Արխիվ Մայիսի 2020 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս Նարեկ Մկրտչյանը  զրուցել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի լեզվաբանության պրոֆեսոր Նոամ Չոմսկիի հետ

 

 Հարցազրույցը անցկացվել է էլփոստի նամակագրությամբ՝ 2020 թ. մայիսի 23 –ին։

– Պրոֆեսոր Չոմսկի, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք հարցազրույցին՝ քննարկելու գլոբալ քաղաքականությանը և մարդկությանը պատուհասած կորոնավիրուսի մարտահրավերները։ Կցանկանայի խոսել համավարակի ընթացքում նեոլիբերալիզմի «ռեպրեզենտացիայի» շուրջ, որը նոր քննարկումներ է հարուցել նեոլիբերալիզմի էության հարցում, և անգամ կարծիք կա, որ COVID 19-ը մեզ տանում է դեպի նեոլիբերալ ազդեցության ավարտը։ Արդյոք հանրային վստահություն վայելող կառավարությունը երաշխի՞ք է՝ խուսափելու այն բանի ազդեցությունից, ինչը դուք «նեոլիբերալ մուրճ» եք անվանում։ Այլ կերպ՝ կարո՞ղ է լինել վատթարագույն նեոլիբերալ սցենար այն կառավարության պարագայում, որին ժողովուրդը վստահում է։

– Կարծում եմ՝ հազիվ թե ժողովուրդը տևական ժամանակ վստահի կառավարությանը, եթե այն կիրառի այնպիսի քաղաքականություններ (policies), որոնք աշխարհը հանդուրժել է նեոլիբերալ գերիշխանության վերջին 40 տարիներին։ Քաղաքականություններ, որոնք խստիվ կենտրոնացնում են հարստությունը, մինչդեռ լճացման դատապարտում ճնշող մեծամասնությանը, խաթարում գործող ժողովրդավարությունը և մեկտեղում կառավարության օժանդակությունը հարուստ և բաժնետիրական հատվածում՝ թողնելով ժողովրդին միայնակ՝ ինչ-որ կերպ գոյատևելու շուկայական ուժերի անողոք հոսանքներում։ Ինչպես տեսանք աշխարհի շատ երկրներում, այդ քաղաքականությունները ցասում, վրդովմունք և արհամարհանք են հարուցում կայացած հաստատությունների հանդեպ՝ պարարտ հող ստեղծելով իշխանությանն աջակից ամբոխավարների համար, իսկ բնակչությանը քավության նոխազ դարձնում՝ մեղադրելու իր իսկ թշվառ կացության համար։ Ինչ վերաբերում է ընթացիկ ճգնաժամի ելքին, ապա այն ստեղծած ուժերն անդադրում աշխատում են, որպեսզի ճգնաժամը հնարավորինս կոշտ ձևով պահպանվի՝ ավելի անձնիշխանական կառույցներով: Շատ ոլորտներում ժողովրդական ուժերն ի մի են գալիս՝ կանխելու այս աղետը և առաջ շարժվում՝ ավելի ազատ ու արդար աշխարհ ստեղծելու։ Ինչպես միշտ, այդ հակամարտ ուժերի միջև պայքարի ելքն անորոշ է։

– 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո, երբ հեռացվեց տասնամյակներ շարունակ իշխանության ղեկին գտնվող կոռումպացված վարչակարգը, ժողովուրդն այժմ վստահում և հավատում է հեղափոխական կառավարությանը։ Հաշվի առնելով հայաստանյան վերջին զարգացումները՝ ի՞նչ միջոցներ է հարկավոր ձեռնարկել՝ խուսափելու Ձեր ներկայացրած «կործանարար նեոլիբերալ սցենարից»։

– Իշխանության գլոբալ կենտրոններին և դրանց պահանջներին հարմարվելու ճնշումն, անշուշտ, հսկայական է, իսկ դիմագրավելու գինը՝ ոչ փոքր։ Պատշաճ քայլը կենսունակ մասնակցային հասարակության ստեղծումն է, որտեղ ժողովուրդը, ի մի եկած ընդհանուր բարիքի շուրջ, դառնում է իր իսկ ճակատագրի կերտողը աշխատանքում և հասարակության մեջ։

– Ըստ Ձեզ՝ ո՞ր երկիրը ներուժ ունի՝ օրինակ ծառայելու կորոնավիրուսի դեմ պայքարում։

– Ամենուր նկատելի են լրջագույն թերություններ և խոստումնալից ներուժ։ Ավելի լավ ապագայի համար օրինակ կարող են ծառայել ոչ այնքան պետությունները, որքան դրանց ներսում ինքնակազմակերպվող ժողովրդական ուժերը, որոնք պետք է զորացնեն աշխարհը փոխելու իրենց ունակությունը ազգային-պետական սահմաններից անդին կապեր հաստատելու միջոցով, որքան էլ դա դժվարին լինի։ Բարեհոժար և աջակից ազգային կառավարությունը կարող է խթանել այդ ջանքերը։

1in.am

Բաժին՝ Աշխարհում

Կորոնավիրուսի տված դասը, վարչապետն ու Մոսկվան. ինչպես է պարտավոր մտածել Հայաստանի նախագահը



ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում խոսել է կորոնավիրուսի մարտահրավերների, նախագահի ինստիտուտի, Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության և այլ կարևոր հարցերի մասին։

Պարո՛ն Նախագահ, թույլ տվեք սկսել ամենացավոտ հարցից՝ կորոնավիրուսի համավարակից։ Ի՞նչ եք մտածում աշխարհում տիրող արտակարգ իրավիճակի մասին։ Ինչպե՞ս կարող է այն անդրադառնալ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների վրա։

–Այս իրավիճակի յուրահատկությունը ոչ թե հենց վիրուսի բնույթն է, այլ պայմանները, որոնցում այն զարգանում է։ Աշխարհը շատ ավելի շարժուն է դարձել, անկանխատեսելի, վիրտուալ, փոփոխություններ են տեղի ունենում մարդու կենսագործունեության բոլոր ոլորտներում՝ քաղաքականությունից մինչև սովորական մարդկային հարաբերություններ։ Կորոնավիրուսը, կարելի է ասել, միայն արագացրել է այդ փոխակերպումները, բայց չի ազդել դրանց բնույթի և բովանդակության վրա։ Այդ առումով` կորոնավիրուսն աշխարհում տեղի ունեցող խորը փոփոխությունների հետևանքն է, ոչ թե պատճառը։ Հենց դրա համար էլ անհրաժեշտ է առաջին հերթին դիտարկել այն միտումները, որոնք սկսվել են վիրուսից դեռ շատ առաջ։

Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից հետո. 

Այժմ բոլոր մակարդակներում քննարկվում է, թե ինչպիսին կլինի հետկորոնավիրուսային աշխարհը։ Արդեն իսկ ակնհայտ է դրա բացասական ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա և շարունակական հետընթացի շրջանը։ Սակայն, իմ կարծիքով, համավարակը մի շարք ավելի խորը հետևանքներ ունի։ Նախևառաջ` համաշխարհային հանրությունը գիտակցեց իր խոցելիությունը գլոբալ մարտահրավերների բախվելիս, որոնք, ի դեպ, քվանտային բնույթ ունեն։ Երկրորդը` պետությունն ու հանրությունը զգացին, թե ոքան կարևոր է ներդրում անել հենց գիտության և առողջապահության ոլորտներում. դրանք կարող են միլիոնավոր կյանքեր փրկել։



Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա կարելի է նկատել, որ յուրաքանչյուր երկիր պայքարի իր տարբերակն է ընտրել։ Ուստի հետևանքները նույնպես տարբեր կլինեն։ Ընդհանուր առմամբ` հույս ունեմ, որ այս ճգնաժամը մի տեսակ դրդող ուժ կհանդիսանա առաջին հերթին գիտական-առողջապահական ոլորտի ինտեգրացիայի համար։ Արմատական փոփոխություններ են սպասվում աշխատանքի ոլորտում, որն ամենախոցելիներից մեկը դարձավ համավարակի պայմաններում։ Բարձր որակավորում ունեցող կադրերի անհրաժեշտությունը նաև կրթական քաղաքականության վերանայման անհրաժեշտություն կառաջացնի։

Պետք է լուծենք այս կարևորագույն խնդիրները, իսկ դա ենթադրում է համագործակցության ակտիվացում երեք ուղղություններով` գիտություն, կրթություն, աշխատանքի ոլորտ։ Սիներգիական էֆեկտը, որին կարելի է հասնել այս ոլորտներում ԵԱՏՄ պետությունների կարողությունները միավորելու շնորհիվ, թույլ կտա առաջընթաց գրանցել խնդիրների լուծման հարցում։

Հնարավոր է, որ առողջապահության գլոբալ ճգնաժամն առանցքային քաղաքական օրակարգում գրավի կլիմայական փոփոխությունների տեղը, քանի որ կորոնավիրուսի հետ կապված մտավախություններն ավելի ու ավելի իրական են դառնում։ Բացի այդ, փորձելով վերականգնել տնտեսությունը, պետություններն առավելագույն ջանքեր կգործադրեն և կներգավեն բոլոր ուժերը։ Ամենայն հավանականությամբ` դա կխորացնի կլիմայական փոփոխությունները և օդի աղտոտումը, քանի որ բնապահպանական կանոնները, ըստ երևույթին, կթուլացվեն կամ առհասարակ կանտեսվեն։

–Երկու տարի առաջ, երբ Դուք զբաղեցրիք նախագահի պաշտոնը, Հայաստանում փոխվեց քաղաքական կարգը։ Սահմանադրության համաձայն` երկրի փաստացի ղեկավարը դարձավ վարչապետը։ Բարեփոխումը համընկավ լուրջ քաղաքական ճգնաժամի հետ, որի հետևանքով իշխանությունը փոխվեց։ Բոլորը հիշում են Ձեր մասնակցությունն այն ժամանակվա բարդ գործընթացներին։ Դա ճակատագրի մարտահրավե՞րն էր։ Իբրև առաջնորդ, ի՞նչ նոր փորձ ձեռք բերեցիք այդ ժամանակահատվածում։

–Հայաստանի ամբողջ պատմությունը ճակատագրի մշտական մարտահրավերներ են, որոնք մեր ժողովուրդն արժանապատվորեն հաղթահարել է՝ դառնալով ավելի ուժեղ և իմաստուն։ Որպես Երրորդ հանրապետության ակունքներում կանգնած մարդ, ես չէի ցանկանա գնահատականներ հնչեցնել կոնկրետ որևէ քաղաքական գործընթացի մասին։



Իբրև նախագահ, որը երկար քաղաքական ճանապարհ է անցել, իմ առաջադրանքը համակարգային խնդիրների համար լուծումներ փնտրելն է, իսկ իբրև հայ ազգի և պետականության ամբողջականության երաշխավոր՝ մեր խորքային երկարաժամկետ հետաքրքրությունների պաշտպանությունը։ Հենց այդտեղ եմ ես տեսնում նախագահի կառույցի հիմնական գործառույթը։

Սրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնել, որ իմ լիազորությունները սահմանափակված են գործող Սահմանադրությամբ, և ես չեմ կարող ազդել ո՛չ քաղաքական որոշումների վրա, ո՛չ էլ որևէ գնահատական տալ դրանց։ Սակայն ես հասկանում եմ, որ մեր պետականաշինության վերջնական հաջողությունը կախված է հավասարակշռության և հակակշիռների համակարգի ստեղծումից։

Համոզված եմ, որ ո՛չ առանձին վերցրած որևէ քաղաքական գործիչ, և ո՛չ էլ իշխանության մի առանձին ճյուղ չեն կարող գլուխ հանել իրենց առաջ դրված առաջադրանքների լայն շրջանակից։ Համակարգային մոտեցումը ոչ միայն անհրաժեշտ է, այլ այլընտրանք էլ չունի, քանի որ մենք կանգնած են գլոբալ փոփոխությունների ճամփաբաժանին, և այդ փոփոխություններն արդեն իսկ տեղի են ունենում մեր աչքի առաջ։

Մեր խնդիրների մեծ մասը բարդ, համալիր բնույթ ունեն, և դրանց համար արդյունավետ լուծումներ գտնելը մեզնից ոչ ստանդարտ մտածողություն է պահանջում։ Հակառակ դեպքում` մենք կարող ենք պատմության ճամփեզրին մնալ։

–Ի՞նչ հարաբերություններ ունեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Արարողակարգային հանդիպումներից դուրս շփում կա՞։

–Պետականաշինության գործընթացում նախագահի փոխգործակցությունը վարչապետի և այլ քաղաքական գործիչների հետ անհրաժեշտություն է, այնպես որ, այդ հարցի պատասխանը միանգամայն ակնհայտ է։ Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ իբրև պետականության և Սահմանադրության երաշխավոր, ես չեմ կարող ինձ թույլ տալ խոսելու անձնական փոխհարաբերությունների մասին։ Նախագահը պարտավոր է մտածել բացառապես քաղաքական կատեգորիաներով՝ ձգտելով աջակցել որակապես այլ քաղաքական մշակույթի ստեղծմանը, որից ուղղակիորեն կախված է մեր ապագան։

 

–Ձեր ելույթներում հաճախ է հնչում այն միտքը, որ պետք է արդյունավետ օգտագործել ամբողջ աշխարհի հայերի հնարավորությունները։ Ի՞նչ գործնական մեխանիզմներ եք տեսնում այդ գաղափարի իրագործման համար։

–Մեր պատմությունն այնպես է դասավորվել, որ դարեր շարունակ զրկված ենք եղել պետականությունից, բայց աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերը երբեք չեն հրաժարվել անկախ Հայաստանը վերածնելու գաղափարից։ Առանց այդ սերնդեսերունդ փոխանցվող նպատակի` Խորհրդային Միության փլուզումից հետո մեզ համար շատ ավելի բարդ կլիներ անկախ Հայաստանի պետականության ստեղծումը։

Հայկական սփյուռքն իրոք ֆենոմենալ է և մայր հայրենիքի հանդեպ իր վերաբերմունքով իրավամբ օրինակելի է համարվում աշխարհում։ Ի տարբերություն հարուստ, բայց սպառվող բնական ռեսուրսներ ունեցող շատ երկրների` հայկական սփյուռքը անսպառ հնարավորություն է, որի համար մշտական աղբյուր են հանդիսանում Հայաստանի հանդեպ սերն ու նվիրվածությունը։ Իրենց քաղաքացիության և բնակության երկրներում հայերն օրինակելի, հարգված և հաջողակ քաղաքացիներ են։ Մեր աշխարհաքաղաքական դիրքը հաշվի առնելով՝ սփյուռքը կամուրջ և կապող օղակ է Հայաստանի և աշխարհի միջև։

Ես կարծում եմ, որ հայկական սփյուռքի պոտենցիալի, հատկապես նրանց գիտելիքների և փորձի առավել արդյունավետ օգտագործման համար, ինստիտուցիոնալ մոտեցում է անհրաժեշտ՝ օրենսդրական և գործնական միջոցառումների համադրությամբ, որոնք ուղղված կլինեն հասարակական-քաղաքական կյանքում և հատկապես երկրի մշակութային և տնտեսական զարգացման մեջ նրանց մասնակցության ընդլայնմանը։

«Սա պայքար է անտեսանելի թշնամու դեմ». Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել

Մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, ցավոք, առայժմ մեզ չի հաջողվել գտնել սփյուռքի հետ համակարգային երկարաժամկետ ռազմավարական հարաբերություններ հաստատելու համար անհրաժեշտ ժամանակակից մոդելը։ Խնդիրը գուցե մի կողմից բուն Հայաստանի տեսլականի բացակայությունն է, մյուս կողմից՝ հենց համայնքները, որոնց ինքնությունը մեծամասամբ կապված է ոչ այնքան հայկական պետականության, որքան Հայոց ցեղասպանության ողբերգական իրադարձությունների հետ։

Ես կասեի, որ սփյուռքը ցավից ու արդարության ծարավից շղթայված հզոր էներգիայի կուտակում է։ Բայց ես համոզված եմ, որ արդարության հարցում հաջողության կարելի է հասնել միմիայն մեր երկրի ամրապնդման գործում ակտիվ մասնակցություն ունենալով, քանի որ պետությունը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև հայկական ազգային ինքնության անվտանգության միակ երաշխավորն է։ Մեր առաքելությունն ակնհայտ է` կառուցել ազգի ցանցային մոդել՝ հզոր պետության միջոցով։

–Խոսենք Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։ Երկկողմանի հարաբերությունների ո՞ր ուղղություններն են առաջնահերթ։ Որտե՞ղ է պետք ուժեղացնել համագործակցությունը։

-Ռուսաստանը միայն Հայաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը չէ․ մեզ կապում են բազմադարյա բարեկամական ջերմ հարաբերությունները, որոնք անցել են միասին հաղթահարված դժվարությունների փորձությունները և ամրացել համատեղ հաջողություններով, ուստի բարդ իրավիճակներում միմյանց աջակցելու ցանկությունը բնական է։ Հենց այդ պատճառով է, որ այսօր այդ հարաբերություններն անխորտակելի են դարձել։

Ուզում եմ նշել, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում հայկական պետականությունը նվազագույն և առավելագույն հիմնախնդիրներ ունի։ Նվազագույնը խորը պատմական-արժեհամակարգային կապերի վրա հիմնված ռազմավարական երկխոսության նախկին մակարդակի պահպանումն է։ Մենք պետք է գնահատենք մեր ընդհանուր ժառանգությունը և հենց դրանով կողմնորոշվենք մեր այս կամ այն քաղաքականությունն իրացնելիս։ Այդ դեպքում մենք կխուսափենք լուրջ սխալներ գործելուց։

Առավելագույն առաջադրանքը մեր փոխհարաբերությունները նոր մակարդակի հասցնելն է, «ձեռք չտված» ոլորտները բացելն ու նոր հնարավորություններ ստեղծելը։ Մեր փիլիսոփայությունը տարածաշրջանային և համաշխարհային ֆորմատներում պետք է բխի երկկողմանի և բազմակողմանի մակարդակներում «միմյանց ուժեղացնելու» բանաձևից։

Շատ բան կախված է նրանից, թե առանձին խնդիրներից անկախ` գործնականում մենք ինչպես կկիրառենք մեր ռազմավարական միությունը։ Նոր ուղղություններից կառանձնացնեի տարածաշրջանային մակարդակով համագործակցության ընդլայնման, մշակութային, մարդասիրական և կրթական ծրագրերի ուժեղացման անհրաժեշտությունը: Ավելի հստակ գործելու դեպքում մենք հսկայական ներուժ կունենանք։

Ռուսաստանի հետ համագործակցությունը բազմաշերտ է և ներառում է մեր հարաբերությունների ողջ ներկապնակը։ Այսօր մենք պետք է կարողանանք խորացնել այդ հարաբերությունները տարածաշրջանային տնտեսական նախագծերում, հատկապես բարձր տեխնոլոգիաների, արհեստական ինտելեկտի և նորարարությունների, պարենային անվտանգության ոլորտներում։

Ավելի սերտ համահործակցություն է հարկավոր էներգետիկայի ոլորտում, ներառյալ միջուկայինը։ Մեր հանրապետության ներուժը կարող է առանցքային դեր խաղալ Ռուսաստանի սննդի և պարենային անվտանգության պահպանման գործում։

Ցավոք, նոր սերունդն այնքան էլ լավ չգիտի ռուսական հզոր դասական գրականությունը, հնարավորություն չունի Երևանում տեսնելու թատերական ներկայացումներն ու լսելու այն երաժշտությունը, որոնք կարևոր հետք են թողել ավագ սերնդի կայացման գործում։ Մենք չպետք է մոռանանք մեր ընդհանուր ժառանգությունը բազմապատկելու կարևորությունը։

Ես կարծում եմ, որ երկկողմանի հարաբերությունները կարևոր գործոն կարող են դառնալ նաև մեր երկրների բազմակողմանի կապերի համար։ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ տարբեր ինտեգրացիոն նախագծերի և տարածաշրջանների միջև, ինչպիսիք են, օրինակ, ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն։

–Մոսկվայի հետ բանակցությունների օրակարգում հայկական կողմը ներառում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են գազի գինը, ներդրումների ավելացումը, տրանսպորտային խնդիրների լուծումը։ Միևնույն ժամանակ, Հայաստանում գործող որոշ ռուսական ընկերություններ դժվարություններ ունեն։ Հայտարարվել էր, որ նրանք լուրջ խախտումներ են թույլ տվել, և դա ազդել է նրանց գործունեության և ծրագրերի վրա։ Հետաքննությունը մինչ օրս հստակ պատասխաններ չի տվել։ Ինչպե՞ս եք գնահատում այդ իրավիճակը, և ինչպե՞ս է պետք կարգավորել այն։

–Խնդիրները, թյուրիմացություններն ու դժվարությունները միանգամայն նորմալ երևույթներ են, երբ խոսքը միջպետական և առևտրային հարաբերությունների մասին է։ Սակայն դրանք չպետք է ազդեն մեր ռազմավարական կապերի որակի վրա։ Կարևոր բառ կա՝ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ։ Ցանկացած վիճելի իրավիճակի կարգավորման հիմքում պետք է լինի մեր երկրների միջև վստահության բարձր մակարդակը։

Որպես հայ-ռուսական հարաբերությունների հիմնական ռազմավարական ուղղությունների ձևավորմանը մոտ կանգնած մարդ (այդ թվում՝ լոգիստիկ, էներգետիկ և այլ ոլորտներում), իրավիճակի կարգավորմանը նպաստելու համար ես նախագահի կառույցի իրավասությունների և հնարավորությունների շրջանակներում կներդնեմ իմ գիտելիքները, հնարավորություններն ու փորձը:

–ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցությունն առավել քան արդիական է դառնում ՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Ի՞նչն է մտահոգում Ձեզ, երբ վերլուծում եք Սիրիայում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը։

–Հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, կենսական նշանակություն ունի մեզ համար։ Կարծում եմ, որ մենք հավասարապես շահագրգիռ ենք ՀԱՊԿ-ի շրջանակներում հարաբերությունները է՛լ ավելի ամրապնդելու և ընդլայնելու հարցում, որպեսզի ճիշտ ժամանակին արդյունավետ պատասխանենք բոլոր մարտահրավերներին ու սպառնալիքներին:

Սիրիան մեզ համար օտար երկիր չէ, հաշվի առնելով այն փաստը, որ այդ պետության տարածքում ապաստան են գտել Ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր հայեր։ Հայերը Հալեպում և Քեսաբում ապրել են դրանց հիմնադրման պահից ի վեր, և մենք չէինք կարող անտաբեր մնալ այս հարցում։ Դուք գիտեք, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ միակ երկիրն է, որն ուղղակիորեն (Ռուսաստանի հետ միասին) մասնակցում է մարդասիրական գործողություններին, այդ թվում` ռազմաբժիշկներ և սակրավորներ ուղարկելով։ Մենք անշուշտ գնահատում ենք այն կարևորագույն առաքելությունը, որն իրականացնում է Ռուսաստանը տեռորիզմի դեմ պայքարում։

Պետք է խոստովանել, որ հայերն ու հայկական համայնքները Մերձավոր Արևելքի խճանկարի եզակի մասնիկ են, քաղաքակրթությունների համակեցության և քրիստոնյա ու մահմեդական աշխարհների միջև խաղաղության խորհրդանիշ։ Մենք պետք է պահպանենք այդ խճանկարի ամբողջականությունը։

–Հայկական կողմի համար Արցախի հարցի կարգավորումը վաղուց արդեն հիմնային է դարձել։ Ինչպե՞ս եք տեսնում իրավիճակի զարգացումը։

–Կարգավորման խնդրով զբաղվում է կառավարությունը, ուստի ես չէի ցանկանա կանգ առնել հարցի բանակցային կողմի վրա, որը վարչապետի և Արտաքին գործերի նախարարության իրավասության ներքո է։

Մենք համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում (Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահությամբ) խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն։



Սակայն, չնայած մեր խաղաղ մտադրություններին, Ադրբեջանի կողմից ռազմական ռևանշի փորձի դեպքում մենք պատրաստ ենք և կպաշտպանենք Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։ Հայաստանի Հանրապետությունը հակամարտության խաղաղ կարգավորման և Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության գլխավոր երաշխավորն է։

Ուժի գործադրման սպառնալիքն ու խնդրի լուծման պատերազմական սցենարը բացարձակ անընդունելի են, և միջազգային հանրությունը պետք է խստագույն ձևով կանխի դա։ Մենք մշտապես ապրում ենք «սև կարապների» անկանխատեսելի ժամանակներում և ինձ համար միանգամայն ակնհայտ է, որ պատերազմական սցենարն անկանխատեսելի հետևանքներ կունենա բոլորի համար։ Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ Արցախի հարցը դուրս է գալիս Հայաստանի սահմաններից և շատ զգայուն է ամբողջ աշխարհի հայության համար, որը լսելի ձայն ու գլոբալ մակարդակի ազդեցություն ունի։

Երբեք չպետք է թույլ տալ, որ Արցախը քաղաքական դաշտում դառնա շահարկումների գործիք. Պողոսյան

Մեզ համար առաջնահերթն Արցախի հիմնախնդրի արդարացի կարգավորման հարցն է, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա ամուր խաղաղության հաստատումը, հայ ժողովրդի անվտանգությունն ու Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ամրապնդումը:

–Ի՞նչ եք կարծում Մարտի 1-ի գործով դատավարության մասին. լուրջ մեղադրանքներ են առաջադրվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց հետ Դուք աշխատել եք։

–Ծայրահեղ ոչ կոռեկտ եմ համարում գնահատականներ հնչեցնելը` միջամտելով իշխանության այլ կառույցների, այդ թվում՝ դատական իշխանության իրավասությանը։

Ես շարունակում եմ հետևել գործընթացին ինչպես քաղաքացու, այնպես էլ երկրի ղեկավարի տեսանկյունից, և վստահ եմ, որ արդարությունը կհաղթի։

–Հայաստանի նախագահի պաշտոնում ունե՞ք որևէ նվիրական նպատակ, որին հասնելու դեպքում կհամարեք, որ զուր չեք աշխատել։

–Հայկական պետության ամբողջականությունը և ազգային լուրջ պառակտումներ թույլ չտալը գլխավոր առաքելությունն է, որն իր առաջ դնում է նախագահի ինստիտուտը։

Ես բազմաթիվ նվիրական նպատակներ ունեմ՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից և դրա հետևանքների վերացումից` մինչև տնտեսապես հզոր և տարածաշրջանում ու աշխարհում արժանապատիվ դիրք զբաղեցնող Հայաստանի ստեղծում։

Ես կուզեի Հայաստանը տեսնել որպես տեխնոլոգիապես ամենազարգացած երկրներից մեկը, որն աշխարհում առաջիններից կլինի արհեստական ինտելեկտի օգտագործման վրա հիմնված համակարգերի մշակման և ներդրման գործում։

Այդ ուղին, կարծում եմ, Հայաստանին թույլ կտա գտնել աշխարհում իր տեղը և ապացուցել, որ փոքր երկիրը կարող է «հաջողակ» լինել։ Հենց դրան են ուղղված նախագահական նախաձեռնությունները։

Հ.Գ. Հարցազրույցից հետո նախագահը խոսեց Վիկտոր Չերնոմիրդինի հետ բարեկամության և չիրականացած նախագծերի հետ կապված հիշողությունների մասին։

 

 



https://armeniasputnik.am/exclusive/20200526/23169523/harcazruyc-hh-naxagah-armen-sargsyani-het.html

Բաժին՝ Աշխարհում

Ռուսաստանն ու Հայաստանը մշտապես ու անդադար աշխատանքներ են իրականացնում ռազմատեխնիկական գործակցության ոլորտում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ գրում է РИА Новости-ն:

«Այն, ինչը կապված է ռազմատեխնիկական գործակցությանն ու ռազմատեխնիկական օգնությանը, ինչը մենք հատկացնում ենք Հայաստանի Հանրապետությանը, ապա այստեղ իրականացվում է շատ սերտ ու արդյունավետ, նույնիսկ ոչ թե երկխոսություն, այլ՝ մշտական, ամենօրյա և պրոֆեսիոնալ աշխատանք»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքների ամփոփման վերաբերյալ մամուլի ասուլիսին:

ՌԴ նախարարը հիշեցրել է, որ Հայաստանում է գտնվում ռուսական ռազմաբազան, որն օգնում է ապահովել տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը:

«Հարաբերությունները մենք գնահատում ենք որպես դաշնակցային, հենց այդպիսի էլ հանդիսանում են: Դա վերաբերում է թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակում հարաբերություններին և թե՛ մեր երկկողմ հարաբերություններին: Ռազմական փոխգործակցությունը միանգամայն սերտ է»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը:

 

Բաժին՝ Հայաստանում
Կապիտալիստական համակարգում վաղուց ակնկալվող ճգնաժամը արդեն իրեն զգացնել է տալիս, որը շարունակվելով, բացի տնտեսությունից, իր մեջ է ընդգրկում նաև քաղաքական և հասարակական ոլորտը:
Աշխարհի մասշտաբով մեծ հավանականությամբ սպասվում են գերտերերությունների կոշտ մրցակցություն և շահերի բախում, որի հետևանքով տարածաշրջանում և Հայաստանից ոչ հեռու տարածքներում ականատես ենք լինելու ռազմական բախումների և հրահրված պատերազմների, որոնց հետ ուղղակի կամ անուղակի առնչվելու է նաև Հայաստանը:
Հայաստանի ոչ բարեկամ հարևան՝ Ադերբեջանը, համաշխարհային տնտեսության ճգնաժամի ազդեցության ներքո ու մանավանդ նաֆտի գնի անկման պատճառով կանգնած է ֆինանսական դեֆիցիտի եզրին, որին հետևելու է երկրի տնտեսության քայքայումը: Թուրքիայի և արտաքին այլ շահագրգիռ ուժերի հովանավորությամբ ու հրահրմամբ Ադերբեջանը իր ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու նպատակով հնարավոր է Արցախի և Հայաստանի սահմանում ագրեսիա իրականացնի և պատերազմ հրահրի: Ապագա համաշխարհային ճգնաժամի խորացումն ու Հայաստանի սահմաններում հավանական պատերազմի վտանգը պարտադրում է ազգային բոլոր առաջադեմ ու հայրենասեր ուժերին ու անհատներին գիտակցել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և համախմբվելով ու զորակցելով իշխանությանը կանխել բոլոր վտանգները՝ հատկապես համաշխարհային ֆինանսական ու տնտեսական ճգնաժամից բխող վտանգները:
Կորոնային հետևող ճգնաժամը սկսվել է ու դեռ շարունակվելու է: Բոլոր առաջադեմ ու ձախ ուժերը աշխատավորների և Հայաստանի ժողովրդի շահերից ելնելով անհարժեշտ է առաջացած պայմաններում համախմբվեն իշխանության շուրջ, որ ունենանք հզոր պետություն: Կովիդ-19-ի դեմ պայքարում պետությանը հզորացնելու անհրաժեշտությունը յուրաքանչյուր առաջադեմ քաղաքական ուժի և հայ անհատի համար մի հրամայական պետք է համարել: Սերժ-Քոչարական թալանչիները աշխատում են համախմբել բոլոր աջ և ռեակցիոն ուժերին ու անհատներին՝ թուլացնելու և հեղինակազրկելու իշխանությանը, որպեսզի կարողանան իրենք վերադառնալ ու վերսկսել իրենց թալանը: Նման ճգնաժամային պայմաններում Սերժ-Քոչարական ուժերի ու նրանց տաշտից օգտվողների կողմից այս նեղ պայմաններում նման մոտեցումը կարելի է որակել միայն դավաճանություն հայրենիքի և հայ ժողովրդի հանդեպ: Նրանց առաջնային խնդիրը իրենց կորցրած իշխանության վերադարձնելն ու նյութական շահերն են: Այստեղ անհրաժեշտ է մերկացնել նման ազգադավ քաղաքականությունը և չեզոքացնել նրանց զանգվածային լրատվամիջոցների կեղծ լրատվությունը, որոնք ձեռք են բերել գողացված գումարներով և այդ գողացած գումարներով աշխատում են մարդկանց փողով գնել ու ծառայեցնել իրենց նպատակներին: Այս է հրամայականը այսօր հայ մարդու և քաղաքական բոլոր այն ուժերի համար, որոնք ժողովրդի և երկրի շահերը գերադասում են իրենց կուսակցական, խմբային ու անհատական շահերից:
Մեր երկիրը պետք է լինի ինքնաբավ և դա հնարավոր է միայն հզոր պետություն ունենալով:
Հզոր են այն պետությունները, որոնք ժամանակին ազգայնացրել են երկրի ռազմավարական ու առողջապահական համակարգերը: Ազգայնացված առողջապահական համակարգի գերխնդիրը ոչ թե շահույթ ստեղծելն է այլ ժողովրդի առողջապահական հարցերին վերահասու լինելը: Ողջունելի է, որ ազգայնացվել են կրթական և գիտական համակարգը: Ազգայնացված է նաև ռազմարդյունաբերական համակարգը: Հզոր պետության ստեղծման համար անհրաժեշտ է ազգայնացնել նաև բանկային համակարգը: Հզոր են այն պետությունները, որոնք ձերբազատվել են կապիտալիզմից և նեոլիբերալիզմից ու դառնում են ինքնիշխան և ինքնաբավ երկիր:
Կեցցե ՀՀ բոլոր առաջադեմ և ազգանվեր քաղաքական ուժերի միասնականությունը
Կեցցեն այն ջանքները, որ տարվում են հզոր կենտրոնացված պետության ստեղծման ուղղությամբ
Կեցցե Հայ ժողովուրդը
Հայ Ձախ Ֆորում, Երևան, 25/05/2020 թ.
 
Բաժին՝ Հայաստանում

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ նոր կրթության որակի նկատմամբ խիստ են լինելու նաև պետության պահանջները։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Այս տարվա սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար։ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում շնորհավորել է հանրապետության բոլոր շրջանավարտներին «Վերջին զանգի» առիթով և տոնական անակնկալ լուրը հաղորդել.



«Մեր նախընտրական խոստման համաձայն՝ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար: Սակայն մեկ անգամ ևս հաստատում եմ, որ կրթության որակի նկատմամբ խիստ են լինելու նաև պետության պահանջները: Հետևապես, սովորելու և անընդհատ կատարելագործվելու ցանկությունը թող երբեք չլքի ձեզ»,- գրել է նախագահը:

Իր շնորհավորական ուղերձում նա նշել է, որ աշխարհին պատուհասած համավարակը այս տարի բոլորին զրկել է «Վերջին զանգի» տոնական միջոցառման կազմակերպումից: Սակայն ինքը համոզված է, որ դրա հետևանքով առաջացած հիասթափությունը որևէ կերպ չի խանգարելու, որ յուրաքանչյուրն իր առջև դրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ջանքեր գործադրի:

Փաշինյանը հայտնել է Հայաստանի և Արցախի ղեկավարների նոր պայմանավորվածության մասին

«Մի՛ մոռացեք, որ ցանկացած ճգնաժամ նաև հնարավորություն է: Դպրոցն ավարտելուց հետո ձեր կյանքում սկսվում է շատ կարևոր մի շրջափուլ, որտեղ որակի ու արդյունավետության չափման միավորները կրկին գիտելիքների մակարդակն ու ցուցաբերած հմտություններն են լինելու: Ուստի, ինչ մասնագիտություն էլ կյանքում ընտրելու լինեք, միշտ հիշեք, որ ձեր ոլորտում պետք է լինեք առաջատարը»,- նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու մաղթել, որ բոլորի երազանքներն ու մտահղացումներն իրականանան հանուն նրանց անհատական և բոլորիս հավաքական հաջողությունների:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ էր ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, որը նախկինում ժամանակ զբաղեցրել էր ԱՀ վարչապետի պաշտոնը։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նրա հետ մրցակցության մեջ մնացել էր ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը։



 https://armeniasputnik.am/karabah/20200523/23146415/arcaxum-bardzraguyn-krtutyunn-anvtcar-kdarna.html

Բաժին՝ Հայաստանում

Արցախի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար Արկադի Տեր–Թադևոսյանն այսօր նշում է իր ծննդյան 81-ամյակը։

Արկադի Տեր Թադևոսյան կամ պարզապես Կոմանդոս: Գեներալ-մայոր, արցախյան ազատամարտի հերոս, Շուշիի ազատագրման հրամանատար: Կոմանդոսին այսօր իրավմամբ համեմատում են մեր լեգենդար հերոսների հետ, իսկ նա համեստորեն ու ամաչելով ժպտում է ու ասում. «Ես առանձնապես ոչինչ չեմ արել: Պարզապես խորհրդային իշխանությունն ինձ սովորեցրել էր ռազմարվեստ՝ մարտական ու տեխնիկական բաղադրիչներով, իսկ ես այն 1991-1992 թթ. փոխանցել եմ գործընկերներիս»:

Аркадий Тер-Тадевосян
 

Թբիլիսիում ծնված փոքրիկ տղան, որը ծնողների պահած կովերի կաթն էր վաճառում` նրանց օգնելու համար, չէր էլ պատկերացնում, որ մի օր իրեն դասելու են իր կարդացած գրքերի հերոսների շարքին:

Ծովակալ Իսակովի ու գնդապետ հորեղբոր սխրանքներից ոգևորված` պատանի Արկադին որոշում է զինվորական դառնալ։ Ներքին ձայնը հուշում էր, որ այդ գործով իր ժողովրդին շատ է պետք գալու:

Գերմանիա, Լենինգրադ, Բելառուս՝ սովետական բանակի զինվորականն ամեն տեղ 5 տարի ծառայելով` վերջապես 1988-ին ընտանիքով հաստատվեց հայրենիքում:

Սովետական բանակում արդեն փորձ ձեռք բերած փայլուն զինվորականին շատ էր անհանգստացնում Արցախում ու Հայաստանի սահմաններին սկսվող պատերազմը: Խիստ մտահոգիչ էր բանակի ու ռազմամթերքի բացակայությունը. անկանոն խմբերով կռվելը կարող էր վատ հետևանքներ ունենալ։

Կոմանդոսը լավ էր հասկանում, որ ռազմաճակատ մեկնողներն ունեին կամք, հայրենասիրություն ու նպատակասլացություն. սրանք պարտադիր, բայց ոչ բավարար պայմաններ են պատերազմում հաղթելու համար: Երիտասարդ ջոկատայինների բարոյական ոգին ի զորու կլիներ հրաշքներ գործել միայն զենք բռնել սովորելուց հետո: Հենց այս համոզմամբ էլ Արկադի Տեր-Թադևոսյանը սկսում է մարզել ու սովորեցնել երիտասարդներին, որոնցից շատերը մինչ այդ երբևէ զենք չէին առել ձեռքերը:

1991 թվականին Արկադի Տեր-Թադևոսյանը նշանակվում է Արցախի Պաշտպանության պետական կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը վերջինիս հրամանատարության տակ փայլուն գործողության շնորհիվ թշնամուց ազատագրում են ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Տող գյուղը (Հադրութի շրջան), իսկ 1992-ի մայիսի 8-ին իրականացվում է Շուշիի՝ ռազմարվեստի մեջ գլուխգործոց համարվող գործությունը՝ «Հարսանիքը լեռներում» օպերացիան: Բերդաքաղաքը, որտեղից օր ու գիշեր կրակ էր տեղում Ստեփանակերտցիների գլխին, ազատագրվում և անցնում է իր օրինավոր տերերի ձեռքը:

«Ես ոչինչ չէի կարող անել առանց իմ զինվորների, հաղթանակը նրանք են կերտել». համեստ ու հայրենասեր գեներալի մասին մենք էլ առիթ կունենանք մեր սերունդներին պատմելու, հպարտությամբ ասելու` մենք Կոմանդոսին տեսել ենք, ինչպես ոգևորված պատմում էին մեր մեծ պապերը, ովքեր Անդրանիկին կամ Չաուշին տեսնելու հնարավորություն էին ունեցել։




 

Թբիլիսիում ծնված փոքրիկ տղան, որը ծնողների պահած կովերի կաթն էր վաճառում` նրանց օգնելու համար, չէր էլ պատկերացնում, որ մի օր իրեն դասելու են իր կարդացած գրքերի հերոսների շարքին:

Ծովակալ Իսակովի ու գնդապետ հորեղբոր սխրանքներից ոգևորված` պատանի Արկադին որոշում է զինվորական դառնալ։ Ներքին ձայնը հուշում էր, որ այդ գործով իր ժողովրդին շատ է պետք գալու:

Գերմանիա, Լենինգրադ, Բելառուս՝ սովետական բանակի զինվորականն ամեն տեղ 5 տարի ծառայելով` վերջապես 1988-ին ընտանիքով հաստատվեց հայրենիքում:

Սովետական բանակում արդեն փորձ ձեռք բերած փայլուն զինվորականին շատ էր անհանգստացնում Արցախում ու Հայաստանի սահմաններին սկսվող պատերազմը: Խիստ մտահոգիչ էր բանակի ու ռազմամթերքի բացակայությունը. անկանոն խմբերով կռվելը կարող էր վատ հետևանքներ ունենալ։

Կոմանդոսը լավ էր հասկանում, որ ռազմաճակատ մեկնողներն ունեին կամք, հայրենասիրություն ու նպատակասլացություն. սրանք պարտադիր, բայց ոչ բավարար պայմաններ են պատերազմում հաղթելու համար: Երիտասարդ ջոկատայինների բարոյական ոգին ի զորու կլիներ հրաշքներ գործել միայն զենք բռնել սովորելուց հետո: Հենց այս համոզմամբ էլ Արկադի Տեր-Թադևոսյանը սկսում է մարզել ու սովորեցնել երիտասարդներին, որոնցից շատերը մինչ այդ երբևէ զենք չէին առել ձեռքերը:

1991 թվականին Արկադի Տեր-Թադևոսյանը նշանակվում է Արցախի Պաշտպանության պետական կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը վերջինիս հրամանատարության տակ փայլուն գործողության շնորհիվ թշնամուց ազատագրում են ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Տող գյուղը (Հադրութի շրջան), իսկ 1992-ի մայիսի 8-ին իրականացվում է Շուշիի՝ ռազմարվեստի մեջ գլուխգործոց համարվող գործությունը՝ «Հարսանիքը լեռներում» օպերացիան: Բերդաքաղաքը, որտեղից օր ու գիշեր կրակ էր տեղում Ստեփանակերտցիների գլխին, ազատագրվում և անցնում է իր օրինավոր տերերի ձեռքը:

«Ես ոչինչ չէի կարող անել առանց իմ զինվորների, հաղթանակը նրանք են կերտել». համեստ ու հայրենասեր գեներալի մասին մենք էլ առիթ կունենանք մեր սերունդներին պատմելու, հպարտությամբ ասելու` մենք Կոմանդոսին տեսել ենք, ինչպես ոգևորված պատմում էին մեր մեծ պապերը, ովքեր Անդրանիկին կամ Չաուշին տեսնելու հնարավորություն էին ունեցել։



 https://armeniasputnik.am/exclusive/20200522/7397419/armenia-komandos.html

 

Բաժին՝ Հայաստանում



Վերջին տարիներին թուրքական հասարակության մեջ հեղինակություն վայելող շատ անհատներ բարձրաձայնում են ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև Թուրքիայում իրենց ազգային ինքնությունը թաքցնող հայերի մասին։

Թուրք գրող Քեմալ Յալչընի հետ ծանոթացա Արևմտյան Հայաստան հերթական այցերից մեկի ժամանակ։ Ընդհանուր ծանոթներից մեկն ասաց, որ Յալչընը տևական ժամանակ եղել է մոլի ազգայնական, սակայն մի հայուհու մղումով ուսումնասիրել է Թուրքիայի արևելյան շրջանների (Արևմտյան Հայաստանի) իրականությունը՝ բացահայտելով այնտեղ մեծ թվով ծպտյալ հայերի։

«Ես չմոռցերիմ հայերեն, կխոսամ». Սասունի հայերն ու նրանց ամուսնության չգրված օրենքները

Քեմալին հրավիրեցի Երևան՝ միասին բարձրանալու Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Օրեր անց` մի փունջ ծաղիկ ձեռքներիս, մոտենում էինք անմար կրակին և որքան առաջ էինք գնում, Քեմալն այնքան ծանր էր շնչում։ Կրակի մոտ ծնկի եկավ, ապա խոնարհվելով՝ շարեց նաև իր աշխատությունները՝ չկարողանալով զսպել արցունքները։ Քեմալի գրքերից մեկը, որ վերնագրված է «Հոգիս քեզնով է խայտում», պատմում է Արևմտյան Հայաստան նրա շրջագայության և այնտեղ տեսած հայերի մասին։

Кемаль Ялчин в мемориальном комплексе Цицернакаберд
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Քեմալ Յալչընը` Ծիծեռնակաբերդում

«Թուրքիայի  բոլոր կառավարությունները միշտ նույն քաղաքականությունն են շարունակում՝ ցեղասպանության ժխտում, իրականության հետ առնչվելու ցանկության բացակայություն, ստի, կեղծիքի իշխանություն, բայց ամբողջ աշխարհը հո գիտի՞, որ թուրքական իշխանությունը ստում է։ 1000 տարի էլ անցնի, հայերի ցեղասպանության փաստը չպետք է մոռացվի, որովհետև դա աշխարհում միակ հանցանքն է, որը չունի ո՛չ վաղեմության ժամկետ, ո՛չ ներման իրավունք»,-ցեղասպանության զոհերի հուշամատյանում այս գրառումն անելուց հետո թուրք գրողը պատմեց, որ մինչև 1990-ականներ ինքը գրեթե ոչինչ չի իմացել հայերի և առավել ևս` ցեղասպանության մասին։ Գերմանիայում մանկավարժական վերապատրաստումների ժամանակ ծանոթացել է Մելինե անունով մի հայուհու հետ, որը նրան պատմել է իր ծնողների ցավոտ անցյալը։

Հենց այդ պատմությունն էլ դարձել է Քեմալ Յալչընի գրքի հիմք և նախաբան։

Кемаль Ялчин в мемориальном комплексе Цицернакаберд
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Քեմալ Յալչընը` Ծիծեռնակաբերդում

Մելինե-ուզում եմ քեզ պատմել մի հետաքրքիր բան, տխուր պատմություն անցյալի ու այսօրվա մասին:

Քեմալ-Շաբաթվա վերջին գնալու եմ Թուրքիա, պետք է հասցնեմ լսել պատմությունդ: Այսօր կկարողանա՞ս պատմել:

Մելինե -Նայիր, տղա, քեզ համար դժվար կլինի:

Քեմալ -Կդիմանամ:

Մելինե -Պատմում եմ, լավ լսիր: Հետո, երբ գնաս այնտեղ, քո աչքով կտեսնես այն, ինչ պատմում եմ: Կգնաս այնտեղ ու կտեսնես իրականությունը:

Քեմալի ու Մելինեի միջև այս երկխոսությամբ է սկսվում վեպը։ Հայուհի Մելինեն պատմում է այն տառապանքների մասին, որոնք կրել են Արևմտյան Հայաստանի հայերը ցեղասպանության տարիներին։ Մելինեն միաժամանակ մանրամասներ է հայտնել կրոնը և ազգությունը բռնի փոխած հայերի մասին՝ նշելով, որ Թուրքիայի արևելյան շրջաններում այժմ էլ շատ կան ազգային ինքնությունը թաքցնող հայեր։

Обложка книги Кемаля Ялчина Душа тобой ликует
© Photo : Kemal Yalçin
Քեմալ Յալչընի գիրքը

«Երբ ուսումնասիրում էի Մելինեի կյանքը, հասկացա, որ նրա ապրած ցավն իրականում հայերի ապրած ցավի միայն մի կաթիլն է։ «Հոգիս քեզնով կխայտա» վեպս 1994–2000թթ. ընթացքում իմ արած ուսումնասիրությունների արդյունքն է։ 1998-ի ամռանը Թուրքիա վերադարձա։ «Հոգիս քեզնով կխայտա»-ն պատրաստելու համար որոշել էի ճանապարհ ընկնել։ Ամասիայում հայ տարեց կնոջը պետք է փնտրեի, որի մասին ինձ պատմել էր Մելինեն։ Պիտի գտնեի կենդանի վկաների, զրուցեի նրանց հետ, Անին ու Աղթամարը պիտի տեսնեի։ Այս գաղափարն ասացի մորս։

«Գնա, տղաս, գնա»,-ասաց մայրս։ Գլխիս ցավը բուժած եվդոկիացի հայ կնոջը գտիր ու բարև տար նրան»»,- իր աշխատանքի մասին գրքի նախաբանում պատմում է Յալչընը։

Обложка книги Кемаля Ялчина Душа тобой ликует
© Photo : Kemal Yalçin
Քեմալ Յալչընի գիրքը` հայերեն

Թուրք գրողը նաև խոստովանում է՝ Արևմտյան Հայաստան այցելելիս ապշել է, թե ինչպես կարող է մի վայրում, որտեղ ինքը մեծացել է, թաքնված լինել այդպիսի պատմություն, որի մասին տեղյակ չեն թուրքերը։ Խոսքն Արևմտյան Հայաստանի պատմական ժառանգության ու այնտեղ ապրող մեծաքանակ հայերի մասին է։

Кемаль Ялчин в мемориальном комплексе Цицернакаберд
© Sputnik / provided by Nairi Hokhikyan
Քեմալ Յալչընը` Ծիծեռնակաբերդում

Անցնելով Էրզրում, Սարիղամիշ, Կարս քաղաքներով՝ Քեմալ Յալչընը հասնում է Անի։ Այնտեղից շարունակում ճանապարհը և մեկնում Ամասիա, ծանոթանում ծպտյալ հայ Օհան Յոզանթի հետ։ Նա 1915-ի համատարած կոտորածի ժամանակ նորածին է եղել։ Հրաշքով է փրկվել մոր հետ, ապա թաքնվել Սեբաստիայում։ Երբ տարիներ անց վերադարձել են Ամասիա, պարզվել է, որ Օհանի ազգականներից մեկն ընտանիքի կյանքը փրկելու համար իսլամ է ընդունել։ Հենց նա էլ Օհանին վերցրել է իր հովանավորության տակ, դարձրել մահմեդական և մեծացրել իսլամական կանոններով։ Որպես հայի, մտերիմները նրան «Օհան» են կոչել, իսկ որպես մահմեդականի՝ «Իհսան»։ Այդպես էլ՝ երկու ինքնությամբ, մեծացել է Օհանը, սակայն ողջ կյանքում հիշել է իր հայ լինելու մասին, ու դա պատմել է զավակներին ու թոռներին։

«Մանկությունս չքավորության, երկյուղի, անհանգստության մեջ անցավ։ Մեր կյանքը եղունգներով, մեր ճակատի քրտինքով ստեղծեցինք։ Հիմա խաղաղության մեջ եմ ուզում աչքերս փակել։ Մեր խաղաղությանը մի խանգարեք»,-թուրքերին ուղղված խոսքում ասում է ամասիացի հայ Օհան Յոզանթը։

Քեմալ Յալչընը Կեսարիայում ծանոթանում է Զաքարիա անունով մեկ այլ հայի հետ, որը պատմում է, թե ինչպես է հայ ուսուցիչ Գեղամ Իսքոլը տասնամյակներ շարունակ այդ տարածքներում հայերենի դասեր տվել ծպտյալ հայերի երեխաներին, այդ թվում՝ Զաքարիային։

Արևմտյան Հայաստանի ծպտյալ հայերը. ինչն է նրանց ավելի ինքնավստահ և ուժեղ դարձնում

Ավելի քան 300 էջանոց ստեղծագործության մեջ թուրք գրողը ներկայացնում է տասնյակ այլ հայերի կյանքի պատմությունները Արևմտյան Հայաստանում՝ նշելով այն վախերն ու տառապանքները, որոնց միջով անցել և անցնում են նրանք։ Գրքի վերջում Յալչընը մեջբերում է թուրքական հայտնի մի ասույթ՝ «Արևը ցեխով չես ծածկի», ասել է թե` ճշմարտությունից չես փախչի։

Քեմալի հետ մեկնում ենք Ծիծեռնակաբերդից։ Ճանապարհին լռությունը խախտում է նրա ընդհատ շնչառությունը։ Օրեր անց՝ հրաժեշտին, խոստովանում է՝ որպես թուրք` ինքը ամաչում է իր նախնիների արածի համար, բայց վստահ է՝ Արևմտյան Հայաստանը չի վերածվել Թուրքիայի կամ Քրդստանի՝ շնորհիվ այնտեղ ապրող մեծ թվով հայերի։

 

«Մենք նման ենք մոլորված որբ երեխաների». Դերսիմի հայերը բացահայտում են իրենց արմատները


armeniasputnik.am

Բաժին՝ Աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցերին պատասխանում է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

–Ապրիլի 24—ի ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը համահայկական ներուժի համախմբումը դիտարկեց որպես ինքնիշխան, ուժեղ պետություն ունենալու նախապայմաններից։ Ի՞նչ առանցքի շուրջ պետք է ձեւավորվի hայրենիքի եւ սփյուռքի համագործակցությունը։

–Իրականում ե՛ւ Հայաստանում, ե՛ւ սփյուռքում մենք հետապնդում ենք ազգապահպանության գաղափարը, եւ առանցքը հայապահպանությունն է։ Հայաստանում այն արտահայտվում է մի փոքր այլ կերպ, քան սփյուռքում։ Այսօր համախմբվելով պետականակենտրոն գաղափարի շուրջ՝ հայապահպանության երաշխիքներ ենք ստեղծում ե՛ւ Հայաստանում, ե՛ւ սփյուռքում։ Այս ամենը, բնականաբար, համահայկական օրակարգի առաջնահերթություններից է, եւ ուղղակի կապված է հայրենիք—սփյուռք գործակցությանը։ Վերջերս, երբ տեսակապով հանդիպում ունեցա սփյուռքի համայնքներից մեկի հետ, հարց հնչեց, թե արդյո՞ք այսօր Հայաստան—սփյուռք հարաբերություններն առավելապես հայաստանակենտրոն չեն։

Մինչդեռ այդ հարաբերություններում հայրենիքն ու սփյուռքը իրականում մեկ ամբողջություն են, կենսական միմյանց համար, եւ նժարների վրա դնելը պարզապես ապարդյուն աշխատանք է։ Ահա այս ելակետով՝ ստեղծվել եւ կառավարության ծրագրում ամրագրվել է ուժեղ Հայաստան—ուժեղ սփյուռք բանաձեւը։

Այսպիսով՝ հայրենիք—սփյուռք համագործակցության առանցքը պետք է լինեն ուժեղ, առաջադեմ, մրցունակ, հեռանկարային Հայաստանը, որի հետ կցանկանա ասոցացվել յուրաքանչյուր հայ, եւ, իհարկե, կազմակերպված, պետականակենտրոն ինքնությամբ սփյուռքը՝ իր բազմազանությամբ, մասնագիտական, մարդկային եւ ֆինանսական ներուժով, համաշխարհային տարածվածությամբ եւ ցանցային բնույթով, ինչը 21—րդ դարի մրցակցային առավելություններից մեկն է։

Սա նաեւ մեր համահայկական նպատակն ու տեսլականն է, որ վերածել ենք համատեղ աշխատելու, միավորվելու առանցքի ու գաղափարի։ Այս բաղադրիչը դրված է նաեւ մեր գրասենյակի բոլոր ծրագրերի հիմքում։ Իհարկե, Հայաստան—սփյուռք աշխատանքը ենթադրում է անընդհատ զարգացող, խորացող, ընդլայնվող աշխատանք, այլապես մեր տեսլականներն ու գաղափարները իրականություն չեն դառնա այն չափով, որ չափով ակնկալվում է։

–Բազմաթիվ փորձեր եղել են համագործակցության հայեցակարգի մշակման ուղղությամբ՝ սկսած 90—ականներից։ Այդ նպատակով պարբերաբար կազմակերպվել են նաեւ համաժողովներ։ Բայց կարծես արդյունք չի եղել։ Նոր գործիքակազմի անհրաժեշտություն կլինի՞։ Կամ գուցե արդեն որոշակիացվա՞ծ են դրանց սահմանները։

–Երբ խոսում ենք Հայաստան—սփյուռք հստակ հայեցակարգի, այսինքն՝ ռազմավարության, գաղափարախոսության եւ գործողությունների ամբողջության մասին, պետք է նկատի ունենանք, թե որքանով ենք ճանաչում սփյուռքն իր ողջ խորությամբ, բազմազանությամբ եւ խնդիրներով։ Դուք հղում եք անում նախկինում կազմակերպված համաժողովներին, որոնց մենք բազմիցս անդրադարձել ենք։ Այժմ միայն ասենք, որ դրանք ունեցել են չափազանց ցածր արդյունավետություն եւ սփյուռքի հետ հարաբերություններում որեւէ էական արդյունք չեն գրանցել։ Հայրենադարձության գործընթացի կազմակերպում, ներդրումներ, Հայաստան—սփյուռք կապի ամրապնդում. այս ուղղություններից զատ մեր աշխատանքի առաջնահերթություններում են նաեւ սփյուռքի հետ փոխճանաչողությունը, յուրաքանչյուր համայնքի հետ առանձին աշխատանքը, ներուժի վերհանումն ու քարտեզագրումը։ Ասել է թե՝ մենք մշտապես խոսում ենք սփյուռքի կարեւորության, մրցակցային առավելության մասին, սակայն դեռ չգիտենք՝ կոնկրետ ի՞նչ ներուժ է սփյուռքը, որքանո՞վ է այն հասանելի մեզ եւ որքանո՞վ է թիրախային մեր համագործակցության դաշտում։ Այդ նպատակով մեր գրասենյակն այս տարի մեկնարկեց սփյուռքի ներուժի քարտեզագրման աշխատանքները, շարունակվեցին մեր համայնքային այցերը, այս ամենին զուգահեռ մշակվեցին սեպտեմբերին կայանալիք Համահայկական համաշխարհային վեհաժողովի օրակարգն ու բոլորովին նոր ձեւաչափը, որտեղ պետք է քննարկվեին համահայկական նշանակության հարցերը, նաեւ սփյուռքյան մարմնի ստեղծման գաղափարը։ Սակայն սկսվեց կորոնավիրուսի համավարակը, եւ այժմ ստիպված ենք որոշակի փոփոխությունների գնալ։ Բնականաբար, մեր այցերը չեղարկվել են, սակայն մեկնարկել ենք նոր ծրագիր՝ առցանց հանդիպումներ կազմակերպելով տարբեր համայնքների հետ, շարունակելով ծանոթություններն ու խնդիրների վերհանումը։ Վեհաժողովը, հավանաբար, դարձյալ կանցկացնենք առցանց եղանակով։ Այսպիսով՝ գնում ենք սփյուռքն իր ամբողջության մեջ ճանաչելու ճանապարհով, ինչը մեզ թույլ կտա ստեղծել կենսունակ, արդիական, համահայկական հայեցակարգ։

–Իսկ Հայկական աշխարհի գաղափարի՞ն ինչպես եք վերաբերվում։ Այս գաղափարին ժամանակին լրջորեն անդրադարձավ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հրապարակելով ընդարձակ հոդված։

–Անկեղծ ասած՝ խորապես ծանոթ չեմ այդ հոդվածին, հետեւաբար դրան չեմ անդրադառնա։ Այսօր մեր բանաձեւը գլոբալ ազգ—փոքր պետություն—ուժեղ պատականություն գաղափարի շուրջ է։ Պատմական իրողությունների բերումով վերածվել ենք համաշխարհային ազգի, եւ գրեթե բոլոր երկրներում առկա են հայկական համայնքներ, հայկական հետք ու ներկայություն։ Սա մեծ հնարավորություն է ընձեռում համահայկական ցանցի ստեղծման համար, որտեղ ոչ միայն կզարգանան Հայաստան—սփյուռք, այլեւ սփյուռք—սփյուռք հարաբերությունները։ Ցանցային մտածողությունը ժամանակի պահանջն է, եւ այսօր սփյուռքի հետ հարաբերություններում մենք բացառում ենք աշխատանքի ուղղահայաց ձեւաչափը։

–Առավել մանրամասնենք ցանցային բաղադրիչի թեման. ի՞նչ դերակատարություն է նրան վերապահված։

–Արդեն նախորդ պատասխանում մի փոքր անդրադարձա։ Այստեղ հատկապես կցանկանայի կարեւորել մասնագիտական ցանցերի ստեղծումը։ Ընդամենը մեկ օրինակ բերեմ. այս օրերին մեզ մեծապես օգնում է հայ բժիշկների ցանցը՝ Հայկական միջազգային բժշկական կոմիտեն՝ ցուցաբերելով ե՛ւ նյութական, ե՛ւ մասնագիտական աջակցություն։ Համահայկական այլ մասնագիտական ցանցեր եւս առկա են, եւ մեզ համար կարեւոր են նրանց ընդլայնումն ու հզորացումը։

–Ընդհանրապես ազգային ինքնության ո՞ր հարցերն իր ուսերին պետք է վերցնի հայրենիքը եւ որը մնա սփյուռքին։ Բաժանման—բաշխման անհրաժեշտություն լինելո՞ւ է։

–Շատ ընդգրկուն հարց եք տալիս, որը բազմաշերտ պատասխան է ենթադրում։ Անկասկած, Հայաստանի Հանրապետությունը, ներառյալ Արցախը, ազգային ինքնության պահպանման ամենաիրական, ամենաերաշխավորված եւ ամենահուսալի տարածքն են, եւ այդ տարածքի կենսունակության համար պատասխանատվություն են կրում բոլոր հայերը՝ անկախ իրենց բնակության վայրերից։ Այսօր առաջ տանելով պետականակենտրոն ինքնության գաղափարը՝ որպես ազգային ինքնության պահպանման գրավական, նպատակ ունենք աշխարհասփյուռ հայության, երիտասարդության մեջ հայկական ինքնությունը կապել այնպիսի երեւույթների հետ, ինչպիսիք են կրթությունը, նորարարությունը, ստեղծարարությունը, մարտունակությունը, մրցունակությունը։ Այստեղ կարեւոր է ազգային բրենդի ստեղծումը, որի կայացման գործում հավասարապես պետք է ներգրավված լինեն ե՛ւ պետությունը, ե՛ւ սփյուռքը։

–Մեր սփյուռքը կարո՞ղ է ինստիտուտիզացվել, այսպես ասեմ։

–Եթե խոսքը սփյուռքի համակարգայնացման մասին է, ապա որոշ մասով սփյուռքը հասել է դրան, սակայն անելիքներ դեռ շատ կան։ Սփյուռքահայերի մեծ մասը ներգրավված չեն որեւէ կառույցում ու կազմակերպությունում, ակտիվ չեն համայնքային կյանքում, սակայն սա չի նշանակում, որ մենք չպետք է աշխատենք նրանց հետ։ Չփորձելով խառնվել համայնքների ներքին գործերին՝ խրախուսում ենք նրանց ինքնակազմակերպման արդյունավետ դրսեւորումները։

 

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

Բաժին՝ Հայաստանում

Կորոնայի ճգնաժամի հետևանքով մարդկությանը նոր գաղափարախոսություն կամ աշխարհայացք ու նոր կյանք է պետք (Մաս 1)

Կորոնայի ճգնաժամի ազդեցության ու հետագա արդյունքների մասին տարբեր գաղափարներ ու տեսակետներ են արտահայտվում տարբեր բնագավառի մարդիկ: Որոշները լավատեսությամբ են դիտում այդ հարցը և որոշները վատատեսությամբ: Բազմաթիվ ու բազմաբնույթ տեսակետների առկայությունը բնական մի երևույթ է: Բոլորը աշխատում են ներկայացնել կորոնայի ճգնաժամի հեռանկարները: Այդ տեսակետների ճիշտ կամ սխալ լինելը ժամանակը և ապագան ցույց կտա:
Կորոնայի ճգնաժամի հատկություններից են՝
1-Կորոնավիրուսի ճգնաժամը այլևս միայն առողջապահության երևույթ չէ, այլ քաղաքական, տնտեսական ու հասարակական: Կովիդ-19-ը ցույց տվեց մարդկային հասարակության թերություններն ու խնդիրները: Ապագայում աշխարհի պատմությունը երկու մասի է բաժանվելու նախքան կորոնան և դրանից հետո, սակայն սա չի նշանակում մի փուլի ավարտ:
2-Կորոնան որոշակի ժամանակի համար չէ և ժամանակավոր չենք կարող համարել, այլ դա քանակական մի ընթացք է, որը շարունակվելու է մինչև որակական փոփոխությունների առաջացմանը: Այս վիրուսի համար հնարավոր չէ գոյության ժամանակաշրջան որոշել: Նախկին համաճարագային հիվանդություններն, օրինակ ժանդախտը, խլորան և այլը նաև դեռ չեն ավարտվել ու միայն սանձարկվել են ու հսկողության ներքո են գտնվում, սակայն կորոնայի սանձարկելու կամ հսկելու մասին նաև դեռ վաղ է խոսել: Վստահ դրա տարածումը ապագայում կհսկվի, սակայն նրա կողմնակի անհատական ու հասարակական ազդեցությունը մնայուն կլինի և դրա տարբեր ձևերը վերարտադրվելու են ու հնարավոր է ազդի մարդկության քաղաքակրթության վրա: Այսինքն հնարավոր է ըստ պայմանների լինեն Կովիդ-20 և ավելին:
3-Այս վիրուսը իր լայն համաճարակության ու բարձր քայքայության հատկություններով աշխարհի կյանքի անիվը կանգնեցրեց: Նա պատճառ դարձավ, որ մարդիկ սկսեն մտածել աշխարհը իշխող կամ կառավարելու բանականության ինչպիսության մասին: Այդ բանականությունը կամ տրամաբանությունը ամբողջովին աշխատում է շահույթ ստեղծելու հիման վրա և գնում էր կամ դեռևս գնում է դեպի աշխարհը քայքայելու և ոչնչացնելու ուղղությամբ: Կորոնավիրուսը այս տրամաբանությունը հարցականի տակ տարավ:
4-Վիրուսը ցույց տվեց, որ կապիտալիստական տրելիոնների հասնող հարստության ետևում թաքնված է մի թույլ, աղքատ առողջաբժշկական համակարգ: Պարզվեց, որ կապիտալիզմը այն տեղերում է գումար ծախսել, որ կարողացել է գումար ստեղծել և ոչ թե այնպիսի տեղեր, որ ապահովի մարդկային կյանքն ու անվտանգությունը:
5-Պարզվեց ինչքան գումար, որ մարդկանց կյանքի փրկության համար է ծախսվել, դրա հարյուրավոր անգամ ավել ծախսվել է մարդկանց ոչնչացնելու համար, միջուկային և քիմիական զենքերի ստեղծման ձևով: Կապիտալիզմի հաշվարկներում մարդու կյանքը չնչին բան է նկատվել:
7-Պարզվեց, որ ժողովրդի ընդհանուր առողջության կամ կյանքին սպառման ժամանակ, աղքատները հազար անգամ ավելի շատ են մահանում քան թե հարուստները:
8-Պարզվեց, որ ավելի շուտ ժողովրդները պետք է մեկը մյուիսն օժանդակեն և չի կարելի հույս դնել սուտասան ու շահագործող դասակարգին ծառայող իշխանությունների վրա:
9-Պարզվեց, որ մարդկությունը շատ հանգիստ կարող է քաղաքակիրթ հասարակությունից աղքատության, սովի և ապստամբությունների պայմաններում իջնի ու դառնա ոչ քաղաքակիրթ հասարակություն:
10-Պարզվեց, որ բոլոր հասարակություններում իշխում և առկա է դասակարգային տարածություններն ու անհավասարությունները և նրանք ովքեր այս իրականությունը կոմունիստների հնարած հեքիաթ են համարում արդեն բերաները փակվել է:
11-Պարզվեց, որ արդեն բոլորին հայտնի դարձավ հարուստ և աղքատ երկրների մեծ տարածության ու տարբերության իրականությունը: Այդ երկու հարուստ և աղքատ աշխարհներում ժողովրդի կենսամակարդակը ուղղակի կախված է իրենց դասակարգային պատկանելիության հետ: Կորոնավիրուսը անկախ ձախ ու հակաձախ գաղափարախոսությունից հասարակությունների իրականությունները պարզեց բոլորի համար:
Շարունակելի
Պատրաստեց՝ Դոկտ. Ռուբիկ Սարդարյան, Թեհրան, մայիս 2020 թ

Բաժին՝ Աշխարհում

ԱԺ դահլիճում այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպին անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության 2019 թ. ծրագրի կատարողականի վերաբերյալ ամփոփիչ ելույթը վարչապետը նվիրել է միջադեպին:

«Ես ուզում եմ միանշանակ և աներկբա ընդգծել իմ վերաբերմունքը` ասելով, որ դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ իր բոլոր դրսևորումներով: Ուզում եմ ընդգծել՝ բռնությունը՝ իր բոլոր դրսևորումներով»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական, հոգեբանական:

«Պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն երկու տարի հեղափոխական թիմը, այդ թվում՝ այս խորհրդարանական մեծամասնությունն ու այս Կառավարությունը, հետևողականորեն ու շարունակաբար ենթարկվում է բարոյական ու հոգեբանական բռնությունների»,- նշեց նա:

Վարչապետի խոսքով՝ այս ամենը ունի մեկ նպատակ՝ խեղճացնել ու քայքայել քաղաքական մեծամասնությունը և քայքայել ժողովրդի ու քաղաքական մեծամասնության միջև առկա վստահությունը:

«Այո, երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը ինձ հրավիրել է սուրճ խմելու, և ես ընդունել եմ հրավերը, ինքս իջել եմ իմ նախկին աշխատասենյակը, որտեղ այժմ պարոն Մարուքյանն է նստում, և ուղիղ ասել եմ՝ այո, պարոն Մարուքյան, մենք բոլորս ունենք հիմքեր կասկածելու, որ դուք և ձեր գործունեությունը, այդ ողջ հոգեբանական բարոյական բռնությունները և, ի վերջո, ֆիզիկական բռնություններ գործադրելու պլանի մասն է»,- նշեց վարչապետը:

Փաշինյանն ասաց, որ դիտել է առավոտյան տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը: Նա հարցրեց, թե ի՞նչ գործ ուներ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցողը դահլիճի կենտրոնում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը:

«Երբ, որ ամբիոնից իջնում էր ու մեծ արագությամբ ընթանում էր դեպի պատգամավոր Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում: Ինչի՞ համար էր գնում: Քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ: Կամ որտեղի՞ց վստահությունը, որ եթե նույնիսկ Սասուն Միքայելյանը տեղից վեր էր կացել, շարժվել էր, որտեղի՞ց վստահությունը, որ նա ուղղակի վրդովմունքը իր ձևով արտահայտելով դուրս չէր գալու այս դահլիճից: Տեղի ունեցածն այլ կերպ, քան քստմնելի սադրանք, ես չեմ կարող անվանել, մանավանդ տեսագրությունը մի քանի անգամ դիտելուց հետո»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Նա շեշտեց, որ դատապարտում է նաև իրենց, որ տրվում են նման սադրանքների: 

«Մենք իրավունք չունենք տրվելու սադրանքների: Մեզ անընդհատ, ամեն օր ուզում են շեղել մեր արժեքներից: Էս ամբիոնից էր էդ մարդը ասում՝ մեզ պադյեզդներում ծեծելո՞ւ եք: Նրանք մեզ ուզում են դարձնել իրենց պադյեզդներում ծեծողներ: Նրանք ուզում են մեզ հավասարեցնել քիլլերների, նրանք մեզ ուզում են շեղել մեր արժեքներից, հանել հավասարակշռությունից: Այո, այսօր ՀՀ-ում հաստատված է բացառիկ իրավիճակ, երբ իշխանությունն ամեն օր դառնում է բռնության զոհ: Իշխանությունը ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական սպասարկուների կողմից: Սա է ճշմարտությունը»,- նշեց Փաշինյանը:

Նա միջադեպին անդրադարձավ նաև օրենքի և օրինականության տեսանկյունից: Փաշինյանի խոսքով՝ քրեական օրենսգրքոում կաշառքը համարվում է հանցանք, բայց կա առանձին հանցանք՝ կաշառքի սադրանքը: Ըստ նրա՝ սադրանքը նույնպիսի հանցագործություն է, ինչ դրա հետևանքները:

«Այո, ես դատապարտում եմ մեզ: Ես դատապարտում եմ ինձ: Եվ այսօր տեղի ունեցածը համարում եմ մեր և անձամբ իմ ամենամեծ պարտությունը, որ ունեցել ենք հեղափոխությունից հետո,- շեշտեց նա՝ հավելելով,- բայց սա որևէ մեկին թող հուսավառ չանի»:

Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ այս ամենը կապ ունի նաև ԱԺ ընդունած՝ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի հետ, նրա գնահատմամբ՝ բազմաթիվ ու բազմապիսի քրեական գործերի հետ:

«Որովհետեւ երբ գողացված միջոցները վերադարձնեն, որտեղի՞ց են թուլափայը ստանալու թուլափայ ստացողները»,- հարցրեց նա:

Փաշինյանի գնահատմամբ՝ այժմ շատ կենսական հարց է լուծվում. բռնության է ենթարկվում ոչ միայն իշխող մեծամասնությունը, այլև հոգեբանական բռնության ենթարկվում է հանրությունը: «Որովհետև նրանք ուզում են մեզ դնել ընտրության առաջ՝ կա՛մ մենք դառնանք պադյեզդներում ծեծողներ, կա՛մ վախենան պադյեզդ մտնելուց: Թույլ չենք տա: Այո, այդ պադյեզդներում ձեզ ասֆալտներին կպառկացնենք: Դուք չունեք հնարավորություն Հայաստանի ժողովրդից վերցնելու այն իշխանությունը, որ պատկանում է ժողովրդին»,- նշեց նա:

Վարչապետը հիշեցրեց, թե ժամանակին ոնց է Էդմոն Մարուքյանն ԱԺ ամբիոնից խոսել Հովիկ Աբրահամյանի հետ, Սերժ Սարգսյանի հետ, և ոնց են խոսում հիմա՝ ժողովրդի լեգիտիմ իշխանություն ունեցող մեծամասնության հետ:

Ամփոփելով ելույթը՝ վարչապետը վերստին ընդգծեց, որ բռնությունը մեր իրականության մեջ տեղ չունի, և այդ միջադեպն այլևս երբեք չպետք է կրկնվի:

«Ես դատապարտում եմ ձեզ, պարոն Միքայելյան, դատապարտում եմ ինձ, մեզ: Դատապարտում եմ ծառայության՝ Հայաստանի ժողովրդին, Արցախի ժողովրդին  և այն արժեքներին, որոնք դարձել են 2018 թ. ոչ բռնի, թավշյա, ժողովրդական

հեղափոխության լոկոմոտիվ, տանող ուժ»,- նշեց վարչապետը:

1lure.am

 

Բաժին՝ Հայաստանում
Էջ 1, 2-ից