ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը ՀՀ արդարադատության նախարարությունում

11 Ապրիլի 2016

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը և այլք:

Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ ներկայիս փոխգործակցությունը և նշել, որ այժմ էլ կառույցները համագործակցում են Մարդու իրավունքների ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի, ինչպես նաև նոր «Ընտրական օրենսգրքի» նախագծի համատեքստում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են էլեկտրոնային քվեարկության մեխանիզմի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով ՄԱԿ-ի գործընկերների հետ ստեղծած հանձնախմբի աշխատանքներին, ընտրական գործընթացն առավել վստահելի դարձնելուն ուղղված մի շարք հարցերի:

Ջեֆրի Ֆելթմանը շնորհակալություն է հայտնել նախարարին ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության հետ ակտիվ համագործակցության և նոր «Ընտրական օրենսգրքի» նախագծի վերաբերյալ աշխատանքները հնարավորինս թափանցիկ և ներառական կազմակերպելու համար:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ