Թշնամուն հարվածել այնպես, որ ողբա իր տարածքի հերթական կորստյան համար

05 Ապրիլի 2016

Ինչո՞ւ խորհրդային զորքերը չբավարարվեցին գերմանացիներին երկրի սահմաններից հետ շպրտելով ու կանգ չառան պետական սահմանին, այլ` շարունակեցին հետապնդել ու մի շարք երկրներ կտրելով, հասան ու մտան Գերմանիայի տարածքը ու էլի չբավարարվելով, հասան մինչև թշնամի պետության մայրաքաղաքն ու պատերազմն ավարտեցին վարչակազմի նստավայր` Ռայխստագի գրավումով: Ի՞նչ տեղի կունենար, եթե խորհրդային պետությունը բավարարվեր թշնամուն սոսկ խորհրդային սահմաններից դուրս շպրտելով: Կարծում եմ պարզ է, գերմանացիները որոշ ժամանակ անց կվերադասավորվեին, մի լավ ուշքի կգային և պատեհ առիթով անվերապահորեն նորից կհարձակվեին: Հենց կանխատեսելի այս զարգացումները ի բնէ չեզոքացնելու համար էլ խորհրդային զորքերն առաջ շարժվեցին մինչև` Ռայխստագ:

Ինչո՞ւ հրադադարից շուրջ 21 տարի անց Ադրբեջանը նորից նախահարձակ եղավ: Սրա պատասխանն այսօր բոլորն են տալիս, որովհետև` 1994-ին մեր հաղթարշավը մնաց կես ճանապարհին: Այս ամենից հետևում է, որ չի կարելի բավարարվել թշնամուն սոսկ արցախի պաշտպանական գծից դուրս շպրտելով և մինչ ապրիլի 2-ն ունեցած մեր բոլոր դիրքերի վերատիրացմամբ հանգստանալ, քանի որ այդպես հնարավորություն կտանք այս պահին գլուխը կորցրած թշնամուն մի որոշ ժամանակ անց վերագտնել իրեն, նորից թափ հավաքել ու էլի ու էլի կրկնել այն ինչի ականատեսն ենք այսօր:

Գտնում եմ, որ մեր բանակը հնարավոր կարճ ժամկետում պարզապես պարտավոր է, է՛լ ավելին` դատապարտված է հուժկու հարվածով թշնամուն այնպիսի օրը գցել, որ եթե նույնիսկ շարունակի գոյատևել, ապա այնպես, որ առաջիկա 21 տարիներին ողբա իր հերթական 20 % տարածքի կորստյան համար...

 

Սամվել Կարապետյան ֆեյսբուքյան էջից

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ