՝ Կեդրոնական Կոմիտէ) դեռ 1990-ականներու առաջին կէսին գործած էին ծանր սխալը հակադրուելու օրուան իշխանութիւններուն, երբ երկիրը կը դիմագրաւէր երկրաշարժի եւ Սովետական Միութեան փլուզման աւերիչ հետեւանքները, մութ եւ ցուրտ տարիները, Արցախեան ճակատներուն վրայ մահուկենաց ազատամարտը: Այս բոլորը՝ մէկ կողմ, ՀՅԴ-ի ղեկավարութիւնը, յանձինս Բիւրոյի երկարամեայ ներկայացուցիչ Հրայր Մարուխեանի, կը տապկուէր իշխանութեան տիրանալու մարմաջով: Այդ պայմաններուն մէջ, ծնունդ առաւ Հ. Յ. Դ.ի Վերականգնումի Շարժումը՝ նպատակ ունենալով ճիշդ հունին վերադարձնել կուսակցութեան գործունէութիւնը: Այսօր, երբ մեր հայրենական պետութիւնը կը դիմագրաւէ ոչ պակաս ծանրակշիռ սպառնալիքներ՝ պսակաձեւ ժահրը եւ անոր տնտեսական ու այլ հետեւանքները, 20 տարի…
Մեր թղթակցի հարցերին պատասխանում է ռուսաստանաբնակ հայազգի ճանաչված գործարար, բարերար և հասարակական գործիչ Լևոն Մարկոսը: - Հարգարժան պարոն Մարկոս, ապրիլին Ձեզ հետ ունեցած հանդիպման ժամանակ անդրադառնալով հուլիսի 1-ին կայանալիք Ռուսաստանի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, նշել էիք, որ Ռուսաստանի նման բազմամիլիոն ու բազմազգ երկրում օդ ու ջրի պես անհրաժեշտ է կայունությունն ու խաղաղությունը, և համոզմունք էիք հայտնել, որ նշված կայունության ու խաղաղության ամենահուսալի երաշխավորն ու պաշտպանը շարունակում է մնալ Վլադիմիր Պուտինը: Դուք նաև կողմնակից էիք ՌԴ Պետդումայի հաստատած սահմանադրական փոփոխությունների նախագծին, որը Վլադիմիր Պուտինին հնարավորություն է տալիս 2024 թվականին կրկին առաջադրվել նախագահի թեկնածու: Այսօր, երբ արդեն հետևում է մնացել համառուսաստանյան քվեարկությունը, արդարացա՞ն…
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը եւ Չինաստանը կշարունակեն զինվորականների եւ դիվանագետների կոնսուլտացիաները սահմանային շրջաններում լիակատար ու հաստատուն խաղաղության ու հանգստության վերականգնումն ապահովելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Հնդկաստանի ԱԳ նախարարությունը: Ավելի վաղ ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը հաղորդել Էր, որ սահմանային հարցերի գծով հատուկ ներկայացուցիչների՝ Հնդկաստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դովալիի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հեռախոսազրույցի արդյունքներով կողմերը պայմանավորվել են՝ որքան կարելի Է ավելի արագ ավարտել զորքերի հետքաշման գործընթացը կողմերի շփման գծում: «Նրանք պայմանավորվել են, որ խաղաղության ու հանգստության ամբողջական վերականգնման համար անհրաժեշտ Է որքան կարելի Է ավելի արագ ապահովել փաստական հսկողության եւ ապաԷսկալացման…
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է Հայաստանի ներքաղաքական վերջին իրադարձություններին, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի շուրջ զարգացումներին։ Սահակյանը նշում է, որ պետության մեջ ոչ թե անձերն են կարևոր, այլ երևույթները․ ինքը և իր կուսակիցները քննադատում են ոչ թե Նիկոլ Փաշինյանին և Գագիկ Ծառուկյանին, այլ երևույթները։ #CivilNet #ՍիվիլՆեթ #Հարցազրույց
Արժանթինահայ Մշակութային Միութիւնը իր մտահոգութիւնը կը յայտնէ ԱՄՆ-ու հսկողութեան տակ Հայաստանի մէջ գոյութիւն ունեցող կենսաբանական տարրալուծարանների կապակցութեամբ: Իր ստեղծման ժամանակներէն ի վեր՝ մօտ 100 տարի առաջ, մեր կազմակերպութիւնը՝ յառաջադիմական Արժանթինահայ Մշակութային Միութիւնը, միշտ կապուած եղած է Հայաստանի եւ հայ ժողովուրդի հետ, ըլլայ քաղաքական, մշակութային, արուեստական, սոցիալական եւ այլ ասպարէզներու մէջ: Մեր անդամները հիմնած ու մաս կազմած են Հայաստանի Օգնութեան Կոմիտէին եւ ատկէ յետոյ միայն ու միայն զարգացած ու խորացած են մեր կապերը վերածնած Հայաստանի հետ: Մասնակցած ենք Հայրենական Մեծ Պատերազմի տարիներուն Խորհրդային Միութեան հետ համերաշխութեան բոլոր ձեռնարկներուն, հայրեդարձութեան պատմական ընթացքին, մեր պարախումբի ղեկավարներն ու անդամները կատարելագործած են իրենց գիտելիքները ՀԽՍՀ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում է Ազգային անվտանգության ռազավարությանը հավանություն տալու մասին հարցը: Այդ համատեքստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որում, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ, Այսօր անվտանգության խորհրդի նիստի օրակարգում չափազանց կարևոր հարցեր են ընդգրկված, բայց ես ուզում եմ ընդգծել դրանցից մեկը՝ Ազգային անվտանգության ռազմավարությանը հավանություն տալու մասին հարցը: Իհարկե, կարծում եմ՝ մենք բավականին լավ նախագիծ ենք ստացել, բայց ուզում եմ ընդգծել, որ այստեղ կարևոր է ոչ միայն բուն տեքստը, այլև կոնտեքստը: Եվ մեր ազգային անվտանգության հարցը քննելիս, կարծում…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2019 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության եզրափակիչ ելույթի ժամանակ խոսեց հրատապ հարցերի մասին: Վարչապետը հիշատակեց մեկ ամիս առաջ միջազգային ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկի զեկույցը, որում Հայաստանն արձանագրել է երկամյա ամենաբարձր առաջընթացը ժողովրդավարության, մարդու իրավունքների և խոսքի ազատության ոլորտներում: «Էսօր խոսում են խոսքի ազատության սահմանափակումներից: Ցույց տվեք Երրորդ հանրապետության պատմության մեջ մի իրավիճակ, երբ առնվազն երեք-չորս, եթե ոչ՝ չորս-հինգ կամ վեց-յոթ հեռուստաալիքով առավոտից իրիկուն ինչքան քաղաքական դիակ կա գարշահոտություն է տարածում երկրով մեկ: Եկեք խոսենք, թե Հայաստանում խոսքի ազատության ի՞նչ մակարդակ կա, և խոսքի ազատությունն ինչպե՞ս է օգտագործվում: Մարդկանց էսօր էդ մամուլը, էդ մամուլի ազատությունը մղում են մահվան,…
Մոսկվայում անցկացվեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը։ Շուրջ 15 հազար զինվորական և ավելի քան 200 միավոր ռազմական տեխնիկա մասնակցեցին հանդիսավոր շքերթին։ Այս տարի այն անցկացվեց հունիսի 24-ին, ինչը խորհրդանշական է, չէ՞ որ 1945 թվականին հենց այդ օրը տեղի ունեցավ հաղթանակի լեգենդար, պատմական շքերթը։ Այս տարվա հյուրերի թվում էին հետխորհրդային պետությունների առաջնորդներ, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ղեկավարներ։ Կարմիր հրապարակով ռուսական զորամիավորումների հետ մեկտեղ անցան զինծառայողներ նախկին խորհրդային հանրապետություններից` Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շքերթից առաջ իր ողջույնի խոսքում ևս մեկ անգամ կարևորեց նացիզմի նկատմամբ տարած հաղթանակում խորհրդային ժողովրդի դերը։ Հանդիսավոր շքերթն…
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուս ժողովուրդը միշտ կհիշի, որ խորհրդային ժողովուրդը ջախջախեց նացիզմը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք միշտ կհիշենք, որ խորհրդային ժողովուրդն է ջախջախել նացիզմը: Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների տարբեր ազգությունների միլիոնավոր մարդիկ», - ասել է Պուտինը Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ: ՌԴ նախագահը նշել է, որ առաջնագծում և թիկունքում, պարտիզանական ջոկատներում և ընդհատակում նրանք պայքարել են և աշխատել քաջության ու միասնության օրենքների համաձայն: armeniasputnik.am
Ըստ ծխախոտ արտադրող ընկերության՝ բեռը ձերբակալված չէ, քրեական գործ էլ հարուցված չէ։ Ոստիկանությունը նոր տվյալներ է ներկայացրել։ ՀՀ ոստիկանությունը ստուգել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մայիսի 12-ին հրապարակումն այն մասին, թե Կրասնոդար քաղաքում ձերբակալվել է 40 տոննա քաշով հայկական առանց ակցիզ ծխախոտ։ Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով հարցում է ուղարկվել Ռուսաստանի Դաշնության ոստիկանություն՝ առգրավված ծխախոտի արտահանող, ստացող կազմակերպությունների, դրանց լիազորված անձանց, տրանսպորտային կազմակերպությունների, ինչպես և ծխախոտի խմբաքանակների և տեսականու վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով։ «Ռուսաստանի Դաշնությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից ստացվել է պատասխան, որ ապրիլի…
Արգենտինայի Հայկական հաստատությունների հաղորդագրությունը Լիբանան կը գտնուի տնտեսական և ֆինանսական խոր տագնապի մը մէջ, և այդ կացութիւնը իր խոր ժխտական ազդեցութիւնը ունի տեղւոյն հայ համայնքին վրայ: Ոչ իսկ քաղաքացիական պատերազմի տարիներուն (1975 – 1990) համայնքային հաստատութիւնները գտնուած են իրենց դռները փակելու ստիպումի սպառնալիքին դէմ յանդիման: Պսակաձև ժահրի համավարակի պայմաններուն մէջ, համայնքը շատ արագ կազմակերպեցուեցաւ հայկական թաղամասերու բժշկական, պարէնային և այլ ամէն ձևի օժանդակութիւն հասցնելու համար: Համայնքի քաղաքական և կրօնական ղեկավարութիւնը դիմած է Սփիւռքին՝ խնդրելով օժանդակութիւն դիմակայելու համար օրհասական այս կացութիւնը:Անցեալ 10 և 11 յունիսին, համայնքը թիրախ եղաւ նոր և շատ լուրջ սպառնալիքի մը: Հայազգի հաղորդավար լրագրող Նշան Տէր Յարութիւնեան, «Ալ-Ժատիտ»…
Էջ 1, 49-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: