Հայաստանը տպավորիչ առաջընթաց ունի. Economist-ը ներկայացրել է 2019-ի Դեմոկրատիայի ցուցիչը

23 Հունվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

«Economist» հանդեսի վերլուծական կենտրոնը հրապարակել է 2019 թվականի Դեմոկրատիայի ցուցիչը (Democracy Index 2019): Զեկույցում ներառված են 165 պետությունների և 2 տարածքների տվյալները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Հայաստանը զեկույցում զբաղեցրել է 86-րդ տեղը: Նախորդ զեկույցի համեմատ առավել առաջխաղացում գրանցած երկրների շարքում է նաև Հայաստանը: 2018 թվականի դեմոկրատիայի ցուցիչով Հայաստանը 103-րդն է եղել: Հայաստանն այս զեկույցում դասվում է «հիբրիդային ռեժիմների» ցանկում՝ ստանալով ընդհանուր 5.54 միավոր

Դեմոկրատիայի ցուցիչի հիմքում 5 կատեգորիաներ են՝ ընտրական գործընթացը և բազմակարծությունը, կառավարության գործունեությունը, քաղաքական ներգրավվածությունը, ժողովրդավարական քաղաքական մշակույթը և քաղաքացիական ազատությունները:

 

Economist-ի փորձագետները երկրները դասում են ռեժիմների 4 տեսակի՝ «ամբողջական դեմոկրատիա», «անկատար դեմոկրատիա», «հիբրիդային ռեժիմ» և «ավտորիտար ռեժիմ»:

Զեկույցում Վրաստանը զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 147-րդ, Թուրքիան՝ 110-րդ, Իրանը՝ 151-րդ հորիզոնականը:

Դեմոկրատիայի ցուցիչով ամենաբարձր ցուցանիշները գրանցել են Նորվեգիան, Իսլանդիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Դանիան, Կանադան, Ավստրալիան, Շվեյցարիա

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ